Էրդողանն ու Ալիևը քննարկել են Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցը |armeniasputnik.am|
11:33 - 03 նոյեմբերի, 2023

Էրդողանն ու Ալիևը քննարկել են Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցը |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Իլհամ Ալիևը քննարկել են հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցը: Տեղեկությունը հայտնում է Թուրքիայի ղեկավարի գրասենյակը։

«Քննարկվել են Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը և Ադրբեջանի և Հայաստանի միջև հետկոնֆլիկտային գործընթացի վերջին զարգացումները»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Կողմերը քննարկել են նաև տարածաշրջանային և գլոբալ խնդիրները, իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը։

Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան կընդլայնի մարդասիրական օգնություն ցուցաբերելու ջանքերը, միջազգային հանրությունն էլ պետք է վճռական ազդակներ ուղարկի, որպեսզի Իսրայելը գործի միջազգային իրավունքին համապատասխան։ Նա նշել է, որ տարածաշրջանում կայուն խաղաղության հնարավոր է հասնել միայն աշխարհագրորեն ամբողջական և անկախ պաղեստինյան պետություն ստեղծելու միջոցով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել