Մխիթար Հայրապետյան

Մխիթար Հայրապետյանը ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր է, ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը, «Քաղաքացիական պանմանագիր» կուսակցության վարչության անդամ։ Եղել է Սփյուռքի նախարար (2018 մայիս 11- 2018 հունվար 13), 2019 թ․ հոկտեմբերից Երեւանի շախմատի ֆեդերացիայի նախագահն է։

Ծնվել է 1990թ. մայիսի 15-ին: 2011թ. ավարտել է ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետը։ 2013թ.՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրան: 2010-2017թթ. եղել է հայաստանյան մի շարք թերթերի՝ Մերձավոր Արեւելքի, մասնավորապես, Թուրքիայի հարցերով փորձագետ: 2011թ. հիմնադրել է «Երիտասարդ քաղաքական գործիչների ասոցիացիա» կազմակերպությունը եւ մինչեւ 2015թ. եղել կազմակերպության փոխնախագահ: 2016թ․ «Քաղաքացիական կրթության եւ երիտասարդության զարգացման կենտրոնի» հիմնադիր նախագահն է: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է: 2016 թվականից՝ քաղաքական խորհրդի անդամ:

«Իմ քայլը» առաջարկում է քրեականացնել ցեղասպանության ուղղակի և հրապարակային հրահրումը

«Իմ քայլը» առաջարկում է քրեականացնել ցեղասպանության ուղղակի և հրապարակային հրահրումը

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները ցեղասպանության ուղղակի և հրապարակային հրահրումը քրեականացնող օրենքի նախագիծ են դրել շրջանառության մեջ: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը: «Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր շրջանառության մեջ է դրվել իմ և ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավորներ՝ Արարատ Միրզոյանի, Լիլիթ Մակունցի, Հովհաննես Հովհաննիսյանի, Մխիթար Հայրապետյանի, Արուսյակ Ջուլհակյանի, Սարգիս Խանդանյանի, Արսեն Ջուլֆալակյանի և Թագուհի Ղազարյանի կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Սույն օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկում ենք՝ քրեականացնել ցեղասպանության ուղղակի և հրապարակային հրահրումը: Որպես ցեղասպանություն վերապրած ժողովուրդ, քրեականացնելով ցեղասպանության հրապարակային և ուղղակի հրահրումը, ՀՀ-ն կշարունակի ցեղասպանությունների կանխարգելման գործընթացին ուղղված քայլերը՝ միաժամանակ ապահովելով Կոնվենցիայի շարունակական իրացվելիությունը: Նախագծի ընդունմամբ ՀՀ-ն կկատարի Կոնվենցիայից բխող պարտավորությունը՝ Կոնվենցիայի 3-րդ հոդվածով նախատեսված արաքների պատժելիության տեսանկյունից և կլրացվի այն բացը, որն այսօր առկա է ՀՀ քրեական օրենսգրքում: Մարդկայնության դեմ այդ հանցագործության ճանաչումը կնպաստի տարածաշրջանի անվտանգությանը, կայունությանը և ժողովուրդների միջև համերաշխությանը, ինչպես նաև ոճրագործությունների կանխարգելմանը»,– գրել է նա:
23:36 - 23 ապրիլի, 2020
«Գովազդի մասին» օրենքի լրացման նախագիծն ստացել ՀՀ ԱԺ ԳԿՄՍԵՍ հանձնաժողովի դրական եզրակացությունը

«Գովազդի մասին» օրենքի լրացման նախագիծն ստացել ՀՀ ԱԺ ԳԿՄՍԵՍ հանձնաժողովի դրական եզրակացությունը

ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանն «Ֆեյսբուք»-ի իր էջի գրառումով տեղեկացրել է «Գովազդի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման և նախատեսվող փոփոխությունների մասին. օրենքի նախագիծն ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը: Հայրապետյանն իր գրառման մեջ նշել է. «Հ1-ը կստանա գովազդի հնարավորություն, սակայն հավելյալ սահմանափակումներ կկիրառվեն. կարգելվեն նաև գովազդային վիճակախաղերի, տոտալիզատորների, գիշերային ակումբների և այլ տեսակի գովազդներ: ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 10-ի նիստում, որը վարել է հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Հովհաննիսյանը, առաջին ընթերցմամբ քննարկվել է «Գովազգի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալը նշել է, որ առաջարկվող լրացումը պայմանավորված է «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում կատարվող փոփոխություններով: Գործադիրի առաջարկով «Գովազգի մասին» օրենքում լրացմամբ Հանրային հեռուստաընկերությամբ կարգելվի նաև ոչ խաղարկությամբ ,խաղարկությամբ, համակցված, գովազդային վիճակախաղերի, տոտալիզատորների, ինտերնետ շահումով խաղերի, գիշերային ակումբների գովազդը: Իսկ թե ինչ քաղաքական խնդիր է լուծվում օրենքի սույն նախագծով, ապա այս հարցի պատասխանը կգտնեք իմ վերջին ելույթում՝shorturl.at/JRSX4»:
21:53 - 10 ապրիլի, 2020
Միջին մասնագիտական կրթական հաստատություններում վճարովի հիմունքներով սովորելու հնարավորություն կլինի |armenpress.am|

Միջին մասնագիտական կրթական հաստատություններում վճարովի հիմունքներով սովորելու հնարավորություն կլինի |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց պատգամավորների կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որն աշակերտներին հնարավորություն կտա նաև վճարովի հիմունքներով սովորել նախնական և միջին մասնագիտական կրթական հաստատություններում: Պատգամավորներ Մխիթար Հայրապետյանի, Նաիրա Զոհրաբյանի և Հարություն Բաբայանի հեղինակած «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին և «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը ԱԺ նիստում ներկայացրեց Մ. Հայրապետյանը: Գործող օրենքի համաձայն, աշակերտները միայն անվճար հիմունքներով կարող են սովորել նախնական և միջին մասնագիտական հաստատություններում: Առաջարկվում է հնարավորություն տալ, որ աշակերտները նաև վճարովի հիմունքներով կարողանան սովորել նախնական և միջին մասնագիտական կրթական հաստատություններում: Նախագծի երկրորդ փոփոխությունը վերաբերում է հիմնականում արվեստի ուղղվածություն ունեցող բուհերին: Ինչպես հայտնել էր Հայրապետյանը՝ այդ փոփոխությամբ, օրինակ, Ռ. Մելիքյանի անվան քոլեջը կամ Փ. Թերլեմեզյանի անվան քոլեջն ավարտելուց հետո անմիջապես 2-րդ կուրսում առկա ուսուցումը շարունակելու հնարավորություն է ընձեռվում:
11:57 - 25 մարտի, 2020
Մխիթար Հայրապետյանը հետաձգել է Սիրիա, Լիբանան և Կիպրոս նախատեսված այցերը

Մխիթար Հայրապետյանը հետաձգել է Սիրիա, Լիբանան և Կիպրոս նախատեսված այցերը

ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը հետաձգել է Սիրիա, Լիբանան և Կիպրոս նախատեսված այցերը՝ նոր կորոնավիրուսով (COVID-19) պայմանավորված իրավիճակից ելնելով: Այս մասին նշված է Մխիթար Հայրապետյանի գրասենյակի տարածած հայտարարության մեջ։ «Սիրելի՛ հայրենակիցներ, Ուզում եմ տեղեկացնել, որ ս.թ. ապրիլի 12-21-ը Սիրիա և Լիբանան, ինչպես նաև ապրիլի վերջին Կիպրոս նախատեսվելիք այցերս հասկանալի պատճառներով կհետաձգվեն: Կարևորելով Սիրիայի և Լիբանանի հայ համայնքների ճգնաժամային վիճակին տեղում ծանոթանալու, ինչպես նաև Սուրբ Հարության տոնը հայկական սփյուռքի մայր գաղութում նշելու հնարավորությունը՝ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ որոշել էինք այց կատարել մեր բարեկամ երկու երկրներ: Ինչ վերաբերում է մեր մյուս բարեկամ երկրին՝ Կիպրոսին, ապա Հայաստան-Կիպրոս միջխորհրդարանական հանձնաժողովի՝ հայկական պատվիրակության հետ մի շարք կարևոր հանդիպումներ էինք նախատեսում ունենալ: Բացի այդ, Նիկոսիայում պետք է մասնակցեինք Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին, որտեղ ես, որպես միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ, ելույթով էի հանդես գալու: Սիրիայի, Լիբանանի և Կիպրոսի հայ համայնքների սիրելի՛ ներկայացուցիչներ, վստահեցնում եմ՝ մեր առջև ծառացած մարտահրավերները հաղթահարելուց հետո անպայման կհանդիպենք: Պի՛նդ եղեք, մինչ նոր հանդիպում», - ասվում է ահայտարարության մեջ:
21:56 - 17 մարտի, 2020
Մխիթար Հայրապետյանը հյուրընկալել է ՄԱԿ ՓՀԳ ներկայացուցիչ Աննա-Կարին Օստին

Մխիթար Հայրապետյանը հյուրընկալել է ՄԱԿ ՓՀԳ ներկայացուցիչ Աննա-Կարին Օստին

ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչ Աննա-Կարին Օստը փետրվարի 5-ին Ազգային ժողովում այցելել է գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանին: Ինչպես տեղեկացրին ԱԺ ԳԿՄՍԵՍ հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանի գրասենյակից, հանձնաժողովի նախագահը, ողջունելով հյուրին, նշել է, որ վերջին անգամ հանդիպել են, երբ դեռ նախարար եղած ժամանակ նոր էր վերադարձել Մերձավոր Արևելք՝ Սիրիա և Լիբանան կատարած այցից: Մխիթար Հայրապետյանը Աննա-Կարին Օստին է ներկայացրել վերջին մեկ տարվա ընթացքում հանձնաժողովի կատարած աշխատանքը, օրենսդրական բարեփոխումների ընթացքը՝ ժողովրդավարության կայացման գործընթացների լույսի ներքո: Հատուկ անդրադարձ է կատարվել «Հայրենադարձության մասին» օրենքի նախագծին, որն ակնկալվում է դնել շրջանառության հաջորդ` աշնանային նստաշրջանին: Աննա-Կարին Օստը ներկայացրել է իրենց գրասենյակի կողմից կատարված աշխատանքը, մասնավորապես, կրթության և երիտասարդության ոլորտներում: Քննարկվել են սիրիահայերին առնչվող, ինչպես նաև հանձնաժողովի ենթակայության տակ գտնվող ոլորտներին առնչվող մի շարք այլ հարցեր:
05:10 - 06 փետրվարի, 2020
Գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների ծրագրի ֆինանսավորումը կավելանա 1.351 մլրդ դրամով․ Մխիթար Հայրապետյան

Գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների ծրագրի ֆինանսավորումը կավելանա 1.351 մլրդ դրամով․ Մխիթար Հայրապետյան

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է․ «ԱԺ-ն և Կառավարությունը՝ հանուն գիտության զարգացման ՀՀ Կառավարությունը «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի բյուջեի մասին» օրենքում նախագծի «Գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների ծրագիր» մասով նախատեսված 12 մլրդ 704 մլն դրամը ավելացրել է, որի արդյունքում «Գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների ծրագրին» կտրամադրվի 14 մլրդ 55 մլն դրամ: Կարծում ենք, որ այս քայլով Հայաստանի նոր իշխանությունները հստակ ընդգծում են գիտության կարևորությունը, քանի որ սա ՀՀ բյուջեի նախագծում արված ամենամեծ փոփոխություններից մեկն է: Իհարկե, սրան զուգահեռ, պետական կառավարման լիազոր մարմինը պետք է քայլեր ձեռնարկի՝ գիտության վրա ծախսվող գումարներն առավել արդյունավետ ու հաշվետվողական դարձնելու համար, իսկ մոտ ապագայում նաև նոր ծրագրեր ներկայացնի Կառավարությանը: Միևնույն ժամանակ, գործադիրը պետք է շարունակի իր նախորդ տարվա որդեգրած քաղաքականությունը և այս տարի ևս իր խնայողություններից գումար տրամադրի նոր գիտատեխնիկական սարքերի ու սարքավորումների գնման համար: ՀՀ Կառավարության կողմից կատարված սույն քայլը համարում ենք առաջընթաց՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ գիտության բյուջեում տարիներ շարունակ որևէ ավելացում չէր կատարվել, և սա դիտարկում ենք որպես միայն առաջին քայլ գիտության ֆինանսավորման ավելացման ճանապարհին ու ակնկալում, որ, արդյունքին զուգահեռ, կավելանան նաև գիտությանը հատկացվող գումարները: Տվյալ դեպքում ավելացումը կազմում է շուրջ 1 մլրդ 351 մլն դրամ, և գիտությանը հատկացված ամբողջական գումարից չի գանձվելու ԱԱՀ-ն, ինչը, կարելի է ասել, էլ ավելի է բարձրացնում գիտության վրա ծախսվելիք գումարի չափը: Հավելեմ, որ գործընկերոջս՝ ԱԺ ԳԿՄՍՍԵ հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Հովհաննիսյանի հետ միասին առաջարկել էինք Կառավարությանը 1 մլրդ 500 մլն դրամով ավելացնել թեմատիկ ֆինանսավորմանը տրամադրվող գումարը, որը, կարող ենք արձանագրել, հիմնականում բավարարվել է»:
08:42 - 30 նոյեմբերի, 2019
«Հայրենադարձության մասին» օրենքը մշակող աշխատանքային խումբն առաջին նիստն է արել |news.am|

«Հայրենադարձության մասին» օրենքը մշակող աշխատանքային խումբն առաջին նիստն է արել |news.am|

news.am: Ազգային ժողովի պատգամավոր Մխիթար Հայրապետյանի նախաձեռնությամբ հոկտեմբերի 4-ին կայացել է «Հայրենադարձության մասին» ՀՀ օրենքը մշակող աշխատանքային խմբի անդրանիկ նիստը:  Բացի պատգամավորներից քննարկմանը մասնակցել են նաեւ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, գրասենյակի Հայրենադարձության բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանը, ԵՊՀ սփյուռքագիտության ամբիոնի վարիչ Արման Եզիազարյանը, «Վերադարձ Հայաստան» ՀԿ գործադիր տնօրեն Վարդան Մարաշլյանը, ADWISE խորհրդատվական ընկերության համահիմնադիր և իրավաբանական խորհրդատվության ղեկավար Արա Խզմալյանը և իրավաբան Հայկ Մալխասյանը: Քննարկման մասնակիցները նշել են, որ լավատեսորեն են տրամադրված և ակնկալում են, որ հաջորդ նստաշրջանին արդեն պատրաստ կլինի հայրենադարձների համար նախատեսված առաջին ամբողջական օրենքը: Աշխատանքային խումբը հանդիպման արդյունքում սահմանել է առաջիկա հանդիպումների ժամանակացույցը և օրակարգը:
06:28 - 05 հոկտեմբերի, 2019
Կինոյի մասին օրենք ունենալն այսօր հրատապ խնդիր է դարձել․ Մխիթար Հայրապետյան |tert.am|

Կինոյի մասին օրենք ունենալն այսօր հրատապ խնդիր է դարձել․ Մխիթար Հայրապետյան |tert.am|

tert.am։ Հայաստանի խորհրդարանը ոչ միայն մեր երկրի օրենսդիր իշխանությունն է, այլև մեր երկրի մշակութային արժեքների և գիտելիքների կարևորագույն կենտրոն։ Այսօր «Կինոյի ոլորտում օրենսդրական հնարավոր լուծումների վերաբերյալ» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ նման տեսակետ հայտնեց ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը։  «Ճշգրտորեն արտացոլելով դարաշրջանի էական խնդիրները՝ հայկական մշակույթն արձագանքել է ժամանակի պահանջներին, մշտապես գտնվելով տարբեր ժողովուրդների փոխազդեցության ոլորտում՝ մշակույթը պահպանել է իր ինքնատիպությունն ու եզակիությունը։ Կարևորելով ՀՀ մշակութային կյանքի ձևավորումը, մրցունակ մշակութային արտադրանքի ձևավորումը և ծառայությունների մատուցմանը, ժամանակակից մշակութային զարգացումներն ուղղված քաղաքականությունը՝ մենք արժևորում ու բարձր ենք գնահատում հանրության լիիրավ մասնակցությունն այս գործընթացներին»,- ասաց նա։Հայրապետյանի խոսքով՝ այսօր անհրաժեշտ ու հրատապ է դարձել գործուն քայլեր ձեռնարկելը կինոարվեստում պետական, մշակութային քաղաքականության զարգացման, կինոավանդույթի պահպանման համար։ 
07:46 - 17 հունիսի, 2019
ԱԺ-ն սատարում է Մխիթարյանի ճիշտ որոշումը. Մխիթար Հայրապետյան |lragir.am|

ԱԺ-ն սատարում է Մխիթարյանի ճիշտ որոշումը. Մխիթար Հայրապետյան |lragir.am|

lragir.am: Ազգային ժողովում նիստի ժամանակ ելույթով հանդես եկավ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը: Նա խոսեց այսօր՝ մայիսի 29-ին, Բաքվում կայանալիք Եվրոպա լիգայի եզրափակչի և Հենրիխ Մխիթարյանի՝ չմասնակցելու որոշման մասին:Հայրապետյանը հիշեցրեց, որ այլ երկրի քաղաքացի հայ երկրպագուներին թույլ չեն տվել մուտք գործել Ադրբեջան, Բաքվում ոստիկանները կանգնեցրել են Մխիթարյանի մարզաշապիկով երկրպագուներին, իսկ Մխիթարյանին առաջ անվտանգության երաշխիքների դիմաց որոշակի պայմաններ են դրել, այդ թվում՝ Հայաստանի դրոշը չցուցադրելը: Մխիթար Հայրապետյանը հույս է հայտնել, որ ՈւԵՖԱ-ն հաշվի կառնի այս ամենը և այլևս նման կարևոր միջոցառումները Ադրբեջանում անցկացնելու որոշում չի կայացնի:Մխիթար Հայրապետյանը նշեց, որ ԱԺ անունից սատարում են Հենրիխ Մխիթարյանի կայացրած ճիշտ որոշմանը:
07:49 - 29 մայիսի, 2019
ԱԺ գիտության, կրթության, սպորտի հարցերով հանձնաժողովի նախագահը լիովին սատարում է Հենրիխ Մխիթարյանի՝ Բաքվի եզրափակչին չմասնակցելը |armenpress.am|

ԱԺ գիտության, կրթության, սպորտի հարցերով հանձնաժողովի նախագահը լիովին սատարում է Հենրիխ Մխիթարյանի՝ Բաքվի եզրափակչին չմասնակցելը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը լիովին սատարում է Հենրիխ Մխիթարյանի՝ Բաքվում կայանալիք Եվրոպայի լիգայի եզրափակչին չմասնակցելու որոշումը: «Հենրիխ Մխիթարյանը հստակ գիտակցում է, որ Ադրբեջանը, հատկապես զինադադարից հետո, ադրբեջանական հասարակության շրջանում՝ նախադպրոցական տարիքից սկսած հստակ հայատյացություն տարածելու քաղաքականություն է իրականացնում: Իմ ունեցած տեղեկություններով, նաև որոշակի նախապայմաններ են դրվել մեր ֆուտբոլիստի առաջ, որոնց մասին, կարծում եմ, մի օր Մխիթարյանը կխոսի ի լուր աշխարհի: Ես լիակատար սատարում եմ Հենրիխ Մխիթարյանի այդ որոշումը: Դա կշռադատված որոշում էր»,-ասաց Հայրապետյանը: Նա հիշեց, որ Միացյալ Թագավարությունում Ադրբեջանի դեսպանը փորձել է ֆուտբոլիստին մեղադրել հարցը քաղաքականացնելու մեջ, սակայն նշեց, որ հարցն ի սկզբանե քաղաքականացվել էր, երբ Մխիթարյանին ընտրության առաջ են կանգնեցրել՝ ընտրելու սպորտի և անվտանգության միջև: «Հետևաբար, պետք է նաև ազգային ժողովից գնա այս ուղերձը, որ ֆուտբոլիստը հստակ լսի՝ սատարում ենք իր որոշումը և աջակցում ենք իր համար չափազանց ծանր պահին»,-ասաց հանձնաժողովի նախագահը: Նա նշեց, որ, հավանաբար, խորհրդարանում հարցը ևս կբարձրացնի՝ օգտվելով հայտարարությունների ժամից և ԱԺ ամբիոնից կխոսի այդ մասին: Հայրապետյանը չբացառեց նաև, որ հետագայում խորհրդարանական դիվանագիտության խողովակներով ևս հարցը կբարձրացվի:
17:13 - 27 մայիսի, 2019
Մխիթար Հայրապետյանն առաջարկում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի դրամահավաքի որոշակի մասն ուղղել սփյուռքի հայկական համայնքների ուժեղացման ծրագրերին

Մխիթար Հայրապետյանն առաջարկում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի դրամահավաքի որոշակի մասն ուղղել սփյուռքի հայկական համայնքների ուժեղացման ծրագրերին

Մխիթար Հայրապետյանը հաղորդագրությամբ տեղեկացնում է, որ օրերս «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանին ներկայացրել է հիմնադրամը փաստացի համահայկական դարձնելուն միտված առաջարկ, այն է՝ ամենամյա հեռուստամարաթոն-դրամահավաքի արդյունքում հավաքագրված գումարի որոշակի մասն ուղղել Սփյուռքի հայկական համայնքների ուժեղացման տարբեր ծրագրերի։ Ըստ Հայրապետյանի, սա Սփյուռքի հետ հարաբերություններում բոլորովին նոր քաղաքականություն վարելու իրենց նախընտրական ծրագրի կետերից մեկն է, որի շնորհիվ Հայաստանը կարևորագույն դեր կունենա Սփյուռքի բազմազան համայնքների, կազմակերպությունների, հաստատություների ուժեղացման գործում, կաջակցի դժվարության մեջ հայտնվածներին, կլուծի հրատապ խնդիրները:Շարունակելով՝ Մ. Հայրապետյանն արձանագրում է, որ գործադիր տնօրենի, նրա թիմի և իր պատկերացումները լիովին համընկնում են. Հայաստան-Սփյուռք կապի առողջացմանն ուղղված այս հերթական քայլին պարոն Արշամյանը մանրամասն կանդրադառնա Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի առաջիկա նիստի ժամանակ՝ հունիսին։
09:25 - 22 մայիսի, 2019