Էմմա Պալյանը՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նոր պատգամավոր |1lurer.am|
10:18 - 23 մարտի, 2021

Էմմա Պալյանը՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նոր պատգամավոր |1lurer.am|

1lurer.am: Այսօր մեկնարկել է ԱԺ հերթական նստաշրջանը; ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը տեղեկացրեց, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է «Իմ քայլը» խմբակցության ընտրական ցուցակով պատգամավոր ընտրված, բայց լիազորությունները վաղաժամկետ վայր դրած Վահագն Թևոսյանի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին արձանագրությունը:

Ըստ այդմ, մանդատը տրվում է «Իմ քայլը»կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Էմմա Պալյանին:

Այնուհետև պատգամավորը ԱԺ ամբիոնից երդվեց՝ ստանձնելով իր լիազորությունները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել