Հունգարիա

Հայաստանի ԱԳՆ-ում զգուշավոր լավատեսություն են տեսնում Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու հարցում |armenpress.am|

Հայաստանի ԱԳՆ-ում զգուշավոր լավատեսություն են տեսնում Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու հարցում |armenpress.am|

armenpress.am: ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը Հայաստանի և Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնման համար զգուշավոր լավատեսության տեղ և լրացուցիչ քայլերի անհրաժեշտություն է տեսնում: Հովհաննիսյանն այս մասին ասաց ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2023-ի պետբյուջեի նախագծի քննարկմանը՝ ի պատասխան ՔՊ խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանի հարցին: Ղազարյանը հիշեցրեց՝ Հայաստանը ԵՄ անդամ երկրներից մեկի՝ Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները կասեցվել էր, սակայն, վերջերս Հունգարիայի միջնորդությամբ վերադարձվել են գերեվարված ՀՀ քաղաքացիներ: Նա հետաքրքրվեց՝ հնարավո՞ր է հարաբերությունների վերականգնում: Պարույր Հովհաննիսյանը հիշեցրեց, որ հայտնի դեպքերի հետևանքով էին հարաբերությունները կասեցվել: «Անցյալ տարի մենք տեսանք Հունգարիայի կողմից այդ քայլը, որի արդյունքում Հայաստան վերադարձվեց 5 գերի: Դրանից հետո տեսանք որոշ այլ քայլեր, օգնություն էր տրամադրվել Գուրգեն Մարգարյանի անվան դպրոցին, որպես օգնություն Հայաստանին տրամադրվել էին նաև կորոնավիրուսի դեմ պատվաստանյութեր»,-ասաց Հովհաննիսյանը:   Նա հիշեցրեց, որ վերջերս նաև Բուդապեշտում բացվել է հայկական կաթոլիկ վերանորոգված եկեղեցի, ներկա է եղել նաև Հայ Կաթոլիկ եկեղեցու պատրիարքը, որը հանդիպում է ունեցել Հունգարիայի նախագահի հետ: «Այսինքն՝ այդ ուղղությամբ տեսնում ենք որոշակի քայլեր: Իհարկե, ինչպես և հայտնել էինք նախկինում, մենք պատրաստ ենք այդ իրավիճակին նույնպես տալ համապատասխան լուծում: Անհրաժեշտ են լրացուցիչ քայլեր: Կարծում եմ՝ այնտեղ զգուշավոր օպտիմիզմի տեղ կա»,-ասաց փոխնախարարը: Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացներին մասնակցող հայ սպա Գուրգեն Մարգարյանին 2004-ի փետրվարի 19-ին քնած ժամանակ դաժանաբար կացնահարած ադրբեջանցուն` Ռամիլ Սաֆարովին, Հունգարիան արտահանձնել էր Ադրբեջանին՝ չնայած նրան, որ Սաֆարովը հունգարական դատարանի կողմից դատապարտվել էր ցմահ ազատազրկման` 30 տարի առանց ներման իրավունքի: Սաֆարովն Ադրբեջանում ոչ միայն ազատ էր արձակվել, այլ նաև՝ մայորի կոչում ստացել: 2012 թվականի օգոստոսի 31-ին Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի որոշմամբ՝  Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները սառեցվել էին:
15:18 - 03 նոյեմբերի, 2022
Հունգարիան ցանկանում է մեծացնել Ռուսաստանից մատակարարվող բնական գազի ծավալները. Սիյարտո |1lurer.am|

Հունգարիան ցանկանում է մեծացնել Ռուսաստանից մատակարարվող բնական գազի ծավալները. Սիյարտո |1lurer.am|

