Շառլ Միշել

Շառլ Միշելը (Շառլ Իվ Ժան Գիզլեն Միշել) Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահն է։

Շառլ Միշելը ծնվել է 1975 թվականի դեկտեմբերի 21-ին Նամյուր քաղաքում։ Կրթություն ստացել է  Բրյուսելի ազատ համալսարանում։ Շառլը Բելգիայի 69-րդ վարչապետն է։

Ըստ Միշելի՝ քննարկվել է «նախկին ԼՂԻՄ-ում ապրող հայերի իրավունքների ու անվտանգության խնդիրը»

Ըստ Միշելի՝ քննարկվել է «նախկին ԼՂԻՄ-ում ապրող հայերի իրավունքների ու անվտանգության խնդիրը»

Մենք շարունակել ենք մտքեր փոխանակել «նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզում ապրող հայերի իրավունքների ու անվտանգության խնդրի վերաբերյալ»։ Այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառ Միշելը՝ ամփոփելով այսօր՝ մայիսի 14-ին, Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումը՝ իր, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ։ «Ես հորդորել եմ Ադրբեջանի նախագահին ներգրավվելու դրական օրակարգ ձևավորելու մեջ՝ միջազգային հանրության հետ սերտ համագործակցությամբ ապահովելու այդ (ԼՂ՝ խմբ․) բնակչության իրավունքներն ու անվտանգությունը։  Ես նաև բարձրացրել եմ այն հարցը, որ Բաքվի ու այս (ԼՂ՝ խմբ․) բնակչության միջև թափանցիկ ու կառուցողական երկխոսության կարիք կա»,- նշել է նա։ Նույն ելույթի ժամանակ Միշելը նաև հայտարարել է, որ կողմերը հաստատել են՝ հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունը՝ Հայաստանը՝ 29 800 քառ․ կմ, Ադրբեջանը՝ 86 600 քառ․ կմ։
21:24 - 14 մայիսի, 2023
Կողմերը հաստատել են՝ հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունը՝ Հայաստանը՝ 29 800 քառ․ կմ, Ադրբեջանը՝ 86 600 քառ․ կմ․ Շառլ Միշել

Կողմերը հաստատել են՝ հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունը՝ Հայաստանը՝ 29 800 քառ․ կմ, Ադրբեջանը՝ 86 600 քառ․ կմ․ Շառլ Միշել

Փաշինյանն ու Ալիևը պայմանավորվել են երկկողմ հանդիպումներ անցկացնել՝ սահմանային հարցերը քննարկելու համար։ Այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառ Միշելը՝ ամփոփելով այսօր Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումը՝ իր, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ։ Միշելի խոսքով Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները հաստատել են իրենց հավատարմությունը 1991թ․ Ալմաթիի հռչակագրին, ինչպես նաև հաստատել են այն, որ հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունը՝ Հայաստանի դեպքում՝ 29 800 քառ․ կմ, իսկ Ադրբեջանի դեպքում՝ 89 600 քառ․ կմ․ «Սահմանների վերջնական դելիմիտացիան կհամաձայնեցվի բանակցությունների միջոցով»։ Հավելենք, որ Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքը 86 600 քառ․ կմ է։ Եվրոպական խորհրդի կայքում խմբագրվել է Շառլ Միշելի ուղիղ խոսքը․ Ադրբեջանի տարածքը կայքում նախ գրվել է 89 600 քառ․ կմ, ապա՝ 86 600 քառ․ կմ, որը, ինչպես նշել էինք, Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքի չափն է։ Նշենք՝ Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքը ներառում է Արցախը (ԼՂԻՄ-ը և 7 շրջանները)։ Եվրոպական խորհրդի նախագահը նաև հայտարարել է, որ բանակցություններում կողմերն առաջընթաց են գրանցել։ Նրա խոսքով երկու առաջնորդներն իրենց թիմերին հանձնարարել են աշխատանքներ իրականացնելու երկու երկրների միջև երկաթուղային հաղորդակցության բացման ուղղությամբ։ «Հիմա այս հարցում դիրքորոշումները շատ են մոտեցել, հատկապես Նախիջևանի հետ երկաթուղային հաղորդակցության բացման մասով։ Նրանք իրենց թիմերին հանձնարարել են կնքել սկզբունքային համաձայնագիր՝ երկաթուղային հաղորդակցության բացման և կոնկրետ գրաֆիկով անհրաժեշտ շինարարական աշխատանքների անցկացման վերաբերյալ։ Նրանք նաև պայմանավորվել են այդ հարցում օգտագործել Համաշխարհային մաքսային կազմակերպության աջակցությունը»,- նշել է Միշելը։
21:05 - 14 մայիսի, 2023
Փաշինյանը Միշելին է ներկայացրել վերջին օրերին ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ԶՈՒ սադրիչ և ագրեսիվ գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակը

Փաշինյանը Միշելին է ներկայացրել վերջին օրերին ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ԶՈՒ սադրիչ և ագրեսիվ գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում ոչ ֆորմալ հադիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանում հաստատված ռազմաքաղաքական և հումանիտար իրադրության շուրջ: Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է վերջին օրերի ընթացքում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի սադրիչ և ագրեսիվ գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակին, որոնք միտված են խաթարել խաղաղ բանակցությունները շարունակելուն ուղղված ջանքերը: Քննարկվել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամին, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել ապրիլի 14-ին նախատեսված ՀՀ վարչապետի, Եվրոպական խորհրդի նախագահի և Ադրբեջանի նախագահի եռակողմ հանդիպմանը և ընդգծվել հունիսի 1-ին Քիշնևում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի մասնակցությամբ հնգակողմ հանդիպում անցկացնելու կարևորությունը:
00:52 - 14 մայիսի, 2023
Հրապարակվել է Բրյուսելում կայանալիք երկկողմ և եռակողմ հանդիպումների ժամանակացույցը

Հրապարակվել է Բրյուսելում կայանալիք երկկողմ և եռակողմ հանդիպումների ժամանակացույցը

Եվրոպական խորհրդի կայքում հրապարակվել է Բրյուսելում կայանալիք երկկողմ ու եռակողմ հանդիպման հանդիպումների ժամանակացույցը։ Այսօր՝ մայիսի 13-ին՝ տեղի ժամանակով ժամը 19։00-ին (Երևանի ժամանակով 21։00-ին), տեղի կունենա Շառլ Միշելի հանդիպումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Վաղը՝ մայիսի 14-ին՝ ժամը 09։00-ին (Երևանի ժամանակով 11։00-ին), նշանակված է Միշելի հանդիպումն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Իսկ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ Շառլ Միշելի եռակողմ հանդիպումը նշանակված է վաղը՝ տեղի ժամանակով ժամը 13։00-ին (Երևանի ժամանակով 15։00-ին)։ Հիշեցնենք, որ Եվրոպական խորհրդի նախագահի գրասենյակը հայտարարել է, որ վաշինգտոնում ԱԳ նախարարների բանակցություններից հետո Փաշինյանն ու Ալիևը համաձայնել են հանդիպել Բրյուսելում։ Նրանց քննարկումները պետք է շարունակվեն նաև Ֆրանսիայի նախագահի և Գերմանիայի կանցլերի հետ համատեղ հանդիպմանը 2023թ. հունիսի 1-ին Քիշնևում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում։ Ադրբեջանի ԱԳՆ-ից արձագանքել էին՝ նշելով, որ Բաքուն համաձայնություն է տվել Քիշնևում Ֆրանսիայի նախագահի և Գերմանիայի կանցլերի մասնակցությամբ ոչ պաշտոնական հանդիպմանը, պայմանով, որ այն չի փոխարինելու բրյուսելյան ձևաչափը․ «Սակայն վերջնական որոշում քիշնևյան հանդիպման մասին չկա, քանի որ դրա մանրամասները դեռ հայտնի չեն»։ Այնուհետև, չնայած Բաքվից հնչող հայտարարություններին, Եվրամիությունը վերահաստատել է, որ համաձայնություն կա, որ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները ոչ միայն Բրյուսելում, այլև Մոլդովայում են հանդիպելու՝ Ֆրանսիայի նախագահի ու Գերմանիայի կանցլերի մասնակցությամբ: Հիշեցնենք, որ Բրյուսելում կայանալիք եռակողմ հանդիպմանն ընդառաջ մայիսի 11-ից Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սահմանային լարվածություն են ստեղծել՝ սահմանագոտու Գեղարքունիքի մարզի, մասնավորապես Սոթքի, Կութի, Վերին Շորժայի հայկական դիրքերի ուղղությամբ կրակ բացելով։ Կիրառվել են հրետանային և ականանետային միջոցներ, ԱԹՍ։ Մինչև մայիսի 12-ի գիշերը ժամանակ առ ժամանակ ընդհատվող, ապա դարձյալ շարունակվող ադրբեջանական սադրանքների հետևանքով հայկական կողմից մեկ զինծառայող է զոհվել, ևս ութը՝ վիրավորվել։ Վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում, մի մասը դուրս է գրվել։ Մայիսի 13-ի առավոտյան ՀՀ ՊՆ-ն հաղորդել է, որ իրադրությունը առաջնագծում կայուն է։ Մայիսի 11-ին՝ ադրբեջանական կողմի սադրանքի առաջին օրը՝ ՀՀ կառավարության նիստի ժամանակ, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ադրբեջանական կողմի այս գործողությունները սադրիչ են ու այլոց շարքում նպատակ ունեն զրոյացնել այն առաջընթացը, որ գրանցվել է մայիսի 1-4-ը Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցությունների ընթացքում․ «Այսօրվա սադրանքը նպատակ ունի նաև խաթարել կիրակի օրը Բրյուսելում եռակողմ ֆորմատով, իսկ հունիսի 1-ին Քիշնևում հնգակողմ ֆորմատով նախատեսված բանակցությունները»։ Չնայած դրան՝ ՀՀ վարչապետը նշել է, որ կիրակնօրյա բանակցությունների համար Բրյուսել մեկնելու իր որոշումը չի փոխել։ Հիշեցնենք, որ 2022 թվականի նոյեմբերի 25-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե դեկտեմբերի 7-ին Բրյուսելում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում է նախատեսված եղել, որը, սակայն, չի կայանա, քանի որ Նիկոլ Փաշինյանը համաձայնել է հանդիպմանը միայն այն դեպքում, եթե դրան մասնակցի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, իսկ Ադրբեջանի նախագահի համար այս նախապայմանը անընդունելի էր։  Ադրբեջանի նախագահի հայտարարությանը անդրադարձել էին ՀՀ ԱԳՆ-ից՝ նշելով, որ ՀՀ-ն պատրաստ է դեկտեմբերի 7-ի հանդիպմանը՝ Պրահայում ձեռք բերված պայմանավորվածության և ձևաչափի համաձայն, որը տեղի էր ունեցել քառակողմ ձևաչափում, և տրամաբանական է, որ հանդիպման ձևաչափը և մասնակիցների կազմը պիտի նույնը լինի:
14:18 - 13 մայիսի, 2023
Փաշինյանը մեկնել է Բրյուսել․ առանձին հանդիպում կկայանա Շառլ Միշելի հետ

Փաշինյանը մեկնել է Բրյուսել․ առանձին հանդիպում կկայանա Շառլ Միշելի հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 13-14-ին աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։ Նշվում է, որ Փաշինյանը հանդիպում կունենա Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ «Այնուհետև նախատեսված է ՀՀ վարչապետի, Եվրոպական խորհրդի նախագահի և Ադրբեջանի նախագահի եռակողմ հանդիպումը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Հիշեցնենք, որ Եվրոպական խորհրդի նախագահի գրասենյակը հայտարարել է, որ վաշինգտոնում ԱԳ նախարարների բանակցություններից հետո Փաշինյանն ու Ալիևը համաձայնել են հանդիպել Բրյուսելում։  Նրանց քննարկումները կշարունակվեն նաև Ֆրանսիայի նախագահի և Գերմանիայի կանցլերի հետ համատեղ հանդիպմանը 2023թ. հունիսի 1-ին Քիշնևում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում։ Ադրբեջանի ԱԳՆ-ից արձագանքել էին՝ նշելով, որ Բաքուն համաձայնություն է տվել Քիշնևում Ֆրանսիայի նախագահի և Գերմանիայի կանցլերի մասնակցությամբ ոչ պաշտոնական հանդիպմանը, պայմանով, որ այն չի փոխարինելու բրյուսելյան ձևաչափը․ «Սակայն վերջնական որոշում քիշնևյան հանդիպման մասին չկա, քանի որ դրա մանրամասները դեռ հայտնի չեն»։ Այնուհետև, չնայած Բաքվից հնչող հայտարարություններին, Եվրամիությունը վերահաստատել է, որ համաձայնություն կա, որ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները ոչ միայն Բրյուսելում, այլև Մոլդովայում են հանդիպելու՝ Ֆրանսիայի նախագահի ու Գերմանիայի կանցլերի մասնակցությամբ: Հիշեցնենք, որ Բրյուսելում կայանալիք եռակողմ հանդիպմանն ընդառաջ մայիսի 11-ից Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սահմանային լարվածություն են ստեղծել՝ սահմանագոտու Գեղարքունիքի մարզի, մասնավորապես Սոթքի, Կութի, Վերին Շորժայի հայկական դիրքերի ուղղությամբ կրակ բացելով։ Կիրառվել են հրետանային և ականանետային միջոցներ, ԱԹՍ։ Մինչև մայիսի 12-ի գիշերը ժամանակ առ ժամանակ ընդհատվող, ապա դարձյալ շարունակվող ադրբեջանական սադրանքների հետևանքով հայկական կողմից մեկ զինծառայող է զոհվել, ևս ութը՝ վիրավորվել։ Վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում, մի մասը դուրս է գրվել։ Մայիսի 13-ի առավոտյան ՀՀ ՊՆ-ն հաղորդել է, որ իրադրությունը առաջնագծում կայուն է։ Մայիսի 11-ին՝ ադրբեջանական կողմի սադրանքի առաջին օրը՝ ՀՀ կառավարության նիստի ժամանակ, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ադրբեջանական կողմի այս գործողությունները սադրիչ են ու այլոց շարքում նպատակ ունեն զրոյացնել այն առաջընթացը, որ գրանցվել է մայիսի 1-4-ը Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցությունների ընթացքում․ «Այսօրվա սադրանքը նպատակ ունի նաև խաթարել կիրակի օրը Բրյուսելում եռակողմ ֆորմատով, իսկ հունիսի 1-ին Քիշնևում հնգակողմ ֆորմատով նախատեսված բանակցությունները»։ Չնայած դրան՝ ՀՀ վարչապետը նշել է, որ կիրակնօրյա բանակցությունների համար Բրյուսել մեկնելու իր որոշումը չի փոխել։ Հիշեցնենք, որ 2022 թվականի նոյեմբերի 25-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե դեկտեմբերի 7-ին Բրյուսելում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում է նախատեսված եղել, որը, սակայն, չի կայանա, քանի որ Նիկոլ Փաշինյանը համաձայնել է հանդիպմանը միայն այն դեպքում, եթե դրան մասնակցի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, իսկ Ադրբեջանի նախագահի համար այս նախապայմանը անընդունելի էր։  Ադրբեջանի նախագահի հայտարարությանը անդրադարձել էին ՀՀ ԱԳՆ-ից՝ նշելով, որ ՀՀ-ն պատրաստ է դեկտեմբերի 7-ի հանդիպմանը՝ Պրահայում ձեռք բերված պայմանավորվածության և ձևաչափի համաձայն, որը տեղի էր ունեցել քառակողմ ձևաչափում, և տրամաբանական է, որ հանդիպման ձևաչափը և մասնակիցների կազմը պիտի նույնը լինի:
12:33 - 13 մայիսի, 2023
«Համաձայնություն կա, որ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները հանդիպելու են նաև Մոլդովայում»․ Բրյուսելը հակադարձում է Բաքվին |azatutyun.am|

«Համաձայնություն կա, որ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները հանդիպելու են նաև Մոլդովայում»․ Բրյուսելը հակադարձում է Բաքվին |azatutyun.am|

azatutyun.am: Չնայած Բաքվից հնչող հայտարարություններին՝ Եվրամիությունը վերահաստատում է՝ համաձայնություն կա, որ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները ոչ միայն Բրյուսելում, այլև Մոլդովայում են հանդիպելու՝ Ֆրանսիայի նախագահի ու Գերմանիայի կանցլերի մասնակցությամբ: «Ինչպես Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարության մեջ էր ասվում, մենք ուզում ենք կրկին ընդգծել՝ պայմանավորվածություն կա, որ Բրյուսելում մայիսի 14-ին Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները հանդիպելու են Եվրոպայի խորհրդի ղեկավար Շառլ Միշելին, և որ դրան զուգորդելու է հանդիպում Քիշնևում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում՝ Գերմանիայի կանցլեր Շոլցի և Ֆրանսիայի նախագահ Մակրոնի մասնակցությամբ», - «Ազատությանը» հայտնել է Միշելի խոսնակը։ Այսօր ավելի վաղ Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարել էր, թե նախագահ Ալիևը քիշնևյան հանդիպմանը կարող է և չմասնակցել։ Ավելին, նախարարության խոսնակը պնդել էր, թե հնգակողմ այդ հանդիպումը ոչ-պաշտոնական բնույթ ունի և կարող է անցկացվել միայն Բաքվի առաջադրած նախապայմանի դեպքում։ «Մենք հայտարարել ենք, թե հնարավոր է՝ ադրբեջանական կողմը մասնակցի պայմանով, որ այն չի փոխարինելու բրյուսելյան ձևաչափը։ Սակայն, վերջնական համաձայնություն դեռ չի տրվել, քանի որ հանդիպման դետալները չեն հրապարակվել»,- ասել էր Այխան Հաջիզադեն։ Բրյուսելից, մինչդեռ, հակադարձում են, թե բոլոր կողմերը մինչ այդ քաղաքական համաձայնություն են տվել և՛ Շառլ Միշելի մասնակցությամբ, և՛ Քիշնևում՝ հնգակողմ ձևաչափով նախատեսված հանդիպումներին: «Մենք պատրաստվում ենք դրանց անցկացմանը»,- «Ազատությանն» ասել է Եվրոպական խորհրդի ղեկավարի խոսնակ Բերենդ Լեյցը։
09:20 - 12 մայիսի, 2023
Բլինքենն ու Միշելը բրյուսելյան հանդիպմանն ընդառաջ քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանն աջակցելու հնարավարությունները

Բլինքենն ու Միշելը բրյուսելյան հանդիպմանն ընդառաջ քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանն աջակցելու հնարավարությունները

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ու Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին հայտնում են ԱՄՆ պետքարտուղարությունից։ Նշվում է՝ նրանք վերահաստատել են ԱՄՆ-ի և ԵՄ-ի աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը։  «Քննարկվել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական և կայուն խաղաղությանն աջակցելու հնարավորությունները»,- ասվում է հաղորդագրության մեջ։  Հավելենք, որ հեռախոսազրույցը կայացել է մինչ սահմանային իրադրության լարումը։ Հիշեցնենք, որ Փաշինյանի, Ալիևի ու Միշելի մասնակցությամբ Բրյուսելում մայիսի 14-ին կայանալու է եռակողմ հանդիպում։ Մինչ այս Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների մակարդակով բանակցություններ են ընթացել Վաշինգտոնում։  
10:04 - 11 մայիսի, 2023
Շառլ Միշելի գրասենյակը հաստատեց՝  մայիսի 14-ին Բրյուսելում կհանդիպեն Փաշինյանն ու Ալիևը |panorama.am|

Շառլ Միշելի գրասենյակը հաստատեց՝ մայիսի 14-ին Բրյուսելում կհանդիպեն Փաշինյանն ու Ալիևը |panorama.am|

panorama.am: Մայիսի 14-ին Եվրոպական խորհրդի  նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Բրյուսելում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի  հանդիպումը։ Այս մասին հաղորդագրությունը տեղադրված է Եվրոպական խորհրդի կայքում։  Հաղորդվում է նաև, որ Փաշինյանի ու Ալիևի հաջորդ հանդիպումը նախատեսված է հունիսի 1-ին՝ Քիշնևում: Այն տեղի կունենա Ֆրանսիայի և Գերմանիայի նախագահների մասնակցությամբ։ «Նախագահ Միշելը շարունակում է սերտ կապի մեջ լինել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ՝ Հարավային Կովկասում կայունության և երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերի շրջանակներում։ Երկու երկրների ղեկավարները պայմանավորվել են կրկին հանդիպել 2023 թվականի մայիսի 14-ին՝ Բրյուսելում եռակողմ հանդիպման շրջանակում։ Նրանց քննարկումները կշարունակվեն նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ համատեղ հանդիպմանը 2023 թվականի հունիսի 1-ին Քիշնևում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում»,- նշված է հաղորդագրության մեջ։
09:21 - 09 մայիսի, 2023
Փաշինյանն ու Ալիևը շաբաթվա վերջին կհանդիպեն Բրյուսելում. Financial Times |civilnet.am|

Փաշինյանն ու Ալիևը շաբաթվա վերջին կհանդիպեն Բրյուսելում. Financial Times |civilnet.am|

civilnet.am: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը առաջիկա կիրակի օրը Բրյուսելում Եվրոպական Խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ հանդիպում կանցկացնեն, գրում է The Financial Times-ը՝ հղում անելով նախապատրաստական ​​աշխատանքներից լավատեղյակ երեք պաշտոնյայի։ Պաշտոնյաներից մեկը նշել է, որ Բրյուսելի հանդիպումը «առաջընթացի կարևոր նշան է»՝ հավելելով, որ ԵՄ-ի և ԱՄՆ-ի ջանքերը միմյանց փոխլրացնող գործընթացներ են։ Պարբերականը գրում է, որ երեք առաջնորդները հունիսի 1-ին ևս մեկ հանդիպում կանցկացնեն Մոլդովայում՝ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մասնակցությամբ՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում։ Պարբերականը նշում է, որ Շառլ Միշելի ու Իլհամ Ալիևի խոսնակները հրաժարվել են մեկնաբանել հնարավոր հանդիպման մասին լուրը, իսկ ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը անպատասխան է թողել այն։
10:20 - 08 մայիսի, 2023
Վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Շառլ Միշելի հետ

Վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Շառլ Միշելի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ Մտքեր են փոխանակվել տարածաշրջանում հաստատված ռազմաքաղաքական և հումանիտար իրադրության շուրջ:   Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ Լաչինի միջանցքում ադրբեջանական կողմի քայլերը միտված են Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելու և Լեռնային Ղարաբաղն ամբողջությամբ հայաթափելու իր քաղաքականության հետևողական իրագործմանը։ Վարչապետը շեշտել է Ադրբեջանի կողմից տարածաշրջանային անվտանգությունը խարխլող գործողություններին միջազգային հանրության համարժեք արձագանքի կարևորությունը և գործուն քայլերի ձեռնարկումը՝ Արդարադատության միջազգային դատարանի վճռի անվերապահ կատարման ուղղությամբ:  Մտքեր են փոխանակվել նաև Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացի շուրջ։ Կողմերը կարևորել են տարածաշրջանում կայունության ու խաղաղության ապահովման ուղղությամբ հետևողական ջանքերը:
09:18 - 26 ապրիլի, 2023
ԵՄ-ին Մոլդովայի և Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցություններ սկսելու հարցը կքննարկվի ԵՄ գագաթնաժողովում. Միշել
 |1lurer.am|

ԵՄ-ին Մոլդովայի և Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցություններ սկսելու հարցը կքննարկվի ԵՄ գագաթնաժողովում. Միշել |1lurer.am|

1lurer.am: Եվրամիությանը Մոլդովայի և Ուկրաինայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու հարցը կքննարկվի դեկտեմբերին կայանալիք ԵՄ գագաթնաժողովում: Այդ մասին Քիշնևում Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։ Նա տեղեկացրել է, որ Եվրահանձնաժողովը շուտով զեկույց կհրապարակի դեպի ԵՄ ճանապարհին Մոլդովայի, Ուկրաինայի և Վրաստանի առաջընթացի մասին, որի հիման վրա կքննարկվի այդ բանակցությունները սկսելու հարցը: Եվրոպական խորհրդի ղեկավարը նաև ընդգծել է, որ Մոլդովայում քննարկել է հունիսի 1-ին Քիշնևում կայանալիք Եվրոպական քաղաքական հանրության գագաթնաժողովին նախապատրաստվելու հարցը: Միշելը կարծիք է հայտնել, որ այդ հանդիպումը կնպաստի Եվրոպայում անվտանգության բարձրացմանը։
19:59 - 28 մարտի, 2023
Փաշինյանի հետ հեռախոսազրույցից հետո Շառլ Միշելը զրուցել է նաև Ալիևի հետ

Փաշինյանի հետ հեռախոսազրույցից հետո Շառլ Միշելը զրուցել է նաև Ալիևի հետ

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ՀՀ վարչապետի հետ հեռախոսազրույցից հետո հեռախոսազրույց է ունեցել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Ըստ ադրբեջանական կողմի հաղորդագրության՝ Միշելն ասել է, որ Եվրամիությունը կշարունակի ջանքերը տարածաշրջանում կայուն խաղաղություն և անվտանգություն ապահովելու համար։ Նա անդրադարձել է Լաչինի ճանապարհի հետ կապված խնդիրներին և իր մտահոգությունը հայտնել վերջին օրերին Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանին տեղի ունեցած միջադեպերի վերաբերյալ։ Զրույցի ընթացքում Ալիևն ընդգծել է՝ աջակցում են բրյուսելյան գործընթացին։ Նա շարունակել է պնդել, որ միջանցքի փակման վերաբերյալ Հայաստանի հնչեցրած պնդումները «լիովին սուտ են», կրկնել զենքի և անձնակազմի տեղափոխման գործընթացի մասին իր հայտարարությունները։  «Ադրբեջանի նախագահն ուշադրություն է հրավիրել ՀՀ ղեկավարության վտանգավոր և սրացող պաշտոնական հայտարարությունների վրա։ Նա նշել է, որ 2023 թվականի մարտի 20-ին Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի ուղղությամբ, որտեղ գտնվում է Եվրամիության առաքելությունը, Հայաստանի հերթական սադրանքի ժամանակ վիրավորվել է Ադրբեջանի պետական սահմանային ծառայության զինծառայող, իսկ մարտի 5-ին՝ Լեռնային Ղարաբաղի շրջանում՝ 2 զինծառայող», - ասվում է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ։ Ալիևը նաև ընդգծել է՝ այս ամենը «Հայաստանի կողմից իրականացվող վտանգավոր քաղաքականության արդյունք է»։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Շառլ Միշելը հեռախոսազրույց էր ունեցել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Վարչապետը մտահոգություն էր հայտնել վերջին շրջանում Ադրբեջանի աճող ագրեսիվ հռետորաբանության և սադրիչ գործելակերպի առնչությամբ, ինչը խոչընդոտում է կայունությանն ու խաղաղությանը միտված ջանքերին։ 
18:27 - 25 մարտի, 2023
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։ Զրուցակիցներն անդրադարձել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով շարունակվող ճգնաժամային իրավիճակին։ Մտքեր են փոխանակվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի, խաղաղության պայմանագրի, տարածաշրջանի հաղորդուղիների վերագործարկման հարցերի շուրջ։ Վարչապետը մտահոգություն է հայտնել վերջին շրջանում Ադրբեջանի աճող ագրեսիվ հռետորաբանության և սադրիչ գործելակերպի առնչությամբ, ինչը խոչընդոտում է կայունությանն ու խաղաղությանը միտված ջանքերին։ Եվրոպական խորհրդի նախագահը վերահաստատել է ԵՄ պատրաստակամությունը՝ նպաստելու տարածաշրջանում երկխոսությանն ու խաղաղությանը։
16:07 - 25 մարտի, 2023