Գնել Սանոսյան

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարն է։

Եղել է Գեղարքունիքի մարզպետը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է։ «Հայկական աշխարհագրական ընկերություն» գիտական-հասարակական կազմակերպության անդամ։ Ծնվել է 1983թ․ հոկտեմբերի 7-ին Գեղարքունիքի մարզի Ծակքար գյուղում։ 2000-2006 թթ․ սովորել է ԵՊՀ աշխարհագրության ֆակուլտետում՝ ստանալով բակալվրի, այնուհետև՝ բնօգտագործում և բնապահպանություն մագիստրոսի աստիճան։

2004-2010թթ. եղել է ուսուցիչ «Մակսեդան» օտար լեզուների վարժարանում։ 2007-2010 թթ․ դասավանդել է Երևանի Հյուսիսային համալսարանում, այնուհետև՝ 2006-2018թթ․՝ Արտաքին տնտեսական կապերի համալսարանում։ 2014-2015թթ. «Կարդինալ Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ում աշխատել է որպես վաճառքի պատասխանատու։ 2018թ. մայիս- հոկտեմբեր եղել է ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ։ Նույն թվականի հոկտեմբերի 10-ին նշանակվել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետ։

Գնել Սանոսյանը հայտնեց, որ նոր ատոմակայան կառուցելու հետ կապված աշխատանքներ կան |armtimes.com|

Գնել Սանոսյանը հայտնեց, որ նոր ատոմակայան կառուցելու հետ կապված աշխատանքներ կան |armtimes.com|

armtimes.com: Ատոմակայանի վերազինման մեծածավալ աշխատանքներ իրականացվեցին, որի արդյունքում երկարացվեց ատոմակայանի աշխատանքի ժամկետը: Այս մասին այսօր Ազգային ժողովում «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցի քննարկմանն ժամանակ ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը: Նախարարը նշեց, որ հիմա այդ աշխատանքների երկրորդ փուլում են, որով ատոմակայանի աշխատանքի ժամկետը կերկարացնեն մինչև 2036 թվականը. «Այդ աշխատանքները կսկսենք սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսներից և առաջիկա երկու տարիների ընթացքում կիրականացնենք»: Գնել Սանոսյանը տեղեկացրեց, որ նոր ատոմակայան կառուցելու հետ կապված աշխատանքներ կան, որը բավական լուրջ և բարդ որոշում է:  «Սկսած քաղաքական, ֆինանսական, էներգետիկ և ժամանակի առումով, այսինքն՝ բազմաթիվ կոմպոնենտներ կան: Դժվարությունն ինչումն է. նոր ատոմակայանները կառուցվում են 60 պլյուս 40 ժամանակահատվածի համար, այսինքն՝ առնվազն հարյուր տարի կյանք կունենա, և մենք հիմա կարիք ունենք ճիշտ որոշումներ կայացնելու: Երբ որ կառուցենք ենթադրյալ 2035-36 թվականներին, նոր էներգաբլոկ ունենանք, այն ունենա այնպիսի հզորություն, որ առաջիկա տարիներին ճիշտ տեղավորվի մեր էներգետիկ համակարգում»,- նշեց ՏԿԵ նախարարը:  Վերջինս նաև մանրամասնեց, թե ինչի մասին է խոսքը. «Այժմ հիմնական հզորությունները, որ մեզ անհրաժեշտ է, և մենք օգտագործում ենք, 1200 մեգավատ է ամբողջ երկրում: Հիմա ատոմակայաններից շատերը հենց այդպիսի հզորություն ունեն՝ 1000, 1200, 1400, և առաջին հայացքից, եթե այդ հզորությամբ ատոմակայան կառուցենք, կստացվի, որ հարյուր տոկոս պահանջարկը մեկ կայանը կարող է բավարարել: Բայց դա լավ վիճակ և կառուցվածք չէ, երբ երկրի էներգետիկ համակարգը կարող է կախված լինել մեկ կայանից: Կառուցել մեծ հզորությամբ և չօգտագործել դրա հնարավորությունները, նույնպես ճիշտ չէ: Դրա համար որոշումները բավականին բարդ են, որպեսզի մենք կարողանանք հաշվարկել 2040, 50 կամ 70 թվականին մեր երկրում էներգիայի ինչպիսի սպառման կարիք կլինի»:
14:19 - 20 ապրիլի, 2023
Մանկապարտեզների կառուցման գործում Կառավարության մասնաբաժինը հասցրել ենք մինչև 85 տոկոսի. Սանոսյան
 |1lurer.am|

Մանկապարտեզների կառուցման գործում Կառավարության մասնաբաժինը հասցրել ենք մինչև 85 տոկոսի. Սանոսյան |1lurer.am|

1lurer.am: Սուբվենցիոն ծրագրերը տարեցտարի շարունակում են հսկայական դերակատարում ունենալ մեր համայնքներում ենթակառուցվածքների ուղղությամբ տարվող աշխատանքներում, և դա, իհարկե, շատ ուրախացնող է: Այդ մասին ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցի քննարկման ժամանակ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփինե Դավոյանի հարցին՝ ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը: «Մենք, ելնելով տարբեր քննարկումներից, փորձում ենք ամեն տարի սուբվենցիոն կարգում փոփոխություններ իրականացնել: Այն ոլորտները, որոնք առաջնային են, փորձում ենք այդ ոլորտներում Կառավարության մասնաբաժինը մեծացնելով՝ ավելի խթանել, որ մեր համայնքները, մեր ավագանիները, հանրային լսումների ժամանակ մեր բնակիչները ծրագրերին ուշադրություն դարձնեն, և համայնքներից նման հայտեր ստանանք»,- նշեց նախարարը: Նա ընդգծեց, որ Կառավարության համար թիրախային է մանկապարտեզների կառուցումը: «Մենք Կառավարության մասնաբաժինը հասցրինք 70 տոկոսի, իսկ սահմանամերձ համայնքներում՝ մինչև 85 տոկոսի»,- ասաց Գնել Սանոսյանը: Խոսելով սուբվենցիաներին հատկացվող գումարներից՝ նա նշեց հետևյալը. «2019 թվականին 6 միլիարդի սուբվենցիա է իրականացվել, անցած տարին մենք փակել ենք 36,6-ով, բայց վաղն էլ Կառավարության նիստին գումար կտանք՝ ևս 7,9 մլրդ, որոնք նախորդ տարվա ծրագրեր են. այսինքն՝ կկազմի 43,44 մլրդ»:
12:19 - 20 ապրիլի, 2023
Կապսի ջրամբարի շինարարության համար պայմանագիրը կկնքվի ապրիլի 21-ին
 |armenpress.am|

Կապսի ջրամբարի շինարարության համար պայմանագիրը կկնքվի ապրիլի 21-ին |armenpress.am|

armenpress.am: Կապսի ջրամբարի շինարարության համար ապրիլի 21-ին կկնքվի պայմանագիր չինական ընկերության հետ: Այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը«Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցի քննարկմանն իր ելույթում՝ անդրադառնալով պատգամավորների հարցերին: «Վեդու ջրամբարի 85 մետր պատվարից 70-ից մի քիչ ավելին կառուցված է, այս տարի հույս ունենք Վեդիի ջրամբարի շինարարությունը վերջապես ավարտել: Կապսի պայմանագիրն էլ, կարծես, վաղը կնքում ենք»,-ասաց Սանոսյանը՝ հավելելով, որ հաղթող ընկերությունը չինական ընկերություն է: Առաջիկայում, ըստ ընթացակարգերի, կմեկնարկի շինարարական փուլը: Նախարարը նշեց, որ Կապսի ջրամբարի կառուցումն էլ է շատ կարևոր: Երկուսն էլ խոշոր ջրամբարներ են: Կապսից հետո կարևոր է նաև նախանշված ենթակառուցվածքների կառուցումը:
12:06 - 20 ապրիլի, 2023
Նախարար Սանոսյանն ու Ղազախստանի դեսպանը քննարկել են էներգետիկ, տրանսպորտի, ավիացիոն ոլորտներում համագործակցության վերաբերյալ հարցեր

Նախարար Սանոսյանն ու Ղազախստանի դեսպանը քննարկել են էներգետիկ, տրանսպորտի, ավիացիոն ոլորտներում համագործակցության վերաբերյալ հարցեր

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության դեսպան Բոլատ Իմանբաևին։ Նախարարը ողջունել է դեսպանին, կարևորել առկա համագործակցությունը խորացնելու անհրաժեշտությունը։ Նախարար Սանոսյանը նկատել է, որ երկու երկրները բազմաթիվ ոլորտներում ունեն չիրացված մեծ ներուժ, և այդ ուղղությամբ պետք է աշխատանք տանել։ Դեսպանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ իր հերթին կարևորելով տարբեր ոլորտներում փոխգործակցությունը խորացնելու անհրաժեշտությունը։ Հանդիպման ժամանակ քննարկվել են էներգետիկ, տրանսպորտի, ավիացիոն ոլորտներում համագործակցության վերաբերյալ հարցեր։ Քննարկվել է նաև ապրիլի 27-28-ը սպասվող հայ-ղազախական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 9-րդ նիստի օրակարգի վերաբերյալ հարցեր։ Երկուստեք կարևորվել է միջտարածաշրջանային համագործակցությունն ընդլայնելու անհրաժեշտությունը։    
10:24 - 17 ապրիլի, 2023
Մեկնարկել է Հայաստան-Վրաստան գործարար համաժողովը. Գնել Սանոսյանը հանդես է եկել բացման ելույթով

Մեկնարկել է Հայաստան-Վրաստան գործարար համաժողովը. Գնել Սանոսյանը հանդես է եկել բացման ելույթով

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ողջունել է Հայաստան-Վրաստան գործարար համաժողովի բոլոր մասնակիցներին և շնորհակալություն հայտնել հայ և վրաց գործարար շփումների աշխուժացմանն ուղղված կարևոր աշխատաժողով կազմակերպելու համար։   «Համոզված եմ, որ այս ձևաչափով համաժողովը Հայաստանի և Վրաստանի գործարարներին հնարավորություն կընձեռի առավել հանգամանալից ծանոթանալ երկու երկրների տնտեսական միջավայրին, ներդրումային հնարավորություններին և, իհարկե, կնպաստի տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ գործարար կապերի հաստատմանը։ Կասկածից վեր է, որ երկու երկրների միջև դարերի խորքից եկող բարեկամությունը, որը խարսխված է ընդհանուր արժեքների և պատմական ժառանգության վրա, ամուր հենք և պարարտ հող է ստեղծում մեր հետագա համագործակցության համար։ Վրաստանի հետ հարաբերությունների հետագա զարգացումն ու խորացումը մեր երկրի արտաքին քաղաքականության կարևոր առաջնահերթությունների շարքում են»,- ընդգծել է նախարար Սանոսյանը։   Նախարարը նաև նշել է, որ հայ-վրացական միջպետական փոխհարաբերություններում տնտեսական բաղադրիչը ծանրակշիռ տեղ է զբաղեցնում, և այս համատեքստում անչափ կարևոր է հայ-վրացական համատեղ գործարար համաժողովի անցկացումը, որը երկարաժամկետ համագործակցության ձգտող կապերի հաստատման և երկու երկրների առևտրատնտեսական կապերի ամրապնդման լավ հնարավորություն է ընձեռում։   Նախարարը նկատել է նաև, որ Հայաստանի գործող ներդրումային օրենսդրությունը ապահովում է համահավասար վերաբերմունք բոլոր գործարարների համար, ինչը գործնականում նշանակում է, որ ձեռներեցությամբ զբաղվելու իրավական ռեժիմը օտարերկրացիների համար չի կարող լինել պակաս բարենպաստ, քան Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին տրամադրվող իրավական ռեժիմը:   «Այսօր մենք ունենք արագ աճող տնտեսություն, կայուն մակրոտնտեսական միջավայր և ազատ ներդրումային օրենսդրություն։ Առկա փորձառու, ստեղծագործ և մրցունակ մարդկային կապիտալը, խոշոր շուկաներին հեշտ հասանելիությունը, ինչպես նաև Կառավարության շարունակաբար գործարար միջավայրը բարելավելու հանձնառությունը ստեղծում են բոլոր նախապայմանները օտարերկրյա ներդրողներին Հայաստանում շահութաբեր բիզնես գործունեություն վարելու համար»,- իր ելույթը եզրափակել է նախարար Սանոսյանը։   Համաժողովի ընթացքում Հայաստանի ներդրումային հնարավորությունների վերաբերյալ սահիկաշար է ներկայացվել։
19:15 - 07 ապրիլի, 2023
Գնել Սանոսյանն ու Լևան Դավիթաշվիլին արձանագրել են էներգետիկայի ոլորտում Հայաստան-Վրաստան համագործակցության հեռանկարների ակտիվացման փաստը

Գնել Սանոսյանն ու Լևան Դավիթաշվիլին արձանագրել են էներգետիկայի ոլորտում Հայաստան-Վրաստան համագործակցության հեռանկարների ակտիվացման փաստը

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը հայտնել է, որ այսօր՝ Հայաստան-Վրաստան գործարար համաժողովի մեկնարկից առաջ, հանդիպում է ունեցել Վրաստանի փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլիի հետ։  «Հանդիպման ժամանակ քննարկել ենք ոլորտային համագործակցության մի շարք կարևոր հարցեր։ Հաշվի առնելով, որ Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության տիրույթում է գտնվում նաև ավիացիայի, տրանսպորտի և էներգետիկայի ոլորտները, ապա հիմնականում անդրադարձ ենք կատարել հենց այս ոլորտներում համագործակցության հեռանկարներին։  Ուրախությամբ արձանագրել ենք էներգետիկայի ոլորտում համագործակցության հեռանկարների ակտիվացման փաստը։  Լևան Դավիթաշվիլին շնորհակալություն է հայտնել  հայ-վրացական կարևոր բիզնես ֆորումին իմ մասնակցության և բացման ելույթի համար։ Փոխվարչապետը վստահություն է հայտնել, որ այս ֆորումի մարդաշատությունը վկայում է դրա արդյունավետության վերաբերյալ»,- գրել է Սանոսյանը։
13:55 - 07 ապրիլի, 2023
Գնել Սանոսյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Վերին Լարսի անցակետ

Գնել Սանոսյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Վերին Լարսի անցակետ

 Վրաստան կատարած եռօրյա այցի շրջանակներում ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի գլխավորած պատվիրակությունը Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Իրակլի Կարսելաձեի և Վրաստանի ճանապարհային դեպարտամենտի ղեկավարի ուղեկցությամբ այցելել է Կվեշեթի-Կոբի 23 կիլոմետր երկարությամբ վերանորոգվող ճանապարհի՝ Կազբեկի թունելի շինարարական տեղամաս։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից: Պատվիրակությանը դիմավորել են Մցխեթա-Մթիանեթի նահանգում Վրաստանի կառավարության ներկայացուցիչը և Կազբեկի քաղաքապետը։ Հայկական պատվիրակությունը տեղում ծանոթացել է թունելի շինարարական աշխատանքներին եւ կիրառվող տեխնոլոգիաներին։ Վրացական կողմը ներկայացրել է թունելի տեխնիկական հնարավորությունները և խոսել շինարարության ժամկետների մասին։ Այնուհետև պատվիրակությունը տեղում ծանոթացել է նորագույն տեխնոլոգիայի միջոցով (TBM) թունելի փորման աշխատանքերին։ Տվյալ ճանապարհահատվածում թունելներից բացի կառուցվում են նաեւ կամուրջներ։ Հայկական պատվիրակությունն այցելել է Վրաստան - Ռուսաստան սահմանի՝ Վերին Լարսի անցակետ։
21:49 - 06 ապրիլի, 2023
Գնել Սանոսյանն ընդունել է ՀՀ-ում ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցչին

Գնել Սանոսյանն ընդունել է ՀՀ-ում ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցչին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է ՀՀ-ում ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (ՄԱԿ ՓԳՀ) գրասենյակի նորանշանակ ներկայացուցիչ Կավիտա Բելանիին։ Այս մասին հայտնում են նախարարությունից: Հանդիպմանը մասնակցել են նաև ՄԱԿ ՓԳՀ իրավաբանական բաժնի ղեկավար Անդրեյ Արյուպինը և ՄԱԿ ՓԳՀ արտաքին կապերի պատասխանատու Անահիտ Հայրապետյանը։ Նախարարը ողջունել է տիկին Կավիտա Բելանիին, հաջողություն մաղթել՝ ընդգծելով ՄԱԿ ՓԳՀ-ի կողմից իրականացվող մարդասիրական աշխատանքի կարևորությունը՝ ուղղված Հայաստանում փախստականների պաշտպանությանն ու բարօրությանը։ Տիկին Կավիտա Բելանին իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և ՄԱԿ ՓԳՀ-ի միջև երկարատև ու արդյունավետ համագործակցության համար։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի տարբեր մարզերում բնակվող տեղահանված անձանց իրավիճակն ու նրանց ինտեգրմանն ուղղված աշխատանքները, ինչպես նաև ընդունող համայնքների սոցիալ-տնտեսական խնդիրները, դիմակայունությունն ու առկա կարիքները։ Կողմերն անդրադարձել են նաև համայնքների հզորացման և համայնքային սոցիալական աշխատողների կարողությունների զարգացման անհրաժեշտությանը, այդ համատեքստում ընդգծելով գործողությունների համակարգման և դրանք առավել նպատակային ու արդյունավետ դարձնելու կարևորությունը։ Հանդիպման ավարտին ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչ տիկին Բելանին և ՏԿԵ նախարար Սանոսյանը քննարկել են համագործակցության նոր հնարավորություններն ու անհրաժեշտ պրակտիկ քայլերը։
09:20 - 31 մարտի, 2023
Գնել Սանոսյանն ու ԻԿԱՕ-ի տարածաշրջանային տնօրենը քննարկել են Հայաստանի տարածքում այլ օդանավակայանների շահագործման վերաբերյալ հարցեր

Գնել Սանոսյանն ու ԻԿԱՕ-ի տարածաշրջանային տնօրենը քննարկել են Հայաստանի տարածքում այլ օդանավակայանների շահագործման վերաբերյալ հարցեր

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Քաղաքացիական Ավիացիայի Միջազգային Կազմակերպության (ԻԿԱՕ) Եվրոպական և Հյուսիսատլանտյան բյուրոյի տարածաշրջանային տնօրեն Նիկոլյա Ռալլոյին։  Այս մասին հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։  Հանդիպման ժամանակ քննարկվել է ՀՀ ավիացիոն ոլորտում առկա վիճակը, զարգացումները, խնդիրները։ Քննարկվել է ՀՀ տարածքում այլ օդանավակայանների շահագործման վերաբերյալ հարցեր։ ԻԿԱՕ պաշտոնյային է ներկայացվել Հայաստանի կողմից իրականացվող քայլերը եվրոմիության կողմից Հայաստանի նկատմամբ կիրառված սահմանափակումների վերացման ուղղությամբ։ Նիկոլյա Ռալլոյին գոհունակություն է հայտնել ՀՀ ավիացիայի զարգացման ուղղությամբ Հայաստանի կողմից իրականացված ջանքերի, ինչպես նաև միջազգային ստանդարտների ներդրման և ՀՀ ավիացիոն ոլորտի օրենսդրությունը միջազգային պահանջներին համապատասխանեցնելու համար։
13:28 - 30 մարտի, 2023
Աջափնյակում մետրոյի կայարանի շինարարությունը կտևի 4 տարի. կառավարությունը 1.1 մլրդ հատկացրեց նախագծման աշխատանքների համար
 |armenpress.am|

Աջափնյակում մետրոյի կայարանի շինարարությունը կտևի 4 տարի. կառավարությունը 1.1 մլրդ հատկացրեց նախագծման աշխատանքների համար |armenpress.am|

armenpress.am: ՀՀ կառավարությունը 1 մլրդ 100 մլն դրամ հատկացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը՝ Աջափնյակի մետրոյի նոր կայարանի կառուցման նախահաշվային աշխատանքների ֆինանսավորման համար: Համապատասխան որոշումը հավանություն ստացավ կառավարության մարտի 2-ի նիստում: «Առաջարկում ենք այս նախագծով մեր նախարարությանը տրամադրել 1 մլրդ 100 մլն դրամ, որի նպատակն է քաղաքային զարգացման ծրագրի շրջանակներում Աջափնյակի մետրոյի նոր կայարանի կառուցման նախահաշվային աշխատանքների ձեռքբերման և ֆինանսավորման համար գումար տրամադրելը: Աշխատանքները 3 փուլից են բաղկացած: Արդեն առաջին փուլն իրականացվել է, աշխատանքները գտնվում են ընթացքի մեջ, կարիք կա հաջորդ փուլերի համար վճարելու նախագծող ընկերությանը»,-ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը: Երևանի քաղաքապետարանն արդեն 545 մլն դրամ վճարել է, իսկ ամբողջ արժեքը 1 մլրդ 848 մլն դրամ է: Նախագծով առաջարկվեց, որ կառավարությունը հատկացնի 1.1 մլրդ դրամը: Իսկ մնացած գումարը հետագայում Երևանի քաղաքապետարանը կլրացնի: Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնեց, որ նախնական հաշվարկներով Աջափնյակի կայարանի շինարարությունը տևելու է ընդամենը 48 ամիս: «Այսինքն՝ 4 տարում կարողանալու ենք կայարանը կառուցել: Կայարանի ընդհանուր երկարությունը լինելու է շուրջ 1.5 կմ: Կայարանի շինարարությունը ենթադրում է նաև մետրոկամուրջ: Դա այս պահի դրությամբ դիտարկում ենք 2 տարբերակով՝ երկաթբետոնե հենասյուներով և հեծաններով տարբերակը և նոր մոդելով մետաղական ֆերմայով հավաքված կամուրջ»,-ասաց Ավինյանը՝ հավելելով, որ այս պահին դեռ վերջնական որոշում չկա: 80-ականների նախագծի համեմատ մի քանի փոփոխություն է արվել: Նախկինում կայարանը նախատեսված էր Աբելյան փողոցի անկյունում, որտեղ արդեն իսկ շենք է կառուցվել: «Մենք կայարանը որոշակիորեն, 120-140 մետր տեղափոխելով դեպի Հալաբյան-Աբելյան խաչմերուկ, կարողանում ենք մի քանի կարևոր խնդիր լուծել: Առաջին հերթին շինարարությունը մոտ 15 տոկոսով ավելի ցածր արժեք է ունենալու այս նախագծով: Շինարարության ժամանակը մոտ 6 ամսով կրճատվելու է: Այսինքն «Թումո»-ի մայթին՝ Հալաբյան-Աբելյան անկյունում է լինելու: Բաց տարածքում է լինելու շինարարությունը, վերևից ենք փորելու, ոչ թե տակը փորելով ենք գնալու: Դա շատ առավելություններ է մեզ տալիս»,-նշեց նա: Այս տարի 2-րդ փուլն ավարտելուն պես նախագիծը կուղարկվի փորձաքննության: Տարվա վերջին պատրաստ կլինի վերջնական նախագիծը: Ըստ Ավինյանի՝ արդեն ժամանակն է քննարկել հետագա ֆինանսավորման հարցը, քանի որ ընդամենը  2 տարվա շինարարության հարց է: Շինարարական աշխատանքների գումարը սկզբնական հաշվարկից մի փոքր ավելի ցածր է լինելու: Կանխատեսվում է, որ Աջափնյակի կայարանի շահագործմամբ մետրոյում ուղևորափոխադրումների քանակը աճելու է 22 տոկոսով:  
11:42 - 02 մարտի, 2023
Կարևորվել է իրանական ընկերությունների ներուժի օգտագործումը հայաստանյան ենթակառուցվածքների զարգացման հարցում

Կարևորվել է իրանական ընկերությունների ներուժի օգտագործումը հայաստանյան ենթակառուցվածքների զարգացման հարցում

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության կոոպերացիայի, աշխատանքի և սոցիալական բարեկեցության նախարար Սեյեդ Սոուլաթ Մորթազավիի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ-ում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին, Կապանում ԻԻՀ գլխավոր հյուպատոս Աբեդին Վարամին, ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության ներկայացուցիչ Վարդան Կոստանյանը և այլ պաշտոնյաներ։ Նախարարը ողջունել է հյուրերին և բարձր է գնահատել բարեկամ Իրանի հետ բազմաոլորտ համագործակցությունը։ Սեյեդ Սոուլաթ Մորթազավին իր հերթին ողջունել է նախարար Սանոսյանին և կարևորել է Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի միջև առկա բարձր մակարդակի հարաբերությունները: «Բայց մենք չպետք է բավարարվենք եղածով։ Մենք պետք է աշխատենք, որպեսզի երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների մակարդակն առավել բարձրացնենք»,-ասել է իրանցի նախարարը՝ ընդգծելով նաև, որ Հայաստանը նաև Իրանի համար ԵԱՏՄ շուկա մտնելու առումով կարևոր դերակատար է։ Հանդիպման ժամանակ քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Կարևորվել է իրանական ընկերությունների ներուժի օգտագործումը հայաստանյան ենթակառուցվածքների զարգացման հարցում։ «Մենք ճանապարհաշինության ծավալները մի քանի անգամ մեծացրել ենք, մեծացել է նաև այլ ենթակառուցվածքների կառուցման ծավալները, ինչը նշանակում է, որ մենք հավելյալ շինարարական ընկերությունների և աշխատուժի կարիք ունենք և ուրախ կլինենք իրանական ընկերություններին տեսնել այս ոլորտում»,-ասել է նախարար Սանոսյանը։ Սեյեդ Սոուլաթ Մորթազավին նշել է, որ ԻԻՀ մասնավոր հատվածի ընկերությունները մեծ պոտենցիալ ունեն և պատրաստակամ են իրենց ներդրումն ունենալ Հայաստանի ենթակառուցվածքների՝ ճանապարհների, երկաթգծի, թունելների կառուցման գործում։ Նախարար Սանոսյանը ողջունել է այդ պատրաստակամությունը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում գույքագրել Հայաստանի կարիքները և դրանք դեսպանատան միջոցով փոխանցել իրանական կողմին։
10:05 - 28 փետրվարի, 2023
Կառավարությունը սուբվենցիոն ծրագրերի համար 9 մարզի հատկացրեց ավելի քան 2 մլրդ դրամ
 |armenpress.am|

Կառավարությունը սուբվենցիոն ծրագրերի համար 9 մարզի հատկացրեց ավելի քան 2 մլրդ դրամ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի 9 մարզերում սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար կհատկացվի ավելի քան 2 մլրդ դրամ: Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում և կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի համապատասխան որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, 9 մարզերի մարզպետարաններին գումար հատկացնելու մասին որոշման նախագիծը հավանություն ստացավ կառավարության փետրվարի 23-ի նիստում: «Առաջարկում ենք 2021-2022 թթ հաստատված ծրագրերի համար 2023 թ բյուջեից իրականացնել հատկացում: Մասնավորապես 9 մարզերի համար հատկացումը կազմում է 2 մլրդ 387 մլն դրամ: Դա վերաբերում է 19 համայնքների 27 սուբվենցիոն ծրագրերի»,-ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը: Ըստ մարզերի բաշխվածությունը հետևյալն է՝ Արագածոտնի մարզ՝ 2 ծրագրի համար 209 մլն դրամ, Արարատի մարզ՝ 5 ծրագրի համար 827 մլն դրամ, Արմավիր՝ 5 ծրագրի համար 273 մլն դրամ, Լոռի՝ 3 ծրագրի համար 49 մլն դրամ, Կոտայք՝ 3 ծրագրի համար 176 մլն դրամ, Սյունիք՝ 4 ծրագրի համար 256 մլն դրամ, Վայոց ձոր՝ 1 ծրագրի համար 26 մլն դրամ, Տավուշ՝ 1 ծրագրի համար 26 մլն դրամ, Տավուշ՝ 3 ծրագրի համար 25 մլն դրամ, Գեղարքունիք՝ 3 ծրագրի համար 334 մլն դրամ: Գեղարքունիքում կան նաև 27 ծրագրեր, որոնց համար հատկացվում է 207 մլն դրամ: Այդ ծրագրերի համար կառավարությունը գումար հատկացրել էր դեկտեմբերին: Սակայն փաստաթղթային փաթեթների կամ շինարարական աշխատանքների ոչ պատշաճ վերջնական տեսքի և այլնի համար մարզպետարանը չի վճարել: Եվ հիմա դրանք բոլորը բերվել են պատշաճ տեսքի, և հատկացումն արվում է: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվարկեց այն ծրագրերը, որոնք կառավարությունն այդ փաթեթով ֆինանսավորում է: Դրանք տարաբնույթ են՝ գազատարի կառուցման աշխատանքներից մինչև խմելու ջրագծի կառուցման աշխատանքներ, մանկապարտեզի կառուցումից մինչև փողոցների նորոգում, ասֆալտապատում և այլն: Բոլոր ծրագրերն ընթացքի  մեջ են, մոտենում են ավարտական փուլին:
12:18 - 23 փետրվարի, 2023