1lurer.am: Հունգարիայի կառավարությունը կցանկանար, որ Ռուսաստանից մատակարարվող բնական գազի ծավալները մեծացվեն։ Այդ մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն Մոսկվայում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը: Նա նշել է, որ ներկայիս միջազգային իրադրությունում Հունգարիայի համար ամենակարևորն էներգետիկ անվտանգության ապահովման հարցն է, ինչն, ըստ Սիյարտոյի, Բուդապեշտի և Մոսկվայի համագործակցության առանցքային թեմաներից է: Հունգարիայի ԱԳ նախարարի խոսքով՝ երկրի կառավարությունը որոշում է ընդունել լրացուցիչ 700 մլն խմ գազ գնել, սակայն առանց ռուսական աղբյուրների դա հնարավոր չի լինի անել: Սերգեյ Լավրովն իր հերթին հավաստիացրել է, որ Մոսկվան անհապաղ կդիտարկի այդ հարցը:
22:03 - 21 հուլիսի, 2022
Հունգարիան չի կարող սատարել Ռուսաստանի դեմ ԵՄ նոր պատժամիջոցներն այն տեսքով, որը կա․ Վիկտոր Օրբան

Հունգարիան չի կարող սատարել Ռուսաստանի դեմ ԵՄ նոր պատժամիջոցներն այն տեսքով, որը կա․ Վիկտոր Օրբան

Հունգարիան չի կարող սատարել Եվրամիության պատժամիջոցենրի նոր փաթեթը, որը ներառում է նավթի ներկրման արգելք, այն տեսքով, որը հիմա կա, Reuters-ի փոխանցմամբ՝ այսօր հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։ Նա նշել է, որ ռուսական նավթի ներկրման արգելքի մասին Եվրահանձնաժողովի ներկայիս առաջարկը հավասարազոր է կլինի Հունգարիայի տնտեսության վրա նետված «ատոմային ռումբի»։ Վարչապետը հայտարարել է նաև, որ Հունգարիան պատրաստ է նոր առաջարկի շուրջ բանակցությունների, եթե այն համապատասխանի Հունգարիայի շահերին։ Մայիսի 4-ին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենն առաջարկել էր Մոսկվայի դեմ ամենախիստ պատժամիջոցների փաթեթն Ուկրաինայում պատերազմ սկսելու համար, սակայն ԵՄ որոշ երկրներ մտահոգ են, որ ռուսական նավթի մատակարարման դադարեցումն իրենց շատ ժամանակ չի տա նախապատրաստվելու՝ չնայած որ ֆոն դեր Լյայենը նշել էր․ Սլովակիայի և Հունգարիայի համար բացառություն կարվի մինչև 2023 թ-ի ավարտը։ Օրբանը պետական ռադիոյին ասել է, որ երկրին անհրաժեշտ կլինի հինգ տարի և հսկայական ներդրումներ՝ ներկայիս համակարգը վերափոխելու համար։ Նշենք որ, Հունգարիայի նավթի պահանջարկի 65%-ն ապահովվում է ռուսական նավթի հաշվին։   Նորա Վանյան
15:22 - 06 մայիսի, 2022
Հունգարիայի ԱԳՆ-ն հաստատել է, որ ընդունել է ռուսական գազի ու նավթի դիմաց ռուբլով վճարելու սխեման |armenpress.am|

Հունգարիայի ԱԳՆ-ն հաստատել է, որ ընդունել է ռուսական գազի ու նավթի դիմաց ռուբլով վճարելու սխեման |armenpress.am|

armenpress.am: Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյյարտոն CNN հեռուստաալիքով հաստատել է, որ իր երկիրը կօգտագործի ռուսական գազի ու նավթի դիմաց Ռուսաստանի կողմից սահմանված վճարման սխեման: Դիվանագետը պարզաբանել է. «Ռուսաստանից ստացվում է մեր գազի 85 տոկոսը, մեր նավթի 65 տոկոսը: Ինչո՞ւ: Որովհետեւ դա որոշվում է ենթակառուցվածքով: Դա ժամանց չէ, մենք չենք ընտրել իրադրությունը»,-ասել է նա: Սիյյարտոն հավելել է, որ Հունգարիան ոչ մի այլընտրանքային աղբյուր կամ երթուղի չունի, որոնք իրեն թույլ կտային դադարեցնել ռուսական էներգակիրների ներմուծումն առաջիկա մի քանի տարում: Հեռուստաալիքը հիշեցրել է, որ մի քանի այլ երկրներ համաձայնել են վճարման մոսկովյան սխեմային: Այսպես, փաստաթղթում, որը Եվրահանձնաժողովի կողմից հրապարակվել է անցյալ շաբաթ, հաղորդվել է, որ «հնարավորություն է ստեղծվում» պահպանել նոր ռուսական կանոնները՝ հակամարտության մեջ չմտնելով ԵՄ-ի օրենսդրության հետ: Ինչպես տեղեկացվել է, նախօրյակին Սիյյարտոն Hungary Today պորտալին հայտարարել է, որ Հունգարիա ռուսական գազի մատակարարումները շարունակվում են Ռուսաստանի հետ պարտավորագրին եւ գրաֆիկին համապատասխան: «Ես կցանկանայի բոլորին հանգստացնել. Բուլղարիային մատակարարումների դադարեցումը չի տարածվում այդ երկրի տարածքով տարանցման վրա»,-ասել է հունգարացի նախարարը: Նա նշել է. «Մենք գտել ենք լուծումը, երբ Հունգարիան եվրոյով կվճարի «Գազպրոմբանկի» հաշվի վրա, որն այնուհետեւ դրանք կփոխանակի ռուբլու եւ կուղարկի «Գազպրոմ էքսպորտ»,-նշել է նա: Ինչպես հաղորդվել է, ապրիլի 27-ի առավոտյան «Գազպրոմ»-ը լիովին դադարեցրել է գազի մատակարարումները «Բուլգարգազ» (Բուլղարիա) եւ PGNiG (Լեհաստան) ընկերություններին, որը կապված է ռուբլով չվճարելու հետ: Ապրիլի 26-ին «Գազպրոմ էքսպորտ»-ն այդ ընկերություններից չի ստացել ապրիլ ամսվա գազի մատակարարումների վճարումներն ռուբլով: Գազի դիմաց վճարումները, որը մատակարարվել է ապրիլի 1-ից, պետք է իրականացվեն ռուբլով՝ նոր ռեկվիզիտների օգտագործմամբ, ինչի մասին պայմանադիր կողմերը ժամանակին տեղեկացվել են, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
13:56 - 28 ապրիլի, 2022
Եթե Հունգարիան Ռուսաստանից գազ գնի ռուբլով, դա կլինի եվրոպական պատժամիջոցների խախտում. Ֆոն դեր Լայեն |1lurer.am|

Եթե Հունգարիան Ռուսաստանից գազ գնի ռուբլով, դա կլինի եվրոպական պատժամիջոցների խախտում. Ֆոն դեր Լայեն |1lurer.am|

1lurer.am: Եթե Բուդապեշտը ռուսական գազի դիմաց վճարի ռուբլով, ինչը Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը չի բացառել, դա կդիտարկվի որպես Մոսկվայի դեմ եվրոպական պատժամիջոցների խախտում։ Այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Նա վստահեցրել է՝ քանի դեռ Բուդապեշտը նման վճարումներ չի կատարել, խնդիրներ չեն ծագի։ «Եվրամիությունը դեռ երբեք այսքան միասնական և վճռական չի եղել։ Յուրաքանչյուր անդամ երկիր պետք է մտածի՝ ուզո՞ւմ է արդյոք առաջինը խախտել այդ միասնությունը։ Կարծում եմ՝ ոչ»,- եզրափակել է Եվրահանձնաժողովի նախագահը։ Հունգարիայի նախարարների կաբինետից հայտնել են, որ ռուսական գազի դիմաց ռուբլով վճարելը չի համարվում եվրոպական պատժամիջոցների խախտում, քանի որ Բուդապեշտը և Մոսկվան գազի մատակարարման վերաբերյալ երկկողմ պայմանագիր են կնքել։
17:51 - 09 ապրիլի, 2022
Հունգարիան ռուսական գազի դիմաց ռուբլիով կվճարի, եթե Ռուսաստանը պահանջի․ Վիկտոր Օրբան

Հունգարիան ռուսական գազի դիմաց ռուբլիով կվճարի, եթե Ռուսաստանը պահանջի․ Վիկտոր Օրբան

Հունգարիան երեկ հայտարարել է, որ պատրաստ է ռուսական գազի դիմաց ռուբլով վճարել՝ խաթարելով ռուբլով վճարման Մոսկվայի պահանջին միասնական պատասխան տալու Եվրամիության ձգտումները, գրում է Reuters-ը։ Հունգարիան գազամատակարարման համար կվճարի ռուսական ռուբլով, եթե Ռուսաստանը պահանջի, ասել է երկրի վարչապետ Վիկտոր Օրբանը երեկ կայացած ասուլիսին։ Իսկ Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն ավելի վաղ հայտարարել էր, որ ԵՄ պաշտոնյաները «դեր չեն խաղում» Ռուսաստանից Հունգարիային մատակարարվող գազի հարցում, որի պայմաններն արձանագրված են հունգարական պետական MVM և ռուսական «Գազպրոմ» ընկերությունների միջև կնքված պայմանագրում։ Նշենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եվրոպական երկրներին զգուշացրել էր, որ մատակարարումները կարող են դադարեցվել, եթե գազի դիմաց վճարումները ռուբլով չկատարվեն։   Նորա Վանյան  
14:55 - 07 ապրիլի, 2022
«ԵՄ-ին հակառակվելով»՝ Հունգարիան ասում է, որ պատրաստ է ռուսական գազի դիմաց վճարել ռուբլով

«ԵՄ-ին հակառակվելով»՝ Հունգարիան ասում է, որ պատրաստ է ռուսական գազի դիմաց վճարել ռուբլով

Չորեքշաբթի օրը Հունգարիան հայտարարել է, որ պատրաստ է ռուսական գազի համար վճարել ռուբլիով՝ «հակառակվելով ԵՄ-ին», որը միասնական ճակատ էր ձևավորում՝ ընդդիմանալով արժույթով վճարումներ կատարելու Մոսկվայի պահանջին: Այս մասին գրում է Reuters-ը։ Հունգարիան առաքումների համար կվճարի ռուբլով, եթե Ռուսաստանը դա խնդրի, չորեքշաբթի մամուլի ասուլիսում ասել է երկրի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ ի պատասխան Reuters-ի հարցին։ Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անցյալ շաբաթ հայտարարել է, որ ռուսական գազ գնող եվրոպական երկրները դրա դիմաց պետք է վճարեն ռուբլիով, այլ ոչ թե դոլարով և եվրոյով, ինչպես նախկինում։  Ավելի վաղ Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն ասել էր, որ ԵՄ իշխանությունները «որևէ դեր չեն խաղում» Ռուսաստանի հետ գազի մատակարարման գործարքում, որ հիմնված է հունգարական ընկերության և «Գազպրոմ»-ի միջև կնքված երկկողմ պայմանագրի վրա: Եվրահանձնաժողովը չի մեկնաբանել այս հայտարարությունները։ Հունգարիան ԵՄ այն քիչ անդամ երկրներից է, որ մերժել եմ Մոսկվայի դեմ էներգետիկ պատժամիջոցները՝ ի պատասխան Ռուսաստանի՝ Ուկրաինայում «հատուկ ռազմական գործողության»: Թե ինչ է «նշանակում» գազի դիմաց ռուբլիով վճարումը, կարող եք կարդալ այստեղ։
20:59 - 06 ապրիլի, 2022
Ուկրաինայում իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ ԱԳ նախարարի հրամանով Հունգարիա է գործուղվել ԱԳՆ ներկայացուցիչ

Ուկրաինայում իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ ԱԳ նախարարի հրամանով Հունգարիա է գործուղվել ԱԳՆ ներկայացուցիչ

Ուկրաինայում իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ ԱԳ նախարարի հրամանով Հունգարիա է գործուղվել ԱԳՆ ներկայացուցիչ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի «Ֆեյսբուք»-ի էջում կատարված գրառումից: «Ներկայացուցիչը շուրջօրյա ռեժիմով պատասխանել է հեռախոսազանգերին, համագործակցել է Հունգարիայի պատկան գերատեսչությունների ներկայացուցիչների հետ, բազմաթիվ ՀՀ քաղաքացիների, նրանց ընտանիքի անդամ հանդիսացող Ուկրաինայի քաղաքացիների տրամադրել է հյուպատոսական աջակցություն (օրինակ՝ ապահովել է ՀՀ վերադարձի վկայականների տրամադրում), կազմակերպչական և այլ խնդիրների հետ կապված խորհրդատվություն: Անհրաժեշտության դեպքում կազմակերպվում է սահմանային անցակետերից մինչև Բուդապեշտ քաղաքացիների տեղափոխում և նրանց հետագա ճամփորդությունը Հայաստան: Մեր հայրենակիցները, անկախ նրանց քաղաքացիությունից, աջակցություն են ստանում նաև Հունգարիայի հայկական ինքնավարությունից»,- նշված է գրառման մեջ:
15:45 - 23 մարտի, 2022
Հունգարիան առաջարկել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններ վարել Բուդապեշտում

Հունգարիան առաջարկել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններ վարել Բուդապեշտում

Հունգարիան առաջարկել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններն ընթանան երկրի մայրաքաղաք Բուդապեշտում, և դեռ մերժում չի ստացել։ Այս մասին, ինչպես փոխանցում է «Ռիա նովոստին», ասել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն։ «Անցած գիշեր զանգահարեցի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին, իսկ հետո՝ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակին և ասացի, որ Բուդապեշտը պատրաստ է ընդունել երկու պատվիրակություններին։ Մենք պատրաստ ենք հարթակ տրամադրել ապահով և արդար պայմաններով բանակցությունների համար, որպեսզի մեր տարածաշրջանում, որքան հնարավոր է շուտ, խաղաղություն հաստատվի։ Երկու զրուցակիցներն էլ շնորհակալություն հայտնեցին առաջարկի համար։ Նրանցից ոչ մեկը չմերժեց այն։ Նրանք նշեցին, որ դեռ պետք է շարունակեն ներքին բանակցությունները։ Հուսով եմ, որ բանակցությունները, որտեղ էլ որ անցկացվելու լինեն, կսկսվեն հնարավորինս շուտ»,- ասել է նա ֆեյսբուքյան տեսաուղերձում։  
00:48 - 27 փետրվարի, 2022
Օրբանն առաջին անգամ ակնարկել է Եվրամիությունից Հունգարիայի դուրս գալու հնարավորության մասին |hetq.am|

Օրբանն առաջին անգամ ակնարկել է Եվրամիությունից Հունգարիայի դուրս գալու հնարավորության մասին |hetq.am|

hetq.am:  Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն առաջին անգամ ակնարկել է Բուդապեշտի՝ Եվրամիության կազմից դուրս գալու հնարավորության մասին։ Համապատասխան հայտարարությունը աջ պոպուլիստական «ՖԻԴԵՍ-Հունգարական քաղաքացիական միություն» կուսակցության առաջնորդն արել է շաբաթ օրը՝ փետրվարի 12-ին։ Deutsche Welle-ի փոխանցմամբ Օրբանը հանդես է եկել ժողովրդին ուղղված ուղերձով՝ այդպիսով սկսելով կառավարության ղեկավարի պաշտոնին վերընտրվելու իր քարոզարշավը։  Քաղաքական գործչի պնդմամբ Եվրամիությունը վարում է «սուրբ պատերազմ, ջիհադ»՝ օրենքի գերակայության կարգախոսի տակ։ Նա Բրյուսելից պահանջել է «համբերություն» ցուցաբերել Հունգարիայի նկատմամբ։ Հակառակ պարագայում, ըստ Վիկտոր Օրբանի, միևնույն ճանապարհով կողմերը չեն կարողանա գնալ։  Իր մեկնաբանությունն Օրբանն արել է մի քանի օր առաջ այն բանից, երբ ԵՄ դատարանը պետք է որոշում կայացնի Եվրամիության իրավունքի գերակայության նոր մեխանիզմի վերաբերյալ՝ ի պատասխան Հունգարիայի և Լեհաստանի հայցերի։ Նախատեսվում է, որ Հունգարիայում խորհրդարանական ընտրությունները կկայանան ապրիլի 3-ին։ Առավել մանրամասն՝ hetq.am-ում Լուսանկարը՝ John Thys/Pool/AP
21:40 - 13 փետրվարի, 2022