Բրյուսելում ավարտվել է Միշել-Ալիև հանդիպումը. հաջորդիվ Փաշինյանի մասնակցությամբ եռակողմ հանդիպումն է |tert.am|
13:12 - 14 մայիսի, 2023

Բրյուսելում ավարտվել է Միշել-Ալիև հանդիպումը. հաջորդիվ Փաշինյանի մասնակցությամբ եռակողմ հանդիպումն է |tert.am|

tert.am: Բրյուսելում ավարտվել է Եվրորպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երկկողմ հանդիպումը։

Ժամը 15:00-ին նախատեսված է եռակողմ հանդիպում Հայաստանի վարչապետի,Ադրբեջանի նախագահի և ԵԽ ղեկավարի մասնակցությամբ։

Նախօրեին հաղորդվել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում ոչ ֆորմալ հադիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանում հաստատված ռազմաքաղաքական և հումանիտար իրադրության շուրջ:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել