Ավելի քան 11 մլրդ դրամ է հատկացրել 14 ճանապարհահատվածի և 1 տրանսպորտային օբյեկտի շինարարության համար
 |1lurer.am|
11:55 - 13 ապրիլի, 2023

Ավելի քան 11 մլրդ դրամ է հատկացրել 14 ճանապարհահատվածի և 1 տրանսպորտային օբյեկտի շինարարության համար |1lurer.am|

1lurer.am: Կառավարությունը 11 մլրդ 184 մլն դրամ հատկացրեց 14 ճանապարհահատվածի և 1 տրանսպորտային օբյեկտի շինարարության համար:

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ասաց. «Ընդհանուր առմամբ, բոլորի հանրագումարը 63,2 կմ է, որից միջպետականը 13,3 կմ է, հանրապետականը՝ 36,5 կմ, և մարզային նշանակության ճանապարհները՝ 12,2 կմ»:

Գնել Սանոսյանն ավելացրեց, որ չզեկուցվող հարցերից մեկով էլ նախատեսված է Ազատանից դեպի Գյումրի ճանապարհի համար հատկացնել 1 մլրդ 260 մլն դրամ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել