Վահագն Խաչատուրյան

Հայաստանի Հանրապետության 5-րդ նախագահ։

Վահագն Գառնիկի Խաչատուրյան (ապրիլի 22, 1959, Սիսիան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ տնտեսագետ, քաղաքական և պետական գործիչ, Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարար։

1982-1992 թթ.- գիտամանկավարժական գործունեություն Երևանի Ժողվրդական տնտեսության ինստիտուտում։ 1982-1990 թթ. աշխատել է «Հրազդանմեքենա» արտադրական միավորումում՝ որպես տնտեսագետ, տնտեսական հետազոտությունների լաբորատորիայի վարիչ։ 1990-1992 թթ. եղել է «Մարս» արտադրական միավորման բաժնի վարիչ, գլխավոր տնօրենի տեղակալ։

1990-1995 թթ. - Երևանի քաղաքային խորհրդի պատգամավոր։

1992 թ. դեկտեմբերի 22-1996 թ. փետրվարի 22 - Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ՝ Երևանի քաղաքապետ[2]։

1995-1999 թթ. - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր։

1996-1998 թթ. - ՀՀ նախագահի խորհրդական։

2000 թ. - «Արմատ» ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոնի հիմնադիր անդամ։

2006 թ. - «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության հիմնադիր անդամ։

2008-2013 թթ. - Հայ ազգային կոնգրեսի՝ Մալաթիայի տարածքային կառույցի ղեկավար, Կոնգրեսի տնտեսական հանձնախմբի անդամ։

Վահագն Խաչատուրյանը Սամանտա Փաուերի հետ քննարկել է հարավկովկասյան տարածաշրջանի ընդհանուր իրադրությունը

Վահագն Խաչատուրյանը Սամանտա Փաուերի հետ քննարկել է հարավկովկասյան տարածաշրջանի ընդհանուր իրադրությունը

Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանտա Փաուերի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են հարավկովկասյան տարածաշրջանի ընդհանուր իրադրությունն ու առկա հումանիտար մարտահրավերները: Անդրադարձ է կատարվել գործակալության ղեկավարի տարածաշրջանային վերջին այցի արդյունքներին: Հանրապետության նախագահը վերստին ընդգծել է կայուն և տևական խաղաղության հասնելու Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը և նշել է, որ խաղաղության գործընթացն այլընտրանք չունի: Զրույցի ընթացքում երկուստեք շեշտվել է մարդասիրական խնդիրների լուծման ուղղությամբ ջանքերի համատեղման կարևորությունն ու հետագա քայլերի անհրաժեշտությունը: Այս համատեքստում մտքեր են փոխանակվել ՀՀ կառավարության և գործակալության ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման վերաբերյալ, ինչի կապակցությամբ Սամանտա Փաուերը վերահաստատել է համագործակցության շրջանակների ընդլայնման ուղղությամբ կազմակերպության պատրաստակամությունը: Զրուցակիցները բարձր են գնահատել նաև շուրջ երեք տասնամյակ Հայաստանի և «USAID»-ի միջև առկա սերտ համագործակցությունը և կարևորել են նպատակային փոխգործակցության հետագա խորացմանն ուղղված համատեղ քայլերի շարունակականությունը:
14:36 - 19 հունվարի, 2024
Հանրապետության նախագահը զրույցներ է ունեցել Արգենտինայի նախագահի, ՄԱԿ Գլխավոր քարտուղարի և ԱՄՆ նախկին պետքարտուղարի հետ

Հանրապետության նախագահը զրույցներ է ունեցել Արգենտինայի նախագահի, ՄԱԿ Գլխավոր քարտուղարի և ԱՄՆ նախկին պետքարտուղարի հետ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի ընթացքում կարճ զրույցներ է ունեցել Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյի, ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անոտոնիո Գուտերեշի, ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջոն Քերիի հետ:  Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։ Հանրապետության նախագահն ու Արգենտինայի նախագահը մտքեր են փոխանակել երկու երկրների համար համատեղ հետաքրքրություն ներկայացնող օրակարգային հարցերի և հարաբերությունների հետագա ամրապնդմանն ուղղված ծրագրերի ու հնարավորությունների կյանքի կոչման վերաբերյալ: Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Արգետինայի նախագահի կողմից նախաձեռնած և իրականացվող տնտեսական բարեփոխումներին: Կարևորվել են հայ-արգենտինական բարեկամական հարաբերությունների հետագա խորացմանն ուղղված ջանքերը: ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ ունեցած կարճ զրույցում նախագահ Վահագն Խաչատուրյանը մանրամասներ է հայտնել տարածաշրջանային վերջին զարգացումների և Հարավային Կովկասում կայուն և տևական խաղաղության հաստատման շուրջ Հայաստանի սկզբունքային մոտեցումների վերաբերյալ: ՄԱԿ Գլխավոր քարտուղարը հույս է հայտնել, որ տարածաշրջանային հիմնախնդիրները հնարավորինս արագ իրենց լուծումը կստանան, ինչը կերաշխավորի կայունություն և զարգացում ամբողջ ռեգիոնի համար: Երկուստեք շեշտվել է մեր տարածաշրջանում վերջնական խաղաղության ու բարիդրացիական հարաբերությունների հաստատման հրամայականը: Հանրապետության նախագահն ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջոն Քերիի հետ զրույցում անդրադարձել է մեր տարածաշրջանում առկա իրադրությանն ու անվտանգային մարտահրավերներին դիմակայելու հեռանկարներին ու հնարավորություններին: Զրուցակիցներն ընդգծել են նաև ժողովրդավարական արժեքների պաշտպանության և ժողովրդավարության ինստիտուտների ամրապնդմանն ուղղված սկզբունքային դիրքորոշումների կարևորությունը: 
10:44 - 19 հունվարի, 2024
ՀՀ նախագահը Իրանի ԱԳ նախարարի հետ քննարկել Է Հարավային Կովկասում տիրող իրավիճակը
 |tert.am|

ՀՀ նախագահը Իրանի ԱԳ նախարարի հետ քննարկել Է Հարավային Կովկասում տիրող իրավիճակը |tert.am|

tert.am: Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ քննարկել է տարածաշրջանում տիրող իրավիճակը։ Այս մասին հայտնում է ՀՀ-ում Իրանի դեսպանատան X-ի էջը: «Հայաստանի նախագահի հետ հանդիպմանը մեր երկրի արտաքին գործերի նախարարն ընդգծել է պատմական ուղիների պահպանման կարևորությունը և աշխարհաքաղաքական փոփոխությունների անթույլատրելիությունը տարածաշրջանում իրադարձությունների սրընթաց զարգացման պայմաններում», - ասված է հաղորդագրության մեջ: Հանդիպումը կայացել Է Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում։ Ավելի վաղ Խաչատուրյանը հանդիպումներ է ունեցել այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ, այդ թվում ՝ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարի, Հյուսիսային Մակեդոնիայի նախագահի, Մոնղոլիայի վարչապետի, Ֆինլանդիայի ԱԳ նախարարի, ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի և այլոց հետ:
10:51 - 18 հունվարի, 2024
ՀՀ նախագահը ԱԷՄԳ գլխավոր տնօրենի հետ քննարկել է Հայաստանում ատոմային՝ որպես «կանաչ» էներգետիկայի ոլորտի հետագա զարգացման վերաբերյալ հարցեր

ՀՀ նախագահը ԱԷՄԳ գլխավոր տնօրենի հետ քննարկել է Հայաստանում ատոմային՝ որպես «կանաչ» էներգետիկայի ոլորտի հետագա զարգացման վերաբերյալ հարցեր

Դավոսի տնտեսական համաժողովի ընթացքում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն հանդիպել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսիին: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից: Հանդիպման ընթացքում նախագահ Խաչատուրյանն առանձնահատուկ ընդգծել է ՀՀ կառավարության և ԱԷՄԳ-ի միջև երկարատև ու արդյունավետ համագործակցության կարևորությունը, որն էական նշանակություն ունի Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովման գործում: Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստանում ատոմային՝ որպես «կանաչ» էներգետիկայի ոլորտի հետագա զարգացման վերաբերյալ: ԱԷՄԳ գլխավոր տնօրենն ընդգծել է, որ Հայաստանը մշտապես կարող է ակնկալել ԱԷՄԳ աջակցությունը: Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել սերտ համագործակցությունը մասնավորապես փորձագիտական խորհրդատվության և համապարփակ աջակցության տրամադրման շրջանակում:
13:18 - 17 հունվարի, 2024
Տարածաշրջանում վերջնական խաղաղության հաստատման պարագայում տնտեսական աճի առավել լայն հնարավորություններ կարձանագրվեն. ԱՄՀ կառավարիչ-տնօրենը՝ ՀՀ նախագահին

Տարածաշրջանում վերջնական խաղաղության հաստատման պարագայում տնտեսական աճի առավել լայն հնարավորություններ կարձանագրվեն. ԱՄՀ կառավարիչ-տնօրենը՝ ՀՀ նախագահին

Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) կառավարիչ-տնօրեն Կրիստալինա Գեորգիևայի հետ:Զրույցի ընթացքում Հանրապետության նախագահը բարձր է գնահատել ԱՄՀ-ի հետ Հայաստանի արդյունավետ փոխգործակցությունը և վստահություն հայտնել, որ համագործակցությունը շարունակական բնույթ կունենա: ԱՄՀ կառավարիչ-տնօրենն իր խոսքում առանձնահատուկ շեշտել է վերջին տարիներին Հայաստանի տպավորիչ ֆինանսական ցուցանիշները, ընդգծելով, որ տարածաշրջանում կայուն և վերջնական խաղաղության հաստատման պարագայում տնտեսական աճի առավել լայն հնարավորություններ և ուղղություններ կարձանագրվեն։ Հանդիպման ընթացքում կողմերը նաև մտքեր են փոխանակել ներկայում առկա մարտահրավերների և համաշխարհային տնտեսության զարգացման ու առաջընթացի վրա դրանց ազդեցության վերաբերյալ:
12:37 - 17 հունվարի, 2024
ՄԱԿ Փախստականների հարցերով բարձր հանձնակատարը հետաքրքրվել է արցախցիների սոցիալական և բնակարանային ապահովվածության պայմաններով

ՄԱԿ Փախստականների հարցերով բարձր հանձնակատարը հետաքրքրվել է արցախցիների սոցիալական և բնակարանային ապահովվածության պայմաններով

Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ Փախստականների հարցերով բարձր հանձնակատար Ֆիլիպպո Գրանդիի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։  Զրույցի ընթացքում երկուստեք դրական է գնահատվել Հայաստանի և Բարձր հանձնակատարի գրասենյակի միջև ավելի քան 30 տարվա արդյունավետ համագործակցությունը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների հումանիտար և սոցիալական խնդիրներին և դրանց լուծմանն ուղղված քայլերին: Ֆիլիպպո Գրանդին առանձնահատուկ կերպով հետաքրքրվել է ավելի քան 100 հազար արցախահայ փախստականների սոցիալական և բնակարանային ապահովվածության պայմաններով, մարդասիրական այլ խնդիրներով: Այս համատեքստում Հանրապետության նախագահը մանրամասն ներկայացրել է կարճ ժամանակահատվածում Հայաստանի կառավարության իրականացրած ծրագրերն ու միջոցառումները, որոնք ուղղված են բռնի տեղահանվածների ինչպես առաջնային, այնպես էլ համալիր խնդիրների լուծմանը: Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել աշխատանքային շփումներն ու սերտ համագործակցությունն առկա հիմնախնդիրների լուծման ուղղությամբ:
11:31 - 17 հունվարի, 2024
ՀՀ նախագահը Ֆինլանդիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է երկկողմ օրակարգի խորացման և ՀՀ-ԵՄ գործընկերության հարցեր

ՀՀ նախագահը Ֆինլանդիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է երկկողմ օրակարգի խորացման և ՀՀ-ԵՄ գործընկերության հարցեր

Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ֆինլանդիայի միջև ինչպես երկկողմ օրակարգի խորացման, այնպես էլ ՀՀ-ԵՄ գործընկերության հարցեր: Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Հարավկովկասյան տարածաշրջանում առկա ընդհանուր իրադրությանն ու առկա անվտանգային մարտահրավերներին: Հանդիպմանը երկուստեք կարևորվել են վերջին տարիներին Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներն ու ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանն ուղղված հայեցակարգերն ու իրականացվող ծրագրերը։
10:34 - 17 հունվարի, 2024
«Խաղաղության խաչմերուկ» նախագիծն արտացոլում է ավելի փոխկապակցված աշխարհի Հայաստանի տեսլականը. ՀՀ նախագահի հոդվածը

«Խաղաղության խաչմերուկ» նախագիծն արտացոլում է ավելի փոխկապակցված աշխարհի Հայաստանի տեսլականը. ՀՀ նախագահի հոդվածը

Համաշխարհային տնտեսական համաժողովի (World Economic Forum) պաշտոնական կայքում հրապարակվել է Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հոդվածը՝ «Խաղաղության խաչմերուկ․ Զարգացող աշխարհում համաշխարհային համագործակցության Հայաստանի կոչը» խորագրով: Հոդվածում նախագահ Խաչատուրյանը ներկայացնում է Հայաստանի ռազմավարական նախաձեռնությունները, այդ թվում՝ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որն «անդրադառնում է ճգնաժամերի գինը ճանաչելու կարևորությանը, առաջ է մղում վստահության միջոցով խաղաղության կառուցումը և ուսումնասիրում, թե իրական ժողովրդավարությունը և տեխնոլոգիական նորարարություններն ինչպես կարող են փոխակերպիչ լինել և փոխադարձաբար պաշտպանել ու քաջալերել միմյանց»: Նախագահը մասնավորապես գրում է, որ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն ընդգծում է տնտեսական համագործակցության և նոր աշխարհակարգում ընդհանուր արժեքների կարևորությունը։ «Տնտեսական համագործակցությունը հանդիսանում է գլոբալ կայունության, անվտանգության և բարգավաճման կապող օղակ: Հայաստանը, իր հմուտ աշխատուժով և կայուն զարգացման հանձնառությամբ, լավ դիրք ունի զարգացող տնտեսական լանդշաֆտում կարևոր դեր ունենալու համար»: Իր հոդվածում նախագահ Վահագն Խաչատուրյանը կարևորում է ազատությունը, ժողովրդավարական ինստիտուտները և նորարարությունները, դրանք ներկայացնելով որպես շատ կարևոր գործիքներ համաշխարհային մարտահրավերներին դիմակայելու և աշխարհաքաղաքական փոփոխությունների միջով անցնելու համար։ «Ժողովրդավարությունը, որն ուղղված է ներառականության և համախմբված որոշումների կայացմանը, հիմք է ստեղծում ազգերի միավորման համար: Տեխնոլոգիական նորարարությունը, երբ կիրառվում է պատասխանատու կերպով, ունի ներուժ՝ անհատներին և ազգերին հնարավորություն տալու հաղթահարել մարտահրավերները և խթանել դրական փոփոխությունները: Հայաստանը հավատարիմ է ժողովրդավարական արժեքների պահպանմանը և նորարարության լծակների օգտագործմանը՝ որպես դրական փոփոխությունների գործիքներ»,- նշում է Վահագն Խաչատուրյանը: Հայաստանի նախագահը նաև նշում է, որ Հայաստանը հանձնառու է տևական խաղաղություն կառուցելու գործին։ «21-րդ դարում աշխարհը պայքարում է ճգնաժամերի դեմ՝ համաճարակներից մինչև բնապահպանական մարտահրավերներ, և ճգնաժամի գնի ընդունումը զուտ տնտեսական չէ. այն նաև մարդկային և բնապահպանական է: Ներկայիս բազմաթիվ ճգնաժամերի ժամանակաշրջանում և աննախադեպ փոխկախվածության և աշխարհակարգի զարգացող փոփոխությունների լույսի ներքո մեկ ազգի ճգնաժամը մարտահրավեր է բոլորի համար»,- գրում է նախագահը՝ շեշտելով, որ այս մարտահրավերների հաղթահարման համար ահռելի նշանակություն ունի խաղաղության կառուցումը՝ վստահության ձևավորման միջոցով։ «Հարավային Կովկասում վերջին հակամարտությունը և մարդկանց բռնի տեղահանումը որպես վառ հիշեցում է ծառայում այն բանի, թե աշխարհաքաղաքական փոփոխություններն ինչպիսի ազդեցություն կարող են ունենալ խաղաղ բնակչության վրա»,- նշում է նախագահը։ Նա շեշտում է, որ Հայաստանը հանձնառու է ճգնաժամի հետևանքները վերածել հնարավորության՝ կառուցելու տևական խաղաղություն և առաջ մղելու տարածաշրջանային համագործակցությունը։ ««Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը նախաձեռնել է Հայաստանի կառավարությունը, կարևոր շեշտ է դնում փոխադարձ վստահության ձևավորման վրա՝ որպես խաղաղության հիմք: Ակտիվորեն ներգրավվելով հարևանների և միջազգային գործընկերների հետ՝ Հայաստանը ձգտում է վերականգնել նոր համագործակցությունը տարածաշրջանում և խթանել փոխըմբռնումն ազգերի միջև: Դիվանագիտական նախաձեռնությունների, երկխոսության և մշակութային փոխանակման միջոցով մենք ձգտում ենք կամրջել տարաձայնությունները և ստեղծել միջավայր, որտեղ ազգերը կարող են միասին աշխատել՝ դիմակայելու գլոբալ մարտահրավերներին»,- գրում է նախագահն իր հոդվածում: Վահագն Խաչատուրյանը նշում է, որ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի նպատակներից է, մասնավորապես՝ տարածաշրջանը վերածել քաղաքական երկխոսության, մշակութային փոխանակման և միջազգային համագործակցության կենտրոնի: «Այն ձգտում է անցնել ավանդական աշխարհաքաղաքական բաժանումների սահմանը՝ խթանելով մի միջավայր, որտեղ ազգերը կարող են համախմբվել՝ համատեղ լուծելու ընդհանուր մարտահրավերները: «Խաղաղության խաչմերուկն» ունի ներուժ՝ փակ սահմաններով, մասնատված տարածաշրջանը վերածելու մակրոտարածաշրջանային համագործակցության հանգույցի, ազատություն տալով Կովկասի ողջ ներուժի իրացմանը»,- գրում է նախագահ Խաչատուրյանը։ ««Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը ոգեշնչված է խաղաղությանը և գործընկերությանը մեր հանձնառությամբ, արտացոլում է ավելի փոխկապակցված աշխարհի Հայաստանի տեսլականը, որտեղ ազգերը միավորված են գլոբալ մարտահրավերների դեմ: Նոյյան տապանի ոգով եկե՛ք սկսենք այս հավաքական ճանապարհորդությունը՝ վառ պահելով հույսը և միասին աշխատելով հանուն կայուն և ներդաշնակ ապագայի»,- եզրափակում է նախագահը։ 
20:05 - 15 հունվարի, 2024
ՀՀ նախագահն ու Հունաստանի դեսպանը հանդիպման ընթացքում անդրադարձել են հարավկովկասյան տարածաշրջանային իրողություններին և վերջին զարգացումներին

ՀՀ նախագահն ու Հունաստանի դեսպանը հանդիպման ընթացքում անդրադարձել են հարավկովկասյան տարածաշրջանային իրողություններին և վերջին զարգացումներին

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսը: Նախագահի աշխատակազմից հայտնում են, որ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է նորանշանակ դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ Խրիստոս Սոֆիանոպուլոսն առավելագույն ջանք կներդնի երկու երկրների միջև առկա լավ համագործակցությունն առավել ընդլայնելու և զարգացնելու համար: Նախագահ Խաչատուրյանը գոհունակությամբ է խոսել սերտ պատմական բարեկամության և համերաշխության վրա հիմնված հայ-հունական հարաբերությունների մասին՝ նշելով երկու երկրների միջև առկա է բազմոլորտ երկկողմ օրակարգ և արդյունավետ քաղաքական երկխոսություն «Հունաստանը դժվար պահերին միշտ եղել է մեր կողքին, և ես իմ ու հայ ժողովրդի անունից երախտագիտություն եմ հայտնում մեր երկրի առջև ծառացած այս դժվարին ժամանակներում Հունաստանի կառավարության և իշխանությունների ցուցաբերած աջակցության համար»,- ասել է նախագահը։ Դեսպան Սոֆիանոպուլոսը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել երկու երկրների միջև համագործակցության սերտացման և զարգացման ուղղությամբ ջանքեր ներդնելու իր պատրաստակամությունը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հարավկովկասյան տարածաշրջանային իրողություններին և վերջին զարգացումներին, ինչպես նաև առկա անվտանգային մարտահրավերներին ու դրանց դիմակայելու ուղիներին: Նախագահ Վահագն Խաչատուրյանն իր խոսքում ընդգծել է, որ Հայաստանը հավատարիմ է հարևանների հետ հարաբերությունների կարգավորման և կայուն ու տևական խաղաղության հասնելու իր սկզբունքային դիրքորոշմանը՝ միջազգային իրավական նորմերի, երկրների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հիմնարար իրավունքների անխաթարության շրջանակներում: Երկուստեք շեշտվել է խնդիրները խաղաղ բանակցային ճանապարհով լուծելու և ռազմական սպառնալիքի բացառման հրամայականը:Զրույցի ընթացքում քննարկվել են նաև Հայաստանի և Հունաստանի բազմաշերտ փոխգործակցության վերաբերյալ հարցեր: Ընդգծվել է երկու երկրների միջև տնտեսական համագործակցության ընդլայնման ներուժի լիարժեք իրականացման ուղղված ջանքերի ակտիվացման կարևորությունը, մասնավորապես՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում: Անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Հունաստան-Կիպրոս արդյունավետ համագործակցության օրակարգային հարցերին:Հանրապետության նախագահն՝ ի դեմս դեսպանի, իր շնորհակալական խոսքն է փոխանցել Հունաստանի կառավարությանն ու իշխանություններին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին հունական կողմի ցուցաբերած հումանիտար աջակցության համար:Հանդիպմանը երկուստեք կարևորվել է Հայաստանի և Հունաստանի միջև քաղաքական երկխոսության առկա բարձր մակարդակը, ինչպես նաև սերտ համագործակցությունը Եվրամիության և այլ միջազգային հարթակներում:Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև վերջին տարիներին ժողովրդավարության ամրապնդման ու ժողովրդավարական ինստիտուտների կայացման ուղղությամբ Հայաստանում ընթացող բարեփոխումներին և սկզբունքային մոտեցումներին:
17:59 - 12 հունվարի, 2024