Մխիթար Հայրապետյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ
05:02 - 18 հոկտեմբերի, 2019

Մխիթար Հայրապետյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ:

«Օրենսդիր գործունեությանս զուգահեռ՝ այսուհետ լրջորեն զբաղվելու եմ մտքի այս հզոր խաղի զարգացման ու տարածման հնարավորությունների իրացմամբ՝ փորձելով լուծել նաև շախմատի բնագավառում առկա խնդիրներն ու բացերը: Արդեն երկու տասնամյակից ավելի շախմատն ինձ համար պարզապես կենսաձև է, անընդհատ բացահայտվող մի խորը աշխարհ, որտեղ չոր հաշվարկը ոչինչ է, եթե հիմքում չկա ստեղծագործելու, ազնիվ պայքարի ու մրցակցի հանդեպ հարգանքի ձգտումը», - Facebook-ի իր էջում գրել է Հայրապետյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել