Մենք Թայվանին չենք մղում դեպի անկախություն, բայց եթե Չինաստանը ներխուժի, ԱՄՆ ուժերը կպաշտպանեն կղզին. Բայդեն
 |tert.am|
12:46 - 19 սեպտեմբերի, 2022

Մենք Թայվանին չենք մղում դեպի անկախություն, բայց եթե Չինաստանը ներխուժի, ԱՄՆ ուժերը կպաշտպանեն կղզին. Բայդեն |tert.am|

tert.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ասել է, որ ԱՄՆ-ի ուժերը կպաշտպանեն Թայվանը չինական ներխուժման դեպքում, ինչը մինչ այժմ այդ հարցի վերաբերյալ իր ամենաբացահայտ հայտարարությունն է. գրում է Reuters-ը:

CBS 60 Minutes-ին տված հարցազրույցում Բայդենը հարցին, թե արդյոք ԱՄՆ-ի ուժերը կպաշտպանեն ժողովրդավարական ճանապարհով կառավարվող կղզին, որին հավակնում է Չինաստանը, պատասխանել է. «Այո, եթե իրականում աննախադեպ հարձակում լինի»:

Լրագրողն ԱՄՆ  նախագահին խնդրել է պարզաբանել, թե արդյոք նա նկատի ունի, որ ի տարբերություն Ուկրաինայի, ԱՄՆ-ի ուժերը՝ ամերիկացի տղամարդիկ և կանայք, կպաշտպանեն Թայվանը չինական ներխուժման դեպքում, Բայդենը պատասխանել է՝ այո:

Միևնույն ժամանակ Բայդենն ասել է. «Մենք համաձայն ենք այն ամենի հետ, ինչ ստորագրել ենք տարիներ առաջ, որ գոյություն ունի մեկ Չինաստանի քաղաքականություն, և որ Թայվանն ինքն է որոշում իր անկախությունը: Մենք չենք մղում կամ խրախուսում նրանց անկախանալ», - ասել է նախագահը՝ ի պատասխան հարցին, թե ինչ պետք է իմանա Չինաստանի ղեկավարը Թայվանի հետ ԱՄՆ համագործակցության մասին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել