«Իմ քայլը» խմբակցության պատգամավորները հանդիպել են Անվտանգության խորհրդի քարտուղարի հետ
13:49 - 22 մարտի, 2021

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորները հանդիպել են Անվտանգության խորհրդի քարտուղարի հետ

Տեղի է ունեցել «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների և Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հերթական աշխատանքային հանդիպումը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը:

«Քննարկման առանցքային հարցերից էին հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց վերադարձի, այդ ուղղությամբ կատարվող աշխատանքների թեման, արտաքին և ներքին անվտանգությանը վերաբերող առկա և հնարավոր մարտահրավերներն ու դրանց լուծման ճանապարհները, տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը վերաբերող և բազմաթիվ այլ օրակարգային հարցեր»,- գրել է ԱԺ պատգամավորը:

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել