Անհետ կորած զինծառայողների ծնողները հանդիպել են Նիկոլ Փաշինյանի հետ |news.am|
18:11 - 29 ապրիլի, 2022

Անհետ կորած զինծառայողների ծնողները հանդիպել են Նիկոլ Փաշինյանի հետ |news.am|

news.am: Զոհված ու անհետ կորած զինծառայողների ծնողներն այսօր՝ ապրիլի 29-ին, հանդիպել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Ծնողների խումբը դեռ ամիսներ առաջ է պայմանավորվել հանդիպել վարչապետի հետ, միայն այսօր է հանդիպումը կայացել։

«Մեր տղաների հարցով գործը նախաքննական փուլում է։ Մենք ուզում էինք բարձրաձայնել ավելի բարձր ատյանում՝ վարչապետի մոտ: Էդ մարդն էլ կանչել էր դատախազին, համապատասխան քննչական մարմիններին, նորից մեր հուզող հարցը բարձրացրել ենք, ասել ենք՝ թող ձեր անմիջական հսկողության տակ լինի»,- լրագրողներին պատմեց ծնողներից մեկը:

«Հրամանատարի անփութության պատճառով մենք կորցրել ենք մեր երեխեքին, այդ հարցով էինք վարչապետի մոտ։ Վարչապետը բացարձակ ոչ մի բան չասաց, երևի թե, տեղյակ էլ չէր գործից: Քանի որ գործը նախաքննական փուլում է, ասաց՝ թող քննությունը ընթանա:

Հիմա ասեկոսեներ է գնում, որ բախտակից ծնողների մեջ պառակտում կա: Ես պաշտոնապես հայտարարում եմ, եթե կան կասկածողներ, թող գան իմ դեմը կանգնեն ասեն: Ո՞նց կարող է նույն ցավի տեր մարդկանց մեջ պառակտում լինի, դա բացառվում է»,-ասաց նա՝ հավելելով, որ հանդիպումը տևել է 2-ից 3 ժամ:

«Անհետ կորած զինծառայողների ծնողները վարչապետից հարցնում էին, ասում էին՝ ո՞ւր են մեր երեխեքը, ե՞րբ են տուն գալու, ասում է՝ «չեմ կարա ասեմ»: Առավել երկար խոսեցին անհետ կորած զինվորների ծնողները»»,- նշեց հանդիպմանը մասնակից ծնողը։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել