ՀՀ Գլխավոր դատախազություն

ՀՀ դատախազությունը միասնական, կենտրոնացված համակարգ է, որը ղեկավարում է գլխավոր դատախազը։ ՀՀ գլխավոր դատախազն է Արթուր Դավթյանը։

Դատախազությունը՝

  • օրենքով նախատեսված դեպքերում և կարգով հարուցում է քրեական հետապնդում,
  • հսկողություն է իրականացնում նախաքննության և հետաքննության օրինականության նկատմամբ,
  • դատարանում պաշտպանում է մեղադրանքը,
  • պետական շահերի պաշտպանության հայց է հարուցում դատարան,
  • բողոքարկում է դատարանների վճիռները, դատավճիռները և որոշումները,
  • հսկողություն է իրականացնում պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման նկատմամբ։
«Սա քաղաքական պայքար չէ, մենք այստեղ ենք մեր երեխաների համար»․ զոհված և անհետ կորած զինծառայողների ծնողները Դատախազության դիմաց են |tert.am|

«Սա քաղաքական պայքար չէ, մենք այստեղ ենք մեր երեխաների համար»․ զոհված և անհետ կորած զինծառայողների ծնողները Դատախազության դիմաց են |tert.am|

tert.am: Սա քաղաքական պայքար չէ, մենք այստեղ եկել ենք մեր երեխաների համար։ Այս մասին այսօր Գլխավոր դատախազության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ ասաց զոհված զինծառայողի ծնողը․«Այստեղ ո՛չ Սերժ Սարգսյան կա, ո՛չ Ռոբերտ Քոչարյան կա, ո՛չ Արթուր Վնաեցյան կա։ Ես այստեղ եկել եմ իմ Նարեկի ու 5000 Նարեկի համար, թող գան այստեղ։ Ով ցանկանում է, թող գնա Հրապարակ, ոչ չի ասում՝ թող չգնա, բայց այստեղ թող գան։ Մարտակերտում 28 երեխան կորավ, այդ 28 երեխայի ծնողներից միայն ես եմ այստեղ, այդ ինչպես եղավ, որ սուրճի ապարատը հասցրին առան ու փախան, բայց երեխաներին չհասցրեցին փրկել»,ասաց զոհված զինծառայող Նարեկի հայրը։ Հարցին, թե ճանաչո՞ւմ է 27 զոհերի ծնողներին, ակցիայի մասնակից ծնողն ասաց․«Ինչպե՞ս չէ, ես կապ ունեմ իրենց հետ, իրենց որդիների շիրիմներին եմ այցելում, իմ տղան Եռաբլուրում չէ, իմ տղան գյուղում է, բայց Եռաբլուրում շատերն են։ Իրենց ծնողներն էլ Երևանում ապրող են, ես մարզից գալիս, հասնում եմ այստեղ իմ երեխայի համար, իրենք երկու ոտ չե՞ն կարողանում գան։ Սա քաղաքական պայքար չէ, մի գնացեք Հրապարակ, եկեք  Դատախազության դիմաց, եկեք այստեղ վրաններ խփենք, ու մնանք, մեզ ոչ ոք չի կարող ձեռք տալ, այդքանն եմ ուզում ասել»։
15:24 - 30 ապրիլի, 2022
Անհետ կորած զինծառայողների ծնողները հանդիպել են Նիկոլ Փաշինյանի հետ |news.am|

Անհետ կորած զինծառայողների ծնողները հանդիպել են Նիկոլ Փաշինյանի հետ |news.am|

news.am: Զոհված ու անհետ կորած զինծառայողների ծնողներն այսօր՝ ապրիլի 29-ին, հանդիպել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Ծնողների խումբը դեռ ամիսներ առաջ է պայմանավորվել հանդիպել վարչապետի հետ, միայն այսօր է հանդիպումը կայացել։ «Մեր տղաների հարցով գործը նախաքննական փուլում է։ Մենք ուզում էինք բարձրաձայնել ավելի բարձր ատյանում՝ վարչապետի մոտ: Էդ մարդն էլ կանչել էր դատախազին, համապատասխան քննչական մարմիններին, նորից մեր հուզող հարցը բարձրացրել ենք, ասել ենք՝ թող ձեր անմիջական հսկողության տակ լինի»,- լրագրողներին պատմեց ծնողներից մեկը: «Հրամանատարի անփութության պատճառով մենք կորցրել ենք մեր երեխեքին, այդ հարցով էինք վարչապետի մոտ։ Վարչապետը բացարձակ ոչ մի բան չասաց, երևի թե, տեղյակ էլ չէր գործից: Քանի որ գործը նախաքննական փուլում է, ասաց՝ թող քննությունը ընթանա: Հիմա ասեկոսեներ է գնում, որ բախտակից ծնողների մեջ պառակտում կա: Ես պաշտոնապես հայտարարում եմ, եթե կան կասկածողներ, թող գան իմ դեմը կանգնեն ասեն: Ո՞նց կարող է նույն ցավի տեր մարդկանց մեջ պառակտում լինի, դա բացառվում է»,-ասաց նա՝ հավելելով, որ հանդիպումը տևել է 2-ից 3 ժամ: «Անհետ կորած զինծառայողների ծնողները վարչապետից հարցնում էին, ասում էին՝ ո՞ւր են մեր երեխեքը, ե՞րբ են տուն գալու, ասում է՝ «չեմ կարա ասեմ»: Առավել երկար խոսեցին անհետ կորած զինվորների ծնողները»»,- նշեց հանդիպմանը մասնակից ծնողը։  
18:11 - 29 ապրիլի, 2022
Զոհվածների ծնողները փակել են Վազգեն Սարգսյան փողոցը․ հանդիպում են պահանջում Արթուր Դավթյանի հետ |news.am|

Զոհվածների ծնողները փակել են Վազգեն Սարգսյան փողոցը․ հանդիպում են պահանջում Արթուր Դավթյանի հետ |news.am|

news.am: 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները փակել են Վազգեն Սարգսյան փողոցը և հանդիպում են պահանջում Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ։ Նրանք նշում են, որ փակ են պահելու փողոցն այնքան ժամանակ, քանի դեռ Դատախազը չի հանդիպել իրենց հետ։ Արդեն 2 ժամից ավել է ծնողները գտնվում են Դատախազության շենքի դիմաց։ Այնտեղ են նաև «Հայաստան» դաշինքի պատգամավորներ Արթուր Ղազինյանը, Արամ Վարդևանյանը։ Դատախազությունց առաջարկ է եղել, որ Արթուր Ղազինյանը բարձրանա Դատախազություն՝ ծնողների պահանջները քննարկելու, սակայն ծնողները մերժել են առաջարկը՝ նշելով, որ իրենք են ցանկանում հանդիպել դատախազի հետ։ Նշենք, որ ծնողները պահանջում են արդար քննություն իրականացնել և վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներգրավվել որպես մեղադրյալ։ Ավելի վաղ գլխավոր դատախազությունից ծնողներին տեղեկացրել էին, որ կոնկրետ վարչապետի մասով միջնորդությունն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե և հինգ օր հետո միայն պարզ կլինի, թե ինչ գործողություններ են կատարվելու։  
16:33 - 29 ապրիլի, 2022
Աղվան Հովսեփյանը կշարունակի մնալ կալանավորված. վերաքննիչ բողոքը մերժվեց
 |factor.am|

Աղվան Հովսեփյանը կշարունակի մնալ կալանավորված. վերաքննիչ բողոքը մերժվեց |factor.am|

factor.am: Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ, քիչ առաջ որոշում կայացրեց մերժել ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի կալանավորման ժամկետը ևս երկու ամսով երկարացնելու որոշման դեմ բողոքը։ Հովսեփյանի կալանքի ժամկետը կրկին երկարեցվել էր փետրվարի 28-ին։ Պաշտպանական թիմը հայտարարել էր, որ այս մասով հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ խնդրելով դատավորներ Դավիթ Արղամանյանի և Արմեն Դանիելյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու խնդրանքով դիմել ՀՀ բարձրագույն դատական խորհրդին։ Դիմումի մասով մինչ օրս պատասխան չի ստացվել։   Հիշեցնենք՝ Աղվան Հովսեփյանին առնչվող քրեական գործի նախաքննությունն օրեր առաջ է ավարտվել։ Factor.am-ի հետ զրույցում Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել էին, որ նախաքննությամբ ապացուցվել է՝ Հովսեփյանը պաշտոնավարման տարիներին օրինականացրել է ավելի քան 1 միլիարդ 300 միլիոն դրամ, մասնակցել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող մի շարք ընկերությունների կառավարմանը, ստացել առանձնապես խոշոր չափերով` 190 միլիոն դրամ կաշառք և խարդախությամբ հափշտակել է 800 միլիոն դրամի գույք։   «Ավելի քան 6 մլրդ 800 միլիոն դրամ եկամտի հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով Հովսեփյանը կառուցել է Բյուրականի առանձնատունը: Առանձնատունը նախկինում պատկանել է Նկարիչների միությանը։ Այն ունի 2 հա-ից ավելի տարածք, բազմաթիվ շինություններ: Ապօրինի ճանապարհով ստացած գումարներով Բյուրականում գտնվող առանձնատունը կառուցելու արդյունքում դրա արժեքը բարձրացել է, կազմում է 1 մլրդ դրամից ավելի: Բացի այդ՝ հանցավոր ճանապարհով ստացած գումարով Մաշտոցի պողոտայում ձեռք է բերվել 2 բնակարան, ավտոտնակ: Հովսեփյանը, նախկին «Երևան» հեռուստաընկերության սեփականատիրոջից տեղեկացված լինելով նրա շահերին առնչվող քրգործերի մասին, հովանավորչության համար որպես կաշառք պահանջել է 206 մլն դրամ արժեքով 50 բաժնետոմս, որը ստացել է որդուն նվիրաբերելու եղանակով»,- նշվում է նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներում։    Աղվան Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել 6 հոդվածով, այդ թվում՝ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, հանցավոր ճանապարհով ստացած եկամուտն օրինականացնելու համար: Առաջադրված մեղադրանքները ՀՀ Քննչական կոմիտեի նախկին նախագահը չի ընդունում։    
15:33 - 29 ապրիլի, 2022
Բորիս Բախշիյանն ազատ կարձակվի. ԱԱԾ-ն նրա կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդություն չի ներկայացրել |hetq.am|

Բորիս Բախշիյանն ազատ կարձակվի. ԱԱԾ-ն նրա կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդություն չի ներկայացրել |hetq.am|

hetq.am: Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին միջնորդություն դատարան չի ներկայացվել: Այս մասին հայտնել են Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտից: Բորիս Բախշիյանը կալանավորվել է 2022 թվականի փետրվարի 7-ին՝ երկու ամիս ժամկետով, որից հետո կալանքի ժամկետը երկարացվել է ևս մեկ ամսով, այսինքն՝ մինչև մայիսի 7-ը: Քրեական դատավարության օրենսգրքի 139-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու անհրաժեշտության դեպքում քննիչը, դատախազը, ոչ ուշ, քան կալանքի տակ պահելու ժամկետը լրանալուց 10 օր առաջ, պետք է դատարան ներկայացնեն պատճառաբանված միջնորդություն»: Տվյալ դեպքում ստացվում է, որ ապրիլի 27-ը օրենքով սահմանված վերջին օրն էր, որ ԱԱԾ-ն կարող էր դատավորի կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդություն ներկայացնել, ինչը չի արվել: Սա նշանակում է, որ կալանքի ժամկետը լրանալու օրը՝ մայիսի 7-ին, երեք ամիս կալանքի տակ մնալուց հետո Բախշիյանն ազատ կարձակվի: Հիշեցնենք, որ դատավորը մեղադրվում է իր վարույթում գտնված գործերից մեկով մեղադրյալին ակնհայտ ապօրինի կալանավորելու մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանք: Խոսքը Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի գործով մեղադրյալ Նվեր Մկրտչյանի մասին է: Վերջինս չի ներկայացել գործով նշանակված դատական նիստին: Մկրտչյանի պաշտպանը նիստից առաջ դատարան գրություն է ուղարկել այն մասին, որ ինքն անհետաձգելի քննչական գործողության մասնակցելու պատճառով նիստին ներկայանալ չի կարող, իսկ պաշտպանյալն առանց իրեն չի ցանկանում մասնակցել նիստին: Առավել մանրամասն՝ hetq.am-ում
20:20 - 28 ապրիլի, 2022
Շարունակվում է  զոհված զինծառայողների, անհետ կորածների ծնողների  ակցիան․ մասնակիցները պատրաստվում են վրաններ տեղադրել Դատախազության շենքի դիմաց |factor.am|

Շարունակվում է զոհված զինծառայողների, անհետ կորածների ծնողների ակցիան․ մասնակիցները պատրաստվում են վրաններ տեղադրել Դատախազության շենքի դիմաց |factor.am|

factor.am: Շարունակվում է  զոհված զինծառայողների, անհետ կորածների ծնողների ու հարազատների ակցիան: Նրանք Գլխավոր դատախազության դիմաց հավաքվել են ՝պարզելու, թե ինչ իրավական ընթացք է ստանալու Նիկոլ Փաշինյանի ելույթը: Նշենք, որ ակցիայի մասնակիցների հետ հանդիպմանը Գլխավոր դատախազի գլխավոր խորհրդական Գոռ Աբրահամյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու միջնորդությունն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե: Ակցիայի ընթացքում վիճաբանություն սկսվեց ակցիայի մասնակիցների միջև։ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Աբգար Նազարյանի հայրը՝ ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանը ակցիայի մասնակիցներին կոչ արեց էմոցիաները զսպել. «Եթե ինչ-որ մեկը մտածում է, որ գոռալով ու խփելով մեր խնդիրը կլուծվի, չարաչար սխալվում է»: Լրագրողների հետ զրույցում ակցիայի մասնակիցներից մեկը հայտարարեց, որ պատրաստվում են վրաններ տեղադրել Դատախազության շենքի դիմաց: «Այստեղ կմնանք այնքան, մինչև որ երկրի դատական համակարգի ղեկավարները կկայացնեն բարոյական որոշում, որ պետք է մեր տղաների արյան համար դավաճանները պատասխան տան»,- նշեց զոհված զինծառայողի հայրը:  
16:54 - 27 ապրիլի, 2022
Արցախյան պատերազմում զոհված զինծառայողների ծնողների ներկայացրած պահանջների համար իրավական ընթացակարգ է ապահովվել

Արցախյան պատերազմում զոհված զինծառայողների ծնողների ներկայացրած պահանջների համար իրավական ընթացակարգ է ապահովվել

2022թ. ապրիլի 26-ին ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվել է 2020թ. Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում զոհված զինծառայողներին քրեական գործով որպես տուժող ճանաչելու վերաբերյալ զոհված զինծառայողների մի շարք ծնողների, հարազատների միջնորդությունը, որը բավարարվել է: Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։ «Մասնավորապես, նկատի ունենալով, որ ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողության ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանի հարցազրույցի հիման վրա ՀՀ ՀՔԾ-ում 2020թ. նոյեմբերի 21-ին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված, ինչպես նաև դրան միացված՝ Արա Զոհրաբյանի հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործով քննության առարկա են պատերազմից առաջ և դրա ընթացքում ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից հնարավոր կատարված այնպիսի արարքներ, որոնք բացասական նշանակություն են ունեցել զինված ուժերի մարտունակության հարցում և ազդել պատերազմի արդյունքի վրա, իսկ դատավարության մասնակից ճանաչելու վերաբերյալ ստացված պահանջի համաձայն՝ դրան կից ցուցակում նշված անձինք զոհվել են Արցախում տեղի ունեցած պատերազմի ընթացքում՝ քրեական վերոնշյալ գործով հսկողություն իրականացնող դատախազը գրավոր ցուցում է տվել վարույթն իրականացնող մարմնին (ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչին) զոհված զինծառայողներին ճանաչել տուժող, իսկ պահանջ ներկայացրած նրանց ծնողներին, հարազատներին՝ տուժողի իրավահաջորդ: Բացի այդ, ապրիլի 26-ին ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվել է նաև առանձին պահանջ՝ 2020թ. արցախյան պատերազմի աղետալի հետևանքներին հանգեցրած պատճառների հանգամանքների վերաբերյալ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում միացված վարույթով քննվող վերոնշյալ քրեական գործով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 309-րդ հոդվածի 3-րդ մասով որպես մեղադրյալ ներգրավելու վերաբերյալ: Հսկող դատախազի կողմից այս միջնորդությունն ուղարկվել է վերը նշված նույն գործով վարույթն իրականացնող քննիչին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 102-րդ և 199-րդ հոդվածներով սահմանված կարգով քննարկելու նպատակով: ՀՀ դատախազությունը բոլոր միջոցները գործադրելու է՝ մասնավորապես 2020թ. աղետալի պատերազմին առնչվող քրեական գործերով դատավարության բոլոր մասնակիցների, այդ թվում նաև տուժողների և տուժողների իրավահաջորդների դատավարական իրավունքների լիարժեք իրացումը երաշխավորելու նպատակով, ինչի շրջանակներում մշտապես բաց է արդյունավետ հաղորդակցության համար: Միաժամանակ, հիշեցնում ենք, որ քրեական գործերի քննությունը, դրա օրինականության նկատմամբ դատախազական հսկողությունը, այդ շրջանակներում կայացվող դատավարական որոշումները կատարվում են բացառապես օրենքով սահմանված կարգով և չեն կարող կախված լինել հանրային գործընթացներից: Անթույլատրելի են իրավական դաշտից դուրս գտնվող ցանկացած գործոնով պայմանավորված՝ քննությունների ընթացի վրա ազդեցություն գործադրելու հրապարակային կոչերը: Դրանք չեն բխում իրավական պետության սահմանադրական հիմունքներից և քրեական արդարադատության շահերից»։
10:47 - 27 ապրիլի, 2022
Արթուր Դավթյանը դուրս եկավ դատախազության շենքից՝ զոհված զինծառայողների՝ բողոքի հավաք իրականացնող հարազատներին լսելու
 |news.am|

Արթուր Դավթյանը դուրս եկավ դատախազության շենքից՝ զոհված զինծառայողների՝ բողոքի հավաք իրականացնող հարազատներին լսելու |news.am|

news.am: Դատախազության դիմաց բողոքի հավաք իրականացնող 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների հարազատներին լսելու ու նրանց պահանջը հասկանալու համար գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դուրս եկավ դատախազության շենքից: «Նազագույն խոսքը, որ կարող եմ ասել՝ խոնարհվում եմ բոլորիդ հերոս տղերքի շիրիմների առջեւ: Հազարավոր հերոս տղերք ենք կորցրել այս պտերազմում, տասնյակ հազարավորներն էլ հայրենասիրական ոչ պակաս մղումներով կանգնած են եղել առաջնագծում եւ ունեցել ենք պատերազմի այսպիսի ելք: Ես հասկացել եմ ձեր ցավը, ձեր վիշտը, դրա համար իջել եմ այստեղ: Բայց դուք տեսե՞լ եք, որ այսպիսի միջավայրում քրեական գործ քննվի: Սա քաղաքական գործունեություն իրականացնող մարմին չէ, որ պահի տակ հարցի պատասխան տա: Երբ խոսքը քրգործի մասին է, մենք գործ ունենք օրենքով նախատեսված իրավիճակների հետ»,-ծնողներին դիմելով՝ ասաց Արթուր Դավթյանը։ Նրա խոսքով, եթե խոսքը վերաբերում է մի քանի օր առաջ զոհված զինծառայողների ծնողների կողմից ներկայացրած հաղորդմանը, իրենք հրավիրել են ծնողներին եւ պարզաբանել, թե ինչ են արել: Գլխավոր դատախազը վստահեցրեց՝ դատախազական ներգործության ոչ մի միջոց չի ուշացել, այս պահին էլ դատախազական բոլոր հնարավոր գործիքակազմը կիրառվում է օբյեկտիվ քննություն իրականացնելու, վերջնական իրավական գնահատական տալու համար։ «Խնդիրն առաջացավ այն պահից, երբ վարչապետն ԱԺ ամբիոնից ձևակերպում արեց՝ որ «կարող էինք կանխել պատերազմը, որի հետևանքով մենք կունենայինք այս նույն վիճակը, իհարկե, առանց զոհերի»։ Այստեղից հարցադրում առաջացավ  շատերի մոտ, որ միայն այս ձևակերպումը բավարար է, որպեսզի մեղադրանքի նկարագրություն ներկայացվի: իսկ ես հիմա հակառակն ասեմ, եթե առանց պաշտպանություն կազմակերպելու մեր հայրենիքից տարածքներ զիջվեին, նույն տրամաբանությամբ մեղադրանքի որոշում չէ՞ր գրվի»,- ասաց Ա. Դավթյանը։ Նա շարունակում էր իր խոսքը, սակայն ծնողներն արդեն նրան չէին լսում, իրենց հարցերն էին փորձում տալ։ Ա. Դավթյանն առաջարկեց հանդիպել 10 ծնողի հետ, հանգիստ իրավիճակում խոսեն, հարցեր տան, ինքն էլ պատասխանի։ Դատախազը շարունակեց. «Եթե պետք է իրար չլսենք, անիմաստ է մեր խոսակցությունը: Ես իջա, որպեսզի տեսնեք, որ չեմ խուսափում հարցերին պատասխանելուց։  Բայց նման պայմաններում անհնար է ստանալ հարցերի պատասխանները։  Ձեր պահանջի արդարացիությունը ոչ մի վայրկյան չի կարող վիճարկվել, եկել եք հասկանալու՝ այդ ուղղությամբ գործ արվում է, թե ոչ»,- ասաց Դավթյանը: «Չի արվում»,-  արձագանքեցին զոհված զինծառայողների հարազատները։ Ծնողները չհամաձայնվեցին առանձին հանդիպել Արթուր Դավթյանի հետ։ Գլխավոր դատախազը հեռացավ, ակցիայի մասնակիցները պահանջեցին կալանավորել Նիկոլ Փաշինյանին։ «Նիկոլ դավաճան»՝ վանկարկում էին դատախազության դիմաց հավաքված զոհված զինծառայողների հարազատները։
18:02 - 26 ապրիլի, 2022
Փաշինյանը զանգվածային մարդասպանության մասին խոստովանություն է արել, պահանջելու ենք մեր հաղորդումը քննել առանձին․ զոհվածի ծնող
 |tert.am|

Փաշինյանը զանգվածային մարդասպանության մասին խոստովանություն է արել, պահանջելու ենք մեր հաղորդումը քննել առանձին․ զոհվածի ծնող |tert.am|

tert.am: Շառլ Ազնավուրի հրապարակից շարժվելու ենք Կառավարության շենքի մոտ, այդ ոճրագործներին նվեր ենք հանձնելու, ասելու ենք նրանց մասին այն, ինչ մտածում ենք, որից հետո շարժվելու ենք Դատախազություն՝ ներկայացնելու մյուս ծնողների կողմից ներկայացված փաստաթղթերը և ստորագրությունները, որոնք հավաքվել են ծնողների և հարազատների կողմից։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմում զոհված, Ցորի զորամասի զինծառայողներից մեկի մորաքույրը՝ Անահիտ Մանասյանը։ «Մեզ կանչել են Դատախազություն, զրուցել ենք դատախազ Մուրադյանի հետ, մեզ ասաց, որ նույն անձի՝ Նիկոլ Փաշինյանի, վերաբերյալ ևս 4 հաղորդում է եղել հանցագործության մասին, դրանց ընթացք է տրվել և իրականացվում է  քննություն։ Մեր ներկայացրած հաղորդումը նույնպես միանալու է այդ գործերին։ Մեզ համար սկբունքորեն անընդունելի է, որ մեր հաղորդումը քննվելու է մյուս հաղորդումների հետ նույն գործի շրջանակերում»,- ասաց Անահիտ Մանասյանը։ Ծնողները նշեցին, որ Փաշինյանի ելույթի մեջ կար զանգվածային սպանության մասին խոստովանություն և դիմելու են Հակակոռուպցիոն կոմիտե, որպեսզի գործը առանձնացվի և քննվի առանձին։ Հարցին՝ վստահություն կա՞, որ ներկա իշխանությունների օրոք պատշաճ քննություն կիրականցվի, Մանասյանը ասաց․ «Չի՛ կարելի բոլոր պետական կառույցների նկատմամբ անվստահություն հայտնել և ոչինչ չանել։ Հետևողական ենք լինելու, որ պատշաճ քննություն տարվի։   Գլխավոր լուսանկարը՝ Photolure-ի
15:10 - 26 ապրիլի, 2022
Oրենսդրական պահանջների խախտմամբ գնվել են որակական պահանջներին չհամապատասխանող և բարձր արժեքով վրաններ. մեղադրանք է առաջադրվել 5 անձի

Oրենսդրական պահանջների խախտմամբ գնվել են որակական պահանջներին չհամապատասխանող և բարձր արժեքով վրաններ. մեղադրանք է առաջադրվել 5 անձի

ՀՀ զինվորական դատախազությունում 2021թ. հոկտեմբերի 21-ին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 375-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործի նախաքննության արդյունքում ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ ՊՆ և ՀՀ ԶՈՒ համապատասխան պաշտոնատար անձինք չարաշահել են իրենց պաշտոնեական դիրքը: Ինչպես հայտնում են Գլխավոր դատախազությունից, նրանք խախտել են «Գնումների մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 04.05.2017թ. թիվ 526-Ն որոշման պահանջները և մրցութային գործընթաց նախաձեռնելու փոխարեն, հատուկ կամ բացառիկ իրավունքի բացակայության պայմաններում, «ռազմական տեխնիկա, սպառազինություն, ռազմամթերք և ռազմատեխնիկական միջոցների ապահովման համար անհրաժեշտ ապրանք» չհանդիսացող նյութական միջոցի ձեռքբերման նպատակով իրականացրել են մեկ անձից գնման ընթացակարգ: Դրա հետևանքով 2021թ. օգոստոսի 20-ին ֆիզիկական անձ հանդիսացող Կ. Ռ.-ի հետ կնքվել է «ՈՒՍՏ-56» տեսակի 6 հատ վրանի գնման վերաբերյալ 4.820.000 ՀՀ դրամ արժեքով պայմանագիր: Բացի այդ, պարզվել է, որ չունենալով գնման առարկայի վերաբերյալ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով նախատեսված պարտադիր բնութագրեր՝ նշված պաշտոնատար անձինք 2021թ. մայիսի 22-ին ՍՊԸ-ից ընդունել են թվով 261 հատ վրան՝ առանց դրանց որակական հատկանիշների փաստացի ստուգում իրականացնելու: Ապա օրենսդրությամբ սահմանված մրցութային գործընթաց նախաձեռնելու փոխարեն վրանների ձեռքբերման նպատակով նախաձեռնել և իրականացրել են մեկ անձից գնման ընթացակարգ: Դրա շրջանակներում դեռևս 2021թ. մայիսի 22-ին նշված ՍՊԸ-ից ընդունված վրանների որակական հատկանիշների հետ համապատասխանությունն ապահովելու նպատակով նկարագրել են գնման առարկայի բնութագրի վերաբերյալ օբյեկտիվորեն չհիմնավորված, ոչ համարժեք և ամբողջական պայմաններ, ինչպես նաև նախատեսել են շուկայականից բարձր գներ: Արդյունքում, 2021թ. հունիսի 22-ին ՍՊԸ-ի հետ կնքել են թվով 261 հատ վրանների գնման վերաբերյալ ընդհանուր 7.605.000 ՀՀ դրամ արժեքով պայմանագիր: Նշվում է, որ վերոնշյալ գործողություններն առաջացրել են նյութական ծանր հետևանքներ:  Ձեռք բերված ապացույցների հիման վրա 2021թ. դեկտեմբերի 2-ին ՀՀ ԶՈւ ԳՇ թիկունքի վարչության իրային ծառայության պետ, գնդապետ Ա.Թ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով, N զորամասի հրամանատարի թիկունքի գծով տեղակալ, հետագայում ՀՀ ՊՆ տարածքային պաշտպանության և պահեստային ուժերի հրամանատարի թիկունքի գծով տեղակալի պաշտոնը զբաղեցրած գնդապետ Ա. Կ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 216-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Նշված անձինք ազատվել են զբաղեցրած պաշտոններից: Բացի այդ, ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղադրանք է առաջադրվել նաև նույն զորամասի իրային ծառայության պետ Տ.Պ.-ին: ՀՀ քրեական օրենսգրքի 216-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-216-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղադանքներ են առաջադրվել նաև համապատասխանաբար Կ.Ռ.-ին և Է.Կ-ին: Նշված երեք անձանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը 2022թ. մարտի 23-ի որոշմամբ մերժել էր Ա.Թ.-ի նկատմամբ կալանավորման ժամկետը երկարացնելու վերաբերյալ վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը: Քրեական գործի նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը վերաքննիչ բողոք է ներկայացրել Առաջին ատյանի դատարան վերոնշյալ որոշման դեմ, որը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի ապրիլի 22-ի որոշմամբ բավարարվել է։ Նախաքննությունը շարունակվում է։   Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
11:23 - 26 ապրիլի, 2022
Հանցագործությունները, բանակում մահվան դեպքերն ու կոռուպցիան 2021-ին. դատախազության թվերը
 |civilnet.am|

Հանցագործությունները, բանակում մահվան դեպքերն ու կոռուպցիան 2021-ին. դատախազության թվերը |civilnet.am|

civilnet.am: 2021-ին գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության վարույթում առկա է եղել 279 ուսումնասիրություն, որոնք նախաձեռնվել են 2020-2021թթ․։ Ավարտված ուսումնասիրություններով բացահայտվել է ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող 94 անշարժ և 23 շարժական գույք, 23 ընկերությունում մասնակցություններ, ինչպես նաև ընդհանուր հաշվով ավելի քան 27 մլրդ դրամի չափով գումար։ Դատարան է ներկայացվել 3 հայցադիմում, որոնցով պահանջվում է հօգուտ Հայաստանի բռնագանձել 18 անշարժ ու 7 շարժական գույք, որոնց միջին շուկայական արժեքների հանրագումարը կազմում է 13 մլրդ դրամ, 3 իրավաբանական անձի մասնակցություն և շուրջ 6 մլրդ դրամի չափով գումար։ Հայցադիմումներն ընդունվել են վարույթ։ 2021-ին՝ նախորդող տարվա համեմատ, 91%-ով պակաս գումար է վերականգնվել բյուջե 2021-ին կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ նախապատրաստվել է 1 409 նյութ (2020-ին՝ 1 810 նյութ), որոնցից 798-ով (2020-ին՝ 1 232) հարուցվել են քրեական գործեր։ Ըստ դատախազության՝ 2020-ի համեմատ, 2021-ին 401-ով կամ 22,2%-ով նվազել են կոռուպցիոն բնույթի դեպքերը, իսկ հարուցված քրեական գործերի քանակը՝ 35,2%-ով կամ 434-ով՝ կազմելով 798։ 2021-ին ավարտվել է կոռուպցիոն բնույթի 730 քրեական գործի վարույթ, որը նախորդող տարվա արդյունքից ընդամենը 2%-ով է շատ։ 2021-ին շուրջ 91%-ով կամ ավելի քան 4 մլրդ դրամով պակաս գումար է վերականգնվել բյուջե, քան 2020-ի ընթացքում (2020-ին` 4,5 մլրդ դրամ, իսկ 2021-ին՝ ընդամենը 400 մլն դրամ): Այլ կերպ ասած, 2021-ին ավարտված քրեական գործերով պատճառված վնասից վերականգնվել է 9%-ը, մինչդեռ 2020-ին՝ 71,4% տոկոսն էր։ Հանցագործության ընդհանուր դեպքերի աճ է արձանագրվել 2021-ին հանրապետությունում արձանագրվել է հանցագործությունների 30 245 դեպք (2020-ին՝ 26 468), որոնցից 16 438-ը՝ Երևանում։ Այսինքն՝ նախորդ տարվա համեմատդեպքերն աճել են 3 777-ով կամ 14,3%-ով։ Ըստ դատախազության՝ հանրապետությունում հանցագործությունների աճը հիմնականում պայմանավորվել է հասարակական անվտանգության և կարգի, բնակչության առողջության, սեփականության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների դեպքերի աճով։ Էականորեն աճել են թմրամիջոցների մաքսանենգության (89,2%-ով), համակարգչային տեղեկատվության անվտանգության դեմ ուղղված (74,5%-ով), ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության (28%-ով) դեպքերը։ Նվազել է հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունների թիվը․ 2021-ին արձանագրվել է 57 նման դեպք, մինչդեռ նախորդ տարի 83 էր, այսինքն՝ 26-ով կամ 31,3%-ով ավելի։   Շարունակությունը՝ civilnet.am-ում
15:13 - 22 ապրիլի, 2022
ԱԺ-ում Փաշինյանի հայտարարությունը հարուցված քրգործի շրջանակում քննության առարկա կդառնա․ մեզ ոչինչ չի կաշկանդում.Դավթյան
 |news.am|

