Իմ Քայլը

«Իմ քայլը» Հայաստանում գործող քաղաքական դաշինք է, որի հիմքը Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն է։ Այն ձեւավորվել է 2018 թվականի օգոստոսին Երեւանի ավագանու 2018 թվական ընտրություններից առաջ։ Դաշինքի առաջնորդը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է։

2018 թվականի սեպտեմբերի 23-ին «Իմ քայլը» դաշինքը մասնակցել եւ քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի հետ հաղթել է Երեւանի ավագանու ընտրություններին՝ ստանալով ավագանու 65 տեղերից 57-ը։

«Քաղաքացիական պայմանագիր» եւ «Առաքելություն» կուսակցությունները 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած ԱԺ ընտրությունների նախաշեմին ձեւավորեցին «Իմ քայլը» դաշինքը։ 

Ընտրություններում հավաքելով 70․37 տոկոս ձայն՝ «Իմ քայլը» դաշինքը ստացավ 88 պատգամավոր ունենալու մանդատ։

Պատգամավորը պարզաբանեց՝ ինչու մինչև հիմա իշխանությունը չի նախաձեռնել նոր Ընտրական օրենսգրքի ընդունում |armenpress.am|

Պատգամավորը պարզաբանեց՝ ինչու մինչև հիմա իշխանությունը չի նախաձեռնել նոր Ընտրական օրենսգրքի ընդունում |armenpress.am|

armenpress.am: Գործող իշխանությունը իշխանության գալուց հետո մինչև այժմ չի իրականացրել Ընտրական օրենսգրքի էական փոփոխություններ՝ սպասելով նոր Սահմանադրության նախագծի մշակմանն ու ընդունմանը:  Այս մասին ասաց «Իմ քայլի» պատգամավոր, «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի համահեղինակ Վահագն Հովակիմյանը՝ նախագծի քննարկմանը անդրադառնալով խմբակցությունում չընդգրկված պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին: Բաբաջանյանը, որը քննարկվող նախագծի համահեղինակ է, նշեց, որ այն, ինչով հիմա իրենք զբաղված են, ըստ էության, խորհրդարանի և իշխանության ամոթն է: Նա նկատեց, որ հեղափոխությունից երեք տարի է անցել, և իրենք այդ  խայտառակ օրենքով գնում են ճակատագրական ընտրության: «Ի՞նչն էր խանգարում, որ երեք տարի այս ամբողջ ժամանակահատվածում մենք ընդունակ լինեինք նոր Ընտրական օրենսգիրք ընդունելու»,-հարցրեց պատգամավորը: Վահագն Հովակիմյանը պատասխանեց. «Ես ասեմ, թե ինչու ոչ երեք տարի, այլ երկու տարի շարունակ այս փոփոխությունները չէին արվում: Հիշեցնեմ, որ սահմանադրական փոփոխություններ նախատեսող մասնագիտացված հանձնաժողով էր ձևավորել: Եվ ըստ էության, երբ որ գործընթացները զարգանում էին այն ուղղությամբ, որ նոր Սահմանադրության նախագիծ էր առաջարկվելու, որով էական փոփոխություններ էին տեղի ունենալու, ճիշտ հերթականությունն այն է, որ տեղի ունենա նոր Սահմանադրության ընդունում, ըստ այդմ  նոր՝ նոր Ընտրական օրենսգիրք ընդունվի»,- ասաց պատգամավորը: Նա նկատեց, որ սակայն քաղաքական իրադարձությունները, երկրի կյանքն այնպես զարգացան, որ այսօր քաղաքական  ճգնաժամ կա, և պատրաստվում են արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալ և ընտրություններից առաջ այդ նվազագույն փոփոխություններն առնվազն պետք է ապահովեն:
13:09 - 01 ապրիլի, 2021
Խաղի կանոնները չեն փոխվում. Հովակիմյանը՝ Մարուքյանի պնդման մասին |armtimes.com|

Խաղի կանոնները չեն փոխվում. Հովակիմյանը՝ Մարուքյանի պնդման մասին |armtimes.com|

armtimes.com: Խորհրդարանն արտահերթ նիստով այսօր քննարկում ԸՕ-ում փոփոխություններ կատարելու հարցը: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը դիմելով նախագիծը ներկայացնող «Իմ քայլ»-ի պատգամավոր Վահագն Հովակիմյանին, նշեց, թե նա սուտ տեղեկություններ է տարածում ամբիոնում կանգնած. «ԼՀԿ-ի ոչ մի նախընտրական ծրագրում չկա գրված, որ նման օրենսգքրի նախագիծ պետք է ընդունենք: Որքանով տեղյակ եմ մյուս ֆրակցիայի ծրագրում էլ չի եղել նման բան գրված, որտեղից եք նման բաներ խոսում ամբիոնից»: Հիշեցնենք, որ քիչ առաջ Վահագն Հովկիմյանը իր խոսքում նշեց, որ ռեյտինգային ընտրակարգի վերացումը եղել է 2018 թվականի ընտրություններին, որպես նախընտրական խոստում ներկայիս խորհրդարանի 3 ուժերի նախընտրական ծրագրերում: Մարուքյանն ընգծեց, որ 2018-ի հեղափոխությունը նոր էր եղել և ԸՕ-ի փոփոխությունը հապճեպ պրոցես էր. «Մենք միշտ պնդել ենք, որ միայն համամասնական ընտրակարգը սխալ է, առաջարկել ենք, որպեսզի լինի բաց համամասնական տարբերակը, դա քննարկվել է նաև «Ելք » դաշինքի ժամանակ»: Անցնելով բուն հարցին, ԼՀԿ ղեկավարն ասաց. «Դուք Վենետիկի հանձնաժողով եք ներկայացրել մեկ այլ բան, այսօր քննարկում եք մեկ այլ նախագիծ: Ո՞ւմ եք ուզում մոլորեցնել, մտածում եք՝ էնտեղ մարդիկ չեն տեսնում, որ մի բան ուղարկում եք, այլ բան՝ ընդունում»: Վահագն Հովակիմյանն էլ պնդեց, եթե նայեն քարոզարշավի տեսանյութերը, կտեսնեն, որ իր ասածը սուտ չէ. «Ինչ վերաբերում է Վենետիկի հանձնաժողովին: Այն ինչ առաջարկվում է, առկա է մեծ փաթեթում: Չկա մի նորություն, որը չի ուղարկվել Վենետիկի հանձնաժողով: Փոփոխությունները միայն այն է, որ մեծ փաթեթից որոշ կարգավորումներ ավելի շուտ են առաջարկվում ընդունվել»: Էդմոն Մարուքյանն էլ պնդեց՝ Վենետիկի հանձնաժողով ուղարկվել է նոր Ընտրական օրենսգրքի նախագիծ, որի հետ ուղարկվել է ԼՀԿ-ի բաց համամասնական ընտրակարգը. «Փաստ է, այն ինչ հիմա բերել եք, չի ուղարկվել հանձնաժողով: Քաղաքական ուժերը կոնսենսուս են արձանագրել արտահերթ ընտրություններ անցկացնելու հետ կապված: Օրը հայտարարելուց հետո դուք սկսել եք ԸՕ-ն փոխել, որքան է խաղի կանոնները կեսից փոխելը ժողովրդավարական: Ձեր ուզածը օրը ընտրություն անենք, ձեր ուզած ԸՕ-ով, էլ ինչ անենք ձեր համար, որ լավ լինի»,-ասաց ԼՀԿ ղեկավարը: «Իմ քայլ»-ի պատգամավոր Վահագն Հովակիմյանն էլ նկատեց. «Հարգելի պարոն Մարուքյան ջան, խաղի կանոները չեն փոխվում: Ընտրակարգը պարզեցվում է: Բաց համամասնականի ձեր առաջարկը կարող է քննարկվել, օրինակ՝ հաջորդ ընտրություններին: Բայց այսօր այդ համակարգով կազմակերպելն անիրատեսական է»:
12:21 - 01 ապրիլի, 2021
Նոր նախագիծ. պատերազմի ժամանակ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ստացածները կազատվեն անշարժ եւ շարժական գույքի հարկից |armtimes.com|

Նոր նախագիծ. պատերազմի ժամանակ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ստացածները կազատվեն անշարժ եւ շարժական գույքի հարկից |armtimes.com|

armtimes.com: «Իմ քայլի» պատգամավորներն առաջարկում են պատերազմի ժամանակ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ձեռք բերած քաղաքացիներին ազատել անշարժ եւ շարժական գույքի հարկից:  Մասնավորապես, ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր՝ Սիսակ Գաբրիելյանը, Լիլիթ Մակունցն ու Հրաչյա Հակոբյանը շրջանառության մեջ են դրել 2 նախագիծ, որոնցից մեկով առաջարկվում է անշարժ եւ շարժական գույքի հարկից ազատել մարտական գործողությունների ընթացքում 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ստացած անձանց սեփականության իրավունքով պատկանող գույքը: Փոխադրամիջոցի գույքահարկից ազատելու համար անձը պետք է նաեւ վարորդական վկայական ունենա:    Մյուս նախագծով նախատեսվում է, որ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ստացած կամ զոհված անձանց ընտանիքի անդամները օգտվեն ՀՀ տարածքում քաղաքային ուղեւորատար տրանսպորտի բոլոր տեսակներից, անկախ սեփականության ձեւից (բացի տաքսիից), անվճար երթեւեկելու իրավունքից: Նշենք, որ տրանսպորտից անվճար երթեւեկելու կարգն այս պահին գործում է գործող զինծառայողների եւ ԵԿՄ վարչության անդամների համար: Առաջարկվում է նաեւ պետական կառավարման համակարգի մարմինների ենթակայությամբ հանգստյան տներ գործելու դեպքում սահմանել, որ վերոնշյալ անձինք կարող են օգտվել այդ հանգստյան տներում իրենց հանգիստն անցկացնելու իրավունքից: Վերջին փոփոխությունն այս նախագծով կրթության եւ մշակույթի ոլորտի մասին է: Հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ստացած կամ զոհված անձանց ընտանիքի անդամները՝ ա) դպրոցական դասագրքերը ստանում են անվճար. բ) անվճար հաճախում են համայնքային նախակրթարաններ (մանկապարտեզներ), Երեւան քաղաքում ընդունելության հերթացանկում օգտվում են առաջնահերթությունից. գ) անվճար հաճախում են համայնքային ենթակայության արտադպրոցական դաստիարակության հաստատություններ (երաժշտական, նկարչական եւ արվեստի դպրոցներ եւ այլն). դ ) անվճար այցելում են պետական կամ համայնքային թանգարաններ, թատրոններ եւ մշակութային այլ հաստատություններ: Նախագծի հեղինակներից «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը մեր զրույցում հայտնեց, որ այս նախագիծը վերաբերում է ե՛ւ քառօրյա, ե՛ւ արցախյան վերջին պատերազմի մասնակիցներին: Գաբրիելյանի խոսքով՝ հաշվարկներ չկան, թե քանի մարդ է օգտվելու այդ արտոնություններից. «Հաշվարկներն, իհարկե, անհրաժեշտ են նախագծերի համար, բայց սա այն հարցն է, որ անկախ քանակից՝ նրանք միանշանակ պետք է օգտվեն այս արտոնություններից»: Նրա խոսքով՝ այս նախագիծը բխում է նաեւ վարչապետի՝ 2020 թ. նոյեմբերի 18-ին հրապարակած ճանապարհային քարտեզի կետերից մեկից, ըստ որի՝ պետք է ապահովվեն հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների սոցիալական երաշխիքները: Գաբրիելյանն ասաց, որ անշարժ գույքի հետ կապված կարգավորում գործում է պատերազմում զոհվածների ընտանիքների համար: Եթե ունեն գույք, մինչեւ այդ գույքի օտարվելը նրանց ընտանիքի անդամներն ազատված են լինում գույքահարկից: Ըստ նրա՝ հիմա փաստացի նաեւ 1-ին եւ 2-րդ խմբի հաշմանդամություն ձեռք բերած անձինք էլ կազատվեն գույքահարկից. «Այստեղ փաստացի ժամանակագրություն չկա, կապ չունի՝ 2020 թվականի պատերազմում հաշմանդամություն ձեռք բերած կլինի, թե 2016-ի ապրիլյան պատերազմում»: Ըստ նրա՝ ամենայն հավանականությամբ զոհվածների ընտանիքի անդամներին կամ հաշմանդամություն ստացած անձանց կտրվի 1 միասնական վկայական, որը հիմք կլինի, որ նշված անձինք կարողանան օգտվել լրացուցիչ սոցիալական երաշխիքներից: Շարունակությունը՝ armtimes.com-ում
10:26 - 01 ապրիլի, 2021
Հարցվածների 31.7 տոկոսը պատրաստ է քվեարկել «Իմ քայլը» դաշինքի օգտին |armenpress.am|

Հարցվածների 31.7 տոկոսը պատրաստ է քվեարկել «Իմ քայլը» դաշինքի օգտին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում անցկացված հարցման արդյունքներով «Իմ քայլը» դաշինքի օգտին կքվեարկի 31.7 տոկոսը, եթե խորհրդարանական ընտրությունները լինեին հաջորդ կիրակի: Այս մասին մարտի 31 կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը: Նա նշեց, որ քաղաքացիներին խնդրել են պատասխանել հետևյալ հարցին, որ եթե խորհրդարանական ընտրությունները լինեին հաջորդ կիրակի ո՞ր քաղաքական ուժի օգտին կքվեարկեիք: «Իմ քայլը» դաշինքի օգտին նշել է 31.7 տոկոսը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օգտին նշել է 5.9 տոկոսը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին` 4.4 տոկոսը, «Լուսավոր Հայաստան» կուսակցության օգտին` 2.7 տոկոս, Հայաստանի Հանրապետական կուսակցության օգտին` 2.4 տոկոսը, Հայ Յեղափոխական դաշնակցության օգտին` 2.1 տոկոս, «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի օգտին 1 տոկոսը, «Սասնա ծռեր» կուսակցությանը 0.5 տոկոսը, «Հայրենիք» կուսակցությանը՝ 0.4 տոկոսը, «Հանրապետություն» կուսակցությանը՝ 0.4 տոկոսը և «Քաղաքացու որոշում» կուսակցության՝ 0.1 տոկոսը: «Ոչ մեկին» նշել է 24.6 տոկոսը և դժվարացել է պատասխանել այս հարցին 20 տոկոսը: 3.9 տոկոսը տարբեր այլ կուսակցությունների է նշել»,- ասաց Նավասարդյանը: Նրա խոսքով` նախորդ հետազոտության հետ համեմատ, գրեթե չկա փոփոխություն: Մարտի 26-29-ն անցկացված հարցումներին մասնակցել է 801 անձ՝ հեռախոսային զրույցի միջոցով: 
14:38 - 31 մարտի, 2021
«Իմ քայլի» նախընտրական շտաբը ղեկավարելու է ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը․ Արսեն Թորոսյան
 |armeniasputnik.am|

«Իմ քայլի» նախընտրական շտաբը ղեկավարելու է ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը․ Արսեն Թորոսյան |armeniasputnik.am|

armeniasputnik.am: «Իմ քայլի» նախընտրական շտաբը ղեկավարելու է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։ Տեղեկությունը հայտնեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը։«Որոշված է, որ նախընտրական շտաբը համակարգելու են չորս հոգի` ես, Ռոմանոս Պետրոսյանը, Արայիկ Հարությունյանը, Սուրեն Պապիկյանը։ Պապիկյանը կլինի գլխավոր համակարգողը, կարելի է ասել` շտաբի պետը»,- ասաց Թորոսյանը։ Նրա խոսքով` Փաշինյանը հրաժարական է տալու ապրիլի 20-ից մայիսի 5 ընկած ժամանակահատվածում։ Սակայն դրանից հետո էլ նա լինելու է վարչապետի պաշտոնակատար, գործող կառավարությունն էլ շարունակելու է իր աշխատանքները մինչև նոր կառավարության ձևավորումը։ «Այժմ ընտրությունները լավագույնս բխում են երկրի շահերից, քաղաքական լարվածությունը թուլացնելու միջոց են»,- շեշտեց նա։ Հարցին` արդյոք Փաշինյանի մարզային այցերը նախընտրական քարոզարշավի մաս չե՞ն, Թորոսյանը պատասխանեց` վարչապետը ի պաշտոնե պարտավոր է լինել այնտեղ, որտեղ խնդիրներ կան, խոսել քաղաքացիների հետ։ «Մեկ տարի նման հանդիպումներ չենք արել` պայմանավորված կորոնավիրուսով և պատերազմով»,- բացատրեց նա։
23:12 - 30 մարտի, 2021
Ընտրական օրենսգրքի բարեփոխումների իմքայլական եռամյա քրոնիկոնը

Ընտրական օրենսգրքի բարեփոխումների իմքայլական եռամյա քրոնիկոնը

2018 թվականի ապրիլ-մայիսյան իրադարձությունների ժամանակ, ի թիվս այլնի բարեփոխումների, օրակարգ բերվեց նաեւ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների անհրաժեշտությունը։ Փողոցային պայքարից եւ նոր կառավարության ու խորհրդարանի ձեւավորումից անցել է մոտ 3 տարի, ոչ հեռու ապագայում նախատեսվում են խորհրդարանական արտահերթ ընտրություններ, սակայն Ընտրական օրենսգրքի բարեփոխումները դեռ քննարկման փուլում են։ Փոփոխությունների նախագիծն այժմ Ազգային ժողովում է, սակայն բանը բուն քննարկմանը դեռեւս չի հասել։ Infocom-ը ներկայացնում է Ընտրական օրենսգրքի փոփոխությունների ճանապարհը՝ Նիկոլ Փաշինյանի ու նրա քաղաքական թիմի ներկայացուցիչների մեկնաբանություններով։ 2018 թվականի ապրիլի 21․ Սերժ Սարգսյանի հրաժարականից՝ 2 եւ Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ ընտրվելուց 17 օր առաջ Հանրապետության հրապարակում Փաշինյանը ներկայացրեց քայլերի հաջորդականություն, որտեղ ներառված էր նաեւ Ընտրական օրենսգրքի փոփոխությունը: «․․․Կետ առաջին․ Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս վարչապետի պաշտոնից, ԱԺ-ն վարչապետ է ընտրում ժողովրդի թեկնածուին, ում ժողովուրդը կընտրի այս հրապարակում, երրրոդ՝ ձեւավորվում է ժամանակավոր կառավարություն, մաքսիմալ արագ օրենսդրական փոփոխություններով, Ընտրական օրենսգրքի, Կուսակցությունների մասին օրենքի փոփոխություններով ստեղծվում են օրենսդրական երաշխիքներ, որ առաջիկայում կարող են տեղի ուենալ ազատ, արդար, թափանցիկ խորհրդարանական արտահերթ ընտրություններ․․․»։ Սերժ Սարգսյանի հրաժարականից մի քանի օր անց՝ ապրիլի 29-ին՝ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում, Փաշինյանը կրկին անդրադարձավ խորհրդարանական արտահերթ ընտրություններին՝ ի պատասխան լրագրողի հարցի ասելով, որ «․․․մինչեւ ազատ, արդար ընտրությունների անցկացումն անհրաժեշտ է լրջագույն փոփոխությունների ենթարկել Ընտրական օրենսգիրքը, եւ ընդհանրապես օրենսդրական դաշտում փոփոխություններ պետք է անել այնպես, որ հապճեպ, ոտի վրա արված փոփոխություններ չլինեն․․․»։ Վարչապետ ընտրվելուց հետո՝ մայիսի 21-ին, Նիկոլ Փաշինյանը դարձյալ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց, որ մինչեւ հունիսի վերջն Ընտրական օրենսգրքի փոփոխությունների առնվազն նախագիծ կլինի։  2018 թվականի հունիսի 1-ին հրապարակվեց Փաշինյանի ղեկավարած կառավարության ծրագիրը, որտեղ եւս արձանագրված էր, որ իրենք կարեւորում են այնպիսի խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացումը, որոնք կլինեն իրապես ազատ, արդար, թափանցիկ, ժողովրդավարական։ Այդպիսի ընտրություններ անցկացնելու նպատակով, գործադիրի համոզմամբ, անհրաժեշտ էր իրականացնել Ընտրական օրենսգրքի եւ ընտրական համակարգի էական բարեփոխումներ:  Հունիսի 8-ին Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում կառավարության ծրագիրը ներկայացնելիս վերահաստատեց ծրագրում արձանագրված իրենց նպատակները՝ շեշտելով, որ, իրենց կարծիքով, արտահերթ ընտրությունները պետք է անցկացվեն մեկ տարվա ընթացքում։ Նա ընդգծեց, որ գործող կառավարությունն առաջիկա ժամանակը մտադիր է օգտագործել Ընտրական օրենսգիրքը լրջագույն փոփոխությունների ենթարկելու համար, եւ այդ փոփոխությունները կլինեն ՀՀ քաղաքացիների ազատ կամարտահայտությունը, ընտրությունների օրինականությունն ու թափանցիկությունը երաշխավորելու տրամաբանությամբ։ Փոփոխությունների շրջանակը քննարկելու համար 2018թ․-ի հունիսի 19-ին ստեղծվեց վարչապետին կից Ընտրական օրենսգրքի բարեփոխումների հատուկ հանձնաժողով, իսկ աշնանը ԸՕ փոփոխությունների նախագիծը պատրաստ էր։  Հոկտեմբերին 2-ին՝ լրագրողների հետ զրույցում, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ վերջին զարգացումներից հետո 2018-ի դեկտեմբերին կանցկացվեն խորհրդարանական արահերթ ընտրություններ։ Հոկտեմբերի 16-ին՝ լրագրողների հետ զրույցում, այն ժամանակ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը չհամաձայնեց այն պնդմանը, թե իրենք այնքան էլ տրամարդված չեն Ընտրական օրենսգրքի փոփոխությունները կյանքի կոչելու․ «Գործադիրը նպատակ ունի գնալ ընտրությունների ավելի լավ, ավելի առաջադիմական օրենսգրքով, ավելի առաջադիմական խաղի կանոններով։․․․ մեր անկեղծ ցանկությունն է, որ այս օրենսգիրքը, նաեւ գործընկերների առաջարկությունները հաշվի առնելով, կարողանանք կյանքի կոչել»։ Հոկտեմբերի 22-ին Հանրապետական մեծամասնություն ունեցող Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ չընդունեց օրենսգրքի փոփոխությունների նախագիծը։ Նույն օրը Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերով սաբոտաժ որակեց նախագիծը չընդունելը։ ԱԺ դեռեւս «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանն էլ իր հերթին նույնպիսի որակում արեց լրագրողների հետ զրույցում՝ շեշտելով, որ ՀՀԿ-ն վատություն արեց քաղաքական դաշտին՝ չընդունելով նախագիծը։ Հաջորդ օրն Ալեն Սիմոնյանը հայտարարեց՝ իրենք ամեն ինչ անելու են, որ ԸՕ-ն փոխվի։ Դեկտեմբերին նախանշվել էին արտահերթ ընտրություններ։ Դրա համար անհրաժեշտ էր, որ վեցերորդ գումարման խորհրդանը ցրվի, իսկ դրա համար պետք էր, որ ԱԺ-ն երկու անգամ չընտրի վարչապետ։ Խորհրդարանում հոկտեմբերի 24-ին վարչապետի առաջին ընտրության հարցի քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում դարձյալ անդրադարձավ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների հարցին՝ խոսելով փաստաթղթի փոփոխության անհրաժեշտության մասին։  Հոկտեմբերի 29-ին Ազգային ժողովում երկրորդ անգամ տապալվեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծի ընդունումը։ Նույն օրը ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանն ասաց, որ ԸՕ-ի փոփոխությունների՝ երկրորդ անգամ տապալումից հետո անիմաստ է համարում նախագիծը դարձյալ օրակարգ բերելը՝ ընդգծելով, որ ռեյտինգային ընտրակարգն իրենց թիմի համար ընդունելի տարբերակ է, իրենք այդ ընտրակարգով էլ կարող են հաջողություն ունենալ, իսկ առաջարկվող փոփոխություններն ավելի ներկայացուցչական եւ քաղաքական ընտրություններ ունենալու համար էին։ 2020-ի նոյեմբերի 20-ի ասուլիսի ընթացքում, պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե ինչու չի իրականացվել իրենց հայտարարած օրակարգի կարեւոր կետերից մեկը՝ Ընտրական օրենսգրքի փոփոխությունը, Փաշինյանը, հակասելով ինքն իրեն, հայտարարեց, թե իրենց պարտավորությունը վերաբերել է խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելուն, եւ ոչ թե Օրենսգրքի որեւէ տարբերակով ընտրություններ կազմակերպելուն․ «Հանրապետության հրապարակում մենք չենք քննարկել՝ Ընտրական օրենսգրքի ինչ տարբերակով դա պետք է տեղի ունենա, եւ եթե նույնիսկ քննարկած լինեինք, խորհրդարանական ուժերի քվեարկության արդյունքում պետք է որեւէ օրենք անցնի կամ չանցնի, եւ ամեն ինչ տեղի է ունեցել ձեր աչքի առաջ, եւ կառավարությունն իրենից կախված ամեն ինչ արել է թույլատրելիի սահմանում, որպեսզի այդ օրենսգիրքն ընդունվի․․․»։ (Հանրապետության հրապարակում ԸՕ փոփոխություններից հետո արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ Փաշինյանի հայտարարությունը՝ տե՛ս առաջին ակտիվ հղմամբ)։ Ի վերջո 2018-ի դեկտեմբերի խորհրդարանական արտահերթ ընտրություններն անցկացվեցին Ընտրական հին օրենսգրքով։ 2019-ի մարտին 7-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը խորհրդարանի ամբիոնից քաղաքական ուժերին հրավիրեց միասնական ջանքերով ընտրական բարեփոխումներ մշակելու։ «Ուզում եմ միանգամից հայտարարել, որ մենք չունենք սահմանափակումներ ու խոչընդոտներ՝ այդ թվում՝ սահմանադրական, այսինքն՝ կարող ենք ավելի արմատական փոփոխություններ մշակել եւ իրականացնել»,- իր ելույթում ասաց Միրզոյանը։ 2019 թվականի սեպտեմբերի 24-ին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԸՕ փոփոխությունների աշխատանքային խմբի համակարգող Համազասպ Դանիելյանն Infocom-ի հետ զրույցում հայտնեց, որ 1-1,5 տարուց պատրաստ կլինի օրենսդրական բարեփոխումների փաթեթը։  2020-ի հունիսին Ընտրական օրենսգրքում կատարվեցին որոշակի փոփոխություններ, 4000-ից ավելի բնակիչ ունեցող եւ բազմաբնակավայր համայնքներում ավագանու ընտրությունների ընտրակարգը դարձավ համամասնական։ 2020-ի դեկտեմբերին Կուսակցությունների մասին օրենքի հետ որոշ փոփոխություններ կատարվեցին նաեւ Ընտրական օրենսգրքում, սակայն դրանք չէին վերաբերում ռեյտինգային խնդրահարույց համակարգի վերացմանը, ընտրական շեմերին ու մնացյալ հիմնական հարցերին։ 2020-ի սեպտեմբերին ընտրական բարեփոխումների թեման դարձյալ հանրային քննարկման օրակարգում էր։ Ընտրական բարեփոխումների հանձնաժողովը աշխատանքներ էր կատարում նախագծի շուրջ, իսկ աշխատանքները համակարգում էր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը։ Արցախա-ադրբեջանական 44-օրյա պատերազմից հետո հայաստանյան ներքաղաքական իրավիճակն, ի վերջո, հանգեցրեց մի դրության, երբ արտահերթ ընտրություններն անխուսափելի են։ Ընտրությունների օր հաստատվեց այս տարվա հունիսի 20-ը։  2021 թվականի մարտի 19-ին ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ քաղաքական ուժերի հետ քննարկումներ են ընթանում Ընտրական օրենսգրքի փոփոխությունների շուրջ։ Օրեր անց՝ մարտի 22-ին, Արդարադատության գործող նախարար Ռուստամ Բադասյանը կարծիք հայտնեց, որ ԸՕ փոփոխությունները հնարավոր է ընդունել շատ արագ։ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծն արդեն Ազգային ժողովում է, սակայն դեռեւս քննարկման չի ներկայացվել։ Ու թեեւ դեռեւս համընդհանուր կոնսենսուս չկա փոփոխություններ անելու վերաբերյալ, իսկ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը չմեկնաբանեց լրագրողների այն հարցը, թե արդյոք «Իմ քայլը» միանձնյա կորոշի՞ ընդունել Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը, այդուհանդերձ խորհրդարանական մեծամասնության պատգամավոր Համազասպ Դանիելյանը հայտարարեց՝ Ընտրական օրենսգիրքը պետք է ընդունվի, եթե անգամ չլինի ընդդիմադիր երկու խմբակցությունների աջակցությունը: Իսկ արդեն երեկ՝ մարտի 24-ին, խորհրդարանի փոխխոսնակ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանն արտահերթ ընտրությունների վերաբերյալ հարցազրույցում ընդգծեց՝ իրենք խմբակցությունում կայացրել են որոշում՝ առաջարկել խորհրդարանին՝ ընտրությունների գնալ համամասնական ընտրակարգով։ Նրա համոզմամբ՝ սա ամենակարեւոր հեղափոխական, նախընտրական խոստումն է, որ իրենք ստանձնել են․ «Ինչ վերաբերում է ԸՕ ամբողջական փոփոխություններին՝ չեմ կարող ասել՝ արդյոք կհասցնե՞նք մանրամասն, լիարժեք քննարկել, որպեսզի խոչընդոտներ չառաջանան փոփոխությունների հետեւանքով, բայց ընտրակարգի հետ կապված ունենք հստակ որոշում»,- ասաց Նազարյանը՝ հավելելով, որ դա էլ դեռ պետք է քննարկվի ու քվերարկվի Ազգային ժողովում։ Այսպիսով, մոտ երեք տարի առաջ Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո առաջնահերթ քայլերի մասին, որոնցում կիզակետային նշանակություն ուներ արտահերթ ընտրություններից առաջ ընտրական օրենսդրության փոփոխությունը։ Ինչո՞ւ, քանի որ տարիներ շարունակ տարբեր հարթակներից քաղհասարակության ներկայացուցիչներն ու նախկին ընդդիմադիրները հայտարարել են, որ գործող Ընտրական օրենսգիրքը լայն հնարավորություններ է տալիս ընտրակեղծիքների ու անարդարությունների համար։  Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո նախանշվեցին արտահերթ ընտրություններ, Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարությունն ու պատգամավորները սկսեցին ընտրական օրենսդրության փոփոխությունների նախագծի շուրջ աշխատանքները։ Նախագիծը ներկայացվեց, սակայն երկու անգամ տապալվեց խորհրդարանում, քանի որ այդ ժամանակ պառլամենտական մեծամասնությունը դեռեւս Հանրապետական կուսակցությունն էր։ Քննարկումների այդ ողջ ընթացքում Փաշինյանն ու իր թիմի ներկայացուցիչներն արդեն նախկին իշխանավորներին համոզում էին, որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունները ձեռնտու են հենց նրանց եւ կարեւոր են ընդհանուր քաղաքական դաշտի առողջացման համար, այլ ոչ թե անձամբ իրենց, քանի որ, իրենց համոզմամբ, այդ պահին ունեցած լեգիտիմության ու հանրային վստահության պարագայում իրենք ցանկացած համակարգով կարող են գնալ ընտրությունների ու հաղթել։ Տարբեր առիթներով «Իմ քայլի» ներկայացուցիչները վստահեցրել են, որ ազատ, արդար ու թափանցիկ ընտրություններ կազմակերպելու համար նախ եւ առաջ պետք է քաղաքական կամք, ինչն, իրենց վստահեցմամբ, իրենք ունեն։  2018-ի խորհրդարանական ընտրություններն անցկացվեցին Ընտրական հին օրենսգրքով, ձեւավորվեց 7-րդ գումարման Ազգային ժողովը, որտեղ մինչ օրս քննարկվում է Ընտրական օրենսգրքի փոփոխության հարցը։ Փոփոխությունների նախագիծը վերջապես ուղարկվել է խորհրդարան, սակայն դեռեւս չի դրվել քննարկման։ Մինչեւ հունիսյան ընտրությունները կփոխվի՞ օրենսգիրքը, թե ոչ՝ այս պահին հստակ չէ՝ չնայած «Իմ քայլն» ունի սահմանադրական մեծամասնություն եւ այդպիսով հնարավորություն՝ միայնակ անցկացնելու փոփոխությունները։ Արտախորհրդարանական մի շարք ուժեր եւս կարեւորում են բարեփոխված օրենսգրքով ընտրությունների անցկացումը, ոմանք նույնիսկ անընդունելի են համարում հակառակ պարագան՝ ի տարբերություն ընդդիմադիր «Լուսավոր Հայաստանի», որը 2018-ին աջակցում էր փոփոխությունների օրակարգին, իսկ այսօր կարծում է, որ խաղից առաջ դրա կանոնները փոխելը ճիշտ չէ։ Ինչ վերաբերում է «Բարգավաճ Հայաստան» խմբակցությանը, վերջինս չեզոք դիրքորոշում ունի այս հարցում, իրենք միեւնույն է՝ մասնակցելու են ընտրություններին՝ անկախ օրենսգրքի փոխվել-չփոխվելուց։  Այսուհանդերձ, ԱԺ-կառավարություն վերջին հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հանդիպումների ժամանակ խորհրդարանական խմբակցությունները դեմ չեն եղել ընտրակարգի փոփոխությանը, ուստի «Իմ քայլը» որոշել է, որ կգնան ԸՕ-ի պարզ փոփոխությունների, եւ ընտրություններն կիրականացվեն համամասնական ընտրակարգով, այսինքն՝ առանց վարկանիշային ընտրացուցակի։ Հայարփի Բաղդասարյան, Աննա Սահակյան
15:11 - 26 մարտի, 2021
Կառավարության վարքագիծը դիտարկվում է դիտավորյալ քմահաճ վերաբերմունք՝ ուղղված «Իմ քայլից» դուրս եկած պատգամավորների նկատմամբ. Թագուհի Թովմասյան |tert.am|

Կառավարության վարքագիծը դիտարկվում է դիտավորյալ քմահաճ վերաբերմունք՝ ուղղված «Իմ քայլից» դուրս եկած պատգամավորների նկատմամբ. Թագուհի Թովմասյան |tert.am|

tert.am: Այսօր Ազգային ժողովում ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանն իր ելույթում անդրադարձավ կառավարության անդամների երեկվա վարքագծին: «Որպես խորհրդարանի նախագահ՝ առնվազն երեկ պետք է միջամտեիք, որ մեր երեք անկախ պատգամավորների հարցերին քմահաճ ձևով կառավարությունը չպատասխանեց: Ես կարծում եմ՝ մենք այնպիսի հարցեր էինք բարձրացրել, որոնց պատասխանն ունի կառավարությունը, և սա դիտարկվում է դիտավորյալ քմահաճ վերաբերմունք՝ ուղղված «Իմ քայլից» դուրս եկած պատգամավորների նկատմամբ»,-ասաց նա՝ դիմելով Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրոզյանին:   «Ես Ձեզ հորդորում եմ ավելի ուշադիր լինել բոլոր պատգամավորների նկատմամբ, որովհետև Դուք բոլոր պատգամավորներին եք այստեղ ներկայացնում և նիստը վարում եք արդարության դիրքերից, համենայնդեպս, օրենքը Ձեզ այդպես է պարտադրում»,-ասաց նա և նշեց, որ կարծում է, թե Հրանտ Մաթևոսյանի թանգարանի մասին առեղծվածը հրապարակավ պետք է բացահայտվեր: Պատգամավորը նկատեց, որ նրա որդին պարկեշտ անձնավորություն է և երբ գրում է, թե բանակցություններում մանանեխի հատիկի չափ տրամաբանություն չկա, ուրեմն հետևությունը պետք աներ կառավարությունը: Վերջում Թագուհի Թովմասյանը հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի՝ ընդդիմադիր եղած շրջանում հայտարարությունը, երբ ասում էր. «Աշխարհի որ ծայրում լինեք, որտեղ լինեք, ինչ պայմաններում  էլ լինեք, պարտավոր եք գալ կառավարությունում պատասխանելու պատգամավորների հարցերին»: «Ես հիմա հիշեցնում եմ, որ կառավարությունը պարտավոր է  պատասխանել պատգամավորների հարցերին»,-ասաց նա: Արձագանքելով՝ Արարատ Միրզոյանը ճշգրտում արեց. «Անկախ պատգամավոր չկա, կան խմբագրությունում չընդգրկված պատգամավորներ, սա որքան էլ ֆորմալ, այնքան էլ խորիմաստ ձևակերպում է»: 
11:59 - 25 մարտի, 2021
Ցուցակը գլխավորելու հետ կապված հարցն ակնհայտ է, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանն է. Մակունցը՝ արտահերթ ընտրությունների մասին |tert.am|

Ցուցակը գլխավորելու հետ կապված հարցն ակնհայտ է, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանն է. Մակունցը՝ արտահերթ ընտրությունների մասին |tert.am|

tert.am: «Իմ քայլը» խմբակցությունը հակված է Ընտրական օրենսգրքում ամբողջապես, համամասնական համակարգին անցում կատարելու փոփոխություններն ընդունելուն և համամասնական ընտրակարգով արտահերթ ընտրություններին գնալուն, դեռ քննարկումներ են ընթանում: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: Դիտարկմանը, թե ըստ ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի հայտարարության՝  Ընտրական օրենսգրքի փոփոխման դեպքում կփոխեն արտահերթին գնալու իրենց մտադրությունը, Մակունցն արձագանքեց՝ վերջնական պատասխան չի կարող ասել, քանի որ չգիտի, թե ինչ նկատի ունի Մարուքյանը: Մակունցը չմանրամասնեց, թե ում հետ են լինելու քննարկումները և արդյոք այլ փոփոխություններ չեն սպասվում: «Այս պահին որևէ դրվագի մասով մեկնաբանություն չտամ: Ես հասկանում եմ՝ արտահերթ ընտրությունները շատ մոտ են և նաև ամբողջ դաշտը պետք է պատրաստ լինի դրան: Ես հույս եմ հայտնում, որ առաջիկայում որոշում կկայացվի նաև քննարկումների վերջնական ամփոփումը ստանալով: Փոփոխությունները պետք է առաջին հերթին ենթադրեն պարզեցում, որպեսզի ո՛չ ԿԸՀ-ի, ո՛չ դերակատարների համար դա խնդիր չլինի»: Հարցին, թե  ո՞վ է գլխավորելու «Իմ քայլը» խմբակցության ցուցակը և արդյոք թեկնածուների մասով արդեն քննարկումներ եղել են, խմբակցության ղեկավարը պատասխանեց. «Ցուցակը գլխավորելու հետ կապված հարցն ակնհայտ է, այսինքն Նիկոլ Փաշինյանն է»: Դիտարկմանը, թե վերջին շրջանում Փաշինյանը վարկաբեկված անձ է համարվում  և գուցե նրա գլխավորությամբ ընտրությունների գնալու սխալ է, Մակունցը պատասխանեց. «Ես խնդրում եմ վիրավորական մեկնաբանություններով հարցեր չուղղել ինձ և կոռեկտության սահմաններում մնալ»,-ասաց նա և լրագրողների մնացյալ  հարցերին չպատասխանելով նշեց, որ դադարեցնում է ճեպազրույցը:  
12:05 - 23 մարտի, 2021
Ընտրական օրենսգիրքը պետք է ընդունվի, եթե անգամ չլինի ընդդիմադիր 2 խմբակցության աջակցությունը․ «Իմ քայլի» պատգամավոր |hetq.am|

Ընտրական օրենսգիրքը պետք է ընդունվի, եթե անգամ չլինի ընդդիմադիր 2 խմբակցության աջակցությունը․ «Իմ քայլի» պատգամավոր |hetq.am|

hetq.am: «Ընտրական օրենսգիրքը պետք է ընդունվի, եթե անգամ չլինի ընդդիմադիր երկու խմբակցությունների աջակցությունը: Ենթադրում եմ, որ առնվազն անկախ պատգամավորների մի կարևոր մաս պետք է աջակցի այս նախաձեռնությանը»,- այս մասին ասյօր՝ մարտի 22-ին, Ընտրական նոր օրենսգրքի վերաբերյալ տեղի ունեցած քննարկման ժամանակ հայտնեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը: Ըստ պատգամավորի՝ ցանկացած երկրում ընտրություններից անմիջապես առաջ խաղի կանոնները փոխելն՝ առանց ընդդիմադիր շրջանակների աջակցության, կարող է մեկնաբանվել և ներկայացվել որպես իշխանության քայլ՝ միտված իր հնարավորություններն ավելացնելուն: Համազասպ Դանիելյանը նշեց՝ երբ նախագիծը կդրվի քվեարկության Ազգային ժողովում, քննարկման մաս պետք է լինի ինչպես խորհրդարանական, այնպես էլ արտախորհրդարանական ընդդիմությունը: «Դա վերաբերելու է առնվազն տասնյակ կուսակցություններին, որոնք արդեն իսկ հայտարարել են, որ մասնակցելու են ընտրություններին: Այս տեսակի կարևորագույն ռեֆորմները պետք է անել՝ հնարավորինս մեծ կոնսենսուս ապահովելով: Լիահույս եմ, որ երբ հասնենք բովանդակային քննարկումների, կոնսեսուսն ապահովելու հնարավորություն, այդուհանդերձ, կլինի»,- ասաց նա: «Իմ քայլի» պատգամավորի խոսքով՝ այն պարագայում, երբ ընդդիմադիր խմբակցությունները որոշեն դեմ քվեարկել նախագծին, իրենք իրենց անհարմար վիճակի մեջ են դնելու հենց այն պատճառով, որ ցանկացած փաստարկ, որ այսօր բերվում է այս նախագծի դեմ, գոյություն է ունեցել 2018-ի աշնանը, և 2 խմբակցությունների ներկայացուցիչներն էլ 2018-ին կողմ են եղել Ընտրական օրենսգրքի փոփոխություններին: «Հետևաբար, այս դիրքորոշումը, որն ընդդիմությունը որդեգրել է, կարծում եմ, որ նախ հակասում է 2018-ի իրենց դիրքորոշմանը, հակասում է հանրային շահին, որովհետև հանրությունը նույնպես ակնկալում է խաղի կանոնների փոփոխություն»: Անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ «Հայ Ազգային Կոնգրես»-ի հայտարարությանը՝ ՀԱԿ անդամ Սուրեն Աբրահամյանը նշեց, որ իրենք չեն հայտարարել, որ չեն մասնակցելու ընտրություններին, այլ տվել են Ընտրական օրենսգրքի շուրջ ստեղծված իրավիճակի իրենց գնահատականը: Նրա խոսքով՝ կուսակցության գլխավոր մտահոգությունը համակարգային կոռուպցիայի դեմ պայքարն է: «Քաղաքական կոռուպցիայի միջոցով ձևավորվել էր իշխանություն, և քաղաքական կոռուպցիայի գլխավոր գործիքը, որը կիրառվել է, ռեյտինգային համակարգն էր: Այլ բան, քան կոռուպցիոն սիստեմ, դա իրենից չի ներկայացնում: Այդ իսկ պատճառով արմատական խնդիր էր դրված, որ եթե մենք ուզում ենք պետությունը ձերբազատել կոռուպցիայից ընդհանրապես, նախևառաջ պետք է վերացնել քաղաքական կոռուպցիան: Հետևաբար, ռեյտինգային համակարգի, նաև ընտրությունների ընթացքում ապօրինի տարբեր ֆինանսական լծակների կիրառման հնարավորությունների վերացումը, պետք է դառնա գերխնդիր այս օրենքի ընդունման ժամանակ»,- հայտնեց ՀԱԿ անդամը: Ըստ Աբրահամյանի՝ եթե խորհրդարանական քաղաքական ուժերը գնան ռեյտինգային ընթացակարգով ընտրությունների, ապա իրենց համոզմամբ, ոչ միայն չի հաղթահարվի քաղաքական ճգնաժամը, այլև կստեղծվեն նախադրյալներ մի նոր ճգնաժամի ձևավորման համար. «Այս ճանապարհով ընտրված խորհրդարանը, ինչպիսի քվեարկություններ էլ որ լինեն, շատ արագ կորցնելու է իր լեգիտիմությունը: Դա նշանակում է, որ հեռանալուց առաջ այս խորհրդարանը մի նոր ական է դնում ամբողջ պետական համակարգի հիմքում, ստեղծում է ապագա ճգնաժամերի հիմքեր և հեռանում: Սա կլինի շատ անփառունակ հրաժեշտ»: Սուրեն Աբրահամյանի կարծիքով՝ իրական կոնսենսուս ձևավորված է շատ վաղուց: Բացառությամբ «Հանրապետական» կուսակցության՝ Հայաստանի բոլոր քաղաքական մյուս ուժերը, այդ թվում՝ խորհրդարանում ներկայացված «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները, քաղաքացիական հասարակության կառույցները, կողմ են նոր օրենսգրքի ընդունմանը: «Ստացվում է մի զավեշտալի իրավիճակ: Բոլորը կողմ են ինչ-որ բանի, բայց ստացվում է, որ կա մի տեխնիկական պատճառ, որը խոչընդոտում է բոլորի կամքի իրականացմանը: Եթե դա տեղի է ունենում, նշանակում է, որ այդ համաձայնությունը, որ տվել են կուսակցությունները, իրականում կեղծ է, նրանք չեն ցանկանում այդ փոփոխությունները: Կարծում եմ, որ չեն ցանկանում գլխավորապես այն պատճառով, որ տիրապետում են ֆինանսական, վարչական ռեսուրսների, որոնք նրանց տալիս են շատ մեծ առավելություն այդ ընտրություններում»,- ասաց ՀԱԿ ներկայացուցիչը: Նրա պնդմամբ՝ Հայաստանում աղքատության աստիճանը շատ բարձր է, այդ պայմաններում ֆինանսական ցանկացած լծակ ազդելու է ընտրողի վրա: ՀԱԿ-ը կարծում է, որ 2018 թվականին բոլոր 3 խմբակցությունների միջև եղել է «կուլիսային» պայմանավորվածություն: Դա հերքելու միակ ճանապարհը օրենսգրքի ընդունումն է: Ավելին՝ hetq.am-ում
13:25 - 22 մարտի, 2021
«Իմ քայլ»-ից շատերը հասկանում են՝ իրենք ոչ մի բան են Նիկոլի համար, և եթե եղավ արտահերթ ընտրություն, ապա հունիսի 20-ից հետո փողոցում էլ չեն կարողանալու հանգիստ ման գալ․ Գեղամ Մանուկյան |tert.am|

«Իմ քայլ»-ից շատերը հասկանում են՝ իրենք ոչ մի բան են Նիկոլի համար, և եթե եղավ արտահերթ ընտրություն, ապա հունիսի 20-ից հետո փողոցում էլ չեն կարողանալու հանգիստ ման գալ․ Գեղամ Մանուկյան |tert.am|

tert.am: «Իմ քայլի» ներկայացուցիչներից շատերը գիտակցում են, որ ԱԺ արտահերթ ընտրությունների դեպքում իրենցից շատերն անգործ են մնալու, նույնիսկ փողոց չեն կարողանալու հանգիստ դուրս գալ, ԱԺ Դեմիրճյան փողոցի մուտքի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը՝ ավելացնելով, որ իշխող ուժի պատգամավորներին հետ որևէ հարցի քննարկում և հարաբերութուն անհնարին է։«Իրենք դարձել են միայն կոճակ սեղմող, ուղեղները հանած որևէ բան չեն գիտակցում: Իրենք կարող են արդարացնել նախարարի կողմից լրագրողին հարվածելը կարող են ամեն ինչ արդարացնել, արդարացնում են պարտությունը, բայց հոգու խորքում մի բան կա, երեկ որ լսել են, որ կարող է արտահերթ ընտրություն լինի, մեծ մասը շան պես վախեցել է, նրանք հասկանում են, որ իրենք ոչ մի բան են Նիկոլի համար, և եթե հանկարծ եղավ ընտրություն, որը կասկածելի է, հունիսի 20-ից հետո գիտեն, որ որևէ տեղ չեն լինելու, փողոցում էլ չեն կարողանալու հանգիստ ման գալ»,–ասաց նա: Խոսելով երկրում ստեղծված իրավիճակի մասին՝ Գեղամ Մանուկյանն ասաց․ «ՄԻՊ-ին հայհոյում են սոցիալական տիրույթում, քրեորեն պատժելի հանցանք են կատարում: ՄԻՊ-ին հայհոյել է Նիկոլի կուսակցության վերստուգիչ հանձնաժողովի անդամներից մեկը: Նոր տարուն մեր ժողովրդի մեծ մասը Նոր տարի չէր անում, չէր դադարում մարդկանց հոսքը Եռաբլուր, անկախ այն բանից այնտեղ զավակ ունեին, թե ոչ, այդ օրը սգի օր էր, և իշխող ուժի այդ ներկայացուցիչը տոնածառի շուրջ լուսանկարներն էր հրապարկում, սա է դրանց բարոյականությունը»:
16:41 - 19 մարտի, 2021
«Իմ քայլը» խմբակցությունն առաջարկում է ԱԺ արտահերթ նիստ գումարել

«Իմ քայլը» խմբակցությունն առաջարկում է ԱԺ արտահերթ նիստ գումարել

ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները միջնորդություն են ներկայացրել խորհրդին՝ մարտի 19-ին ժամը 11:00-ին իրենց առաջարկած օրակարգով ԱԺ արտահերթ նիստ գումարելու համար:  ԱԺ խորհուրդը այս հարցը կքննարկի մարտի 18-ին ժամը 16:00-ին նախատեսված նիստում: «Իմ քայլը»-ի պատգամավորների առաջարկած նիստի օրակարգում են «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: «Իմ քայլը»-ն առաջարկում են նախագծերը առաջին ընթերցմամբ քննարկել առանց գլխադասային հանձնաժողովի եզրակացության, ինչպես նաև քննարկել երկրորդ ընթերցմամբ: Հիմնավորման մեջ նշվում է, որ առաջարկվող փոփոխությունների եւ լրացումների նպատակն է ապահովել գործերի դատական քննության արդյունավետ իրականացումը, դրանց մասնակիցների իրավունքների եւ օրինական շահերի պատշաճ իրացումը, գործերը ողջամիտ ժամկետներում քննելու եւ լուծելու պահանջի ապահովումը, դատարանների բնականոն գործունեության ապահովման ինստիտուցիոնալ երաշխիքների ամրապնդումը եւ ՀՀ մասնակցությամբ միջազգային պայմանագրերի հիման վրա ստեղծված միջազգային դատական ատյանների ու ՀՀ Վճռաբեկ դատարանի դատական ակտերով արձանագրված մարդու իրավունքների եւ ազատությունների ու խախտումների հետեւանքների վերացումն ու այդ խախտումների զոհերի իրավունքների վերականգնումը։  Նախագծերի փաթեթով առաջարկվող հիմնական փոփոխություններն ու լրացումները հանգում են հետեւյալին՝ Որպես դատական սանկցիայի առանձին տեսակ նախատեսել իրավունքի իրականացման սահմանափակումը, որն առաջարկվում է դատարանի կողմից կիրառելի դարձնել այն դեպքերում, երբ դատավարության մասնակիցը, իր դատավարական իրավունքներից օգտվելիս, պարբերաբար չարաշահում է դրանք՝ վտանգելով դատավարության մյուս մասնակիցների իրավունքների պաշտպանության երաշխավորումն ու արդարադատության շահի ապահովումը։ Նախագծերի փաթեթով առաջարկվում է Բարձրագույն դատական խորհրդին օժտել դատարանների բնականոն գործունեությունն ապահովելու լիազորությամբ՝ նախատեսելով, որ վերջինիս իրացման ուղղությամբ ԲԴԽ–ն իրավունք ունենա ընդունելու նորմատիվ իրավական ակտեր… Նշվում է նաև, որ նախագծերի փաթեթի ընդունման հրատապությունը պայմանավորված է դատական համակարգի առջեւ ծառացած խնդիրները շուտափույթ լուծելու հանգամանքով։
13:23 - 17 մարտի, 2021
Արտահերթ ընտրությունների անցկացման ժամկետների վերաբերյալ չկա հստակություն. Ալեն Սիմոնյան |1lurer.am|

Արտահերթ ընտրությունների անցկացման ժամկետների վերաբերյալ չկա հստակություն. Ալեն Սիմոնյան |1lurer.am|

1lurer.am: ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի կարծիքով՝ շատ ընդդիմադիր կուսակցություններ, այդ թվում՝ «Լուսավոր Հայաստանը», որ կողմ է արտահայտվել արտահերթ ընտրությունների անցկացմանը, իրականում դեմ են այդ սցենարին: «ԼՀԿ-ն գտնում է, որ ընտրություններ պետք չի անել, և կգտնի բազմաթիվ պատճառներ, որ խուսափի արտահերթ ընտրություններից՝ ուղղակի օգտագործելով այս ժամանակահատվածը՝ իր դիրքը կարևորելու համար»,- այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց Սիմոնյանը: Իսկ թե ինչու է նման պնդումներ անում, Ալեն Սիմոնյանը մանրամասնեց. «Լավ եմ ճանաչում գործելաոճը, ներկայացվում է մի տարբերակ, հետո փորձում են պայմանների ու պատճառների բերումով պայմանավորվածությունից, հայտարարությունից կամ իրավիճակից խուսանավել: Սա հայտնի գործելաոճ է»: ԱԺ փոխնախագահի կարծիքով՝ արտահերթ ընտրությունների անցկացմանը դեմ է ընդդիմադիր կուսակցությունների մոտ 80 տոկոսը, որովհետև գիտեն՝ արտահերթ ընտրությունների արդյունքում իրենցից շատերը չեն հատի անցողիկ շեմը: Ալեն Սիմոնյանը նշեց, որ արտահերթ ընտրությունների անցկացման ժամկետների հետ կապված չկա հստակություն: «Ժամկետների մասին քննարկում է տեղի ունենում, ուզում ենք, որ ժամկետները նաև ընդդիմադիր ուժերին համապատասխան լինեն»,- հայտարարեց Սիմոնյանը՝ հավելելով, որ կան նաև Ընտրական օրենսգրքի հետ կապված հարցեր: «Մենք բազմաթիվ անգամներ խոսել ենք, որ ռեյտինգային ընտրակարգը պետք է փոխվի: Հիմա մենք պետք է քննարկենք ու հասկանանք՝ որն է այսօր ավելի կարևոր, այսինքն՝ կարո՞ղ ենք ընտրությունները հետաձգել ու նոր օրենսգրքով անել, թե՞ շուտ անենք ընտրությունները՝ հին օրենսդրությամբ: Սրանք հարցեր են, որ քննարկում ենք մեր գործընկերների հետ, որոնք, ամենայն հավանականությամբ, մասնակցելու են ընտրությունների»,- նշեց նա:
12:07 - 17 մարտի, 2021