Գնել Սանոսյանն ու Լևան Դավիթաշվիլին արձանագրել են էներգետիկայի ոլորտում Հայաստան-Վրաստան համագործակցության հեռանկարների ակտիվացման փաստը
13:55 - 07 ապրիլի, 2023

Գնել Սանոսյանն ու Լևան Դավիթաշվիլին արձանագրել են էներգետիկայի ոլորտում Հայաստան-Վրաստան համագործակցության հեռանկարների ակտիվացման փաստը

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը հայտնել է, որ այսօր՝ Հայաստան-Վրաստան գործարար համաժողովի մեկնարկից առաջ, հանդիպում է ունեցել Վրաստանի փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլիի հետ։ 

«Հանդիպման ժամանակ քննարկել ենք ոլորտային համագործակցության մի շարք կարևոր հարցեր։ Հաշվի առնելով, որ Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության տիրույթում է գտնվում նաև ավիացիայի, տրանսպորտի և էներգետիկայի ոլորտները, ապա հիմնականում անդրադարձ ենք կատարել հենց այս ոլորտներում համագործակցության հեռանկարներին։ 

Ուրախությամբ արձանագրել ենք էներգետիկայի ոլորտում համագործակցության հեռանկարների ակտիվացման փաստը։ 

Լևան Դավիթաշվիլին շնորհակալություն է հայտնել  հայ-վրացական կարևոր բիզնես ֆորումին իմ մասնակցության և բացման ելույթի համար։

Փոխվարչապետը վստահություն է հայտնել, որ այս ֆորումի մարդաշատությունը վկայում է դրա արդյունավետության վերաբերյալ»,- գրել է Սանոսյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել