ԵԱՀԿ

ԵԱՀԿ-ն (Եվրոպայում Անվտանգության եւ Համագործակցության Կազմակերպություն) 1973-ին հիմնված տարածաշրջանի անվտանգության խոշորագույն կազմակերպություն է, որը ներառում է 57 պետություններ Եվրոպայից, Կենտրոնական Ասիայից եւ Հյուսիսային Ամերիկայից։ Կազմակերպության գլխամասը գտնվում է Վիեննայում, ունի 550 աշխատակից։ ԵԱՀԿ-ը կոչված է կանխելու ծագող հակամարտությունները տարածաշրջանում։

Հայաստանը ԵԱՀԿ անդամ պետություն է 1992 թվականի հունվարի 30-ից։

ԵԱՀԿ ԽՎ պատվիրակները Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդներին կոչ են անում երկխոսությունն ակտիվացնել |armtimes.com|

ԵԱՀԿ ԽՎ պատվիրակները Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդներին կոչ են անում երկխոսությունն ակտիվացնել |armtimes.com|

armtimes.com։ ԵԱՀԿ ԽՎ պատվիրակները Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդներին կոչ են անում երկխոսությունն ակտիվացնել: Լյուքսեմբուրգում ընդունված ամփոփիչ հռչակագրում նշված են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ եւ հաստատուն կարգավորման հասնելուն: Փաստաթղթում ողջունվում է վերջերս Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների միջեւ տեղի ունեցած կառուցողական երկխոսությունը՝ ուղղված պայմանների ստեղծմանը, որոնք նպաստում են խաղաղության հաստատմանը եւ հումանիտար ոլորտում միջոցառումների ընդունմանը: Հռչակագիրը «Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդներին կոչ է անում երկխոսությունն ակտիվացնել միջնորդության ենթատեքստում, որը գլխավորում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը, եւ կոնկրետ ու շոշափելի միջոցառումներ ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հասնելու համար՝ Հեկսինկյան եզրափակիչ ակտի հիմնական սկզբունքների հիման վրա, ներառյալ հրաժարում ուժի կիրառումից կամ սպառնալիքից, ինչպես նաեւ տարածքային ամբողջականության եւ ժողովուրդների հավասար իրավունքների ու ինքնորոշման նկատմամբ հարգանք»: Պատվիրակները նաեւ ողջունել են Իտալիայի պատգամավորների պալատի կողմից վերջերս Հայոց ցեղասպանության ճանաչումը, ինչպես նաեւ Ֆրանսիայի կողմից ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր հայտարարելը՝ նշելով, որ այս միջոցառումները կնպաստեն տեղեկացվածության բարձրացմանը եւ կօժանդակեն նման վայրագությունները արմատախիլ անելուն ու կոչ են ուղված մյուս ազգային խորհրդարաններին հետեւելու իրենց օրինակին:
12:27 - 09 հուլիսի, 2019
ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի տնօրենի հետ

ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի տնօրենի հետ

Սլովակիայում ընթացող ԵԱՀԿ ոչ պաշտոնական նախարարական հանդիպման շրջանակներում հուլիսի 8-ին, Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի տնօրեն Ինգիբյորգ Սոլրուն Գիսլադոտիրի հետ: Հանդիպմանն անդրադարձ կատարվեց ԵԱՀԿ օրակարգային հարցերին, կազմակերպության գործունեության երեք հարթություններում Հայաստանի ակտիվ ներգրավվածությանը։ Հայաստանի ԱԳ նախարարը և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ տնօրենն անրադադարձ կատարեցին ՀՀ-ում անցած տարվա դեկտեմբերին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին՝ այս առնչությամբ բարձր գնահատելով ընտրական ցիկլի ընթացքում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հետ սերտ համագործակցությունը։ Կողմերը մտքեր փոխանակեցին ՀՀ-ում իրականացվող մարդու իրավունքների խրախուսման և ժողովրդավարական հաստատությունների արդյունավետության բարձրացմանն ուղղված բարեփոխումների շուրջ, այդ թվում դատաիրավական ոլորտում։ ԱԳ նախարար Մնացականյանը վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը շարունակելու փոխշահավետ համագործակցությունը միջազգային գործընկերների հետ` ուղղված Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների խթանմանն ու մեր ձեռքբերումների ամրապնդմանը: Երկուստեք առանձնահատուկ կարևորվեց ԵԱՀԿ հանձնառությունների շրջանակներում այս ուղղություններով համագործակցության առավել ամրապնդումը։ ՀՀ ԱԳՆ
09:53 - 09 հուլիսի, 2019
ԵԱՀԿ ԽՎ-ն Ղրիմը Ռուսաստանի մաս չճանաչելու մասին բանաձեւ է ընդունել |armtimes.com|

ԵԱՀԿ ԽՎ-ն Ղրիմը Ռուսաստանի մաս չճանաչելու մասին բանաձեւ է ընդունել |armtimes.com|

armtimes.com: ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի՝ քաղաքական և անվտանգության հարցերով հանձնաժողովն այսօր կայացած նիստի ժամանակ Ղրիմը Ռուսաստանի մաս չճանաչելու մասին բանաձև է ընդունել: Փաստաթղթի հեղինակը Ուկրաինայի գերագույն Ռադայի պատգամավոր Արթուր Գերասիմովն է: «ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը ևս մեկ անգամ իր հարգանքն է արտահայտում Ուկրաինայի ինքնիշխանության և երկրի՝ միջազգայնորեն ճանաչված սահմանով տարածքային ամբողջականության նկատմամբ, որը ներառում է Ղրիմի Ինքնավար Հանրապետությունը, Սևաստոպոլ քաղաքը և ծովային շրջանները»,- ասված է բանաձևի տեքստում: Վեհաժողովը դատապարտել է Ռուսաստանի կողմից Ղրիմի շրջափակումը՝ ՌԴ-ին կոչ անելով դուրս բերել ուժերը թերակղզու տարածքից և այն «Ուկրաինայի կառավարության վերահսկողությանը վերադարձնել»: Ռուսական պատվիրակությունը դեմ է հանդես եկել բանաձևին:
08:35 - 07 հուլիսի, 2019
ԵԱՀԿ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ջանքերով բանաձևից հանվել են հակահայկական ձևակերպումները |armenpress.am|

ԵԱՀԿ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ջանքերով բանաձևից հանվել են հակահայկական ձևակերպումները |armenpress.am|

armenpress.am: ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի հանձնաժողովը ընդունել է ֆրանսիացի պատվիրակի կողմից առաջարկված դրույթ, որով արձանագրվում է, որ Արցախի հիմնախնդիրը պետք է լուծվի բացառապես Մինսկի խմբի եռանախագահության ֆորմատում՝ երեք հավասարազոր սկզբունքների հիման վրա՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման: Հայկական պատվիրակությունը կարողացել է կանխել նաև բանաձևերից մեկում հակահայկական ձևակերպումների ընդգրկումը: Այս մասին «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում հայտնեց ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Հայկ Կոնջորյանը: «Մեզ համար ամենահիմնարար հարցն այն էր, որ երեկ ու այսօր ԽՎ-ի քաղաքական կոմիտեն քննարկում էր իռլանդացի մի պատգամավորի կողմից առաջարկված մի բանաձև, որտեղ տարբեր պատճառների արդյունքում տեղ էին գտել որոշ հակահայկական դրույթներ: Եվ այն պետք է քննարկվեր հանձնաժողովում և քվեարկվեր: Բնականաբար մենք հասկանում ենք, որ այս ամենը կարող էր տեղի ունենալ ոչ առանց ադրբեջանցիների ակտիվ միջամտության արդյունքում: Այն պահից, երբ տեղեկացանք, որ կա նման բան, սկսեցինք խորհրդարանական դիվանագիտության բոլոր խողովակներով աշխատել, որպեսզի կանխենք բոլոր հակահայկական ձևակերպումները: Մասնավորապես բանաձևում կար ձևակերպում՝ այսպես կոչված «Ադրբեջանի 7 շրջանների վերաբերյալ»: Եվ մեր պատվիրակությունն իր ակտիվ ջանքերով կարողացավ այնպես անել, որ այդ անհեթեթ ձևակերպումը դուրս եկավ, և դա չի լինելու ԵԱՀԿ ԽՎ-ի բանաձևում »,-ասաց Հայկ Կոնջորյանը: Կոնջորյանը կարևորեց նաև երկու կարևոր փոփոխությունների ընդունումը, որոնցից մեկը ներկայացրել էր ֆրանսիացի պատվիրակը, մյուսը՝ պատվիրակության ղեկավարը: «Այդ երկու դրույթներն արձանագրում էին, որ բանակցություններով կա հսկա առաջընթաց և որ ԼՂ-ի հիմնախնդիրը պետք է լուծվի բացառապես Մինսկի խմբի եռանախագահության ֆորմատում և երեք հավասարազոր սկզբունքների հիման վրա՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառումը, տարածքային ամբողջականությունը և ազգերի ինքնորոշումը»,- ասաց Կոնջորյանն ու կարևորեց, որ դա արձանագրվեց ԵԱՀԿ ԽՎ հանձնաժողովում: Նա նշեց, որ Ադրբեջանն անընդհատ փորձում է բանակցային գործընթացը դուրս բերել ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատից,և փորձում է օգտագործել բոլոր հարթակները, որ իրենց խայտառակ միակողմանի բառապաշարը դարձնի միջազգային հանրության մոտ քննարկման առարկա: Այս առումով նա շատ կարևոր համարեց, որ կարողացան ԽՎ-ի մակարդակով հաստատել, որ Ղարաբաղյան հարցով զբաղվող միակ լեգիտիմ կառույցը ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահությունն է, և որ խնդիրը պետք է կարգավորվի Հելսինկյան եզրափակիչ ակտի հավասար սկզբունքների վրա: 
13:34 - 06 հուլիսի, 2019
Հուլիսի 4-8-ը Լյուքսեմբուրգում ընթանում է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի տարեկան ամառային 28-րդ նստաշրջանը |aravot.am|

Հուլիսի 4-8-ը Լյուքսեմբուրգում ընթանում է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի տարեկան ամառային 28-րդ նստաշրջանը |aravot.am|

aravot.am: Հուլիսի 4-8-ը Լյուքսեմբուրգում ընթանում է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի (ԽՎ) տարեկան ամառային 28-րդ նստաշրջանը: Քաղաքական և անվտանգության հարցերի հանձնաժողովում այսօր քննարկվեց Ալան Ֆարելի հեղինակած «Անվտանգության ապահովման հարցում կայուն զարգացման ապահովում. խորհրդարանների դերակատարությունը» խորագրով զեկույցը: Այստեղ կան խնդրահարույց դրույթներ: Մասնավորապես բանաձևի 10-րդ կետում նշված է. «Մտահոգություն ենք հայտնում կառուցողական երկխոսության հաստատման համար կայուն զարգացման բացակայության հետ կապված ԵԱՀԿ տարածքում հակամարտող կողմերի միջև, մասնավորապես Վրաստանում Աբխազիայի, Ցխինվալիի, Հարավային Օսեթիայի շրջաններում, Դոնեցկում, Լուգանսկում, Ղրիմի Ինքնավար Հանրապետությունում, Սևաստոպոլում և Լեռնային Ղարաբաղում ու Ադրբեջանի 7 շրջաններում»: 19-րդ դրույթում Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի հետ մեկ հարթությունում կոչ է արվում հարգել նաև Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Այս խնդրահարույց ձևակերպումների հետ կապված մտահոգություններ հայտնեցին ինչպես ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության անդամները, այնպես էլ ԵԱՀԿ այլ պատվիրակներ: Մասնավորապես այլ երկրների պատվիրակները մտահոգություն հայտնեցին, որ չի կարելի բոլոր այս հակամարտությունները ներկայացնել մեկ պարբերությամբ, քանի որ դրանք առանձին և առանձնահատուկ մոտեցման կարիք ունեն: ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Հայկ Կոնջորյանը ևս մտահոգություն հայտնեց, որ յուրաքանչյուր հակամարտություն առանձնահատուկ է, և դրան պետք է մոտենալ առանձնահատուկ կերպով, ինչը չի նկատվում զեկույցում. «Մենք կգնահատեինք, եթե զեկույցը պատրաստվեր՝ հաշվի առնելով մարդու իրավունքներն անվտանգության հարցում: Մենք կարծում ենք, որ մարդու իրավունքները պետք է հակամարտության կարգավորման կենտրոնում լինեն՝ հիմնված անձի կամարտահայտության իրավունքի վրա: Զեկույցում հղում է կատարվում աշխարհագրական տերմինների, որոնք հակասում են ԵԱՀԿ տերմինաբանությանը, ինչպես նաև հակասության մեջ են հակամարտության էության հետ: Ղարաբաղյան հակամարտությունն իրական մարդկանց մասին է, որոնք ապրում են իրենց ծննդավայրում, իրավունք ունեն որոշելու իրենց և իրենց հայրենիքի ապագան ու ճակատագիրը: Սա հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքն է: Սա ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խումբը՝ հղում կատարելով ազգերի ինքնորոշման իրավունքին և անձերի հավասար իրավունքներին: Ի դեպ, Ադրբեջանը ևս ընդունել է այս սկզբունքները՝ միանալով 2009-ին Աթենքում ԵԱՀԿ ԱԳՆԽ շրջանակներում ընդունված ԼՂ հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ԱԳ նախարարների համատեղ հայտարարությունը»:  
12:53 - 05 հուլիսի, 2019
Մարդասիրական քայլ. ԵԱՀԿ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձերբակալվածների փոխանակումը |tert.am|

Մարդասիրական քայլ. ԵԱՀԿ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձերբակալվածների փոխանակումը |tert.am|

tert.am։ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գործող նախագահ, Սլովակիայի ԱԳ նախարար Միրոսլավ Լայչակը հանդիպել է Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստանի Դաշնություն) և Էնդրյու Շոֆերի (Ամերիկայի Միացյալ Նահանգներ) հետ, որոնք հանդես են եկել նաև Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Ստեֆան Վիսկոնտիի անունից: Հանդիպմանը մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Այս մասին տեղեկանում ենք ԵԱՀԿ պաշտոնական կայքից: Հանդիպման ընթացքում ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակն անդրադարձել է համանախագահների գրանցած վերջին հաջողություններին՝ մասնավորապես ապրիլի 15-ին Մոսկվայում և հունիսի 20-ին Վաշինգտոնում համանախագահների հովանու ներքո Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև կայացած հանդիպումներին:Համանախագահները Սլովակիայի ԱԳ նախարարին են հայտնել են նաև մարդասիրական հարցերում գրանցած առաջընթացի, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձերբակալվածների փոխանակման մասին: Լայչակն իր լիակատար աջակցությունն է հայտնել Մինսկի գործընթացին և համանախագահների աշխատանքին, ինչպես նաև լարվածությունը նվազեցնելու և խաղաղության ու բանակցությունների գործընթացում առաջընթացին նպաստող մթնոլորտ ստեղծելուն ուղղված ջանքերին:Մեկնաբանելով գերիների փոխանակումը՝ ԵԱՀԿ գործող նախագահն ասել է. «Մենք ողջունում ենք այս մարդասիրական քայլը»: Նա հավելել է, որ սա «ցույց է տալիս, որ երկխոսությունը հակամարտության հետևանքով տուժած մարդկանց համար կարող է դրական արդյունքներ գրանցել»:Նշենք, որ Հայաստանի Հանրապետությունն այս հումանիտար քայլն իրականացրել է առանց որևէ նախապայմանի:Միևնույն ժամանակ երեկ Հայաստանի իշխանությունների և Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության ներկայացուցիչներին է փոխանցվել 2017թ. հունիսի 20-ին չբացահայտված պայմաններում Ադրբեջանի տարածքում հայտնված ՀՀ քաղաքացի Զավեն Կարապետյանը:
07:49 - 29 հունիսի, 2019
ԵԱՀԿ-ն շփման գծում դիտարկում է անցկացնելու

ԵԱՀԿ-ն շփման գծում դիտարկում է անցկացնելու

Հունիսի 4-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Մարտունի քաղաքից դեպի հարավ-արևելք ընկած հատվածում։ Այս մասին հայտնում է Արցախի ԱԳՆ-ն: Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնական Միխայիլ Օլարուն (Մոլդովա) և ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Մարտին Շուստերը (Գերմանիա): Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը, նրա դաշտային օգնական Օգնեն Յովիչը (Բոսնիա և Հերցեգովինա) և անձնական օգնական Սայմոն Թիլերը (Մեծ Բրիտանիա): Արցախի Հանրապետության իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը։
12:29 - 03 հունիսի, 2019
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն առաջիկայում․ ԵԱՀԿ խումբ |24news.am|

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն առաջիկայում․ ԵԱՀԿ խումբ |24news.am|

24news.am: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Էնդրյու Շեֆերը (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը տարածաշրջանային այց էին կատարել մայիսի 27-30: Համանախագահները մայիսի 27-ին հանդիպել էին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, իսկ մայիսի 30-ին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի։ Հայաստանի ու Ադրբեջանի մայրաքաղաքներում համանախագահները խորհրդակցություններ են անցկացրել արտաքին գործերի և պաշտպանության նախարարների հետ: Մայիսի 28-ին նրանք հանդիպել են նաև Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ: Համանախագահների տարածաշրջանային այցի հիմնական նպատակն էր գնահատել իրավիճակը շփման գծում և սահմանին։ Համանախագահներն առաջարկներ են ներկայացրել խնդրի կարգավորման ուղղությամբ կոնկրետ քայլեր ձեռնարկելու վերաբերյալ։ Երկու երկրների արտաքին գործերի նախարարներն ընդունել են համանախագահների առաջարկն առաջիկայում հանդիպել նրանց հովանու ներքո։  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն իրենց խորը մտահոգությունն են հայտնել վերջին պատահարների ու զոհերի կապակցությամբ և կոչ արել կողմերին դրսևորել առավել զսպվածություն՝ լարվածությունից խուսափելու համար:
17:42 - 30 մայիսի, 2019
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Երևանին և Բաքվին կփոխանցեն գերիների վերաբերյալ իրենց առաջարկները. ՌԴ ԱԳՆ |tert.am|

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Երևանին և Բաքվին կփոխանցեն գերիների վերաբերյալ իրենց առաջարկները. ՌԴ ԱԳՆ |tert.am|

tert.am։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մայիսի վերջին տարածաշրջան կատարելիք այցի շրջանակում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին կփոխանցեն գերիների վերաբերյալ առաջարկները: Այս մասին ադրբեջանական Trend գործակալությանը հայտնել են Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարությունից՝ պատասխանելով ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ «բոլորը բոլորի դիմաց սկզբունքով գերիների փոխանակման, այդպիսով հակամարտության գոտիներում վստահության մթնոլորտի ստեղծման և այդ գաղափարը ԼՂ հակամարտության կարգավորման շրջանակում կիրառելու» վերաբերյալ հայտարարության մասին հարցին: «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այս հարցով նախապատրաստել են համապատասխան առաջարկներ, որոնք նրանք մտադիր են ընթացիկ տարվա մայիսի վերջին տարածաշրջան կատարելիք այցի շրջանակում փոխանցել կողմերին»,-հայտնել են ԱԳՆ-ից: ՌԴ ԱԳՆ-ից հիշեցրել են, որ 2010թ. հոկտեմբերին Աստրախանում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի նախագահների միջև ռազմական ոլորտում վստահության ամրապնդմանն ուղղված քայլերի հարցն է քննարկվել: «Այս նպատակով պայմանավորվածություն է ձեռք բերվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների աջակցությամբ գերիների փոխանակման վերաբերյալ: Բաքուն և Երևանը, բացառապես ելնելով նման հարցերի մարդասիրական բնույթից, պայմանավորվել են ապագայում առաջնորդվել այդ մոտեցմամբ: Ենթադրում ենք, որ այս պայմանավորվածությունը պահպանում է իր արդիականությունը: Գերիների փոխանակման հարցի շուրջ խորհրդակցությունները շարունակվում են»,-հայտնել են ԱԳՆ-ից:
12:49 - 23 մայիսի, 2019
ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի սահմանին |tert.am|

ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի սահմանին |tert.am|

tert.am: Մայիսի 14-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի սահմանին՝ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղից դեպի հյուսիս-արևելք ընկած հատվածում։ Այս մասին հայտնում են Արցախի ԱԳՆ-ից: Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնականներ Գենադիե Պետրիկան (Մոլդովա) և Օգնեն Յովիչը (Բոսնիա և Հերցեգովինա): Սահմանի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնական Միխայիլ Օլարուն (Մոլդովա) և անձնական օգնական Սայմոն Թիլերը (Մեծ Բրիտանիա):Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի:
08:43 - 14 մայիսի, 2019
Ռուսաստանը Գրեմինգերին տեղեկացրել է Մոսկվայում Մնացականյան-Մամեդյարով հանդիպման արդյունքների մասին

Ռուսաստանը Գրեմինգերին տեղեկացրել է Մոսկվայում Մնացականյան-Մամեդյարով հանդիպման արդյունքների մասին

Ռուսաստանը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, տեղեկացրել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերին Մոսկվայում ապրիլի կեսերին ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև տեղի ունեցած հանդիպման արդյունքների և ընդունված համատեղ հայտարարության մասին: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան: «Մոսկվայի հանդիպման արդյունքներով գրանցվել է Ադրբեջանի և Հայաստանի հետաքրքրվածությունը հումանիտար ոլորտում փոխգործակցության հաստատման հեռանկարների վերաբերյալ: Խոսքը հակամարտության գոտում իրադրության հետագա կայունացման մասին է, մասնավորապես՝ գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ, երկրների տարածքում ազատազրկված անձանց՝ բարեկամների այցելությունների մասին, ինչպես նաև պատրաստակամության՝ սկսել գործնական աշխատանքներ մարդկանց մեջ շփումների հաստատման համար, այդ թվում և ԶԼՄ-ների ներկայացուցիչների փոխայցելությունները»,- հայտնել է Զախարովան: Զախարովան հավելել է նաև, որ Գրեմինգերը հաստատել է ԵԱՀԿ մտադրությունը՝ շարունակել աջակցություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը:  
05:56 - 09 մայիսի, 2019
Exit Poll չանցկացնելու պատճառները օբյեկտիվ են |lragir.am|

Exit Poll չանցկացնելու պատճառները օբյեկտիվ են |lragir.am|

lragir.am: ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար դեսպան Սերգեյ Կապինոսը կարծում է, որ Հայաստանի նախագահական ընտրություններին Exit poll չանցկացնելու պատճառները օբյեկտիվ են։ Այդ մասին նա ասել է Նովոստի-Արմենիա գործակալության թղթակցին։ Միաժամանակ նա պարզաբանել է, որ այդ հարցը չի մտնում ԵԱՀԿ տեղական գրասենյակի լիազորությունների մեջ։ «Որքանով ինձ հայտնի է, խոսքն այն մասին է, որ առաջադրվել եւ քննարկվել է ՀՀ նախագահի ընտրությունների ժամանակ Exit poll-ի անցկացման հարցը, որը, վերջիվերջո, պատշաճ աջակցություն չի ստացել մի շարք օբյեկտիվ պատճառներով», ասել է նա։ Ինչպես կարծում է Կապինոսը, նման որոշում կայացնելու հիմնական պատճառներից մեկը այն է, որ ձեռք չի բերվել հստակ պատկերացում, թե ով պետք է անցկացնի Exit poll –ը, իսկ դա, նրա խոսքով, շատ կարեւոր հարց է։ Հունվարի 18-ին Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը եւ Միջազգային զարգացման ԱՄՆ գործակալությունը (USAID) որոշում են կայացրել չիրականացնել Exit poll՝ 2008 թ.-ի փետրվարի 19-ին կայանալիք ՀՀ նախագահի ընտրությունների ժամանակ։ Exit poll-ը չի անցկացվելու այն պատճառով, որ Միջազգային հանրապետական ինստիտուտին (IRI) եւ Baltic Surveys Ltd/Gallup-ին չի հաջողվել հարցի բոլոր ընթացակարգերի մասին պայմանավորվածություն ձեռք բերել եւ չի գտնվել բոլոր կողմերը բավարարող որոշում:
10:49 - 29 ապրիլի, 2019