ԱԺ-ում Փաշինյանի հայտարարությունը հարուցված քրգործի շրջանակում քննության առարկա կդառնա․ մեզ ոչինչ չի կաշկանդում.Դավթյան |news.am|

news.am: Դեռևս նախորդ տարի Մովսես Հակոբյանի հաղորդման հիման վրա հարուցված և ներկայումս հակակոռուպցիոն կոմիտեում քննվում է քրեական գործ, որի քննության առարկան է, ըստ էության, 44-օրյա պատերազմի նախապատրաստվելու, պատերազմի ողջ գործընթացում ռազմաքաղաքական ղեկավարության, յուրաքանչյուրի կողմից իր գործողությունները, պարտականությունները բարեխղճորեն կատարելու, ինչպես նաև  դրանց արդյունքների հետ դրանց պատճառական կապը: Այս մասին, այսօր՝ ապրիլի 22-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։ Նրա խոսքով, այդ քրեական գործն ունենալով այսպիսի ծավալուն քննության առարկա, ի վերջո  պատասխան պետք է տա այն հարցերին, թե մինչ պատերազմական իրավիճակը, պատերազմի ամբողջ ընթացքում ռազմաքաղաքական ղեկավարությունն իր պարտականությունները  այս կամ այն ուղղությամբ իրավաչա՞փ է իրականացրել, թե՞ իրավաչափ չի իրականացրել։ Ա. Դավթյանն ասաց, որ զոհված զինծառայողների հարազատների կողմից ներկայացված հաղորդումը, ըստ էության, վերաբերում էր ԱԺ նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած  համապատասխան խոսքերին՝ «կարող էինք պատերազմն ավելի վաղ կանգնեցնել, բայց, իհարկե, կունենայինք նույն վիճակը, սակայն առանց զոհերի» և այդ խոսքերը դատախազության կողմից  արդեն իսկ ուղարկվել էին, հետևաբար  նաև այդ հաղորդմամբ ներկայացված նյութը դարձյալ ուղարկվել է հակակոռուպցիոն կոմիտե այդ նույն քրեական գործի շրջանակներում քննության առարկա  դարձնելու համար։ «Այսինքն, այդ քրեական գործն անդրադառնում է այդ նույն հանգամանքներին, ինչի վերաբերյալ հնչել է վարչապետի խոսք։ Հետևաբար, այդ խոսքը քրեական գործով ձեռք բերված այլ տվյալների համադրման արդյունքում պետք է արժանանա համապատասխան իրավական գնահատականի, խոսքն ինքնին  իրենով իրավական նշանակություն չի կարող ունենալ եթե ինքն այդ փաստով քննվող այլ քրեական գործի այլ հանգամանքների, ձեռք բերված այլ  ապացույցների հետ համադրության մեջ չդիտարկվի»,- ասաց գլխավոր դատախազը։ Նա համաձայն չէ, որ Նիկոլ Փաշինյանի այդ խոսքը իրավական առումով հանցակազմ է պարունակում. «Ես այդպիսի իրավական գնահատական չեմ կարող տալ: Իրենց ասածն այն է, որ միայն այդ խոսքը կարող էր համարվել որպես մեղադրանքի նկարագրություն եւ մեղադրանք առաջադրվեր: Նույն հաջողությամբ,  նույն անհիմն իրավական տրամաբանությամբ կարող էր  նաեւ  այդպիսի մեղադրանք առաջադրվեր այն դեպքում, երբ առանց համապատասխան պետության պաշտպանություն կազմակերպելու տարածքներ զիջվեին թշնամուն: Մեր ասածը ո՞րն է. որ «պատերազմական գործողությունները կարող էին կանգնեցվել», «կարող էին չիրականացվել» արտահայտությունները քրգործով ձեռք բերված այլ ապացույցների հետ պետք է համադրվեն: Դրանք համադրվում են: Մենք այդ գործով հենց առաջին փուլից ձեռնարկել ու ձեռնարկում ենք բոլոր միջոցները, որ իրականացվի այդ գործով լրիվ, օբյեկտիվ նախաքննություն: Մենք շահագրգիռ ենք, որ այդ տեղեկությունները ժամ առաջ ամբողջականան եւ իրավական գնահատականի արժանանան»,-ասաց Արթուր Դավթյանը: Հարցին՝ բազմաթիվ հայտարարություններ են եղել Նիկոլ Փաշինյանի կողմից  պատերազմը կանխելու, նրա մեղավորության չափի և այլն մասին, այդ գործով Փաշինյանը որևէ  քրեադատավարական կարգավիճակ ունի՞, որևէ անգամ կանչվե՞լ է   հարցաքննության, Ա. Դավթյանն ասաց.  «Ուզում եմ վստահ լինեք մի հարցում. այդ գործի քննության առարկային առնչվող ցանկացած հրապարակային խոսք, որը կհնչի վարչապետից, որևէ մեկից, մենք միջոց ենք ձեռնարկում, որ դրանք բոլորը լինեն այդ քրեական գործում, քանի որ  այդ հանգամանքները պետք է համադրվեն, այդ թվում այդ անձինք պետք է հարցաքննվեն։ Բնականաբար, ՀՀ վարչապետը այդ քրեական գործով  տեղեկություններ հայտնելու  իրավունք ու պարտականություն ունի։ Նախաքննական մարմինը  նրա պարզաբանումները բազում հարցերի շուրջ պետք է ստանա։ Իսկ թե հարցաքննվել է, թե չի հարցաքննվել, քանի անգամ է և դեռ կհարցաքննվի, թույլ տվեք այս պահին դեռևս չասել»,- ասաց Դավթյանը՝ վստահեցնելով, որ ինքը որևէ հարցում կաշկանդված չէ, այդ քրեական գործի արդյունքների առումով իր համար այս պահին տեսանելի են բարդությունները, մեծածավալությունը։ «Որ պահին ակնհայտորեն տեսնեմ, որ խոչընդոտ կա այդ քրեական գործով  օբյեկտիվ իրականությունը բացահայտելու առումով, դրա մասին ես իմ ասելիքը կասեմ»,- նշեց Արթուր Դավթյանը։ Նա նշեց, որ բանակին հավաքական իմաստով ոչ մեկն իրավունք չունի որևէ վատ ասել, կան  կոնկրետ առարկայական հանցանք  կատարած անձինք, որոնք պետք է ենթարկվեն պատասխանատվության։      
14:31 - 22 ապրիլի, 2022
44-օրյա պատերազմին առնչվող գործերով քրեական հետապնդում է հարուցվել 800 անձի նկատմամբ. Դավթյան |armenpress.am|

44-օրյա պատերազմին առնչվող գործերով քրեական հետապնդում է հարուցվել 800 անձի նկատմամբ. Դավթյան |armenpress.am|

armenpress.am: 44-օրյա պատերազմին առնչվող քրեական գործերի նախաքննությունների ընթացքում պարզվել է, որ ԶՈՒ բազմաթիվ  ներկայացուցիչներ, սպաներ և բարձրաստիճան սպաներ մարտական ծառայության պարտականությունները պատշաճ չեն կատարել: Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ ներկայացնելով Հայաստանի Հանրապետության դատախազության 2021 թվականի գործունեության մասին հաղորդումը: «Իսկզբանե մենք որդեգրել ենք հետևյալ երկու ուղղությունները`  44-օրյա պատերազմին առնչվող քրեական գործերով քննության առարկա են դառնում ինչպես Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից իրականացված պատերազմական հանցագործությունները, այնպես էլ այդ նույն պատերազմական գործողությունների ընթացքում մեր ռազմաքաղաքական ղեկավարության, Զինված ուժերի կողմից թույլ տված ենթադրյալ հանցավոր խախտումները»,- ասաց Դավթյանը: Գլխավոր դատախազի խոսքով` տարվա ընթացքում քննվել է պատերազմական հանցագործությունների վերաբերյալ 2150 քրեական գործ: «Այդ քրեական գործերով տարվա ավարտի դրությամբ քրեական հետապնդում է իրականացվել 800 անձի վերաբերյալ, 55 անձինք արդեն իսկ այդ քրեական գործերով դատի են տրվել, ունենք համապատասխան դատավճիռներ: Մեր համար արդեն իսկ ավարտված քրեական գործերով պարզվել է, որ, ցավոք, այդ պատերազմական գործողությունների ընթացքում մեր զինված ուժերի ներկայացուցիչներ, բազում սպաներ, այդ թվում` բարձրաստիճան սպաներ, մարտական ծառայության պարտականությունները պատշաճ չկատարելու դրսևորումներ են ունեցել, որոնցով ունենք այդ անձանց նկատմամբ քրեական հետապնդումներ, ունենք նաև դատի տրված անձինք: Մնացած գործերով նախաքննությունը շարունակվում է: Բոլորս նախանձախնդիր ենք առավելագույնս ճշմարտությունը բացահայտելու հարցում»,- եզրափակեց Դավթյանը:
12:56 - 22 ապրիլի, 2022
2022 թվականի առաջին եռամսյակում վերականգնվել է պետությանը հասցված 19 միլիարդ դրամի վնաս |armenpress.am|

2022 թվականի առաջին եռամսյակում վերականգնվել է պետությանը հասցված 19 միլիարդ դրամի վնաս |armenpress.am|

armenpress.am: Դատախազության ավանդական առաջնահերթությունը շարունակում է մնալ կոռուպցիայի դեմ պայքարը:  Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ ներկայացնելով Հայաստանի Հանրապետության դատախազության 2021 թվականի գործունեության մասին հաղորդումը: «2021 թվականի ընթացքում կոռուպցիոն բնույթի հանցագործություններ կատարելու համար քրեական հետապնդում է իրականացվել 1698 անձի նկատմամբ` նախորդ տարվա համեմատ մոտ 300-ով ավելի: Այդ 1698 անձանցից մոտ 600-ը հանդիսացել են պաշտոնատար անձ»,- ասաց Դավթյանը: Գլխավոր դատախազի խոսքով ընթացքում հաջողվել է քննությունն ավարտել և դատի տալ շուրջ 433 անձի կոռուպցիոն հանցագործություններ կատարելու համար: «Տարվա ավարտի դրությամբ ընթացիկ կոռուպցիոն բնույթի քրեական գործերով բացահայտված պետությանը պատճառված վնասը կազմել է 443 միլիարդ դրամ: Միայն 2021 թվականի ընթացքում փաստացի քննության փուլում վերականգնվել է 7 միլիարդ դրամի վնաս: Այս քրեական գործերի մեծամասնությունը բավականին երկար ժամանակ քննվող քրեական գործեր են: Ակնհայտ է, որ պետությանը պատճառված վնասի հաշվարկը, պարզումը, դրա պատշաճ ապացուցողական բազայով հիմնավորումը ժամանակատար գործընթաց է և որպես կանոն դա շատ հաճախ պայմանավորված է նաև հատուկ գիտելիքների կիրառմամբ, այսինքն` փորձաքննությունների նշանակմամբ, որն էլ բերում է քննության երկարատևության:  Դրա համար մենք դեռևս  1-1.5 տարի առաջ հարուցված քրեական գործերով իրական արդյունքները տեսնում ենք շատ ավելի ուշ: Համեմատության համար նշեմ, որ միայն այս տարվա առաջին եռամսյակում ունենք 19 միլիարդ դրամի պետությանը պատճառված վնասի վերականգնում: Դա վկայությունն է նրա, որ ավելի վաղ հարուցված քրեական գործերը արդեն մոտենում են իրենց հանգուցալուծումներին»,- եզրափակեց Դավթյանը:
12:29 - 22 ապրիլի, 2022