Բայդենը դեմ է արտահայտվել Ռուսաստանն ահաբեկչության հովանավոր երկիր հռչակելուն
 |tert.am|
10:49 - 06 սեպտեմբերի, 2022

Բայդենը դեմ է արտահայտվել Ռուսաստանն ահաբեկչության հովանավոր երկիր հռչակելուն |tert.am|

tert.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դեմ է արտահայտվել Ռուսաստանին՝ ահաաբեկչության հովանավոր երկրների ցանկում ներառելուն։ Ինչպես գրում է ՌԻԱ Նովոստին, ԱՄՆ առաջնորդը լրագրողների հետ կարճատև հանդիպում է ունեցել Վաշինգտոն վերադառնալուց հետո։

«Ոչ»,- ասել է Բայդենը՝ պատասխանելով լրագրողների համապատասխան հարցին, ինչից հետո ժպտացել է և այլևս չի պատասխանել որևէ այլ հարցի։ 

Հիշեցնենք, որ հուլիսի 28-ին, ԱՄՆ Սենատը բանաձև էր ընդունել, որով Պետդեպարտամենտին կոչ էր անում ճանաչել Ռուսաստանը որպես «ահաբեկչության հովանավոր երկիր»։ Որպես համապատասխան նախաձեռնության ընդունման գործոն նշվում են Վրաստանում, Սիրիայում, Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել