Հայ դատի գրասենյակների և հանձնախմբերի կողմից կատարված աշխատանքների ամփոփագիր
18:19 - 08 հոկտեմբերի, 2020

Հայ դատի գրասենյակների և հանձնախմբերի կողմից կատարված աշխատանքների ամփոփագիր

Հոկտեմբերի 7-ին Կանադայի կանաչների կուսակցությունը և պատգամավոր Էլիզաբեթ Մեյը դատապարտել են Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ թուրք-ադրբեջանական ագրեսիան և կոչ արել կանադական կառավարությանը NATO-ի հետ աշխատանքներ տանել՝  Թուրքիային ճնշելու և կոնֆլիկտն ապաէսկալացնելու համար։

Նույն օրն Քվեբեկի Խորհրդարանն է դատապարտել «քաղաքացիական անձանց նկատմամբ բռնությունը» և համերաշպություն հայտնել Հայաստանին։

Կանատայի Հայ Դատի հանձնախմբի համանախագահ Շահեն Միրաքյանը Արցախի պատերազմի ծալքերը, թուրք-ադրբջանական սադրանքները և Կանատայի կառավարության կողմից Թուրքիային զենքի վաճառքի կասեցման վերաբերյալ հարցերը ներկայացրեց Կանատայի հանրային հեռուստաընկերութեան՝ CBC-ի Power and Politics հաղորդաշարի ընթացքում։

  • Եվրոպա

Ավստրիայի Հայ Դատի հանձնախումբը բողոքի նամակ է հանձնել Ավստրիայի վարչապետ Սեբաստիան Կուրցին՝ պահանջելով Ավստրիական իշխանութիւններից հավելյալ ճնշում բանեցնել Թուրքիայի և Ադրբեջանի վրա՝ վերջիններիս շղթայազերծած պատերազմին վերջ տալու համար:

Հոկտեմբերի 7-ին ԵԽ լիագումար նիստում պատգամավորների ճնշող մեծամասնությունը՝ բոլոր քաղաքական խմբակցություններից, հստակորեն և խիստ կերպով դատապարտեց Թուրքիայի դերը հակամարտության սրացման մեջ, ինչպես նաև Ադրբեջանին աջակցություն ցուցաբերելու համար: Ելույթ ունեցող վաթսուն պատգամավորից միայն հինգն իր աջակցությունը հայտնեց Ադրբեջանին: Բոլոր հինգ պատգամավորները նախկինում Ադրբեջանի հետ սերտ կապեր են ունեցել, որոշները՝ նեղ անձնական շահեր: Մեծ թվով եվրապատգամավորներ շեշտեցին, որ Թուրքիայի՝ տարածաշրջանն ապակայունացնող քաղաքականությունն անընդունելի է: Նրանք խիստ քննադատեցին Թուրքիայի իշխանություններին հայերի դեմ կռվելու նպատակով Սիրիայից և Լիբիայից ջիհադիստներ ուղարկելու համար: Եվրոպական Խորհրդրանում ընթացող ցույցի ժամանակ խորհրդարանի շրջակայքում մեր հայրենակիցների կողմից անցկացվել է բազմազահազարոց ցույց։

  • Ավստրալիա

Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբից հայտնում են, որ Արցախի անկախությանը սատարման և Արցախի «հայկական հանրապետության նկատմամբ Ադրբեջանի և Թուրքիայի միացյալ հարձակումը» դատապարտել են Ավստրալիայի Ավստրալիայի հրեական համայնքը։ Վերջինիս գործադիր խորհրդի տարածած հայտարարության մեջ ի թիվս այլնի նշված է․ «1991 թ.-ին իր ժողովրդի ճնշող մեծամասնության քվեարկությունից հետո Արցախը հայտարարեց իր անկախությունը: Այն ժամանակ, երբ Արցախը հասավ անկախության, այդ իրավունքը բռնությամբ վիճարկվեց հարևան Ադրբեջանի կողմից իր վրա ռազմական հարձակման միջոցով: Արցախը հանուն անկախության իր պայքարը հաղթեց և այն ժամանակվանից եղել է կայուն և հաջողակ ժողովրդավարական պետություն»: 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել