Տավուշի մարզ

Տավուշի մարզը գտնվում է Հայաստանի հյուսիսարևելյան մասում, մարզկենտրոնը Իջևան քաղաքն է։ 

Ընդգրկում է Իջևանի, Տավուշի, Նոյեմբերյանի տարածաշրջանները և 4 քաղաքներ՝ Իջևանը, Նոյեմբերյանը, Բերդը և Դիլիջանը։ Մարզը սահմանակից է Վրաստանին, հյուսիսում և արևելքում՝ Ադրբեջանին։ Ներկայումս Տավուշի մարզպետն է Հայկ Չոբայանը։

Այն, ինչ տեղի է ունենում, ապօրինի է, ՀՀ օրենքներին հակառակ եւ դեմ. Բագրատ Սրբազան

Այն, ինչ տեղի է ունենում, ապօրինի է, ՀՀ օրենքներին հակառակ եւ դեմ. Բագրատ Սրբազան

Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը, որը քիչ առաջ Կիրանցում էր՝ ճանապարհը փակած բնակիչների մոտ, այժմ եկել է Ոսկեպար։ Ոստիկանապետ Հակոբյանից նա հետաքրքվեց՝ ինչ է կատարվում այստեղ, որովհետեւ տարբեր բաներ է լսել։ Ոստիկանապետը ասաց, որ իրենք հասարակական կարգ են պահում եւ անվտանգություն, իսկ թե մյուս կողմում՝ եկեղեցու մոտակայքում, ինչ է կատարվում, չեն կարող ասել (սակրավորները եկեղեցու շրջակայքում ականազերծման աշխատանքներ էին կատարում-խմբ.)։ Ոստիկանապետը Սրբազանին ասաց, որ մեկ ժամից եկեղեցուն կարող են մոտենալ։ Մեկ ժամ առաջ նույնը ասել էին նաեւ քաղաքացիներին։  Բագրատ Սրբազանը լրագրողների ու քաղաքացիների հետ զրույցում ասաց, ու այն, ինչ տեղի է ունենում, ապօրինի է, ՀՀ օրենքներին հակառակ եւ դեմ։ «Ես առաջին օրվանից ասել եմ՝ այդ մարդիկ, որ մասնակցելու են այս գործընթացին՝ վարչական ղեկավարները, ամբողջ պատասխանատվությունը իրենց վրա է։ Սա անօրինական է։ Դժբախտաբար, մենք գտնվում ենք համապարփակ ապօրինության մեջ։ Հրաման է տրված ոստիկանությանը, որ չթողնեն ժողովրդին գնալ, մենք չենք փորձում հրահրել։ Առավոտից ասում են, որ ականազերծման գործընթացներ են, եթե դա ճիշտ է, ուրեմն հանցանքը կրկնապատկվում է։ Մեր խնդիրը լինելու է էս ապօրինությունը վերացնելը, մենք պետք է հասնենք ճշմարտությանը»։
14:21 - 22 ապրիլի, 2024
Տավուշի մարզում միջպետական ավտոճանապարհը փակելու ընթացքում առերևույթ խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով 7 անձ է ձերբակալվել

Տավուշի մարզում միջպետական ավտոճանապարհը փակելու ընթացքում առերևույթ խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով 7 անձ է ձերբակալվել

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժնում քննություն է իրականացվում՝ պարզելու ՀՀ Տավուշի մարզում Հաղթանակ բնակավայրում միջպետական ավտոճանապարհը փակելու ընթացքում առերևույթ խուլիգանական արարքներ կատարելու հանգամանքները։ Այս մասին հայտնում են ՀՀ ՔԿ-ից։  «2024 թվականի ապրիլի 21-ին՝ ժամը 15:50-ի սահմաններում, Նոյեմբերյան համայնքի Հաղթանակ բնակավայրի «Վոդխոզ» կոչվող հատվածում՝ դեպի Բագրատաշեն բնակավայրի ուղղությամբ, «Մարտական եղբայրություն» կազմակերպության 3 անդամների և մի խումբ այլ քաղաքացիների կողմից փակվել է միջպետական ավտոճանապարհը։ Այդ ընթացքում Այրում բնակավայրի բնակիչը  պահանջել է բացել ճանապարհը, որից հետո իր կողմից վարվող «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայով առաջ է ընթացել, սակայն քաղաքացիները, խոչընդոտելով տրանսպորտային միջոցների ընթացքին, չեն թույլատրել: Հավաքված բազմության  կողմից իրավական և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով՝ մարդկանց անդորրը խախտելով և հայհոյանքներով ուղեկցվող գործողությունների ընթացքում Ա․ Պ․-ն և դեռևս ինքնությունները չպարզված մի խումբ քաղաքացիներ ձեռքերով հարվածել և կոտրել են «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայի դիմապակին: Առերևույթ խուլիգանական գործողությունները փորձել են կանխել ոստիկանության ծառայողները, սակայն այդ անձինք դիմել են փախուստի: Դեպքի առթիվ 2024 թվականի ապրիլի 21-ին ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 264-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 5-րդ կետերով նախատեսված առերևույթ հանցանքի հատկանիշներով նախաձեռնվել է  քրեական վարույթ: Նշված միջադեպից հետո ճանապարհը բացելուց հետո՝ ժամը 16:30-ի սահմաններում, առերևույթ խուլիգանության մասնակիցներից մեկը՝ Մ․ Ա․-ն, «Վոդխոզ» կոչվող հատվածում վիճաբանության մեջ է մտել ՀՀ ԱԺ «Հայաստան դաշինք» խմբակցության պատգամավոր Գ․ Դանիելյանի (պատգամավոր Գառնիկ Դանիելյան-խմբ․) հետ, որի ընթացքում, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, հայհոյելով, ճանապարհի վրա ձեռքով հարվածել է Գ․ Դանիելյանին և պատճառել մարմնական վնասվածք։ Դեպքի առթիվ 2024թ․ ապրիլի 21-ին ՀՀ ՔԿ Նոյեմբերյանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով և 195-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված առերևույթ հանցանքի հատկանիշներով նախաձեռնվել է նոր քրեական վարույթը, որը, քննությունը համատեղ իրականացնելու նպատակով միացվել է վերոնշյալ քրեական վարույթին։  Ձևավորվել է քննչական խումբ։ Ապրիլի 21-ին «Մարտական եղբայրություն» հասարակական կազմակերպության 7 անդամներ հանցանք կատարած լինելու վերաբերյալ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով, վարույթ իրականացնող մարմնի համապատասխան որոշումներով ձերբակալվել են: Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում՝ նշված դեպքերի բոլոր էական հանգամանքները պարզելու, միջադեպերի կողմերի արարքներին իրավական գնահատականներ տալու նպատակով»։  Ծանուցում.Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
13:23 - 22 ապրիլի, 2024
Հայաստանի և Ադրբեջանի միջեւ սահմանազատման հանձնաժողովին կից աշխատանքային խմբեր են ստեղծվել

Հայաստանի և Ադրբեջանի միջեւ սահմանազատման հանձնաժողովին կից աշխատանքային խմբեր են ստեղծվել

Նիկոլ Փաշինյանի որոշումներով Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովին կից աշխատանքային խմբեր են ստեղծվել: Մի աշխատանքային խմբում են Տավուշի մարզպետը, Նոյեմբերյան, Իջևան, Ոսկեպար, Բաղանիս, Կիրանց, Բերքաբեր բնակավայրերի վարչական ղեկավարները և Ոսկեպարի մեկ բնակիչ։ Մյուս աշխատանքային խմբում՝ ԱԱԾ, ՊՆ և ԳՇ պատշոնյաներ։ Հիշեցնենք, որ ապրիլի 19-ին Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածության  է ձեռք բերվել։  Արդեն ապրիլի 20-ից սկսած Տավուշի մարզի որոշ բնակավայրերի բնակիչներ փակ են պահում Վրաստան տանող միջպետական ճանապարհը Կիրանց-Ոսկեպար հատվածում՝ իրենց բողոքը արտահայտելով պայմանավորվածության դեմ։  Բնակիչները հայտնել էին, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպում է նախատեսված և, եթե պարզաբանումները չբավարարեն, ապա ցույցերը կշարունակվեն:
12:27 - 22 ապրիլի, 2024
Ոսկեպարում իրավիճակը լարված է, բնակիչները փորձում ե. թույլ չտալ ականազերծում իրականացնել

Ոսկեպարում իրավիճակը լարված է, բնակիչները փորձում ե. թույլ չտալ ականազերծում իրականացնել

Տավուշի մարզի սահմանային հատվածում, Ոսկեպարի մոտ, իրավիճակը շարունակում է լարված մնալ: Մի խումբ քաղաքացիներ Կիրանց-Ոսկեպար հատվածից մեկնել են Ոսկեպարի եկեղեցու մոտ։ Այս հատվածում ականազերծման աշխատանքներ են իրականացվում. բնակիչները փորձում են թույլ չտալ ականազերծման աշխատանքներ իրականացնել։ Վերահսկող ոստիկանները քաղաքացիներին հորդորում էին չմտնել ականապատված տարածք։ «Պատասխան եք տալու, հետ տվեք սաղին: Էդ ականներով մեր պապերն են պահել հողը, դուք չեք պահել: Ասա, թող դուրս գան էդտեղից»,-բորբոքված ասաց պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը՝ դիմելով ոստիկաններին:Ոստիկանության աշխատակիցը քաղաքացիներին խոստացավ ականազերծման աշխատանքները դադարեցնելու քաղաքացիների պահանջը փոխանցել համապատասխան մարմիններին։  
12:04 - 22 ապրիլի, 2024
Ի սկզբանե պայմանավորվածություն է եղել, որ հանդիպումը կայանալու է կառավարության շենքում․ փոխվարչապետի գրասենյակը՝ տավուշցիների հետ հանդիպման մասին
 |armenpress.am|

Ի սկզբանե պայմանավորվածություն է եղել, որ հանդիպումը կայանալու է կառավարության շենքում․ փոխվարչապետի գրասենյակը՝ տավուշցիների հետ հանդիպման մասին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ապրիլի 22-ին Կառավարության շենքում հանդիպում կունենա Տավուշի մարզի մի շարք բնակավայրերի վարչական ղեկավարների հետ։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։ «Հայտնում ենք Ձեզ, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը որևէ հանդիպումից չի հրաժարվել, ի սկզբանե պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ հանդիպումը կայանալու է այսօր կառավարության շենքում»,- փոխանցեցին փոխվարչապետի գրասենյակից: Հիշեցնենք, որ ապրիլի 20-ից սկսած Տավուշի մարզի որոշ բնակավայրերի բնակիչներ փակ են պահում Վրաստան տանող միջպետական ճանապարհը Կիրանց-Ոսկեպար հատվածում։ Բնակիչները հայտնել էին, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպում է նախատեսված և, եթե պարզաբանումները չբավարարեն, ապա ցույցերը կշարունակվեն: Նշենք, որ քաղաքացիները իրենց բողոքն են արտահայտում Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ վերջին պայմանավորվածության դեմ։
11:36 - 22 ապրիլի, 2024
Տավուշի մարզի գյուղապետերը Մհեր Գրիգորյանի հետ կհանդիպեն Երեւանում |news.am|

Տավուշի մարզի գյուղապետերը Մհեր Գրիգորյանի հետ կհանդիպեն Երեւանում |news.am|

news.am: Կիրանցի գյուղապետ Կամո Շահինյանը NEWS.am-ին հայտնեց, որ Ոսկեպարի, Կիրանցի ու Բաղանիսի վարչական շրջանների ղեկավարները գալու են Երևան՝ նրա հետ հանդիպելու: Մհեր Գրիգորյանի գրասենյակից NEWS.am-ին հայտնեցին, որ որեւէ պայմանավորվածություն չի եղել, որ պետք է փոխվարչապետը մեկնի Տավուշ, եղել է պայմանավորվածություն, որ պետք է տեղի ունենա հանդիպում գյուղապետերի հետ եւ ըստ այդ պայմանավորվածության հանդիպումը տեղի կունենա: Ավելի վաղ 24news.am-ը հայտնել էր, որ, չնայած պայմանավորվածությանը, Մհեր Գրիգորյանը հրաժարվել է մեկնել Տավուշ։ Հիշեցնենք, որ ապրիլի 20-ից սկսած Տավուշի մարզի որոշ բնակավայրերի բնակիչներ փակ են պահում Վրաստան տանող միջպետական ճանապարհը Կիրանց-Ոսկեպար հատվածում։ Բնակիչները հայտնել էին, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպում է նախատեսված և, եթե պարզաբանումները չբավարարեն, ապա ցույցերը կշարունակվեն: Նշենք, որ քաղաքացիները իրենց բողոքն են արտահայտում Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ վերջին պայմանավորվածության դեմ։  
11:21 - 22 ապրիլի, 2024
Բերման են ենթարկվել «Մարտական եղբայրություն» միաբանության անդամներ

Բերման են ենթարկվել «Մարտական եղբայրություն» միաբանության անդամներ

Մարտական եղբայրություն միաբանության անդամներ Մասիս Շիրոյանին, Արման Պետրոսյանին, Գոռ Ասատրյանին, Հենրիկ Մկրտչյանին, Արամայիս Աղաբեկյանին ոստիկանները քիչ առաջ բերման ենթարկեցին Նոյեմբերյանի ոստիկանության բաժանմունք: Այդ մասին տեղեկանում ենք Միաբանության ֆեյսբուքյան գրառումից։ Հիշեցնենք, որ այսօր դեպի Բագրատաշեն տանող ճանապարհին իրավիճակը լարվել է, քաղաքացիները քարեր են նետել ԵԿՄ ավտոմեքենայի վրա և կոտրել դիմապակին։ Նրանք թույլ չեն տվել, որ մեքենան առաջ շարժվի։ «Մարտական եղբայրության» անդամներից մեկը դեպքի վերաբերյալ 24news.am-ին պատմել է, որ ճանապարհը փակելուց հետո եկել է մեկը, ներկայացել որպես մարզային երկրապահի նախագահ, ասել, որ բացելու է ճանապարհը, փորձել են լեզու գտնել նրա հետ։ Հետո բնակիչները պատմել են, որ երեկ ևս եկել է ու ուժով ցրել է ակցիան։ Նրա խոսքով դրանից հետո հանձնարարել է ինչ-որ մեկին, որը երկրապահի ուազով վարել է դեպի ցուցարարները, ինչից հետո իրենք կոտրել են մեքենայի ապակիները ու խլել են բանալիները․ «Հետո այդ մարդը հայհոյանքներ է հնչեցնել, ինչից հետո ճանապարհը փակած քաղաքացիները նրանց լավ դաս են տվել»։ Հիշեցնենք, որ այսօր Տավուշի մարզի որոշ բնակավայրերի բնակիչներ փակել են Վրաստան տանող միջպետական ճանապարհը Կիրանց-Ոսկեպար հատվածում։ Երեկ՝ ապրիլի 20-ին, միջպետական ճանապարհը փակած բնակիչները հայտնել էին, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպում է նախատեսված և, եթե պարզաբանումները չբավարարեն, ապա ցույցերը կշարունակվեն: Սակայն, ըստ քաղաքացիների, զինված ուժերից եկել էին և փորձել ականազերծման աշխատանքներ իրականացնել Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու հարակից հատվածում, ինչին, սակայն, բնակիչները խոչընդոտել էին։ Կիրանց գյուղի հարակից հատվածներում ևս փորձել էին ականազերծման աշխատանքներ անել, ինչի պատճառով էլ բնակիչները կրկին ոտքի էին կանգնել ու փակել Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը։ Ոստիկանները պնդել են, որ ՊՆ աշխատակիցները տեղյակ չեն եղել բնակիչների հետ ձեռք բերված պայմանավորվածության մասին, դրա համար էլ եկել են ականազերծման աշխատանքներ իրականացնելու։ Նշենք, որ քաղաքացիները իրենց բողոքն են արտահայտում Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ վերջին պայմանավորվածության դեմ։   Լուսանկարը՝ «Մարտական եղբայրություն» միաբանության ֆեյսբուքյան էջից
22:24 - 21 ապրիլի, 2024
Կիրանցեցիները խարույկ են վառել. կգիշերեն ճանապարհին

Կիրանցեցիները խարույկ են վառել. կգիշերեն ճանապարհին

Գիշերը ևս շարունակելու ենք փակ պահել Երևան-Թբիլիսի միջպետական ճանապարհը։ Այս մասին հայտնել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։  Նա նշել է, որ տեղեկություններ կան, թե հատուկ նշանակության ստորաբաժանումներ են ուղարկվում այնտեղ։ Այս պահին քաղաքացիները խարույկ են վառել Կիրանց-Ոսկեպար ավտոճանապարհի՝ իրենց փակած հատվածում։ Հիշեցնենք, որ այսօր Տավուշի մարզի որոշ բնակավայրերի բնակիչներ փակել են Վրաստան տանող միջպետական ճանապարհը Կիրանց-Ոսկեպար հատվածում։ Երեկ՝ ապրիլի 20-ին, միջպետական ճանապարհը փակած բնակիչները հայտնել էին, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպում է նախատեսված և, եթե պարզաբանումները չբավարարեն, ապա ցույցերը կշարունակվեն: Սակայն, ըստ քաղաքացիների, զինված ուժերից եկել էին և փորձել ականազերծման աշխատանքներ իրականացնել Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու հարակից հատվածում, ինչին, սակայն, բնակիչները խոչընդոտել էին։ Կիրանց գյուղի հարակից հատվածներում ևս փորձել էին ականազերծման աշխատանքներ անել, ինչի պատճառով էլ բնակիչները կրկին ոտքի էին կանգնել ու փակել Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը։ Ոստիկանները պնդել են, որ ՊՆ աշխատակիցները տեղյակ չեն եղել բնակիչների հետ ձեռք բերված պայմանավորվածության մասին, դրա համար էլ եկել են ականազերծման աշխատանքներ իրականացնելու։ Նշենք, որ քաղաքացիները իրենց բողոքն են արտահայտում Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ վերջին պայմանավորվածության դեմ։
22:13 - 21 ապրիլի, 2024
Շառլ Միշելը ողջունել է Ալմա Աթիի հռչակագրի հիմքով սահմանազատման պայմանավորվածությունը |azatutyun.am|

Շառլ Միշելը ողջունել է Ալմա Աթիի հռչակագրի հիմքով սահմանազատման պայմանավորվածությունը |azatutyun.am|

azatutyun.am: data-sider-select-id="1bd7f752-9372-4b40-943d-8130fd1cdd13">Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ջերմորեն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև 1991-ի Ալմա Աթայի հռչակագրի վերաբերյալ համաձայնագիրը՝ որպես երկու երկրների միջև սահմանների սահմանազատման հիմք: Ընդգծելով, որ երկու երկրների միջև տարածքային ամբողջականության ճանաչման վրա հիմնված սահմանազատումը եղել է նաև Բրյուսելում քննարկումների առանցքը՝ Միշելը հույս է հայտնել, որ այն կծառայի նորմալացման գործընթացին և խաղաղություն կբերի տարածաշրջանին։   Երեկ Հայաստանի արտգործնախարարությունը հաղորդեց, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991 թվականի հռչակագրով։ Հայաստանը համաձայնել է վերադարձնել Տավուշի հատվածում Ադրբեջանի պահանջած գյուղերը։
20:44 - 20 ապրիլի, 2024
Կիրանցի հատվածում միջպետական ճանապարհը, որը առավոտից գյուղացիները փակել էին, բացվել է

Կիրանցի հատվածում միջպետական ճանապարհը, որը առավոտից գյուղացիները փակել էին, բացվել է

Կիրանց գյուղի հատվածում միջպետական ճանապարհը, որը առավոտից գյուղացիները փակել էին, բացվել է:  Քաղաքացիները նշում էին երկուշաբթի Մհեր Գրիգորյանի հետ նախատեսվող հանդիպման մասին։ Կիրանցի վարչական ղեկավար Կամո Շահինյանը NEWS.am-ի հետ զրույցում ասել է, որ երկուշաբթի գնալու են «այս հարցը քննարկելու փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ»: «Երբ դա կվերջնա, կգանք, արդեն կհասկանանք՝ ինչի հետ գործ ունենք ու կսկսենք մեր գործերը: Քննարկելու ենք սահմանի հարցը: Մենակ ես չեմ գնալու, գալու է նաեւ Բերքաբերի գյուղապետը, նաեւ մնացած գյուղապետերը: Մեր նպատակն է սահմանը ճշտենք ու ճիշտ պահենք, անառիկ պահենք: Որ մոտիկ չլինենք, նրանք էն կողմում լինեն, մենք՝ էս կողմում»,- նշել է համայնքի ղեկավարը։ Հիշեցնենք, որ Պետական սահմանի սահմանազատման հարցերով Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովները երեկ նախնական համաձայնեցրել էին սահմանագծի առանձին հատվածները ԽՄ փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով: Վարչապետի աշխատակազմից էլ հայտնել էին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև չորս գյուղերի հատվածում գոյություն կունենա սահմանազատված պետական սահման։ Տավուշցիները երեկվա պայմանավորվածություններից հետո բողոքի ակցիա են սկսել։
19:05 - 20 ապրիլի, 2024
ԱԺ բոլոր պատգամավորներին և խմբակցություններին կոչ ենք անում գործող վարչախմբի ղեկավարի նկատմամբ սկսել անվստահության գործընթաց` կանխելու սահմանների փոփոխությունը և տարածքների միակողմանի զիջումը․ «ՀայաՔվե»

ԱԺ բոլոր պատգամավորներին և խմբակցություններին կոչ ենք անում գործող վարչախմբի ղեկավարի նկատմամբ սկսել անվստահության գործընթաց` կանխելու սահմանների փոփոխությունը և տարածքների միակողմանի զիջումը․ «ՀայաՔվե»

«ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնությունը սահմանազատման գործընթացի և երեկ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին հայտարարություն է տարածել, որում նշվում է․ « «ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնությունն օրեր առաջ տարածած հայտարարության մեջ նշել էր, որ իշխող վարչախումբը հրաժարվում է ՀՀ տարածքային ամբողջականության ճանաչումից` այն հարվածի տակ դնելով և մեր հայրենիքը փաստացի մաս-մաս վաճառքի հանելով։  Եվս մեկ անգամ շեշտում ենք, որ առանց համապարփակ խաղաղության պայմանագրի, սահմանազատման և սահմանագծման իրականացված աշխատանքների և դրանց հիման վրա ԱԺ-ի կողմից վավերացված փաստաթղթերի (դրանց սահմանադրականությունը պետք է հաստատվի նաև Սահմանադրական դատարանի կողմից)` չի կարելի իրականացնել զորքերի տեղաշարժ։ Ցանկացած մեկը՝ լինի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը, 3-րդ բանակային զորամիավորման հրամանատար Ալեքսանդր Ցականյանը, թե այլ մեկը, եթե առանց ԱԺ-ի վավերացրած նմանատիպ փաստաթղթի` իրականացնի զորքերի նահանջ և սահմանների փոփոխություն, ենթարկվելու է անխուսափելի քրեական պատասխանատվության` որպես պետական դավաճանի: Հիշեցնենք նաև, որ ըստ Սահմանադրության 205-րդ հոդվածի` սահմանների ցանկացած փոփոխություն հնարավոր է միայն հանրաքվեի միջոցով: Ցանկացած միակողմանի զիջում քրեորեն պատժելի հանցանք է։ Ստեղծված պայմաններում ԱԺ բոլոր պատգամավորներին և խմբակցություններին կոչ ենք անում գործող վարչախմբի ղեկավարի նկատմամբ սկսել անվստահության գործընթաց` կանխելու սահմանների փոփոխությունը և տարածքների միակողմանի զիջումը, հակառակ դեպքում նրանք ևս պատասխանատվություն են կրելու այս իրավիճակի համար։  Միաժամանակ` ստեղծված աղետաբեր գործընթացի կանխման նպատակով կոչ ենք անում ընդդիմադիր բոլոր ուժերին՝ կուսակցություններին, կազմակերպություններին և ազդեցիկ անձանց, սկսել քննարկումներ, որոնց նպատակը պետք է լինի ջանքերի մեկտեղումն ընդդեմ այս թշնամական վարչախմբի:  «ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնությունը պատրաստ է դառնալ քննարկումների այդ հարթակը և առաջարկում է շահագրգիռ բոլոր ուժերին` համախմբվելու ու կանխելու ահագնացող աղետը»։ Հիշեցնենք, որ Պետական սահմանի սահմանազատման հարցերով Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովները երեկ նախնական համաձայնեցրել էին սահմանագծի առանձին հատվածները ԽՄ փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով: Վարչապետի աշխատակազմից էլ հայտնել էին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև չորս գյուղերի հատվածում գոյություն կունենա սահմանազատված պետական սահման։ Տավուշցիները երեկվա պայմանավորվածություններից հետո բողոքի ակցիա են սկսել։
18:10 - 20 ապրիլի, 2024
Խաղաղության օրակարգի հարցում մեզ հաջողվել է 5 ամսում երկու շատ կարևոր իրադարձություն ունենալ. Փաշինյան
 |armenpress.am|

Խաղաղության օրակարգի հարցում մեզ հաջողվել է 5 ամսում երկու շատ կարևոր իրադարձություն ունենալ. Փաշինյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի իշխանության որդեգրած խաղաղության օրակարգի հարցում երկու շատ կարևոր իրադարձություն է նշում, որոնք տեղի են ունեցել վերջին 5 ամսում: Փաշինյանն այս մասին խոսեց Լոռու մարզում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստին: Վարչապետը նկատեց՝ ընդդիմադիրները քննադատում են իշխանությանը՝ պնդելով, որ խաղաղության օրակարգը մնում է միայն խոսքի մակարդակում, իսկ իրականում լինում են կրակոցներ և զոհեր: «Ես ուզում եմ ընդգծել, որ վերջին 5 ամսում մեզ հաջողվել է 2 շատ խոշոր իրադարձություն ունենալ խաղաղության օրակարգի հարցում: Մեկը 32 գերիների ազատ արձակումն է: Ցավոք, մենք ոչ բոլոր գերիներին ենք վերադարձրել, բայց սա շատ խոշոր իրադարձություն է»,– ասաց վարչապետը՝ հավելելով, որ դա իրենց պարտականությունն է, ամեն ինչ կանեն, որ գերեվարված բոլոր հայրենակիցները վերադառնան: Փաշինյանը որպես երկրորդ կարևոր իրադարձություն նշեց Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ ապրիլի 19-ին ձեռք բերված պայմանավորվածությունը: Նա այս պայմանավորվածությունը համարեց  Հայաստանի և Ադրբեջանի միջև շատ կարևոր ակտ, որի քաղաքական նշանակությունը պետք է գնահատել: Անդրադառնալով խաղաղության օրակարգին՝ Փաշինյանը հավելեց, որ այն առարկայանալու, միս ու արյուն ստանալու շանս է ստանում, սակայն հեշտ չի լինելու: Սահմանազատման գործընթացում անխուսափելիորեն հարցեր ծագելու են, և դրանք լուծելու քաղաքական կամք պետք է լինի: Նա նշեց, որ Տավուշի մարզի Կիրանց գյուղի հետ կապված որոշակի խնդիրներ են ծագել, ճանապարհի հարց պետք է լուծեն: Վարչապետը չբացառեց, որ մի քանի տների հարց լուծելու անհրաժեշտություն ևս լինի:  Հիշեցնենք, որ Պետական սահմանի սահմանազատման հարցերով Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովները երեկ նախնական համաձայնեցրել էին սահմանագծի առանձին հատվածները ԽՄ փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով: Վարչապետի աշխատակազմից էլ հայտնել էին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև չորս գյուղերի հատվածում գոյություն կունենա սահմանազատված պետական սահման։ Տավուշցիները երեկվա պայմանավորվածություններից հետո բողոքի ակցիա են սկսել։  
17:50 - 20 ապրիլի, 2024