ԵԱՀԿ ԽՎ պատվիրակները Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդներին կոչ են անում երկխոսությունն ակտիվացնել |armtimes.com|
12:27 - 09 հուլիսի, 2019

ԵԱՀԿ ԽՎ պատվիրակները Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդներին կոչ են անում երկխոսությունն ակտիվացնել |armtimes.com|

armtimes.com։ ԵԱՀԿ ԽՎ պատվիրակները Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդներին կոչ են անում երկխոսությունն ակտիվացնել: Լյուքսեմբուրգում ընդունված ամփոփիչ հռչակագրում նշված են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ եւ հաստատուն կարգավորման հասնելուն:

Փաստաթղթում ողջունվում է վերջերս Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների միջեւ տեղի ունեցած կառուցողական երկխոսությունը՝ ուղղված պայմանների ստեղծմանը, որոնք նպաստում են խաղաղության հաստատմանը եւ հումանիտար ոլորտում միջոցառումների ընդունմանը:

Հռչակագիրը «Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդներին կոչ է անում երկխոսությունն ակտիվացնել միջնորդության ենթատեքստում, որը գլխավորում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը, եւ կոնկրետ ու շոշափելի միջոցառումներ ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հասնելու համար՝ Հեկսինկյան եզրափակիչ ակտի հիմնական սկզբունքների հիման վրա, ներառյալ հրաժարում ուժի կիրառումից կամ սպառնալիքից, ինչպես նաեւ տարածքային ամբողջականության եւ ժողովուրդների հավասար իրավունքների ու ինքնորոշման նկատմամբ հարգանք»:

Պատվիրակները նաեւ ողջունել են Իտալիայի պատգամավորների պալատի կողմից վերջերս Հայոց ցեղասպանության ճանաչումը, ինչպես նաեւ Ֆրանսիայի կողմից ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր հայտարարելը՝ նշելով, որ այս միջոցառումները կնպաստեն տեղեկացվածության բարձրացմանը եւ կօժանդակեն նման վայրագությունները արմատախիլ անելուն ու կոչ են ուղված մյուս ազգային խորհրդարաններին հետեւելու իրենց օրինակին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել