Հայաստանի և Կանադայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները
13:20 - 01 մարտի, 2022

Հայաստանի և Կանադայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները

Փետրվարի 28-ին Ժնևում ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի բարձրաստիճան նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլիի հետ:

Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, Հայաստանի և Կանադայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարները: Ընդգծվել է բարձր մակարդակում շփումների ակտիվացման կարևորությունը։

Զրուցակիցները կարևորել են Կանադայի հատուկ բանագնաց Ստեֆան Դիոնի առաքելության իրականացումը, որը նախորդ շաբաթվանից գտնվում է Հայաստանում։

Մտքեր են փոխանակվել Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների շուրջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել