Իլհամ Ալիև

Իլհամ Ալիևը Ադրբեջանի ներկայիս նախագահն է։ 1977 թվականին ընդունվել է Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ:

2003 թվականի հոկտեմբերի 15-ին ընտրվել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ: Վերընտրվել է 2008, 2013, 2018 թվականներին։

Խաղաղության պայմանագրի ստորագրման համար այլևս որևէ խոչընդոտ չկա․ Ալիևը՝ Դոքերթիին
 |azatutyun.am|

Խաղաղության պայմանագրի ստորագրման համար այլևս որևէ խոչընդոտ չկա․ Ալիևը՝ Դոքերթիին |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար այլևս որևէ խոչընդոտ չկա, այսօր Միացյալ Թագավորության (ՄԹ) Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթիի հետ հանդիպման ժամանակ Բաքվում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Ալիևն ընդգծել է, որ Բաքուն աջակցում է տարածաշրջանային խաղաղության օրակարգին, պատրաստ է Հայաստանի հետ երկխոսության՝ խաղաղության պայմանագիր կնքելու և երկու երկրների միջև հարաբերությունները կարգավորելու համար։ Ադրբեջանական կողմի փոխանցմամբ, Դոքերթին նշել է, որ դրական են վերաբերվում տարածաշրջանային խաղաղության և կայունության ապահովման գործում ցանկացած ներդրմանը։ Դոքերթին այսօր է ժամանել Բաքու, նախքան այդ եղել է Երևանում և Թբիլիսիում։  
14:16 - 22 նոյեմբերի, 2023
Ալիևը Ֆրանսիային մեղադրում է Հարավային Կովկասում նոր պատերազմի համար հող նախապատրաստելու մեջ |hy.armradio.am|

Ալիևը Ֆրանսիային մեղադրում է Հարավային Կովկասում նոր պատերազմի համար հող նախապատրաստելու մեջ |hy.armradio.am|

hy.armradio.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ֆրանսիային մեղադրել է Հարավային Կովկասում նոր պատերազմի համար հող նախապատրաստելու մեջ։ «Ֆրանսիան ապակայունացնում է ոչ միայն իր անցյալ և ներկա գաղութները, այլև մեր տարածաշրջանը՝ Հարավային Կովկասը»,- ասված է «Ապագաղութացում. կանանց իրավունքների և հնարավորությունների ընդլայնում և զարգացում» համաժողովի մասնակիցներին ուղղված Իլհամ Ալիևի ողջույնի խոսքում, որն ընթերցել է նրա օգնական Հիքմեթ Հաջիևը։ Ալիևը նշել է, որ Հայաստանին զինելով՝ Ֆրանսիան «պարտադրում է ռազմական քաղաքականություն» և «հող է նախապատրաստում նոր պատերազմի սանձազերծման համար մեր տարածաշրջանում»։ Ալիևի խոսքով՝ Ֆրանսիան նաև օգտագործում է իր դիրքը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում տարբեր տարածաշրջաններում «աշխարհաքաղաքական ինտրիգների» համար, իսկ արևմտյան կազմակերպությունները Փարիզի կողմից օգտագործվում են այլ երկրների վրա ճնշում գործադրելու համար։
11:11 - 21 նոյեմբերի, 2023
Մեզ ոչ մի պատերազմ պետք չէ. ինչքան շուտ Հայաստանից պատասխան ստանանք մեր մեկնաբանություններին, այնքան լավ. Ալիև |tert.am|

Մեզ ոչ մի պատերազմ պետք չէ. ինչքան շուտ Հայաստանից պատասխան ստանանք մեր մեկնաբանություններին, այնքան լավ. Ալիև |tert.am|

tert.am: Մենք Հայաստանից սպասում ենք առաջարկի վերաբերյալ մեր մեկնաբանությունների պատասխանին։ Ինչպես փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՝ նոյեմբերի 20-ին Բաքվում Իրաքի Հանրապետության Նախագահ Աբդել Լատիֆ Ջամալ Ռաշիդի հետ մամուլի ասուլիսի ժամանակ: «Մի քանի անգամ մենք փոխանակվել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ առաջարկներով, բայց այժմ մենք սպասում ենք ավելի քան երկու ամիս ՝ սեպտեմբերի 11-ից, որպեսզի Հայաստանի կառավարությունը պատասխան տա մեզ:  Մեզ ոչ մի պատերազմ պետք չէ: Ֆրանսիայի կառավարության հաղորդագրություններն իրականում պատրանքներ են ստեղծում Հայաստանի իշխանության, և, հնարավոր է, նաև Հայաստանի հասարակական կարծիքի վրա, որ նրանք կարող են ռազմական ագրեսիա սկսել Ադրբեջանի դեմ: Հայաստանին զինելը, որով Ֆրանսիան այդքան հպարտանում է և հրապարակավ հայտարարում, չի օգնի Հայաստանին, եթե նա որոշի նոր պատերազմ սկսել: Ուստի կարծում եմ, որ որքան շուտ Հայաստանից պատասխան ստանանք մեր մեկնաբանություններին, այնքան լավ»,- ասել է Ալիևը:
18:28 - 20 նոյեմբերի, 2023
ԵԱՀԿ ԽՎ հանձնաժողովի նախագահի հետ հանդիպմանը Ալիևը կրկին քննադատել է Երևանին
 |azatutyun.am|

ԵԱՀԿ ԽՎ հանձնաժողովի նախագահի հետ հանդիպմանը Ալիևը կրկին քննադատել է Երևանին |azatutyun.am|

azatutyun.am: Բաքվում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիա Կաումայի հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին քննադատել է Երևանին՝ մեղադրելով, մասնավորապես, 2020-ի նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարություններից բխող պարտավորությունները «չկատարելու» համար։ Նա նշել է, թե «Հայաստանը ոչ միայն դուրս չբերեց իր զինված ուժերը Ղարաբաղից, այլ միտումնավոր օգտագործեց այդ տարածքը ռազմական տեխնիկա, զինված ուժերի անձնակազմ և ականներ տեղափոխելու համար»։ Ալիևը Երևանին նաև մեղադրել է «Արևելյան Զանգեզուրի և Նախիջևանի միջև կապ ստեղծելու պարտավորությունը» չկատարելու համար՝ նշելով՝ «այդ հարցերն արդեն անցյալում են»։ Ընդգծելով, որ Բաքուն «հստակ և թափանցիկ ծրագիր է ներկայացրել կապված վերադարձի և համակեցության իրավունքի հետ»՝ Ալիևը շեշտել է՝ «Հայաստանը մերժում է ադրբեջանցիների՝ Հայաստան վերադառնալու իրավունքը և որևէ տեսակետ չի ներկայացնում այդ կապակցությամբ»։ Քննադատություններին զուգահեռ Ալիևն ասել է, թե Ադրբեջանը աջակցում է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմանը, Հարավային Կովկասում կայուն խաղաղության կողմնակից է, աջակցում է տարածաշրջանային խաղաղության օրակարգին, հարաբերությունների կարգավորմանը։ Ընդգծելով, որ հարավկովկասյան տարածաշրջանում արդեն ի հայտ են եկել նոր իրողություններ՝ Ադրբեջանի նախագահը նշել է, թե տարածաշրջանումի վերջին իրադարձությունները «պետք է դիտարկել Ադրբեջանի դեմ Հայաստանի գրեթե 30 տարվա օկուպացիայի և ռազմական ագրեսիայի համատեքստում»։ «Առանց այս օկուպացիայի և ագրեսիայի հետևանքները հաշվի առնելու, սխալ կլինի տարածաշրջանի ապագայի հետ կապված տեսակետներ դիտարկել», - հայտարարել է Ալիևը։ Կաուման կլինի նաև Վրաստանում և Հայաստան։ Նա հայտարարել է, որ տարածաշրջանային այցով «նպատակ ունի նպաստելու խաղաղության գործընթացին և ղեկավարելու Երևանում նոյեմբերի 18-20-ը կայանալիք աշնանային հանդիպումը»։
15:13 - 13 նոյեմբերի, 2023
Տեսել ենք ոչ տարածաշրջանային ուժերի՝ Իրանի և Ադրբեջանի հարաբերություններին միջամտելու փորձերը․ թշնամիները չեն հասնի նպատակին․ Ալիևը՝ Ռաիսիին
 |factor.am|

Տեսել ենք ոչ տարածաշրջանային ուժերի՝ Իրանի և Ադրբեջանի հարաբերություններին միջամտելու փորձերը․ թշնամիները չեն հասնի նպատակին․ Ալիևը՝ Ռաիսիին |factor.am|

factor.am: Տաշքենդում Տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակներում հանդիպեկ են Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Ադրբեջանական կողմի հաղորդմամբ՝ Ալիևը հայտարարել է․«Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո երեք տարի շարունակ Հայաստանը հրաժարվել է և հրաժարվում է կատարել իր պարտավորությունները, այն է՝ Ադրբեջանի հիմնական հատվածից Նախիջևան փոխադրում ապահովելը, սա իրենց ընտրությունն է, կարծում եմ՝ նրանք մեծ սխալ են թույլ տվել»։ Չնայած Ալիևի այս պնդմանը՝ ՀՀ-ն բազմիցս հայտնել է իր պատրաստակամությունը Ադրբեջան-Նախիջևան կապն ապահովել անարգել՝ նշելով, որ ճանապարհները պետք է գործեն այն երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո, որով անցնում են։ Միաժամանակ, Ալիևը գոհունակություն է հայտնել Իրանի և Ադրբեջանի ներկայացուցիչների համատեղ աշխատանքից՝ համաձայնեցնելու Արաքս գետի հարավային ափով երկաթուղային և ճանապարհային երթուղիները։ «Սա նախագիծ է, որը մեծ հեռանկարներ ունի։ Վստահ եմ, որ այս նախագիծը կարճ ժամանակում կիրականացվի և կդառնա Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի ևս մեկ ուղղություն։ Այսինքն՝ արդյունքում կունենանք երկու երթուղի. մեկը Աստարայով, մյուսը՝ Աղբենդով, և երկու երթուղիներն էլ կծառայեն Իրանի և Ադրբեջանի միջև եղբայրական հարաբերությունների ամրապնդմանը, հասանելի կլինեն նաև այլ երկրներում մեր հարևաններին և գործընկերներին»,-ասել է Ադրբեջանի նախագահը։ Դեռևս ամիսներ առաջ Իրանը ոչ բարյացակամ երկիր համարող Ալիևը հայտարարել է, թե երկու երկրների հարաբերությունները փորձել են փչացնել ոչ տարածաշրջանային երկրները ու նրանց անվանել թշամիներ։ «Նախորդ տարիներին մենք նաև ականատես ենք եղել տարածաշրջանից դուրս ուժերի կողմից Իրանի և Ադրբեջանի բարեկամական հարաբերություններին միջամտելու փորձերի։ Այդ փորձերն անհաջող էին։ Վստահ եմ, որ հիմա էլ մեր թշնամիները չեն հասնի իրենց նպատակներին։ Իրանը և Ադրբեջանը կշարունակեն հաջողությամբ համագործակցել և ամրապնդել հարաբերությունները»,-ասել է Ալիևը։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
12:26 - 10 նոյեմբերի, 2023
Ռայիսին ու Ալիևը կարևորել են երկկողմ հարաբերությունների ամրապնդումը
 |1lurer.am|

Ռայիսին ու Ալիևը կարևորել են երկկողմ հարաբերությունների ամրապնդումը |1lurer.am|

1lurer.am: Տաշքենդում Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը Էբարհիմ Ռայիսին աջակցություն է հայտնել Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, ներառյալ՝ Լեռնային Ղարաբաղը, և նշել, որ Իրանը պատրաստ է մասնակցել տարածաշրջանի վերակառուցմանը: Ռայիսին ընդգծել է, որ Իրանը ցանկանում է, որ Աղբանդի ճանապարհը հնարավորինս շուտ կառուցվի: «Ի հակադրություն թշնամիների ցանկության՝ Իրանի ու Ադրբեջանի հարաբերությունները զարգանում են, և երկու երկրների վատը կամեցողների դավադրությունները ձախողվել են»,- ասել է Ռայիսին և հավելել, որ երկու երկրների հարաբերությունները խոր և անքակտելի կապերի վրա են հիմնված: Ալիևը ևս կարևորել է երկկողմ հարաբերությունների ամրապնդումը: Նա շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի տարածքային ամբողջականությանն աջակցելու Իրանի դիրքորոշման համար և ընդգծել, որ Թեհրանի ու Բաքվի տարածաշրջանային համագործակցությունը երկու երկրների ու ժողովուրդների օգտին է: «Երկու երկրների հարաբերությունները խաթարելու որոշ օտար երկրների ջանքերն օգուտ չեն տվել և չեն տալու»,- ասել է Ալիևը: Նախագահները քննարկել են տարանցման, էներգետիկայի ոլորտներում համագործակցության զարգացման հարցեր, ընդգծել, որ տարածաշրջանի անվտանգությունը կարող է ապահովվել միայն ներտարածաշրջանային համագործակցությամբ, և Արևմուտքի ցանկացած միջամտություն ի վնաս տարածաշրջանի երկրների է:
19:39 - 09 նոյեմբերի, 2023
Գերմանիայի ԱԳ նախարարը Ալիևի հետ հանդիպմանը նշել է, որ իր երկիրն աջակցում է բրյուսելյան հարթակին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում

Գերմանիայի ԱԳ նախարարը Ալիևի հետ հանդիպմանը նշել է, որ իր երկիրն աջակցում է բրյուսելյան հարթակին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում

Գերմանիայի ԱԳ նախարարը Հայաստան այցից հետո Բաքվում հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։  Ինչպես հայտնում է Ադրբեջանի նախագահի աշխատակազմը, Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը Ալիևի հետ հանդիպմանը նշել է, որ իր երկիրն աջակցում է բրյուսելյան հարթակին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, խաղաղության պայմանագրի ստորագրման և այդ հարցում Եվրամիության աջակցության հարցերում։  Բերբոքը նաև հայտարարել է, որ Գերմանիան պատրաստ է օգնել վերացնելու ականների հումանիտար խնդիրը, որին բախվում է Ադրբեջանը։ Իլհամ Ալիևն էլ ասել է, որ Ադրբեջանը աջակցում է Հարավային Կովկասի երկրների միջև տարածաշրջանային համագործակցությանը։ Հիշեցնենք, որ Անալենա Բերբոքը Ադրբեջան մեկնելուց առաջ այցելել է հայ-ադրբեջանական սահման։ Դրանից առաջ Բերբոքը Հայաստանում հանդիպումներ էր ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
19:54 - 04 նոյեմբերի, 2023
Էրդողանն ու Ալիևը քննարկել են Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցը |armeniasputnik.am|

Էրդողանն ու Ալիևը քննարկել են Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցը |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Իլհամ Ալիևը քննարկել են հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցը: Տեղեկությունը հայտնում է Թուրքիայի ղեկավարի գրասենյակը։ «Քննարկվել են Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը և Ադրբեջանի և Հայաստանի միջև հետկոնֆլիկտային գործընթացի վերջին զարգացումները»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Կողմերը քննարկել են նաև տարածաշրջանային և գլոբալ խնդիրները, իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը։ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան կընդլայնի մարդասիրական օգնություն ցուցաբերելու ջանքերը, միջազգային հանրությունն էլ պետք է վճռական ազդակներ ուղարկի, որպեսզի Իսրայելը գործի միջազգային իրավունքին համապատասխան։ Նա նշել է, որ տարածաշրջանում կայուն խաղաղության հնարավոր է հասնել միայն աշխարհագրորեն ամբողջական և անկախ պաղեստինյան պետություն ստեղծելու միջոցով:
11:33 - 03 նոյեմբերի, 2023
Ադրբեջանի նախագահն ընդունել է Պակիստանի ԶՈւ ցամաքային զորքերի հրամանատարին
 |azatutyun.am|

Ադրբեջանի նախագահն ընդունել է Պակիստանի ԶՈւ ցամաքային զորքերի հրամանատարին |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր նստավայրում ընդունել է Պակիստանի զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատար Ասիմ Մունիրին։ Ըստ Ադրբեջանի նախագահի գրասենյակի՝ Ալիևը նշել է, որ երկրների միջև բարեկամական և եղբայրական հարաբերությունները հաջողությամբ զարգանում են տարբեր ուղղություններով, ներառյալ ռազմական ոլորտը։ Նա բարձր է գնահատել Պակիստանի կառավարության և ժողովրդի կողմից Ադրբեջանին ցուցաբերած մշտական աջակցությունը: «Այն, որ Պակիստանը Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ չի հաստատել նրա ագրեսիայի պատճառով՝ Ադրբեջանի հանդեպ եղբայրական վերաբերմունքի դրսևորում է»,- նշել է նախագահը: Ալիևն ասել է, որ Ադրբեջանի և Պակիստանի միջև կա հաջող համագործակցություն ռազմական արդյունաբերության ոլորտում և կարևորել է համատեղ զորավարժությունների անցկացումը: Անդրադառնալով միջազգային ասպարեզում երկու երկրների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարցին՝ Իլհամ Ալիևը ևս մեկ անգամ ընդգծել է, որ Ադրբեջանը Ջամուի և Քաշմիրի շուրջ Հնդկաստանի հետ Պակիստանի վեճում մշտապես աջակցում է Պակիստանին։ Ալիևը վստահություն է հայտնել, որ Մունիրի այցը կամրապնդի երկու երկրների համագործակցությունը։ Մունիրն, իր հերթին շնորհավորել է պետության ղեկավարին «Ղարաբաղյան Երկրորդ պատերազմում տարած հաղթանակի և այս տարվա սեպտեմբերին իրականացված հակաահաբեկչական միջոցառումների իրականացման գործում Ադրբեջանի հաջողության կապակցությամբ»։
13:21 - 01 նոյեմբերի, 2023
Ենթադրում եմ՝ պատճառն այն է, որ Ադրբեջանի նախագահը չի հաստատել իր մասնակցությունը․ Փաշինյանը՝ բրյուսելյան հանդիպման չկայանալու վերաբերյալ

Ենթադրում եմ՝ պատճառն այն է, որ Ադրբեջանի նախագահը չի հաստատել իր մասնակցությունը․ Փաշինյանը՝ բրյուսելյան հանդիպման չկայանալու վերաբերյալ

Ադրբեջանի նախագահի հետ բրյուսելյան եռակողմ հանդիպումը հոկտեմբերին չի կայանա, ենթադրում եմ՝ պատճառն այն է, որ Ադրբեջանի նախագահը չի հաստատել իր մասնակցությունը։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։  «Կան աշխատանքային մանրամասներ, որոնց վերաբերյալ առաջիկա օրերին կփորձենք պարզաբանումներ ստանալ ԵՄ մեր գործընկերներից։  Իհարկե որոշ հարցերի պատասխան նաև ունենք, բայց չէի ցանկանա շտապել գնահատականներ հնչեցնել։ Մենք, ինչպես նախկինում, պատրաստակամություն ենք հայտնել մասնակցելու այդ հանդիպմանը», - նշեց Փաշինյանը։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի վերջին Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցութամբ նախատեսված հանդիպման տեղի չունենաու մասին հայտնել էր Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։  Ավելի ուշ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, պատասխանելով հարցին, թե ով ժամանակ չի գտել մեկնել Բրյուսել բանակցությունների, ասել էր․ «Ակնհայտորեն Ադրբեջանի նախագահը «ժամանակ չի գտել» [մեկնելու Բրյուսել], որովհետև մենք հիմա էլ պատրաստ ենք մասնակցել այդ հանդիպմանը: Հուսամ իսկապես խնդիրը կոնկրետ ժամկետներն են ու առաջիկայում հնարավոր կլինի նոր հանդիպման մասին նոր ժամկետներ պայմանավորվել, Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է այդ հանդիպմանը մասնակցել: Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ խաղաղության օրակարգին»։  
17:47 - 25 հոկտեմբերի, 2023
Ադրբեջանի նախագահը «ժամանակ չի գտել» մեկնել Բրյուսել. Արարատ Միրզոյան |azatutyun.am|

Ադրբեջանի նախագահը «ժամանակ չի գտել» մեկնել Բրյուսել. Արարատ Միրզոյան |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանի նախագահը «ժամանակ չի գտել» մեկնել Բրյուսել՝ Միշել-Փաշինյան-Ալիև հանդիպման, հայտարարեց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով «Ազատության» հարցին, թե բրյուսելյան հանդիպման չեղարկումը պատճառաբանվեց ժամանակի սղությամբ, ո՞վ ժամանակ չի գտել մեկնել Բրյուսել բանակցությունների: «Ակնհայտորեն Ադրբեջանի նախագահը, որովհետև մենք հիմա էլ պատրաստ ենք մասնակցել այդ հանդիպմանը: Հուսամ իսկապես խնդիրը կոնկրետ ժամկետներն են ու առաջիկայում հնարավոր կլինի նոր հանդիպման մասին նոր ժամկետներ պայմանավորվել, Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է այդ հանդիպմանը մասնակցել: Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ խաղաղության օրակարգին», - ասաց Միրզոյանը։ Հայաստանի ԱԳ նախարարը այսօր նաև հավելեց, որ օրերս Թեհրանում ոչ պաշտոնական շփում է ունեցել Ադրբեջանի արտգործնախարարի հետ։ Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն է հայտարարել, որ հոկտեմբերի վերջին Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպում տեղի չի ունենա:  
15:06 - 25 հոկտեմբերի, 2023
Հոկտեմբերի վերջին Միշել-Փաշինյան-Ալիև հանդիպում տեղի չի ունենա |tert.am|

Հոկտեմբերի վերջին Միշել-Փաշինյան-Ալիև հանդիպում տեղի չի ունենա |tert.am|

tert.am: Հոկտեմբերի վերջին Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպում տեղի չի ունենա: Այս մասին հայտարարեց Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, ով հեռավար մասնակցում է Երևանում ընթացող համաժողովին: ԵՄ հատուկ ներկայացուցիչը դա պատճառաբանեց ժամանակի սղությամբ: «Մեր նպատակն է, որ Ղարաբաղի հայերը վերադառնան իրենց տուն: Կարևորելով Գրանադայի հանդիպումը, որին չէր մասնակցել Ալիևը, մենք փորձում ենք հիմա Բրյուսելում կազմակերպել Փաշինյան-Ալիև հանդիպում», - նշեց Կլաարը: «Չնայած դանդաղ ընթացքին՝ հավատում ենք, որ արդյունքը փաստաթղթի ստորագրումը կլինի», - ընդգծեց եվրոպացի դիվանագետը: Մինչև ամսվա վերջ Բրյուսելում հնարավոր եռակողմ հանդիպման մասին հայտարարել էր Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը ամսվա սկզբին Գրանադայում Եվրոպական համայնքի գագաթնաժողովի շրջանակում, որին Ադրբեջանի նախագահը հրաժարվել էր մասնակցել:
11:59 - 25 հոկտեմբերի, 2023