Դեպի «Զվարթնոց» օդանավակայան այլընտրանքային ճանապարհի նախագիծ կա. Ավինյան
 |armeniasputnik.am|
18:57 - 02 նոյեմբերի, 2023

Դեպի «Զվարթնոց» օդանավակայան այլընտրանքային ճանապարհի նախագիծ կա. Ավինյան |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Երևանը դեպի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան այլընտրանքային ճանապարհի նախագիծ ունի։ Այս մասին ԱԺ–ում 2024 թվականի պետական բյուջեի քննարկումների ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը` անդրադառնալով Երևան-«Զվարթնոց» ճանապարհի շենքերին տեղադրված գովազդային վահանակներին և, թե ինչ տպավորություն է ստեղծվում զբոսաշրջիկի մոտ առաջին անգամ Երևան ժամանելիս։

Առաջարկ եղավ բրենդավորել «Զվարթնոց»-Երևան ճանապարհահատվածը, որպեսզի Հայաստանի մասին առաջին տպավորությունն անվերջ թվացող գովազդային վահանակները չլինեն։

«Այս մասով Երևանի քաղաքապետարանում որոշակի գործընթաց էինք նախաձեռնել, փորձում էինք գովազդային ընկերություններ գտնել, որոնք հետաքրքրված կլինեին այդ ճանապարհի ողջ հատվածի փակմամբ։ Հասկացանք, որ բիզնես տեսանկյունից հետաքրքիր չէ։ Կա այլընտրանքային ճանապարհի նախագիծ, որն ավելի կարճ է և արդյունավետ»,- ընդգծեց Ավինյան։

Նա շեշտեց`եթե Երևանի քաղաքապետարանը ՀՀ ֆինանսների նախարարության աջակցությունն ունենա, ապա այդ ծրագիրը շատ կարճ ժամկետում կիրականացնի։ Քաղաքապետը վստահեցրեց` դրանից հետո օդանավակայանը Երևանին միացնող «A» դասի, պատշաճ ճանապարհ կլինի։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել