Նախագահ Խաչատուրյանն ու Մոնղոլիայի վարչապետը քննարկել են դեպի ծով ելք չունեցող երկրների խմբի շրջանակում փոխշահավետ գործընկերության խթանումը
21:33 - 17 հունվարի, 2024

Նախագահ Խաչատուրյանն ու Մոնղոլիայի վարչապետը քննարկել են դեպի ծով ելք չունեցող երկրների խմբի շրջանակում փոխշահավետ գործընկերության խթանումը

Դավոսում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Մոնղոլիայի վարչապետ Օյուն-Էրդենե Լուվսաննամսրայի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում գործակցության ակտիվացման հարցեր։

Երկուստեք կարևորվել է դեպի ծով ելք չունեցող երկրների խմբի շրջանակում փոխշահավետ գործընկերության խթանումը:

Կողմերն ընդգծել են հարաբերությունների հետագա զարգացման տեսանկյունից երկու ժողովուրդների փոխադարձ ճանաչողության բարձրացման նպատակահարմարությունը՝ տուրիզմի, մշակութային և գործարար կապերի հաստատման ու սերտացման ճանապարհով: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել