Հայ դատի հանձնախումբ

Հայ դատը ՀՅԴ կուսակցության ԱՄՆ-ի մասնաճյուղի հասարակական աշխատանքների եւ կառավարական հարաբերությունների ազգային հանձնախումբն է։ Պաշտպանում է հայ ժողովրդի պահանջներն ու ազգային ձգտումները, ներկայացնում հայության հավաքական տեսակետը բոլոր մակարդակներով։ ԱՄՆ-ում ունի երկու հիմնական բաժանմունք՝ արեւելյան եւ արեւմտյան։ Հայ դատը գրասենյակներ ունի Վաշինգտոնում, Բոստոնում, Լոս Անջելեսում, Սան Ֆրանցիսկոյում, Ֆրեզնոյում, հանձնախմբեր՝ ԱՄՆ-ի մյուս հայաշատ քաղաքներում։

ANCA-ն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել ռազմական սարքավորումների վաճառքը Թուրքիային |armenpress.am|

ANCA-ն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել ռազմական սարքավորումների վաճառքը Թուրքիային |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը (ANCA) ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական-ռազմական հարցերով օգնական Քլարկ Քուփերին կոչ է արել դադարեցնել անօդաչու թռչող սարքերի և այլ ռազմական սարքավորումների, տեխնոլոգիաների վաճառքը Թուրքիային` Հայաստանի և Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում ակտիվ մասնակցության համար:  Նամակում մասնավորապես կոչ է արվում անմիջապես դադարեցնել Թուրքիային ռազմական և երկակի կիրառության սարքավորումների կամ տեխնիկայի ցանկացած վաճառք` ինչպես ուղղակի, այնպես էլ երրորդ կողմի միջոցով՝ Արցախի, Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում Անկարայի ակտիվ մասնակցության պատճառով: «Այս կասեցումը, մասնավորապես պետք է վերաբերի անօդաչու թռչող սարքերի վաճառքին, տեղափոխմանը կամ երրորդ կողմի փոխանցմանը»: Հաշվի առնելով Թուրքիայի աջակցությամբ շարունակվող ադրբեջանական ագրեսիան, որն ուղղված է հայերի դեմ, այդ թվում` Հայաստանում և Արցախում բնակվող ԱՄՆ քաղաքացիների դեմ՝ Հայ դատի հանձնախումբը խնդրել  է նաև, որ Քաղաքական-ռազմական գործերի բյուրոն տրամադրի Թուրքիային կամ Ադրբջանին անօդաչու թռչող սարքերի՝ նախկին, ընթացիկ կամ պլանավորված ռազմական վաճառքի հրապարակային հաշվետվություն:  
09:47 - 18 հոկտեմբերի, 2020
Հայ դատի գրասենյակների և հանձնախմբերի կողմից կատարված աշխատանքների ամփոփագիր

Հայ դատի գրասենյակների և հանձնախմբերի կողմից կատարված աշխատանքների ամփոփագիր

Հոկտեմբերի 7-ին Կանադայի կանաչների կուսակցությունը և պատգամավոր Էլիզաբեթ Մեյը դատապարտել են Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ թուրք-ադրբեջանական ագրեսիան և կոչ արել կանադական կառավարությանը NATO-ի հետ աշխատանքներ տանել՝  Թուրքիային ճնշելու և կոնֆլիկտն ապաէսկալացնելու համար։ Նույն օրն Քվեբեկի Խորհրդարանն է դատապարտել «քաղաքացիական անձանց նկատմամբ բռնությունը» և համերաշպություն հայտնել Հայաստանին։ Կանատայի Հայ Դատի հանձնախմբի համանախագահ Շահեն Միրաքյանը Արցախի պատերազմի ծալքերը, թուրք-ադրբջանական սադրանքները և Կանատայի կառավարության կողմից Թուրքիային զենքի վաճառքի կասեցման վերաբերյալ հարցերը ներկայացրեց Կանատայի հանրային հեռուստաընկերութեան՝ CBC-ի Power and Politics հաղորդաշարի ընթացքում։ Եվրոպա Ավստրիայի Հայ Դատի հանձնախումբը բողոքի նամակ է հանձնել Ավստրիայի վարչապետ Սեբաստիան Կուրցին՝ պահանջելով Ավստրիական իշխանութիւններից հավելյալ ճնշում բանեցնել Թուրքիայի և Ադրբեջանի վրա՝ վերջիններիս շղթայազերծած պատերազմին վերջ տալու համար: Հոկտեմբերի 7-ին ԵԽ լիագումար նիստում պատգամավորների ճնշող մեծամասնությունը՝ բոլոր քաղաքական խմբակցություններից, հստակորեն և խիստ կերպով դատապարտեց Թուրքիայի դերը հակամարտության սրացման մեջ, ինչպես նաև Ադրբեջանին աջակցություն ցուցաբերելու համար: Ելույթ ունեցող վաթսուն պատգամավորից միայն հինգն իր աջակցությունը հայտնեց Ադրբեջանին: Բոլոր հինգ պատգամավորները նախկինում Ադրբեջանի հետ սերտ կապեր են ունեցել, որոշները՝ նեղ անձնական շահեր: Մեծ թվով եվրապատգամավորներ շեշտեցին, որ Թուրքիայի՝ տարածաշրջանն ապակայունացնող քաղաքականությունն անընդունելի է: Նրանք խիստ քննադատեցին Թուրքիայի իշխանություններին հայերի դեմ կռվելու նպատակով Սիրիայից և Լիբիայից ջիհադիստներ ուղարկելու համար: Եվրոպական Խորհրդրանում ընթացող ցույցի ժամանակ խորհրդարանի շրջակայքում մեր հայրենակիցների կողմից անցկացվել է բազմազահազարոց ցույց։ Ավստրալիա Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբից հայտնում են, որ Արցախի անկախությանը սատարման և Արցախի «հայկական հանրապետության նկատմամբ Ադրբեջանի և Թուրքիայի միացյալ հարձակումը» դատապարտել են Ավստրալիայի Ավստրալիայի հրեական համայնքը։ Վերջինիս գործադիր խորհրդի տարածած հայտարարության մեջ ի թիվս այլնի նշված է․ «1991 թ.-ին իր ժողովրդի ճնշող մեծամասնության քվեարկությունից հետո Արցախը հայտարարեց իր անկախությունը: Այն ժամանակ, երբ Արցախը հասավ անկախության, այդ իրավունքը բռնությամբ վիճարկվեց հարևան Ադրբեջանի կողմից իր վրա ռազմական հարձակման միջոցով: Արցախը հանուն անկախության իր պայքարը հաղթեց և այն ժամանակվանից եղել է կայուն և հաջողակ ժողովրդավարական պետություն»:   
18:19 - 08 հոկտեմբերի, 2020
ANCA-ն Թրամփին կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի և Էրդողանի դեմ

 |armenpress.am|

ANCA-ն Թրամփին կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի և Էրդողանի դեմ |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը կոչ է անում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին և Կոնգրեսին՝ պատժամիջոցներ կիրառել Ալիևի և Էրդողանի դեմ՝ պատերազմական հանցագործության համար: Այս մասին տեղեկացնում են ԱՄՆ Հայ դատի հանձնախմբից: Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը Թրամփի վարչակազմին կոչ է անում ԱՄՆ ֆինանսների նախարարության արտասահմանյան ակտիվների վերահսկման գրասենյակի միջոցով պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի, նաև նրանց ռազմական առաջնորդների նկատմամբ՝ Հայաստանի և Արցախի քաղաքացիական անձանց դեմ պատերազմական հանցագործություն իրականացնելու համար: «Նախագահ Թրամփը, Կոնգրեսի երկկուսակցական աջակցությամբ, պետք է անհապաղ ուղղորդի ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինին ՝ պատժամիջոցներ կիրառելու Ալիևի և Էրդողանի դեմ, երկուսն էլ ակնհայտորեն մեղավոր են կանխամտածված անակնկալ հարձակումը ղեկավարելու և Հայաստանում ու Արցախում խաղաղ բնակչության վրա հարձակման մեջ», - ասել է Հայ դատի հանձնախմբի ատենապետ Րաֆֆի Համբարյանը: Եթե ԱՄՆ ֆինանսների նախարարությունը ANCA-ի պահանջած պատժամիջոցները կիրառի, ապա Էրդողանի և Ալիևի ամբողջ ունեցվածքը Միացյալ Նահանգներում արգելափակվելու կամ սառեցվելու է: ԱՄՆ կանոնակարգերը սովորաբար արգելում են ԱՄՆ քաղաքացիներին արգելափակման տակ հայտնված անձանց հետ ցանկացած գործարք կատարել:
12:24 - 05 հոկտեմբերի, 2020
Կոչ ենք անում Ադրբեջանին և Թուրքիային դադարեցնել իրենց պետության կողմից հովանավորվող հայատյացության արշավները․ ԱՄՆ Հայ դատի հանձնախումբ |factor.am|

Կոչ ենք անում Ադրբեջանին և Թուրքիային դադարեցնել իրենց պետության կողմից հովանավորվող հայատյացության արշավները․ ԱՄՆ Հայ դատի հանձնախումբ |factor.am|

factor.am: ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը Սան Ֆրանցիսկոյի հայկական դպրոցի՝ ադրբեջանցիների կողմից վանդալիզմի ենթարկվելու միջադեպը դատապարտող հայտարարություն է տարածել: «Կոչ ենք անում Ադրբեջանի և Թուրքիայի կառավարություններին անհապաղ դադարեցնել իրենց պետության կողմից հովանավորվող և հրահրվող թունավոր հայատյացության արշավները: Նաև կոչ ենք անում միջազգային հանրությանը՝ կառավարություններից մինչև հասարակական կազմակերպություններ, վերացնել հայերի դեմ ուղղված այս գլոբալ հարձակողական արշավը և կոչ անել անհապաղ դադարեցնել սադրանքները։ Ի վերջո, մենք մեր համայնքին կոչ ենք անում զգոն լինել ցանկացած կասկածելի գործունեության նկատմամբ, նման գործողությունների մասին անհապաղ զեկուցել իրավապահներին և ձեռնպահ մնալ ցանկացած սադրանքի տրվելուց»,- ասվում է հայտարարությունում։ Հիշեցնենք՝ ադրբեջանցիների կողմից վանդալիզմի է ենթարկվել Սան Ֆրանցիսկոյի հայկական դպրոցը։ 
19:58 - 25 հուլիսի, 2020
«Ես աջակցում եմ հայ ժողովրդին». ԱՄՆ կոնգրեսական Թոնի Կարդենասն իր աջակցությունն է հայտնել հայ ժողովրդին Ադրբեջանի ագրեսիայի դեմ պայքարում |tert.am|

«Ես աջակցում եմ հայ ժողովրդին». ԱՄՆ կոնգրեսական Թոնի Կարդենասն իր աջակցությունն է հայտնել հայ ժողովրդին Ադրբեջանի ագրեսիայի դեմ պայքարում |tert.am|

tert.am: ԱՄՆ կոնգրեսական, Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Թոնի Կարդենասն իր աջակցությունն է հայտնել Հայաստանին հուլիսի 12-ից Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով հայ-ադրբեջանական սահմանին շարունակվող ռազմական գործողությունների կապակցությամբ: Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի ֆեյսբուքյան էջից: «Ես աջակցում եմ Հայաստանի ժողովրդին Ադրբեջանի կողմից վերջերս հայկական սահմանին կատարած ագրեսիայի ֆոնին: Այս անիմաստ բռնությունը սպառնալիքի տակ է դնում անմեղ քաղաքացիական անձանց կյանքը: Պետք է ձեռնարկվեն սրացումը կանխող քայլեր` նոր կորուստներից խուսափելու համար»,-հայտարարել է կոնգրեսական Կարդենասը: Հուլիսի 12-ին՝ ժամը 13:45-ին, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը՝ կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով` հետ շպրտվել: Ադրբեջանական կողմը հրետակոծությունը շարունակել է նաև հուլիսի 13-ին և 14-ին։ Հուլիսի 15-ին սահմանին իրադրությունը համեմատաբար հանգիստ է եղել։  
09:54 - 17 հուլիսի, 2020
ԱՄՆ 75 կոնգրեսական պահանջել են 100 մլն դոլար տրամադրել Հայաստանին, 1.5 մլն՝ Արցախին |armenpress.am|

ԱՄՆ 75 կոնգրեսական պահանջել են 100 մլն դոլար տրամադրել Հայաստանին, 1.5 մլն՝ Արցախին |armenpress.am|

armenpress.am: Կոնգրեսում ԱՄՆ 23 նահանգի 75 ներկայացուցիչներ նամակ են ուղարկել Ներկայացուցիչների պալատի Հատկացումների հանձնաժողովի արտաքին գործառնությունների ենթահանձնաժողովին 100 մլն դոլար տրամադրելու Հայաստանին, 1.5 մլն դոլար՝ Արցախին:  Արցախի համար 1.5 մլն դոլարի աջակցության հետ կապված նշվում է, որ այն պետք է նախատեսվի ականազերծման և ականի պայթյունից տուժածների վերականգնողական աշխատանքների համար: Հայաստանի համար նշված 100 միլիոն դոլարը պետք է ուղղվի տնտեսական, կառավարման, օրենքի գերակայության և անվտանգությանն աջակցելուն: Նամակում կոչ է արվում կասեցնել ԱՄՆ-ի ռազմական օգնությունն Ադրբեջանին, քանի դեռ չեն դադարեցվել Հայաստանի և Արցախի դեմ հարձակումները:   Հայ դատի հանձնախումբը շնորհակալություն է հայտնել նամակի տակ ստորագրած բոլոր կոնգրեսականներին ՝ աջակցելու Հայաստանին ու Արցախին, որոնք իրենց ներդրումն ունեն խաղաղության ու ժողովրդավարության մեջ:
14:14 - 12 մարտի, 2020
«Թուրքիան չի վախենում իրականացնել նոր ցեղասպանություն»․ կոնգրեսականը կոչով դիմել է Թրամփին  |24news.am|

«Թուրքիան չի վախենում իրականացնել նոր ցեղասպանություն»․ կոնգրեսականը կոչով դիմել է Թրամփին |24news.am|

24news.am: ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը facebook-յան էջում հրապարակել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Թուլսի Գաբբարդի ելույթը, որի ժամանակ կոնգրեսականը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և Սենատին կոչ է արել ընդունել Հայոց ցեղասպանությունը ապագա նոր ողբերգություններից խուսափելու համար: «Ամերիկյան միսիոներները և դիվանագետներն աշխարհին հայտնեցին, որ Օսմանյան կայսրությունը փորձում է բնաջնջել հայ քրիստոնյա ժողովրդին: ԱՄՆ-ն դարձավ ցեղասպանությունը վերապրած բազմաթիվ մարդկանց տունը: Անցյալում վերապրած նրանց ողբերգությունը պատճառ դարձավ Ռաֆայել Լեմկինի կողմից «ցեղասպանություն» եզրույթի ստեղծմանը: Լեմկինն ինքն ականատեսը եղավ Նացիստական Գերմանիայի պատճառով իր ընտանիքի տառապանքներին»,- ասել է Ներկայացուցիչների պալատի անդամը, ապա հավելել, որ ցեղասպանության ժխտման հետևանքները տեսանելի են նաև մեր օրերում: «Եղել եմ թե՛ Հայաստանում, թե՛ Լեռնային Ղարաբաղում: Ես տեսնում եմ, որ Թուրքիան, որն իրականացրել է Հայոց ցեղասպանությունը, չի վախենում իրականացնել նորը: Փաստացիորեն, Թուրքիան սկսել է Հյուսիսային Սիրիայի էթնիկ քրդերի բնաջնջումը: Ես երկար ժամանակ մեր կառավարությանը կոչ եմ արել ընդունել Հայոց ցեղասպանությունը: Ես հանդիսանում եմ 296-րդ բանաձևի հովանավորներից մեկը: Ներկայացուցիչների պալատը խոսեց հստակ ձայնով՝ խախտելով լռությունը և ճանաչելով Հայոց ցեղասպանությունը: Կոչ ենք անում Սենատին և նախագահ Թրամփին անել նույնը»,- իր ելույթում ասել է Թուլսի Գաբբարդը: Ավելի վաղ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում հոկտեմբերի 29-ին կայացած քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ ընդունվել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ Քվեարկությանը մասնակցած կոնգրեսականներից կողմ է քվեարկել 405-ը, դեմ՝ 10-ը, ձեռնպահ՝ 3-ը, իսկ 14 կոնգրեսական չի քվեարկել։
09:24 - 01 նոյեմբերի, 2019
Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության գործընթացում Էրդողանի ռեժիմի միջամտությունն այլևս անընդունելի է. Հայ դատի հանձնախումբ

Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության գործընթացում Էրդողանի ռեժիմի միջամտությունն այլևս անընդունելի է. Հայ դատի հանձնախումբ

Եվրոպայի Հայ դատի հանձնախումբը հայտարարություն է տարածել Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի մահվան և նոր պատրիարքի ընտրության առնչությամբ: Հայտարարության մեջ հանձնախումբն իր վշտակցությունն է հայտնել պատրիարքի բարեկամների և Թուրքիայի հայ համայնքին:«Եվրոպայի Հայ դատի հանձնախումբը ուշադրությամբ հետևելու է նոր պատրիարքի ընտրության գործընթացին: Պատրիարք Մութաֆյանի հիվանդության ողջ ընթացքում թուրքական իշխանություններն օգտագործում էին ամեն հնարավոր առիթ՝ խոչընդոտելու ընտրական գործընթացը, պառակտելու հայկական համայնքն ու թույլ չտալու իրացնել նոր պատրիարք ընտրելու իրենց իրավունքը: Պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի մահից հետո Էրդողանի ռեժիմը չի կարող այլևս հետաձգել ընտրությունների անցկացումը: Այսուհետ ընտրական գործընթացում թուրքական իշխանությունների ցանկացած միջամտություն անընդունելի է: Թուրքիայի հայերն ազատ են՝ ընտրելու իրենց հոգևոր առաջնորդին»,- ասվում է Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի հայտարարության մեջ։
06:56 - 22 մարտի, 2019