ԶՈՒ Գլխավոր շտաբ

Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի գլխավոր շտաբը (ՀՀ ԶՈՒ ԳՇ) Հայաստանի զինված ուժերի կառավարման գերագույն մարմինն է։ Տեղակայված է Երեւանում։ 

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետն է գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը։ ԳՇ պետի պաշտոնում նշանակվել է 2020 թվականի հունիսի 8-ին:

Ադրբեջանական ԶՈՒ-ին Վարդենիսի ուղղությամբ հաջողվել է գրավել մի քանի մարտական դիրք. ԳՇ պետի տեղակալ

 |armenpress.am|

Ադրբեջանական ԶՈՒ-ին Վարդենիսի ուղղությամբ հաջողվել է գրավել մի քանի մարտական դիրք. ԳՇ պետի տեղակալ |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանական սադրանքի արդյունքում հակառակորդին հաջողվել է Վարդենիսի ուղղությամբ գրավել մի քանի մարտական դիրք, որոնք կարևոր չեն մարտավարական տեսանկյունից, սակայն կարևոր են ռազմավարական տեսանկյունից: ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-մայոր Առաքել Մարտիկյանն այս մասին Վարդենիսում հայտնեց օտարերկրյա դիվանագետներին՝ անդրադառնալով հարցին, թե այդ հատվածում ի՞նչ կորուստներ են եղել: Մարտիկյանը նշեց, որ ամենամեծ տարածքային կորուստները եղել են Ջերմուկի հատվածում: «Չենք կարող ասել, թե այստեղ տարածքային լուրջ առաջխաղացում են ունեցել, իրենց հաջողվել է մի քանի մարտական դիրք գրավել: Բայց այդ մարտական դիրքերը մարտավարական տեսանկյունից այդքան կարևոր չեն, ռազմավարական տեսանկյունից դրանք կարևոր են, քանի որ անմիջականորեն կախված են մեր բնակավայրերի վրա, կարողանում են որոշակի հսկողություն սահմանել մեր ճանապարհների, երթուղիների վրա: Եվ ամենակարևորը՝ իրենց ներկայությամբ հոգեպես և բարոյապես ճնշում են մոտակա գյուղերի բնակիչներին»,-ասաց ԳՇ պետի տեղակալը:
18:43 - 29 սեպտեմբերի, 2022
ԳՇ պետը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում տիրող իրավիճակը

 |armenpress.am|

ԳՇ պետը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում տիրող իրավիճակը |armenpress.am|

armenpress.am: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը սեպտեմբերի 22-ին Երևանում հանդիպել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանի հետ: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀԱՊԿ քարտուղարությունը: Տեղի է ունեցել հանգամանալից քննարկում Հայաստանի Հանրապետության սահմանամերձ շրջանների առանձին հատվածներում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Քննարկել են ստեղծված իրավիճակում ՀԱՊԿ-ի հետագա հնարավոր միջոցները։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, առաքելության ղեկավար Ստանիսլավ Զասը Հայաստան է ժամանել Հավաքական անվտանգության խորհրդի սեպտեմբերի 13-ի արտահերթ նիստի որոշման համաձայն: Առաքելության կազմում ընդգրկված են ՀԱՊԿ անդամ պետությունների ներկայացուցիչներ, որոնք կազմակերպության աշխատանքային մարմինների աշխատակիցներ են:
12:57 - 22 սեպտեմբերի, 2022
ԳՇ պետը նշել է՝ չեն թույլատրի, որ Ջերմուկից 4,5 կմ հեռավորությամբ գտնվող խմբի կենսունակությունն ապահովվի․ այդ խումբն այդտեղից կհեռանա

ԳՇ պետը նշել է՝ չեն թույլատրի, որ Ջերմուկից 4,5 կմ հեռավորությամբ գտնվող խմբի կենսունակությունն ապահովվի․ այդ խումբն այդտեղից կհեռանա

