Շարունակվում է  զոհված զինծառայողների, անհետ կորածների ծնողների  ակցիան․ մասնակիցները պատրաստվում են վրաններ տեղադրել Դատախազության շենքի դիմաց |factor.am|
16:54 - 27 ապրիլի, 2022

Շարունակվում է զոհված զինծառայողների, անհետ կորածների ծնողների ակցիան․ մասնակիցները պատրաստվում են վրաններ տեղադրել Դատախազության շենքի դիմաց |factor.am|

factor.am: Շարունակվում է  զոհված զինծառայողների, անհետ կորածների ծնողների ու հարազատների ակցիան:

Նրանք Գլխավոր դատախազության դիմաց հավաքվել են ՝պարզելու, թե ինչ իրավական ընթացք է ստանալու Նիկոլ Փաշինյանի ելույթը:

Նշենք, որ ակցիայի մասնակիցների հետ հանդիպմանը Գլխավոր դատախազի գլխավոր խորհրդական Գոռ Աբրահամյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու միջնորդությունն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե:

Ակցիայի ընթացքում վիճաբանություն սկսվեց ակցիայի մասնակիցների միջև։ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Աբգար Նազարյանի հայրը՝ ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանը ակցիայի մասնակիցներին կոչ արեց էմոցիաները զսպել. «Եթե ինչ-որ մեկը մտածում է, որ գոռալով ու խփելով մեր խնդիրը կլուծվի, չարաչար սխալվում է»:

Լրագրողների հետ զրույցում ակցիայի մասնակիցներից մեկը հայտարարեց, որ պատրաստվում են վրաններ տեղադրել Դատախազության շենքի դիմաց:

«Այստեղ կմնանք այնքան, մինչև որ երկրի դատական համակարգի ղեկավարները կկայացնեն բարոյական որոշում, որ պետք է մեր տղաների արյան համար դավաճանները պատասխան տան»,- նշեց զոհված զինծառայողի հայրը:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել