Կանադա

Կանադան սահմանադրական միապետություն է, որը գտնվում է Հյուսիսային Ամերիկայում։ Կանադայի մայրաքաղաքը Օտտավան է։ Պետական լեզուներն են անգլերենն ու ֆրանսերենը:

Հայաստանի Հանրապետության եւ Կանադայի միջեւ դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. հունվարի 31-ին:

1995թ. հունվարին Հայաստանը դեսպանություն է բացել Կանադայում:

1997թ. Կանադան պատվո հյուպատոս է նշանակել Հայաստանում:

Երկրների խորհրդարաններում գործում են միջխորհրդարանական բարեկամության խմբեր:

Համաշխարհային առաջնորդները տեսակոնֆերանս են անցկացրել՝ քննարկելու Ուկրաինային տրվող աջակցությունը

Համաշխարհային առաջնորդները տեսակոնֆերանս են անցկացրել՝ քննարկելու Ուկրաինային տրվող աջակցությունը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, ինչպես նաև այլ երկրների առաջնորդներ, ինչպիսիք են Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Լեհաստանի, Ռումինիայի, Ճապոնիայի նախագահները, նաև Եվրահանձնաժողովի, ԵՄ խորհրդի և ՆԱՏՕ-ի ղեկավարները տեսազանգով հանդիպում են ունեցել՝ քննարկելու մինչ այժմ եղած հավաքական ջանքերը, գնահատելու Ուկրաինայի ներկայիս իրավիճակը: Նրանք նաև քննարկել են այն էական քայլերը, որ դաշնակիցները պետք է նախաձեռնեն՝ Ուկրաինային արդյունավետորեն աջակցելու համար: Այս մասին տեղեկանում ենք Կանադայի վարչապետի մամուլի ծառայության տարածած մամուլի հաղորդագրությունից: «Ղեկավարները դատապարտել են Ռուսաստանի ռազմական հանցագործությունները և դաժանությունը Ուկրաինայում և խոստացել են պատասխանատվության ենթարկել Ռուսաստանին իր գործողությունների համար, այդ թվում՝ Միջազգային քրեական դատարանի միջոցով: Նրանք ընդգծել են դաշնակիցների կողմից Ուկրաինային աջակցելու ամուր, միասնական դիրքորոշման պահպանման կարևորությունը: Ղեկավարները նաև հայտնել են իրենց հավաքական հավատարմությունը Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։ Առաջնորդները համաձայնել են, որ կարևոր է պահպանել ֆինանսական աջակցությունն Ուկրաինային այնպես, որ այն բավարարի երկրի կենսական կարիքները և արագ կհամապատասխանեցվի երկրի փոփոխվող հանգամանքներին, մասնավորապես պարենային անվտանգության և մարդասիրական օգնության հետ կապված»,- նշված է հայտարարության մեջ:
13:07 - 20 ապրիլի, 2022
ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Կանադան հրետանի են խոստանում Ուկրաինային

ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Կանադան հրետանի են խոստանում Ուկրաինային

ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Կանադայի առաջնորդները հայտարարել են, որ Ուկրաինա կուղարկեն ավելի շատ հրետանային զինատեսակներ՝ ի պատասխան երկրի արևելյան ուղղությամբ ռուսական կողմի նոր հարձակման: Այս մասին գրում է Reuters-ը: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը և Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն երեքշաբթի նման հայտարարությամբ են հանդես եկել իրենց և այլ դաշնակիցների հետ տեսազանգից հետո՝ կապված Ռուսաստանի ներխուժման նոր փուլի հետ: Սպասվում է, որ առաջիկա օրերին Բայդենը կհայտարարի Ուկրաինայի համար ռազմական օգնության նոր փաթեթի մասին, որը կարող է լինել մոտ նույն քանակի, ինչ անցյալ շաբաթ ուղարկված 800 միլիոն դոլարը: Այս մասին Reuters-ին հայտնել են լավատեղյակ աղբյուրները: Եթե օգնության փաթեթը լինի այնքան լայնամասշտաբ, որքան սպասվում է, ապա Ուկրաինային ԱՄՆ օգնությունը ՌԴ ներխուժումից հետո կանցնի երեք միլիարդ դոլարի շեմը: Նյու Հեմփշիր կատարած այցի ժամանակ լրագրողների հարցին, թե արդյո՞ք ԱՄՆ-ն հրետանային զենք է ուղարկելու Ուկրաինային, Բայդենը պատասխանել է «այո»: Լոնդոնում Բորիս Ջոնսոնը օրենսդիրներին ասել է. «Սա հրետանային հակամարտություն է դառնալու, նրանք ավելի շատ հրետնային միջոցների օգնության կարիք ունեն. ահա թե ինչ մենք կտանք նրանց՝ ի հավելում աջակցության մյուս ձևերի»: Թրյուդոն հայտնել է, որ Կանադան ծանր հրետանի կուղարկի, ինչպես նաև խոստացել է ավելի շատ մանրամասներ հաղորդել: Լուսանկարը՝ Reuters-ի
11:51 - 20 ապրիլի, 2022
Կանադան պատժամիջոցներ կսահմանի ՌԴ-ի եւս 33 պաշտպանական ձեռնարկությունների նկատմամբ

 |armenpress.am|

Կանադան պատժամիջոցներ կսահմանի ՌԴ-ի եւս 33 պաշտպանական ձեռնարկությունների նկատմամբ |armenpress.am|

armenpress.am:  Կանադայի իշխանությունները որոշել են պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի պաշտպանական հատվածի 33 ձեռնարկությունների նկատմամբ: Այդ մասին ասվում Է ապրիլի 11-ին երկրի կառավարության կայքում զետեղված հայտարարության մեջ: Մասնավորապես, կանադական նոր պատժամիջոցների տակ են հայտնվել Մոսկվայի ֆիզիկա-տեխնիկական ինստիտուտը, «Զվեզդա» արդյունաբերա-ագրարային միավորումը, «Վիմպել» նավաշինական գործարանը եւ «Իստոկ» ոչ կառավարական ձեռնարկությունը: Կանադան կշարունակի հետեւել իրադարձությունների զարգացմանը եւ համակարգել գործողությունները միջազգային  գործընկերների հետ, նշվում Է հայտարարության մեջ: Կանադան մարտի 11-ին նաեւ պատժամիջոցներ Է սահմանել հինգ ռուսաստանցիների եւ 32 կառույցների դեմ, որոնք, մասնավորապես, կապված են ՌԴ-ի պաշտպանական համալիրների հետ, ինչպես նաեւ մարտի 15-ին պատժամիջոցներ Է սահմանել ՌԴ-ի 15 պաշտոնատար անձանց, այդ թվում՝ փոխվարչապետ Դմիտրի Գրիգորենկոյի, Էկոնոմիկայի զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովի, ՌԴ-ի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Իգոր Կոնանշենկովի նկատմամբ: Մարտի վերջին Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել Էր ՌԴ-ի դեմ լրացուցիչ միջոցներ սահմանելու մասին՝ կապված Ուկրաինայի շուրջ ստեղծված իրադրության հետ. մասնավորապես, նոր պատժամիջոցների տակ են հայտնվել Դաշնության խորհրդի 160 անդամներ: Ապրիլի 6-ին Կանադան ԱԳՆ-ն հայտարարել Էր ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների ընդլայնման մասին՝ պատժամիջոցների ցուցակում Ռուսաստանի մի շարք ներկայացուցիչների ընդգրկելու հաշվին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
17:43 - 11 ապրիլի, 2022
Ռուսաստանը Կանադայի  313 քաղաքացիների, այդ թվում՝ վարչապետ Ջասթին Թրյուդոյի մուտքը երկիր արգելել է

Ռուսաստանը Կանադայի 313 քաղաքացիների, այդ թվում՝ վարչապետ Ջասթին Թրյուդոյի մուտքը երկիր արգելել է

Ռուսաստանը, ի պատասխան Կանադայի պատժամիջոցների, մարտի 15-ից սեւ ցուցակում է ներառել Կանադայի 313 քաղաքացիների, որոնց մուտքն արգելված է ՌԴ, այդ թվում՝ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, պաշտպանության եւ արտգործնախարարներ  Անիտա Անանդն ու Մելանի Ժոլին։ Այս մասին ասված է ՌԴ արտգործնախարարության հաղորդագրության մեջ։ «Ի պատասխան պաշտոնական Օտտավայի տենդագին ռուսաֆոբիայի, որը իր ռուսաֆոբիայով կատաղի  պայքարի մեջ է Վաշինգտոնի հետ, բոլոր նոր պատժամիջոցները, որոնք տարածվել են Ռուսաստանի բարձր ղեկավարության եւ գործնականում ռուսական պատգամավորական ողջ թեւի վրա, մարտի 15-ից ՌԴ մուտք չունեցող անձանց սեւ ցուցակում են ներառվում վարչապետ Ջասթին Թրյուդոն, պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարները։ Արգելքի տակ հայտնվածների շարքում են նաեւ Կանադայի խորհրդարանի Համայնքների պալատի պատգամավորների մեծ մասը եւ ագրեսիվ պրոբանդերականների (բանդերականներ (ռուս․՝ бандеровцы) - ուկրաինական նացիոնալիստների կազմակերպության անդամներ,- խմբ․) տարրերը»,- ասված է փաստաթղթում։ Գերատեսչությունն ընգծել է, որ այս քայլը հարկադրված բնույթ ունի եւ ձեռնարկվել է՝ որպես արձագանք «կանադական ռեժիմի՝ պարկեշտության սահմաններից դուրս եկած թշնամական գործողություններին, որոնք այսքան ժամանակ փորձել են ռուսական կողմի համբերությունը»․ «Յուրաքանչյուր ռուսաֆոբ հարձակում, խոսքը ռուսական դիվանագիտական առաքելության վրա հարձակման, օդային տարածքը փակելու կամ Օտտավայի կողմից երկկողմ տնտեսական կապերի փաստացի խզման մասին է (հենց ի վնաս հենց Կանադայի շահերին), անխուսափելիորեն կստանա վճռական եւ պարտադիր չէ՝ համաչափ հակահարված»։  
22:23 - 15 մարտի, 2022
Փաշինյանը և Թրյուդոն կարևորել են ՄԽ համանախագահության շրջանակում ԼՂ հիմնախնդրի համապարփակ կարգավորումը

Փաշինյանը և Թրյուդոն կարևորել են ՄԽ համանախագահության շրջանակում ԼՂ հիմնախնդրի համապարփակ կարգավորումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել կանադական կողմին՝ մեր երկրում ժողովրդավարական ինստիտուտների զարգացման ու այդ ուղղությամբ իրականացվող բարեփոխումներին աջակցելու պատրաստակամության համար։ Վարչապետը կարևորել է Եվրոպական միությունում և Եվրոպայում Կանադայի հատուկ բանագնաց Ստեֆան Դիոնի վերջերս կատարած այցը Հայաստան և հույս հայտնել, որ տեղի ունեցած հանդիպումներն ու քննարկումները կնպաստեն երկու երկրների կառավարությունների միջև տարբեր ոլորտներում փոխգործակցության ամրապնդմանը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունն առաջիկայում ևս հաստատակամորեն շարժվելու է ժողովրդավարական ինստիտուտների զարգացման օրակարգն առաջ մղելու ուղղությամբ: Ջասթին Թրյուդոն հայտնել է Կանադայի կառավարության պատրաստակամությունը՝ հետագայում ևս նպաստելու Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանն ու տարբեր ոլորտներում երկկողմ կապերի խորացմանը: Հայաստանի և Կանադայի վարչապետները քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ լարվածության աճը և տարածաշրջանում կայունության ու խաղաղության ապահովման առումով կարևորել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համապարփակ կարգավորումը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման հնարավորությունների, ինչպես նաև հայ-թուրքական երկխոսության շուրջ: Անդրադարձ է կատարվել Ուկրաինայում ստեղծված իրավիճակին:
22:21 - 14 մարտի, 2022
Միացյալ Թագավորության, Կանադայի և Նիդեռլանդների ղեկավարները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ

Միացյալ Թագավորության, Կանադայի և Նիդեռլանդների ղեկավարները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ

Միացյալ Թագավորության վարչապետ Ջոնսոնը, Կանադայի վարչապետ Թրյուդոն և Նիդեռլանդների վարչապետ Ռյուտեն հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում ասվում է․ «Մենք՝ Միացյալ Թագավորության, Կանադայի և Նիդեռլանդների ղեկավարներս սարսափած ենք Պուտինի՝ Ուկրաինա չհրահրված և դաժան ներխուժումից։ Սա սարսափելի հարձակում է ժողովրդավարական, ինքնիշխան եվրոպական ազգի վրա, ինչպես նաև միջազգային իրավունքի, այդ թվում՝ ՄԱԿ-ի կանոնադրության ներքո Ռուսաստանի պարտավորությունների ակնհայտ խախտում: Մենք կոչ ենք անում Ռուսաստանին պահպանել իր պարտավորությունը՝ լիովին հարգելու միջազգային մարդասիրական իրավունքը և մարդու իրավունքների օրենքը, ինչպես նաև անհապաղ զինադադար իրականացնել, որը թույլ կտա իրականացնել անվտանգ անցում քաղաքացիական անձանց համար, ինչպես նաև սնունդ և բժշկական պարագաներ մատակարարել: Մենք տեսել ենք խաղաղ բնակչության դեմ ուժի լայնածավալ և անխտիր կիրառում: Դա արգելված է միջազգային մարդասիրական իրավունքով։ Մենք ջանք չենք խնայի՝ ապահովելու, որ Ուկրաինայում միջազգային իրավունքի խախտումները հետաքննվեն, ապացույցները հավաքվեն և մեղավորները պատասխանատվության ենթարկվեն։ Այդ իսկ պատճառով Մեծ Բրիտանիան, Կանադան և Նիդեռլանդները միացան պատմության մեջ ամենախոշոր միջնորդությանը Միջազգային քրեական դատարան՝ հետաքննությունն արագացնելու համար: Մենք ողջունում ենք ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի կողմից հրատապ հետաքննության հանձնաժողովի ստեղծումը, որն ունի ուժեղ հետաքննական մանդատ: Մենք պատրաստ ենք ցուցաբերել անհրաժեշտ համագործակցություն և աջակցություն՝ աջակցելու ՄՔԴ դատախազին իր աշխատանքում։ Մենք նաև խստորեն դատապարտում ենք Ռուսաստանի կողմից ուժի կիրառումը Ուկրաինայի ատոմակայանների և այլ միջուկային օբյեկտների անմիջական հարևանությամբ և կոչ ենք անում Ռուսաստանին անհապաղ դադարեցնել այդ ռազմական գործողությունները։ Մեծ Բրիտանիան, Կանադան և Նիդեռլանդները պաշտպանական սերտ գործընկերներ են, ինչպես երկկողմ, այնպես էլ ՆԱՏՕ-ի շրջանակներում: Անցած շաբաթների ընթացքում մեր երեք երկրները վճռորոշ դեր են խաղացել Ուկրաինա Ռուսաստանի ներխուժմանը գլոբալ արձագանքի ամրապնդման գործում և յուրաքանչյուրը պարտավորվել է լրացուցիչ ուժեր տեղակայել՝ ամրապնդելու ՆԱՏՕ-ի զսպման և պաշտպանության դիրքերը Արևելյան Եվրոպայում՝ ի պատասխան ռուսական ագրեսիայի: Մենք մշտապես ընդգծել ենք  այս անօրինական ագրեսիայից պաշտպանվելու Ուկրաինայի իրավունքը և պատասխանել ենք Ուկրաինայի՝ պաշտպանական ռազմական տեխնիկա տրամադրելու խնդրանքներին։ Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը կանգնել Ուկրաինայի ինքնապաշտպանության իրավունքի կողքին և արձագանքել Ուկրաինայի՝ իր  պաշտպանությունն ուժեղացնելու կոչերին։ Մենք կշարունակենք դա անել և Ուկրաինային կներկայացնենք պաշտպանական աջակցության հետագա փաթեթներ։ Մինչ Ուկրաինայում հումանիտար իրավիճակը շարունակում է վատթարանալ, մենք կրկին կոչ ենք անում Ռուսաստանին շտապ դեէսկալացիայի ենթարկել և առաջնահերթություն տալ խաղաղ բնակչության պաշտպանությանը։ Ուկրաինայի, ՄԱԿ-ի և այլ մարդասիրական գործակալություններին, բժշկական անձնակազմին և ոչ կառավարական օգնություն տրամադրողներին պետք է ապահով, արագ և անարգել մուտք գործելու հնարավորություն տրվի։ Մարիուպոլի հրադադարի խախտումը մեծ մտահոգություն է առաջացրել։ Պատմության դասն այն է, որ նման հրադադարները գործելու համար պետք է լինեն հնարավորինս կոնկրետ: Մասնավորապես, մենք ցանկանում ենք ընդգծել կանանց, երեխաների, տարեցների և այլ խոցելի խմբերի վիճակը, որոնք փախչում են Ուկրաինայում բռնությունից: Մենք ընդգծում ենք նրանց հատուկ պաշտպանության կարիքները լուծելու կարևորությունը։ Ուկրաինական ճգնաժամը լուծելու մեր հավաքական ջանքերը պետք է շարունակվեն՝ ուղղված առավել խոցելի խավերի կարիքներին»։ 
22:30 - 07 մարտի, 2022
Կանադայի կառավարությունը նոր անհատական պատժամիջոցներ է սահմանել

Կանադայի կառավարությունը նոր անհատական պատժամիջոցներ է սահմանել

Կանադայի կառավարությունը պատժամիջոցներ է սահմանել ռուսաստանցի ևս 10 անձի նկատմամբ՝ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության պատճառով։ ՏԱՍՍ-ի թոխանցմամբ՝ այս մասին երկուշաբթի օրը կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն։ «Այսօր Կանադան հայտարարում է նոր պատժամիջոցների մասին ևս 10 անձանց նկատմամբ, ովքեր ներգրավված են այս անհիմն ներխուժման մեջ: Ցուցակում ընդգրկված են նախկին և ներկա բարձրաստիճան պաշտոնյաներ, օլիգարխներ և Ռուսաստանի ղեկավարության կողմնակիցներ»,- ասել է նա։ Կանադայի իշխանությունները պատժամիջոցների ցուցակում ներառել են՝ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովին, RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանին, հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովին, Առաջին ալիքի գլխավոր տնօրեն Կոնստանտին Էրնստին, գործարար Օլեգ Դերիպասկային և այլ անձանց։ 
20:48 - 07 մարտի, 2022
Կանադայի իշխանությունները որոշում են ընդունել մահաբեր զենքի լրացուցիչ խմբաքանակ ուղարկել Ուկրաինա

Կանադայի իշխանությունները որոշում են ընդունել մահաբեր զենքի լրացուցիչ խմբաքանակ ուղարկել Ուկրաինա

Կանադայի իշխանությունները որոշում են ընդունել մահաբեր զենքի լրացուցիչ խմբաքանակ ուղարկել Ուկրաինա։ Այդ մասին հինգշաբթի լրագրողներին հայտնել է Կանադայի պաշտպանական գերատեսչության ղեկավար Անիտա Անանդը։ «Մենք մտադիր ենք Ուկրաինա ուղարկել լրացուցիչ օգնություն՝ մահաբեր զենքի տեսքով»,- ասել է նա։ Պաշտոնյայի խոսքով՝ այդ մատակարարումները ներառելու են 4500 հակատանկային М-72 ականանետեր եւ մոտ 7500 ձեռքի նռնակներ։ Նախարարը չի մանրամասնել, թե զենքերն ինչպես են մատակարարվելու Ուկրաինա, բայց ասել է, որ դա արվելու է «որքան հնարավոր է արագ»։ Բացի դրանից՝ Անանդը տեղեկացրել է, որ Կանադան Ուկրաինային 1մլն կանադական դոլար կտրամադրի (790 հազար դոլար) բարձր ճշգրտության արբանյակային պատկերներ գնելու համար․ «Դա ուկրաինացի զինվորականներին ավելի լայն հնարավորություններ կտա իրենց տարածքում եւ դրա շրջակայքում ռուսական զորքերի տեղաշարժը դիտարկելու համար»,- պարզաբանել է նա։
21:16 - 03 մարտի, 2022
Կանադան հետաքրքրված է Հայաստանում համատեղ ծրագրերի իրականացմամբ․ ԵՄ-ում և Եվրոպայում Կանադայի հատուկ բանագնացը՝ Փաշինյանին

Կանադան հետաքրքրված է Հայաստանում համատեղ ծրագրերի իրականացմամբ․ ԵՄ-ում և Եվրոպայում Կանադայի հատուկ բանագնացը՝ Փաշինյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միությունում և Եվրոպայում Կանադայի հատուկ բանագնաց, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Ստեֆան Դիոնին․ տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։ Վարչապետը նշել է, որ ԵՄ-ում և Եվրոպայում Կանադայի հատուկ բանագնացի այցը մեր երկիր լավ առիթ է հայ-կանադական գործակցության օրակարգը քննարկելու համար և կարևորել այն հանգամանքը, որ Կանադան կիսում է ՀՀ բարեփոխումների տեսլականը: «Հայաստանը հավատարիմ է իր ժողովրդավարական օրակարգին և երախտապարտ է Կանադային, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին՝ մեր ժողովրդավարությանը սատարելու համար», – ասել է ՀՀ վարչապետը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ չնայած 2020թ. պատերազմից հետո ստեղծված դժվարություններին՝ ՀՀ կառավարությունը հետևողական առաջ է գնում ժողովրդավարական ինստիտուտների հզորացման ճանապարհով, ինչի մասին են վկայում միջազգային հեղինակավոր ընկերությունների գնահատականները: Ստեֆան Դիոնը ՀՀ վարչապետին է փոխանցել Կանադայի վարչապետի ջերմ ողջույնները և ընդգծել, որ մեր երկիր է այցելել Հայաստան-Կանադա ռազմավարական երկխոսության հեռանկարները քննարկելու նպատակով: «Կանադան ՀՀ ժողովրդավարական օրակարգի հաստատուն աջակիցն է և հետաքրքրված է Հայաստանում համատեղ ծրագրերի իրականացմամբ», – նշել է ԵՄ-ում և Եվրոպայում Կանադայի հատուկ բանագնացը: Զրուցակիցները քննարկել են Հայաստանում ժողովրդավարության հզորացմանը և այդ համատեքստում հայ-կանադական գործընկերության ընդլայնմանը վերաբերող հարցեր: Վարչապետն առաջարկել է կանադական կողմին դիտարկել Հայաստանում ճանապարհաշինության, ջրամբարաշինության, վերականգնվող էներգետիկայի, կանաչ տնտեսության, նաև կրթական ենթակառուցվածքների ոլորտներում համատեղ ծրագրերի հնարավորությունները: Ստեֆան Դիոնը հետաքրքրական է համարել առաջարկները և նշել, որ դրանք կներկայացնի Կանադայի վարչապետին ու կառավարությանը: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել միջազգային ու տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ: Վարչապետը ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումները հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման, տարածաշրջանային հաղորդակցության ուղիների բացման առնչությամբ, ինչպես նաև անդրադարձել միջազգային գործընկերների միջնորդությամբ կայացած հանդիպումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածություններին: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է խաղաղությունը և կայունությունը տարածաշրջանում և ակնկալում է միջազգային գործընկերների օժանդակությունն այդ գործընթացին: Կողմերն ընդգծել են ժողովրդավարական հաստատությունների կարևորությունը անվտանգային մարտահրավերների սպասարկման համատեքստում: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը պատրաստ է Կանադայի հետ ակտիվ աշխատել քաղաքական, տնտեսական, մշակութային, հումանիտար համատեղ օրակարգի և ծրագրերի շուրջ: Վարչապետ Փաշինյանը խնդրել է իր ողջույններն ու բարեմաղթանքները փոխանցել գործընկերոջը՝ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին:
15:53 - 01 մարտի, 2022
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Եվրոպայում և Եվրոպական Միությունում Կանադայի հատուկ բանագնաց Ստեֆան Դիոնին

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Եվրոպայում և Եվրոպական Միությունում Կանադայի հատուկ բանագնաց Ստեֆան Դիոնին

Փետրվարի 25-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Եվրոպայում և Եվրոպական Միությունում Կանադայի հատուկ բանագնաց Ստեֆան Դիոնին։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Զրուցակիցները գոհունակություն են հայտնել հայ և կանադացի ժողովուրդների միջև ամուր բարեկամության վրա հիմնված հարաբերությունների բարձր մակարդակի առնչությամբ՝ պատրաստակամություն հայտնելով գործնական քայլեր ձեռնարկելու՝ երկու երկրների միջև բազմաոլորտ համագործակցությունը որակական նոր մակարդակի բարձրացնելու ուղղությամբ։ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն իր զրուցակցին ներկայացրել է Կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների օրակարգը՝ ուղղված ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդմանը։ Ստեֆան Դիոնը նշել է, որ Հայաստանը շարժվում է ժողովրդավարական բարեփոխումների կարևոր ուղիով և ընդգծել, որ իր առաքելության հիմնական նպատակը Կանադայի կողմից Հայաստանի ժողովրդավարական գործընթացին աջակցությունն է: Արարատ Միրզոյանը կարևորել է դատական համակարգի արդիականացման, հանրային ծառայությունների թվայնացման և արդյունավետ կառավարման և մի շարք այլ ոլորտներում կանադական կողմի հետ փորձի փոխանակումը, և համոզմունք հայտնել, որ այս փոխգործակցությունը ճանապարհ կհարթի երկու երկրների միջև համագործակցության ամրապնդման համար։ Քննարկվել է նաև ՀՀ խորհրդարանի կարողությունների զարգացման և քաղաքացիական հասարակությանն աջակցելու հնարավորությունները։ Զրուցակիցները նշել են Կանադայում հայկական համայնքի կարևոր դերը հայ-կանադական հարաբերությունների շարունակական ամրապնդման գործում։ Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային օրակարգի մի քանի հարցեր: Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի շուրջ ստեղծված անվտանգային մարտահրավերները։
17:35 - 25 փետրվարի, 2022