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը Ջերմուկում ՀՀ-ում դիվանագիտական ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասաց, որ «ներկա դրությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների խմբերը գտնվում են Ջերմուկ քաղաքի մատույցներից 4,5 կմ հեռավորության վրա»։ Հանդիպումից հետո նա արդեն դրսում լրագրողների հետ զրույցում ցույց տվեց այն հատվածները, որտեղ հասել է ադրբեջանական ԶՈՒ-ն։ Նա մասնավորապես նշեց, որ միայն մի կետում հակառակորդի մեկ խումբ է գտնվում Ջերմուկի մատույցներից 4,5 կմ հեռավորության վրա․ «Իսկ բլրի գագաթից, (որտեղ գտնվում է այդ խումբը,- խմբ․), աջ և ձախ, այսինքն՝ դեպի հարավ և հյուսիս, հակառակորդի մխրճման խորությունները, հաշվի առնելով նաև Ջերմուկ քաղաքից հեռավորությունը, 8, 10 կմ դեպի թևեր է»։ Նա ընդգծեց, որ պետք է նաև մարտավարական տեսանկյունից հասկանալ, որ մխրճումով ոչ թե ամբողջ ճակատով հակառակորդի կողմից հասել են Ջերմուկի մատույցներ, այլ միայն մեկ խումբ, որը կտրված է իր ստորաբաժանումներից, գտնվում է այդ բլրի գագաթի վրա․ «Եվ կենսունակության տեսակետից․ եթե հակառակորդի այդ խմբին սնուցում չլինի թե՛ սննդով, թե՛ ջրով, հատուկ պատրաստված ստորաբաժանում լինի, ապա մի քանի օրվա ընթացքում նրանց ռեսուրսները լրիվությամբ կսպառվեն, և ստիպված կլինեն այդտեղից դուրս գալու»։ Ասրյանը հիշեցրեց, որ հանդիպմանը ներկայացրել է, որ խումբը կողքերից շրջափակված է հայկական ստորաբաժանումների կողմից՝ ընդգծելով, որ մարտավարական իրադրությունը գնահատում է կայուն, և հայկական կողմի հմուտ գործողությունների արդյունքում այդ խումբն այդտեղից կհեռանա։  «Չենք թույլատրի, որ ապահովվի նրանց կենսունակությունը, մեքենաների շարժ դեպի մեր տարածք չի լինի, ներկա դրությամբ էլ չկա․ նրանք չեն կարողանում բերել իրենց սնունդը և ջուրը ու ապահովեն, և կենսունակությունը կորցնելով՝ խումբը հետ կքաշվի ու կմիանա իրենց հիմնական ստորաբաժանումներին, որոնք գտնվում են Ջերմուկի մատույցներից ավելի մեծ հեռավորությունների վրա՝ յոթ, ութ, տասը, նույնսիկ սահմանի վրա»,- նշեց նա։ ԶՈՒ ԳՇ պետը նաև ասել է, որ այսօր նաև դիտարկել են, որ հակառակորդի 50-60 հոգանոց խումբ հետ է քաշվել դեպի ՀՀ պետական սահման․ «Սա է իրադրությունը»։
16:37 - 16 սեպտեմբերի, 2022
Կտրել են կին զինծառայողի ոտքերը, մատները, մերկացրել նրան. ԳՇ պետը դեսպաններին ներկայացրեց ադրբեջանական վայրագությունները

 |armenpress.am|

Կտրել են կին զինծառայողի ոտքերը, մատները, մերկացրել նրան. ԳՇ պետը դեսպաններին ներկայացրեց ադրբեջանական վայրագությունները |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանական ուժերը վայրագություններ են կատարել, մասնատել են կին զինծառայողին, կտրել ոտքերը, մատները, մերկացրել նրան. այս ամենը վկայող ապացույցը՝ տեսանյութը ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը խոստացավ ցույց տալ Ջերմուկ այցելած դիվանագետներին: Ճեպազրույցում ԳՇ պետը նրանց ուշադրությունը հրավիրեց Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների, նրանց զինծառայողների վայրագությունների վրա: «Վայրագություններ են իրագործել մեր մարտական դիրքերում՝ մեր զինծառայողների, այդ թվում նույնիսկ կին զինծառայողների նկատմամբ»,-ասաց նա՝ հավելելով, որ այդ նկարները, տեսանյութը բջջային հեռախոսում ունի, ըստ ցանկության կարող է ցուցադրել դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին: ԳՇ պետը զգուշացրեց, սակայն, որ այնտեղ կան այնպիսի վայրագություններ, որ մարդիկ նույնիսկ  կարող է չկարողանան դիտել: Դիվանագիտական ներկայացուցիչները խնդրեցին ներկայացնել, թե կոնկրետ ի՞նչ դաժանությունների են դիմել ադրբեջանական ուժերը:  ԳՇ պետը խոստացավ ճեպազրույցի ավարտից հետո ցույց տալ ապացույց հանդիսացող տեսանյութը: «Բառեր չեմ գտնում նկարագրելու, թե ինչպես են նրանք մասնատել կին զինծառայողին, կտրել են ոտքերը, մատները, մերկացրել, վայրագության վերջին աստիճանն է»,-ասաց Ասրյանը: ԳՇ պետը շեշտեց՝ ոչ մի պետության ռազմական ուժ, զորք, ստորաբաժանում, զինծառայող իրավունք չունի հակառակորդի նկատմամբ նմանատիպ վայրագրությունների դիմել: Դա միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում է: Պատերազմական հանցագործությունները, ըստ նրա, իրականացվել են հարձակման բոլոր ուղղություններով: ԶՈՒ ԳՇ պետը վստահեցրեց, որ ԶՈՒ-ն կշարունակի հայրենիքի ռազմական անվտանգության ապահովման բոլոր միջոցառումների իրականացումը:
16:31 - 16 սեպտեմբերի, 2022
ԳՇ պետի խոսքով՝ Ադրբեջանը թիրախավորել է Ջերմուկի ենթակառուցվածքները՝ նպատակ ունենալով լուրջ վնասվներ հասցնել տնտեսությանը

ԳՇ պետի խոսքով՝ Ադրբեջանը թիրախավորել է Ջերմուկի ենթակառուցվածքները՝ նպատակ ունենալով լուրջ վնասվներ հասցնել տնտեսությանը

ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ հանդիպմանը նշեց, որ Ջերմուկ քաղաքում հարված է հասցվել նաև ճոպանուղուն։ «Ջերմուկ քաղաքում հարված է հասցվել նաև ճոպանուղուն, որը՝ որպես առողջարանային կենտրոն, ունեցել է տարբեր պետություններից, երկրներից այստեղ հանգստացող անձնակազմ, ու ճոպանուղուն հարվածի արդյունքում ներկա դրությամբ Ջերմուկում պետություններից, երկրներից ներկայացուցիչներ չկան։ Ճոպանուղու տարածքում մանկական հրապարակներ կան, քանի որ տարհանում իրականացված չէր, ժողովուրդը և տարբեր երկրներից ներկայացուցիչներ քաղաքում էին»,- ասաց ԳՇ պետը։  Էդվարդ Ասրյանի խոսքով՝ միանշանակ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները որպես նշանակետեր ընտրել են նաև քաղաքացիական ենթակառուցվածքները։ «Ինչու, կարող եմ հիմնավորել, որովհետև սկզբից էլ նշեցի, որ Ջերմուկ քաղաքը միջազգային կարգավիճակով առողջարանային կենտրոն է, և թիրախավորելով Ջերմուկ քաղաքի ենթակառուցվածքները՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը հետապնդել է իրենց նպատակներից կարելի է նշել հիմնական կարևորը՝ լուրջ տնտեսական հարված հասցնել ՀՀ տնտեսությանը։ Դպրոցների և այլնի հետ կապված տեղեկացնեմ, որ հաշվի առնելով մեր երեխաների անվտանգությունը, նաև ձեռնարկված միջոցառումների ամբողջությունը՝ դադարեցվել են դասընթացները․ մոտ 506 երեխա այս պահին չի ստանում իր կրթության իրավունքը։ Հիմա մտածում ենք այլ միջոցներ, որ երեխաների կրթություն ստանալու իրավունքը ապահովենք»,- նշեց Ասրյանը։ 
14:18 - 16 սեպտեմբերի, 2022
Ներկա դրությամբ Ադրբեջանի ԶՈՒ խմբերը գտնվում են Ջերմուկ քաղաքի մատույցներից 4,5 կմ հեռավորության վրա. ԶՈՒ ԳՇ պետ

Ներկա դրությամբ Ադրբեջանի ԶՈՒ խմբերը գտնվում են Ջերմուկ քաղաքի մատույցներից 4,5 կմ հեռավորության վրա. ԶՈՒ ԳՇ պետ

Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն այցելել են Ջերմուկ քաղաք, որտեղ կծանոթանան Ադրբեջանի հարձակման հետևանքով քաղաքի քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցված վնասներին և տեղում տեղեկություններ կստանան օպերատիվ իրավիճակի վերաբերյալ: ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանի խոսքով՝ դիվանագիտական ներկայացուցիչների հետ հանդիպմանը նշել է․ «եթե մենք գտնվում ենք այստեղ, ապա դա այն ուղղությունն է, որտեղ հակառակորդը իր հարձակողական գործողությունների արդյունքում ունեցել է որոշակի հաջողություններ և մխրճվել ՀՀ ինքնիշխան տարածք 8,5 կմ լայնությամբ ճակատով, մինչև 7,5 կմ խորությամբ»,- նշել է նա։ ԶՈՒ ԳՇ պետի խոսքով՝ այդ մխրճումները Ադրբեջանի ԶՈՒ կողմից իրականացվել են խմբերով, ջոկատներով, և դրանց որոշակի խմբեր, ջոկատներ գտնվում են մեր ստորաբաժանումների հսկողության տակ, նաև շրջափակումների մեջ։  «Ներկա դրությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների խմբերը գտնվում են Ջերմուկ քաղաքի մատույցներից 4,5 կմ հեռավորության վրա»,- ընդգծել է Էդվարդ Ասրյանը։  ԳՇ պետը հայտնեց, որ հանցագործությունները (Ադրբեջանի ԶՈՒ կողմից) իրականացվել են հարձակման բոլոր ուղղություններով։ Դիվանագիտական ներկայացուցիչներից մեկը խնդրեց մանրամասներ ներկայացնել այդ հանցագործությունների վերաբերյալ, ինչին ի պատասխան՝ Ասրյանն ասաց, որ վերջում տեսանյութերը կփոխանցի նրանց։  
13:56 - 16 սեպտեմբերի, 2022
ԳՇ պետն ընդունել է ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարին, հանդիպմանը անդրադարձ է կատարվել Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց ազատ արձակման խնդրին

ԳՇ պետն ընդունել է ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարին, հանդիպմանը անդրադարձ է կատարվել Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց ազատ արձակման խնդրին

Օգոստոսի 30-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ,  գեներալ-մայոր Էդվարդ  Ասրյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյին։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Ադրբեջանում պատանդառության մեջ գտնվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց շուտափույթ ազատ արձակման ու հայրենադարձման խնդրին, ինչպես նաև անհայտ կորածների հայտնաբերման ուղղությամբ տարվող աշխատանքներին։ Քննարկվել են համագործակցության մի շարք հարցեր, պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչների մասնակցությունը միջազգային մարդասիրական իրավունքի դասընթացներին։
19:15 - 30 օգոստոսի, 2022
ԶՈՒ ԳՇ պետը ռուս գործընկերոջն է ներկայացրել հայ-ադրբեջանական սահմանին և Արցախում արձանագրված զարգացումները

ԶՈՒ ԳՇ պետը ռուս գործընկերոջն է ներկայացրել հայ-ադրբեջանական սահմանին և Արցախում արձանագրված զարգացումները

Ռուսաստանի Դաշնություն աշխատանքային այցի շրջանակում ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը օգոստոսի 26-ին հանդիպել է ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովին: Այդ մասին ասված է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարի Ֆեյսբուքի էջում: «Վալերի Գերասիմովը շնորհավորել է Էդվարդ Ասրյանին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ նշանակվելու կապակցությամբ, մաղթել արդյունավետ ու արգասաբեր աշխատանք՝ ի շահ Հայաստանի Հանրապետության: ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը ռուս գործընկերոջը ներկայացրել է վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանին, ինչպես նաև Արցախում արձանագրված զարգացումները և այս պահին տիրող իրադրությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ռուսական ռազմական համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր: Անդրադարձ է կատարվել ՀՀ զինված ուժերի արդիականացմանն ու բարեփոխումների ընթացքին: Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր»,- նշված է գրառման մեջ:
20:09 - 26 օգոստոսի, 2022
ԳՇ պետն այսուհետ նախարարի առաջին տեղակալ է լինելու. որոշումը կայացրել ենք՝ վերլուծելով վերջին տարիներին տեղի ունեցած մի շարք իրադարձություններ. Փաշինյան

ԳՇ պետն այսուհետ նախարարի առաջին տեղակալ է լինելու. որոշումը կայացրել ենք՝ վերլուծելով վերջին տարիներին տեղի ունեցած մի շարք իրադարձություններ. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Պաշտպանության նախարարություն և Զինված ուժերի բարձրագույն սպայակազմին է ներկայացրել ԶՈՒ գլխավոր շտաբի նորանշանակ պետ Էդվարդ Ասրյանին: Վարչապետն իր խոսքում, մասնավորապես, նշել է. «Հայաստանի Հանրապետության պաշտպանության հարգելի նախարար, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հրամանատարական կազմի հարգելի ներկայացուցիչներ, հարգելի փոխնախարարներ, ես այսօր այստեղ եմ՝ ներկայացնելու ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նորանշանակ պետ, Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Էդվրադ Ասրյանին: Ուզում եմ նախ շնորհակալություն հայտնել գեներալ-լեյտենանտ Կամո Քոչունցին՝ վերջին վեց ամիսների ընթացքում Գլխավոր շտաբի պետի պարտականությունները կատարելու համար: Ցանկանում եմ պարոն Ասրյանին հաջողություն մաղթել՝ այս կարևորագույն պաշտոնում իր առաքելությունն իրականացնելու ճանապարհին: Արդեն գիտեք, որ նաև որոշակի օրենսդրական փոփոխություններ են տեղի ունեցել, և Գլխավոր շտաբի պետն այսուհետ օրենքի ուժի մեջ մտնելու պահից նաև Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ է լինելու՝ սրանից բխող հետևանքներով: Այս որոշումը կայացրել ենք՝ վերլուծելով վերջին տարիներին տեղի ունեցած մի շարք իրադարձություններ, այդ թվում՝ Պաշտպանության նախարարություն-Գլխավոր շտաբի աշխատանքային գործակցության հարցերը: Կարծում եմ, բնականաբար, ճիշտ որոշում է կայացված: Ուզում եմ հույս հայտնել, որ այդ որոշման կատարման արդյունքում մեր աշխատանքի արդյունավետությունը Զինված ուժերի, բանակի բարեփոխումների ոլորտում էլ ավելի արդյունավետ կլինի: Պարոն Քոչունց, ևս մեկ անգամ թույլ տվեք շնորհակալություն հայտնել Ձեզ կատարված աշխատանքի համար և պարոն Ասրյան՝ հաջողություններ մաղթել Ձեզ այս կարևորագույն պաշտոնում»: ԶՈՒ գլխավոր շտաբի նորանշանակ պետ Էդվարդ Ասրյանը նշել է. «Մեծարգո պարոն վարչապետ, հարգելի պարոն նախարար, հարգելի գործընկերներ, Զինված ուժերի գերակա խնդիրն է հանդիսանում պետության ռազմական անվտանգության ապահովումը, ուստի՝ ստանձնելով այս պատասխանատու պաշտոնը, նաև համարելով, որ շտաբը հանդիսանում է կոլեգիալ մարմին, իսկ Գլխավոր շտաբի պետը Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, մենք Գլխավոր շտաբում կաշխատենք կոլեգիալ սկզբունքներով՝ միանշանակ Գլխավոր շտաբի պետի որոշմամբ և առաջարկներ կներկայացնենք Պաշտպանության նախարարին: Այդ պատասխանատու պաշտոնում, մեծարգրո պարոն վարչապետ, պարտավորվում եմ կատարել բոլոր նախատեսված գործառութային պարտականությունները և կատարել Զինված ուժերի առջև դրված խնդիրները»: Այնուհետև վարչապետը խոսքը փոխանցել է Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին, ով իր հերթին ասել է. «Հայաստանի Հանրապետության մեծարգո վարչապետ, պարոնայք գեներալներ, սպաներ, թույլ տվեք շնորհավորել Գլխավոր շտաբի պետին՝ պարոն Ասրյանին՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ նշանակվելու կապակցությամբ, մաղթել բեղուն գործունեություն: Շնորհակալություն եմ ուզում հայտնել Գեներալ-լեյտենանտ Կամո Քոչունցին՝ վերջին շրջանում Գլխավոր շտաբի պետի պարտականությունները պատվով կատարելու համար»: Այնուհետև, ըստ ձևավորված ընթացակարգի, տեղի է ունեցել ԶՈւ գլխավոր շտաբի պետի պաշտոնի փոխանցման հանդիսավոր արարողությունը: Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ԶՈՒ ԳՇ նորանշանակ պետ Էդվարդ Ասրյանին է հանձնել ԶՈՒ ռազմադրոշը:  
17:12 - 18 հուլիսի, 2022
Ընդդիմության քաղաքական օրակարգը ոչ թե ՀՀ-ի բարօրությունն  է, այլ օր առաջ իշխանություններին ձախողման հասցնելը․ Պապիկյան

Ընդդիմության քաղաքական օրակարգը ոչ թե ՀՀ-ի բարօրությունն է, այլ օր առաջ իշխանություններին ձախողման հասցնելը․ Պապիկյան

Սա այն ճանապարհն է, որի միջոցով փորձելու ենք համակարգային փոփոխությունների գնալ և, ըստ էության, համակարգը դարձնել ավելի սահուն, ղեկավարման օղակը դարձնել վերից վար։ Այս մասին ԱԺ-ում ասաց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով «Պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններին, որոնցով, ի թիվս այլնի, նախատեսվում է, որ Գլխավոր շտաբի պետը կդառնա պաշտպանության նախարարի առաջին տեղակալ։  «Սա չի նշանակում, որ մենք խուսափելու ենք Զինված ուժերին, նախարարության կողմից նախարարի կողմից քաղաքացիական վերահսկողություն իրականացնելուց, բայց սա նաև չի ենթադրում, որ մենք խուսափելու ենք քաղաքական պատասխանատվություն կրելուց»։ «Որպեսզի տարընթերցումներ ու այլ հարցեր չառաջանան, շատ հստակ եմ ասում՝ իշխանությունը, որ ժողովուրդը արտոնել է մեզ, մեզ իրավունք է վերապահում և մենք պատրաստվում ենք մեր իշխանությունը իրացնել ամբողջությամբ։ Սուրեն Պապիկյանը նաև ընդդիմության բացակայությանը անդրադաարձավ՝ ընդգծելով, որ նրանց շարքերում շատերը զինվորական ծառայության փորձ ունեն․ «Ես այն մարդը չեմ, ով այդ գիտելիքները կամ օբյեկտիվ առաջարկները կարող էի մերժել։ Բնանակաբար, չէի մերժելու, բայց չեն հնչել այդպիսիք, պատատակերին և թաքուն քննադատությունները ես չեմ ընդունելու նույնիսկ ի գիտություն, որովհետև բարի լինեին մեր գործընկերները, գային այստեղ քննարկումների միջոցով, առաջարկների միջոցով, օրենքով իրենց վերապահված լիազորությունների և այո պարտավարությունների, որովհետև ՀՀ քաղաքացին տիկնանց և պարոններին ուղարկել է այստեղ ծառայելու ի շահ ՀՀ-ի, ոչ ի շահ իրենց քաղաքական օրակարգի։ Իրենց քաղաքական օրակարգը, ես վստահ եմ, ոչ թե ՀՀ-ի բարօրությունն  է, այլ օր առաջ իշխանություններին ձախողման հասցնելը, հանգեցնելը»։ Նրա խոսքով՝ ընդդիմությունը երկիրը փորձում է մղել դեպի անորոշություն․ «Ընդդիմության ԱԺ պատգամավորը իրեն իրավունք է վերապահում, երևի շփոթել է, որ ինքը այլևս չի զբաղեցնում գերատեսչության ղեկավարի պաշտոնը կամ Գլխավոր շտաբի պետի պաշտոնը, զանգել է զինվորականներից մեկին, մասնավորապես՝ գլխավոր զինկոմին և ինչ-որ հարցադրումներ է արել՝ ի՞նչ իրավունքով եք զորակոչում ընդդիմության երիտասարդներին, պատանիների։ Ժողովուրդ, դուք ՀՀ քաղաքացի եք, թե՞ ոնց։ Ճիշտ է ասվում, երկիրը Երևանում պաշտպանելը, փրկելը  հեշտ է, երբ դա կատարվում է փափուկ, հանգիստ, բայց իհարկե չեք փրկում, դուք ընդամենը անում եք այն, ինչի մասին խոսեցի։ Փորձում եք մեզ մղել դեպի անորոշություն, մեր երկիրը տանել դեպի անորոշություն»։ Պապիկյանը ընդդիմադիրներին կոչ արեց այլևս չզանգել զինվորականներին կամ քողարկված կոչեր անել զինվորականներին․ «Նման կոչերը նաև քաղաքական պատասխանատվություն և կարծում եմ, որ մեր իրավապահները այս առումով պետք է ուշադիր լինեն, որովհետև իմ ականջին նման քողարկված կոչեր հասել են»։
16:11 - 06 հուլիսի, 2022
«Ժամկետայիններն աստիճանաբար կազատվեն առաջնագծում ծառայելուց». ՊՆ գնդապետ

 |factor.am|

«Ժամկետայիններն աստիճանաբար կազատվեն առաջնագծում ծառայելուց». ՊՆ գնդապետ |factor.am|

factor.am: ՀՀ ԶՈւ ժամկետային զինծառայողներն աստիճանաբար կազատվեն մարտական հերթափոխերում ընդգրկվելուց։ Այս մասին այսօր Կենտրոնական հավաքակայանում լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ ԶՈՒ ԳՇ անձնակազմի կառավարման գլխավոր վարչության պետի տեղակալ, գնդապետ Սահակ Սահակյանը: «Պաշտպանության նախարարի, ԶՈւ ԳՇ նպատակներից մեկը դա է, որ ժամկետային զինծառայողներին որքան հնարավոր է առաջնագծից հանենք… Ժամկետային զինծառայողները զբաղվելու են միայն պատրաստությամբ։ Անհրաժեշտության դեպքում` պետք է կիրառվեն ըստ նշանակության»,- նշեց Սահակյանը։ Հայաստանի 3-րդ բանակային կորպուսում, ըստ Սահակյանի, այս փորձն արդեն 90 տոկոսով կիրառվում է։ Հետագայում փորձը նախատեսվում է կիրառել ՀՀ բոլոր զորամիավորումներում։ Ծրագրի իրականացման հնարավորությունը, սակայն, գնդապետի խոսքով, ուղղակիրեն կախված է պայմանագրային զինծառայողների քանակից։ Սահակյանը նաև հայտնեց, որ այս տարվա ամառային զորակոչից սկսված՝ ՀՀ ԶՈւ-ում նոր կարգ է սահմանվել. բոլոր նորակոչիկները ծառայության են անցնելու հրաձգային-ուսումնական գումարտակներում, որտեղ մնալու են շուրջ 5 ամիս` մինչև ուսումնական փուլի ավարտը։ Դրանից հետո կտեղափոխվեն վիճակահանությամբ իրենց մշտական տեղակայման զորամասեր։
16:34 - 28 հունիսի, 2022
ՊՆ-ում Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ խորհրդակցություն է անցկացվել

ՊՆ-ում Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ խորհրդակցություն է անցկացվել

Հունիսի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ, ՊՆ վարչական համալիրում անցկացվել է խորհրդակցություն, որին մասնակցել է ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմը, ինչպես նաև զորամիավորումների հրամանատարական կազմը՝ տեսակապի միջոցով։ Խորհրդակցության ընթացքում քննարկվել են զինված ուժերում կարգապահական խնդիրներին վերաբերող մի շարք հարցեր, մասնավորապես՝ սմարթֆոնների կիրառման արգելքի վերաբերյալ հրամանների կատարումը, վերջին շրջանում հաճախակիացած՝ զինծառայողների մասնակցությամբ ավտովթարների կանխմանը միտված քայլերի իրականացումը և այլն։ Սուրեն Պապիկյանը համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին խիստ հանձնարարական է տվել՝ նշված խնդիրները ուշադրության կենտրոնում պահելու և ողջամիտ ժամկետում կատարված աշխատանքների և դրանց արդյունքների մասին զեկուցելու վերաբերյալ։ Զեկույցներով հանդես են եկել նաև առաջնագծում ամրաշինական աշխատանքների իրականացման պատասխանատուները։ Պաշտպանության նախարարը հանձնարարել է գործուն քայլեր ձեռնարկել աշխատանքները պատշաճ որակով և սահմանված ժամկետներում կատարելու ուղղությամբ։
14:04 - 28 հունիսի, 2022