Տիգրան Ավինյան

ՀՀ նախկին փոխվարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։ Ծնվել է 1989թ. փետրվարի 28-ին։ 2005 թվականին ավարտել է Երեւանի Ալեքսանդր Պուշկինի անվան թիվ 8 դպրոցը: 2009 թվականին ավարտել է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի բակալավրիատը: 2011 թվականին ավարտել է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի մագիստրատուրան (տնտեսագիտության մեջ մաթեմատիկական մոդելավորման գծով): 2014 թվականին գերազանցությամբ ավարտել է Լոնդոնի Մարիա թագուհու համալսարանը, ստանալով ֆինանսների մագիստրոսի կոչում:

2009-2013 թվականներին աշխատել է Զարգացման Հայկական Բանկում որպես բիզնես վարկավորման բաժնի ավագ մասնագետ: 2010-2011 թվականներին հիմնադրել եւ ղեկավարել է ոռոգման համակարգերի տեղադրմամբ եւ լանդշաֆտային դիզայնով զբաղվող «Իրիգեյթ» ընկերությունը: 2014-2016 թվականներին աշխատել է ՇՏԵ ընկերությունում որպես SAP համակարգերի խորհրդատու: 2014-2018 թվականներին ղեկավարել է ծրագրային ապահովմամբ զբաղվող «Սայբեր Վիժըն» ընկերությունը։

2017-2018 թվականներին եղել է Երեւան քաղաքի ավագանու անդամ «ԵԼՔ» խմբակցությունից։ 2018 թվականի մայիսի 11-ին նշանակվել է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ: Ավինյանի ընտանիքին են պատկանում «Սայբեր Վիժըն» ընկերությունը, որը այժմ ղեկավարում է նրա կինը՝ Մարիամ Պահլավունին, «Իրիգեյթ» ընկերությունը, որը ղեկավարում է նրա հայրը՝ Արմեն Ավինյանը։

Ուզում եմ գրագետ թեքահարթակ լինի՝ տանդարտ, ոչ թե հայկական իմպրովիզացիայի տարբերակ. Ավինյանը՝ փոխքաղաքապետին
 |1lurer.am|

Ուզում եմ գրագետ թեքահարթակ լինի՝ տանդարտ, ոչ թե հայկական իմպրովիզացիայի տարբերակ. Ավինյանը՝ փոխքաղաքապետին |1lurer.am|

1lurer.am: Երևան քաղաքում թվով 400 թեքահարթակների կառուցման համար պատրաստվում է գնման հայտ` 2024 թ. համար, որով նախատեսված է մեկ հատի նախահաշվային արժեքը 250 000 դրամ: Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցվեց քաղաքապետ Տիգրան Ավինյանին: «Այստեղ շատ կարևոր է ստանդարտը, խնդրում եմ` ստանդարտը բերեք իրար հետ համաձայնեցնենք, էլի չանենք մի բան, որ հետո ասենք` էսպես կամ էնպես, լավը չի ստացվել: Աշխարհը անցել է այս փորձով, պետք չի, էլի, հեծանիվ հորինել»,- ասաց նա: Փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը ցանկացավ հստակեցնել. «Որքան տեղյակ եմ` ուզում եք` թեքահարթակը մի քանի մոտեցում ունենա»: Ավինյանն արձագանքեց. «Ուզում եմ գրագետ թեքահարթակ լինի, էն ստանդարտով, որ աշխարհի զարգացած քաղաքներում կա, և չանել հայկական իմպրովիզացիայի տարբերակներ»:
10:37 - 20 նոյեմբերի, 2023
Երևան քաղաքը վերջապես կունենա թարմացված գլխավոր հատակագիծ. Տիգրան Ավինյան

Երևան քաղաքը վերջապես կունենա թարմացված գլխավոր հատակագիծ. Տիգրան Ավինյան

Երևան քաղաքը վերջապես կունենա թարմացված գլխավոր հատակագիծ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Քաղաքաշինական ծրագրերի խթանումից, կարգավորված կառուցապատումից, ինչպես նաև ճանապարհային ու տրանսպորտային ցանց ունենալուց բացի, գլխավոր հատակագիծը երևանցիների համար բարենպաստ քաղաքային պայմաններ ստեղծելուն է ուղղված: Քաղաքի ու երևանցիների համար ռազմավարական նշանակություն ունեցող կարևորագույն այս փաստաթուղթն այսօր հնացած է և չի համապատասխանում ժամանակակից պահանջներին: Ավելին՝ տարիներ շարունակ իրականացված անկանոն կառուցապատման հետևանքով առաջացել են տարատեսակ շեղումներ: «Ուղղակիորեն բարդությունից վախենալով և այս բեռը չվերցնելով՝ մենք ավելի ու ավելի կխորացնենք Երևանում արդեն իսկ առկա խնդիրները: Գործընկեր կառույցների աջակցությամբ կհավաքագրվեն ու կհամադրվեն քաղաքում առկա անհրաժեշտ բոլոր տվյալները, որոնք էլ կդառնան հիմք` նախագիծը կյանքի կոչելու համար: Այն կլինի քաղաքի անընդհատ զարգացումն արտահայտող թվայնացված մի փաստաթուղթ, որն ապահովելու է Երևանի դինամիկ ու համաչափ զարգացումը»,-գրել է Ավինյանը:
19:31 - 16 նոյեմբերի, 2023
Կոնդի վերակառուցման ծրագիրը գործնական ընթացք է ստացել. Ավինյան

Կոնդի վերակառուցման ծրագիրը գործնական ընթացք է ստացել. Ավինյան

Մայրաքաղաքի համար պատմամշակութային խոշոր արժեք ներկայացնող թաղամասի՝ Կոնդի վերակառուցման ծրագիրը գործնական ընթացք է ստացել: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Մեր նպատակն այսօր կոնդեցիների կողմից տարիներով տիրապետած տարածքների սեփականության իրավունքի գրանցումն ու կառուցապատման ծրագիր իրականացնելու ժամանակ կառուցապատողի, օտարողի հետ, սեփականության իրավունքների խախտման վերաբերյալ հնարավոր խնդիրների բացառումն է: Գույքային միավորների օրինականացման համար արդեն իսկ ունենք քաղաքապետարան մուտքագրված 167 դիմում: Կոնդեցիների հետ քննարկեցինք ծրագրի ու թաղամասի վերակառուցման հայեցակարգի հետ կապված հարցեր: Երկար սպասված այս նախագծի հիմքում դրված է մեկ նպատակ՝ պահպանելով պատմական թաղամասի ինքնատիպ կոլորիտը՝ համատեղել քաղաքային միջավայրի նորն ու ավանդականը»,- գրել է Ավինյանը:
16:26 - 15 նոյեմբերի, 2023
Քաղաքապետի  խոսնակը մեկնաբանել է Տիգրան Ավինյանի՝ «ԱՆԻՖ»-ից դուրս գալու վերաբերյալ լուրերը

Քաղաքապետի խոսնակը մեկնաբանել է Տիգրան Ավինյանի՝ «ԱՆԻՖ»-ից դուրս գալու վերաբերյալ լուրերը

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում պարզաբանում է տարածել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի՝ «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ»-ի (ANIF) խորհրդից դուրս գալու վերաբերյալ․  «ԶԼՄ-ներում տեղ գտած տեղեկատվությանը, առ այն, որ «Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հեռացվել է «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ»-ի (ANIF)  խորհրդից», տեղեկացնում եմ, որ 22.09.2023-ին վերջինս դիմում է ներկայացրել ՀՀ էկոնոմիկայի նախարարին՝ խորհրդի անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ՝ հիմք ընդունելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 67-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ ենթակետը, նույն օրենքի 85-րդ հոդվածը և «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲ ընկերության 14.3 կետը, ինչը 10.11.2023-ին ընդունվել է»,- ասված է գրառման մեջ:        
16:02 - 13 նոյեմբերի, 2023
Ավինյանը հանձնարարեց պարզել Տորք Անգեղի այգու ճարտարապետահատակագծային առաջադրանքի գործով մանրամասները
 |1lurer.am|

Ավինյանը հանձնարարեց պարզել Տորք Անգեղի այգու ճարտարապետահատակագծային առաջադրանքի գործով մանրամասները |1lurer.am|

1lurer.am: Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նախորդ նիստի ժամանակ քննարկվել է Տորք Անգեղի հուշարձանի տարածքում այգի հիմնելու ճարտարապետանախագծային թույլտվություն տրամադրելու առաջադրանքը: Ըստ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի՝ քննարկմանն արձագանքել է դատական դեպարտամենտը և որոշակի տեղեկատվություն տրամադրել Երևանի քաղաքապետարանին։ «Այն գործը, որի մասին խոսում էինք, մասնավորապես՝ Տորք Անգեղի ճարտարապետահատակագծային առաջադրանքի տրամադրումը, անցել է 3 դատական ատյանով։ 9 իրարից անկախ դատավորներ քննել են այս գործը։ Պարզվում է՝ առաջին հերթին մենք ուշացրել ենք մեր պատասխանը, պարո՛ն Մուրադյան [ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ - խմբ.], ենթադրաբար՝ ձեր վարչությունը։ Երկրորդ՝ պարզվում է, որ առաջին ատյանում առհասարակ դատական նիստերին չենք ներկայացել, և բոլոր այս դատավորները միակարծիք էին, որ ուղղակի իրենք այլընտրանք չէին ունեցել, քան կայացնել այն որոշումը, որն իրենք կայացրել են։  Սա նշանակում է, որ մեզ մոտ կարիք կա հասկանալու, թե ի՛նչ է տեղի ունեցել, որովհետև, կարծում եմ, սա շատ վտանգավոր նախադեպային իրավիճակ է, շատ վտանգավոր նախադեպային գործընթաց է, որը մենք պետք է կանխենք»,- ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ապա դիմեց վերահսկողության վարչության պետին՝ խնդրելով, որ այս գործով մանրամասներ ներկայացնել, թե ինչ է տեղի ունեցել, ինչ պատճառներով են ուշացրել, ինչու չեն ներկայացել դատական նիստերին և տրամադրել ամբողջական տեղեկատվությունը քաղաքապետին, որպեսզի հետևություններ արվեն։  «Այս տեսակ անփութությունը շատ վտանգավոր է, և այս անփութության հետևանքով մենք իրապես կարող ենք քաղաքի արտաքին տեսքը աղավաղել»,- ասաց Տիգրան Ավինյանը:
11:41 - 13 նոյեմբերի, 2023
«Մայր Հայաստան»-ը դատական հայց է ներկայացրել Տիգրան Ավինյանի դեմ

«Մայր Հայաստան»-ը դատական հայց է ներկայացրել Տիգրան Ավինյանի դեմ

«Մայր Հայաստան» դաշինքը դատական հայց է ներկայացրել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի դեմ։ Այս մասին հայտնել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը։ ««Մայր Հայաստան» դաշինքի որոշմամբ դատական հայց եմ ներկայացրել Երևանի քաղաքապետի լիազորությունները ոչ իրավաչափորեն ստանձնած Տիգրան Ավինյանի դեմ: 1. Ըստ ԿԸՀ-ի՝ Երևանի ավագանու ընտրություններից հետո Տիգրան Ավինյանի գլխավորած ՔՊԿ-ն ստացել էր ընտրության մասնակիցների 32,6 տոկոսը՝ ընտրական իրավունք ունեցողների 9,1 տոկոսը: Սա նշանակում է, որ Ավինյանի քաղաքապետությունը լեգիտիմության առումով կաղում է, բայց սա դեռ մի կողմ դնենք: 2. ՔՊ ու «Հանրապետություն» խմբակցությունների կողմ ձայների ու «Հանրային ձայն» խմբակցության 5 անդամի կողմից Երևանի ավագանու նիստի քվորումի ապահովման միջոցով Տիգրան Ավինյանը դարձավ մայրաքաղաքի քաղաքապետ (ավագանու ընդհանուր թվի՝ 65, կեսից պակաս՝ 32 ձայնով): Սա էլ մի կողմ դնենք: 3. Օրենքը պահանջում է, որ քաղաքապետն իր ընտրվելուց հետո 3-րդ օրացուցային օրը լիազորությունները պետք է ստանձնի օրենքի ուժով հրավիրված Երևանի ավագանու նիստում: Այդ նիստը, սակայն, չի ունեցել անհրաժեշտ քվորումը (առնվազն 33 ավագանու մասնակցություն): Դա նշանակում է, որ Տիգրան Ավինյանն իր լիազորությունները ապօրինաբար է ստանձնել: Ուշագրավ է, որ հոկտեմբերի 13-ին տեղի ունեցած նիստի արձանագրությունները քաղաքապետարանը պատշաճ ձևով չի հանրայնացրել, այսինքն՝ չկան նիստի մասնակիցների անունները և նրանց քանակի մասին տեղեկությունները: 4. Վարչական դատարանից մեր պահանջն այն է, որ Երևանի քաղաքապետի լիազորությունների ստանձնման ավագանու նիստը պետք է համապատասխանի օրենքին, այսինքն՝ Երևանի ավագանին պարտավոր է կրկին անցկացնել քաղաքապետի երդման արարողությունը, քանզի հակառակ պարագայում Տիգրան Ավինյանի գործողությունները քաղաքապետի պաշտոնում կլինեն իրավազանց՝ լիազորությունների ստանձնման ոչ իրավաչափության հիմքով (երդման արարողության համար ծախսված հսկայական գումարների թեման էլ ենք մի կողմ դնում): 5. Եթե օրենքի ուժով ավագանու իրավաչափ նիստ տեղի չունենա, ապա օրենքի տառից ու ոգուց բխում է, որ Երևանում պետք է տեղի ունենա նոր ընտրություն, ինչից ՔՊԿ-ն ու նրան սատարողները խուսափում են: Ի դեպ, երդման արարողության գործընթացի օրենքով սահմանված կարգով չանցկացման արդյունքում նոր ընտրության նշանակման նախադեպ կա (Թալինում): Ավելի մանրամասն բարձրացվող այս կարևորագույն հարցին կանդրադառնանք դատական գործընթացի (և ոչ միայն) ժամանակ», - գրում է Սամվել Հակոբյանը։
11:44 - 11 նոյեմբերի, 2023
Շաբաթ-կիրակի օրերին Հրազդանի կիրճում մեքենաների երթևեկությունն արգելելու հնարավորություն է պետք ստեղծել. Ավինյան |1lurer.am|

Շաբաթ-կիրակի օրերին Հրազդանի կիրճում մեքենաների երթևեկությունն արգելելու հնարավորություն է պետք ստեղծել. Ավինյան |1lurer.am|

1lurer.am: Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Գործակարգավարական խորհրդակցության ժամանակ, անդրադառնալով հանձնարարականներին, նշեց` շաբաթ-կիրակի օրերին Հրազդանի կիրճում մեքենաների երթևեկությունն արգելելու հնարավորություն է պետք ստեղծել` առաջարկելով արգելքի կիրառման հատվածը, ժամերը և եղանակը: Սա արվում է այնտեղ մարզվողների անվտանգությունն ապահովելու համար: «Այս հարցը քննարկվել է, տեղն էլ հստակ ֆիքսված է, պետք է իրականացնենք, նաև որոշակի հնարավորություններ ստեղծենք, եթե դրա կարիքը կա, նույնիսկ օրենսդրական, որ թաքնված շլագբաումներից դնենք, անընդհատ վարչարարությունն իրականացնելը ոչ էֆեկտիվ է, եթե կարելի է ուղղակի այդ օիրերին ճանապարհը փակել»,- ասաց նա: Ավինյանի խոսքով` դա շատ ավելի շատ էներգիա է տանելու պարեկային ծառայությունից` ֆիզիկապես էնտեղ լինելու առումով, իսկ շաբաթ-կիրակի օրերին եթե կարողանան արգելափակոցով երթևեկությունը սահմանափակել, խնդիրը կկարգավորվի: «Պարեկային ծառայության ռեսուրսներն անսահմանափակ չեն»,- ասաց նա` հանձնարարելով լուծում տալ այս խնդրին:
10:11 - 06 նոյեմբերի, 2023
Եթե ֆունդամենտալ լուծում չգտնենք, ճգնաժամային կառավարման մոդելի պետք է անցնենք. Ավինյանը՝ ֆինանսավորման նվազեցման մասին
 |armenpress.am|

Եթե ֆունդամենտալ լուծում չգտնենք, ճգնաժամային կառավարման մոդելի պետք է անցնենք. Ավինյանը՝ ֆինանսավորման նվազեցման մասին |armenpress.am|

armenpress.am: Երևան քաղաքին հաջորդ տարի հատկացվող դոտացիան կնվազեցվի մոտ 5 մլրդ դրամով, նվազեցվում են նաև սուբվենցիաները, որոնք նախկինում տրվում էին Երևանին: Այս մասին ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024թ․ պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումներում: «Երևան քաղաքին հատկացվող դոտացիան մոտ 5 մլրդ դրամով նվազեցվում է, 13 մլրդ 430 մլն-ից դառնում է 8 մլրդ 436 մլն դրամ: Էականորեն նվազեցվում են սուբվենցիաները, որոնք նախկինում տրվում էին Երևան քաղաքին»,- ասաց Ավինյանը: Երևան քաղաքն այս տարի իրականացնում է մոտ 10 մլրդ դրամի կապիտալ ներդրումային ծրագրեր: 2024-ի բյուջեի նախագծում դա առաջարկվում է չներառել: Քաղաքապետը նշեց, որ դոտացիայի տրամաբանության հետ կապված որևէ խնդիր չի տեսնում քաղաքը, միանշանակ դոտացիաները պետք է տրամադրվեն Երևանից ավելի հեռու գտնվող համայնքներին: Միևնույն ժամանակ, Ավինյանը նշեց. «Բայց այս տրամաբանությամբ կստացվի, որ Երևան քաղաքը, ունենալով Հայաստանի տնտեսական պոտենցիալի մոտ 50-60 տոկոսը, բնակչության 40 տոկոսից ավելին, ստանում է ընդհանուր դոտացիաների ընդամենը 10 տոկոսը: Նախկինում գրեթե բոլոր տարիներին Երևանին տրամադրվել էին սուբվենցիաներ, որոնք ուղղվել էին մասնավորապես Երևանի էլեկտրատրանսպորտի սուբսիդավորմանը, Երևան քաղաքում ասֆալտի ընթացիկ նորոգման, ճաքալցման աշխատանքներին, հիմա մոտավորապես 3 մլրդ այդտեղ է կրճատվել: Կրճատվել է մոտավորապես 2.4 մլրդ լուսավորության ցանցի շահագործման և պահպանման աշխատանքների համար: Կրճատվել է Կենդանաբանական այգու ֆինանսավորումը… Այս պարագայում, եթե համեմատենք 2023թ բյուջեի հետ, եթե չենք հաշվում սեփական եկամուտների աճը, որի վրա մենք ինտենսիվորեն շարունակու ենք աշխատել, եթե մենք ֆունդամենտալ լուծում չգտնենք այս հատվածում, մենք որոշակի ճգնաժամային կառավարման մոդելի պետք է անցնենք, որովհետև խոսքը փոքր գումարի մասին չէ»: Քաղաքապետարանը, ըստ Ավինյանին, նաև լուծում է առաջարկում: ԱԺ-ն ընդունել է օրենք՝ համաձայն որի Երևանի բյուջեի ձևավորման աղբյուր են հանդիսանում նաև Երևանի տարածքում գանձվող եկամտային հարկից մասհանումները, Երևանի տարածքում գանձվող շահութահարկից մասհանումները և բնապահպանական վճարներից մասհանումները: «Այս տողերով նախկինում ունեցել ենք 0 գործակից»,-նշեց նա: Ըստ քաղաքապետի՝ ոչ միայն Երևանը, այլ նաև շատ համայնքներ տասնամյակներով թերֆինանսավորվել են, ինչն էլ բերել է ենթակառուցվածքների քայքայման: Ավինյանը հիշեցրեց, օրինակ, վերջերս Երևանի մետրոպոլիտենի մեկ օր կանգը: «Եվ մենք այդտեղ աշխատանքներ էինք իրականացնում, փոխում էինք անիվներ և ռելսեր: Եվ դա անում էինք կրկին ճգնաժամային տրամաբանությամբ:  Օր չկա, որ կոյուղագիծ չտրաքի: Եվ պարզ է, որ 1 մլն 200 հազար բնակչություն ունեցող քաղաքն այս տեսակ խնդիրներ պետք է ունենա: Եվ ինչքան շարունակենք թերֆինանսավորել, այնքան այդ խնդիրներն ավելի ու ավելի կխորանան»,- ասաց Ավինյանը: Քաղաքապետը խնդրեց իրենց առաջարկած լուծմամբ առաջ շարժվել:
20:11 - 02 նոյեմբերի, 2023
Դեպի «Զվարթնոց» օդանավակայան այլընտրանքային ճանապարհի նախագիծ կա. Ավինյան
 |armeniasputnik.am|

Դեպի «Զվարթնոց» օդանավակայան այլընտրանքային ճանապարհի նախագիծ կա. Ավինյան |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Երևանը դեպի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան այլընտրանքային ճանապարհի նախագիծ ունի։ Այս մասին ԱԺ–ում 2024 թվականի պետական բյուջեի քննարկումների ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը` անդրադառնալով Երևան-«Զվարթնոց» ճանապարհի շենքերին տեղադրված գովազդային վահանակներին և, թե ինչ տպավորություն է ստեղծվում զբոսաշրջիկի մոտ առաջին անգամ Երևան ժամանելիս։ Առաջարկ եղավ բրենդավորել «Զվարթնոց»-Երևան ճանապարհահատվածը, որպեսզի Հայաստանի մասին առաջին տպավորությունն անվերջ թվացող գովազդային վահանակները չլինեն։ «Այս մասով Երևանի քաղաքապետարանում որոշակի գործընթաց էինք նախաձեռնել, փորձում էինք գովազդային ընկերություններ գտնել, որոնք հետաքրքրված կլինեին այդ ճանապարհի ողջ հատվածի փակմամբ։ Հասկացանք, որ բիզնես տեսանկյունից հետաքրքիր չէ։ Կա այլընտրանքային ճանապարհի նախագիծ, որն ավելի կարճ է և արդյունավետ»,- ընդգծեց Ավինյան։ Նա շեշտեց`եթե Երևանի քաղաքապետարանը ՀՀ ֆինանսների նախարարության աջակցությունն ունենա, ապա այդ ծրագիրը շատ կարճ ժամկետում կիրականացնի։ Քաղաքապետը վստահեցրեց` դրանից հետո օդանավակայանը Երևանին միացնող «A» դասի, պատշաճ ճանապարհ կլինի։
18:57 - 02 նոյեմբերի, 2023
Նոր աղբավայրի կառուցում, մայրաքաղաքի լուսավորության ծրագիր, նոր ավտոբուսներ. Երևանի քաղաքապետարանն ու ՎԶԵԲ-ը կընդլայնեն գործակցության շրջանակները

Նոր աղբավայրի կառուցում, մայրաքաղաքի լուսավորության ծրագիր, նոր ավտոբուսներ. Երևանի քաղաքապետարանն ու ՎԶԵԲ-ը կընդլայնեն գործակցության շրջանակները

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Գեորգի Ախալկացիի հետ: Բանկի հետ համայնքը տարբեր նախագծեր է իրականացնում: Երևանի կոշտ թափոնների կառավարման ծրագրով նախատեսվում է Նուբարաշենի առկա աղբավայրին հարակից տարածքում կառուցել նոր աղբավայր, ինչպես նաև փակել Նուբարաշենի և Աջափնյակի գործող աղբավայրերը: Քաղաքային լուսավորության ենթակառուցվածքը բարելավելու նպատակով էլ ՎԶԵԲ-ի ու Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերության (E5P) աջակցությամբ իրագործում է Երևանի քաղաքային լուսավորության ծրագիրը։ Գործակցության կարևոր նախագծերից է նաև ավտոբուսների ձեռքբերման ծրագիրը. արդեն իսկ մատակարարվել է 87 «MAN» մակնիշի ավտոբուս: Կողմերը բարձր են գնահատել բանկի և համայնքի միջև գործակցությունը՝ գոհունակությամբ նշելով  հագեցած օրակարգը:  Քաղաքապետ Տիգրան Ավինյանն առանձնակի կարևորել է միջազգային կառույցների մասնակցությունը Երևանի ենթակառուցվածքների զարգացման գործում և նշել, որ համայնքը պատրաստ է քննարկել նոր նախագծեր: ՎԶԵԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Գեորգի Ախալկացին իր հերթին ընդգծել է, որ Երևան համայնքը կարևոր ու վստահելի գործընկեր է բանկի համար, ինչը ևս երաշխավորում է նոր ծրագրերի իրականացումն ու փոխգործակցության ընդլայնումը: 
13:17 - 01 նոյեմբերի, 2023
«Շատ վտանգավոր վիճակում ենք». Ավինյանը մետրոյում առկա խնդրի մասին
 |tert.am|

«Շատ վտանգավոր վիճակում ենք». Ավինյանը մետրոյում առկա խնդրի մասին |tert.am|

tert.am: Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Բաբկեն Սեդրակյանը հոկտեմբերի 30-ին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց, որ դեռևս անհրաժեշտ ֆինանսավորումը չեն ստացել, նշեց` արդեն վեց-յոթ ամսից ավել է` այս խնդիրը կա: Նա պարզաբանեց` խոսքը 32 անվազույգերի և 4 կմ ռելսի հետ կապված գումարների մասին է. մոտ 400 մլն անհրաժեշտ է անվազույգերի և 200 մլն` ռելսերի համար: «Արդեն 4-5 անգամ ներկայացրել ենք, որ կառավարությունը հաստատի նախագիծը: Դիտողությունները միայն ֆինանսների նախարարության կողմից են, տեղեկացրել են, որ այն հաշվարկել են 2024 թվի բյուջեում»,- ասել է Սեդրակյանը: Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, դիմելով փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանին, նշեց. «Ունեցել ենք միջադեպ, բարեբախտաբար` առանց զոհերի, աշխատեք, որ նախագիծը սեղմ ժամկետներում ընդունվի, շատ վտանգավոր վիճակում ենք, բյուրոկրատական անիմաստ ձգձգումները հավելյալ ռիսկեր են առաջացնում: Եթե խոսքը հրատապության մասին է, այս ծրագիրն ամենահրատապներից մեկն է ՀՀ-ում»,- ասել է քաղաքապետը:
12:08 - 30 հոկտեմբերի, 2023
«Ունենք սնանկ ճանաչված փոխքաղաքապետի թեկնածու, որը չգիտենք, գուցե ֆինանսական եւ բյուջետային ոլորտնե՞րն է համակարգելու»․ Հայկ Գրիգորյան |aravot.am|

«Ունենք սնանկ ճանաչված փոխքաղաքապետի թեկնածու, որը չգիտենք, գուցե ֆինանսական եւ բյուջետային ոլորտնե՞րն է համակարգելու»․ Հայկ Գրիգորյան |aravot.am|

aravot.am: Երեւանի ավագանու այսօրվա նիստում քաղաքապետի տեղակալների հարցի քննարկման ժամանակ «Ազգային առաջընթաց» խմբակցությունից Հայկ Գրիգորյանը նկատեց՝ փոխքաղաքապետերի թեկնածությունները ներկայացվում են առանց նշելու, թե որ ոլորտներն են համակարգելու։ «Ավագանին առանց իմանալու, թե ինչ ոլորտ է տվյալ թեկնածուն ստանձնելու՝ պետք է հաստատի նրան, բայց տրամաբանությունն այն է, որ երբ կենսագրությունն ու աշխատանքային փորձ է ներկայացվում, հնարավորություն է տրվում համադրելու նրա կրթությունն ու աշխատանքային փորձը տվյալ ոլորտի հետ։ Ունենք թեկնածու՝ մասնագիտությամբ իրավաբան է, չգիտենք՝ նա շինբարեկարգումն է համակարգելու, թե՞ իրավական հարցերը։ Ունենք արտակարգ իրավիճակների նախարար աշխատած (Արմեն Փամբուխչյանը)  թեկնածու, չգիտենք՝ միգուցե նա իրավական հարցերն է կարգավորելու։ Ունենք սնանկ ճանաչված (լուսանկարում է՝ Սարգիս Մադաթյանը) թեկնածու որը չգիտենք, գուցե ֆինանսական եւ բյուջետային ոլորտներն է համակարգելու»,-հետաքրքրվեց Հայկ Գրիգորյանը։ Ի պատասխան՝ քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասաց՝ քաղաքապետարանում լիազորությունների հստակ բաժանում կա․ «Եթե չեմ սխալվում՝ փոխքաղաքապետերի հետ նաեւ ձեր խմբակցությունը ունեցել է հանդիպում, հարցեր եք տվել։ Մենք ձգտելու ենք ոլորտային բոլոր վարչություններն եւ ուղղությունները բաշխել փոխքաղաքապետերի միջեւ։ Բոլոր ուղղություններով սպասարկող վարչությունները ՝ իրավաբանական, ֆինանսական, դրանք որպեսզի որեւէ մեկ ուղղություն․․․ օրինակ՝ եթե համակարգում եք շինբարեկարգման ուղղությունը, ենթադրաբար շինբարեկարգման ծրագրերը ավտոմատ ստանալու են առաջնահերթություն։ Մենք ինստիտուցիոնալ հիմք ենք դնում եւ շուտով քաղաքապետի որոշումը կլինի։ Մասնագիտական գիտելիքները , աշխատանքային փորձ, կրթությունը շատ կարեւոր են, բայց առավել քան կարեւոր է այս մարդկանց կառավարչական եւ քաղաքական հմտությունները, քանի որ փոխքաղաքապետի պաշտոնը առաջին հերթին քաղաքական պաշտոն է»։
12:06 - 26 հոկտեմբերի, 2023