Հունգարիան չի աջակցի ռուսական էներգետիկ հատվածի նկատմամբ որևէ պատժամիջոցի սահմանմանը
20:19 - 07 մարտի, 2022

Հունգարիան չի աջակցի ռուսական էներգետիկ հատվածի նկատմամբ որևէ պատժամիջոցի սահմանմանը

Բուդապեշտը չի աջակցում ռուսական էներգետիկ հատվածի նկատմամբ որևէ պատժամիջոցի սահմանմանը։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Հունգարիայի ֆինանսների նախարար Միխայ Վարգային։

Ինչպես փոխանցում է Reuters գործակալությունը,  նրա խոսքով՝ «այդ ոլորտում պատժամիջոցների ընդլայնումը լուրջ վտանգ է ներկայացնում ֆորինտի (Հունգարիայի ազգային արժույթը-խմբ․) համար»:

Նախարարն ընդգծել է, որ ԵՄ-ի սահմանափակող միջոցներն արդեն իսկ զգալի վնաս են հասցրել հունգարական տնտեսությանը, մասնավորապես՝ ֆորինտին։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել