Կոչ ենք անում Ադրբեջանին և Թուրքիային դադարեցնել իրենց պետության կողմից հովանավորվող հայատյացության արշավները․ ԱՄՆ Հայ դատի հանձնախումբ |factor.am|
19:58 - 25 հուլիսի, 2020

Կոչ ենք անում Ադրբեջանին և Թուրքիային դադարեցնել իրենց պետության կողմից հովանավորվող հայատյացության արշավները․ ԱՄՆ Հայ դատի հանձնախումբ |factor.am|

factor.am: ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը Սան Ֆրանցիսկոյի հայկական դպրոցի՝ ադրբեջանցիների կողմից վանդալիզմի ենթարկվելու միջադեպը դատապարտող հայտարարություն է տարածել:

«Կոչ ենք անում Ադրբեջանի և Թուրքիայի կառավարություններին անհապաղ դադարեցնել իրենց պետության կողմից հովանավորվող և հրահրվող թունավոր հայատյացության արշավները: Նաև կոչ ենք անում միջազգային հանրությանը՝ կառավարություններից մինչև հասարակական կազմակերպություններ, վերացնել հայերի դեմ ուղղված այս գլոբալ հարձակողական արշավը և կոչ անել անհապաղ դադարեցնել սադրանքները։

Ի վերջո, մենք մեր համայնքին կոչ ենք անում զգոն լինել ցանկացած կասկածելի գործունեության նկատմամբ, նման գործողությունների մասին անհապաղ զեկուցել իրավապահներին և ձեռնպահ մնալ ցանկացած սադրանքի տրվելուց»,- ասվում է հայտարարությունում։

Հիշեցնենք՝ ադրբեջանցիների կողմից վանդալիզմի է ենթարկվել Սան Ֆրանցիսկոյի հայկական դպրոցը։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել