Հունգարիան ցանկանում է մեծացնել Ռուսաստանից մատակարարվող բնական գազի ծավալները. Սիյարտո |1lurer.am|
22:03 - 21 հուլիսի, 2022

Հունգարիան ցանկանում է մեծացնել Ռուսաստանից մատակարարվող բնական գազի ծավալները. Սիյարտո |1lurer.am|

1lurer.am: Հունգարիայի կառավարությունը կցանկանար, որ Ռուսաստանից մատակարարվող բնական գազի ծավալները մեծացվեն։ Այդ մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն Մոսկվայում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը:

Նա նշել է, որ ներկայիս միջազգային իրադրությունում Հունգարիայի համար ամենակարևորն էներգետիկ անվտանգության ապահովման հարցն է, ինչն, ըստ Սիյարտոյի, Բուդապեշտի և Մոսկվայի համագործակցության առանցքային թեմաներից է:

Հունգարիայի ԱԳ նախարարի խոսքով՝ երկրի կառավարությունը որոշում է ընդունել լրացուցիչ 700 մլն խմ գազ գնել, սակայն առանց ռուսական աղբյուրների դա հնարավոր չի լինի անել:

Սերգեյ Լավրովն իր հերթին հավաստիացրել է, որ Մոսկվան անհապաղ կդիտարկի այդ հարցը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել