ԵՄ

Եվրոպական միությունը (ԵՄ) իրավունքի քաղաքական համայնք է, որի նպատակն է Եվրոպայի երկրների ու ժողովուրդների ինտեգրման ու կառավարման գործառույթի կազմակերպումը: Հիմնվել է 1993 թվականի նոյեմբերի 1-ին, բաղկացած է եվրոպական 27 երկրներից։ ԵՄ կառույցներն են Եվրոպական խորհրդարանը, Եվրամիության խորհուրդը, Եվրոպական խորհուրդ, Եվրոպական խորհուրդ, Եվրամիության Արդարադատության դատարանը, Հաշիվների դատարանը, Եվրոպական կենտրոնական բանկը։

Լիսաբոնյան համաձայնագրի ընդունմամբ՝ Եվրոպական արտաքին գործերի ծառայության պատասխանատվության տակ անցան Եվրոպական միությունը և իր քաղաքացիներին ներկայացնող 140 պատվիրակությունները և գրասենյակները:

Հայաստանում Եվրոպական միության դեսպանն ու ԵՄ պատվիրակության ղեկավարն է Ն.Գ. Անդրեա Վիկտորին։

Հայաստանն արժանի է մեր լիակատար աջակցությանը․ Օլիվեր Վարհելի
 |armenpress.am|

Հայաստանն արժանի է մեր լիակատար աջակցությանը․ Օլիվեր Վարհելի |armenpress.am|

armenpress.am: Հաշվի առնելով Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա՝ Հայաստանը բարդ իրավիճակում է հայտնվել, քանի որ ստիպված է իր անվտանգության հարցում հենվել մի երկրի վրա, որն ագրեսիա է իրականացնում հարևան երկրի դեմ։ Այս համատեքստում Հայաստանը հայացքն ուղղել է դեպի Եվրոպական Միություն՝ որպես իր հիմնական գործընկեր: Այս մասին ասել է Ընդլայնման և հարևանության հարցերով եվրահանձնակատար Օլիվեր Վարհելին՝ ելույթ ունենալով ԵՄ-Հայաստան հարաբերությունների վերաբերյալ Եվրոպական խորհրդարանում կայացած քննարկմանը: «Հաշվի առնելով ժողովրդավարության, հիմնարար ազատությունների, օրենքի գերակայության և կոռուպցիայի դեմ պայքարի հարցերում բարեփոխումների կայուն առաջընթացը՝ Հայաստանն արժանի է մեր լիակատար աջակցությանը։ Մեր Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը Հայաստանի ներքին բարեփոխումների օրակարգի նախագիծն է։ Այն արդեն ավելի քան երկու տարի է՝ լիովին ուժի մեջ է», - նշել է եվրահանձնակատարը: Օլիվեր Վարհելին հավելել է, որ ԵՄ Տնտեսական և ներդրումային պլանն ունի ավելի քան 2,6 միլիարդ եվրո պետական և մասնավոր ներդրումների հավաքագրման ներուժ, և արդեն տարբեր ծրագրեր են իրականացվում Հայաստանում՝ աջակցելով սոցիալ-տնտեսական զարգացմանը: Վկայակոչելով ԵՄ-Հայաստան հարաբերությունների զեկույցը, որը ներկայացրել է ԵԽ պատգամավոր Անդրեյ Կովաչովը, Վարհելին նշել է, որ Հայաստանում դեռ շատ անելիքներ կան՝ կապված դատական ոլորտի, խտրականության դեմ պայքարի, գենդերային հավասարության, խոցելի խմբերի պաշտպանության և արտաքին ապատեղեկատվության զսպման հետ: Վարհելին շեշտել է, որ Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների սահմանումից հետո ավելացել է ԵՄ-Հայաստան առևտրաշրջանառությունը, սակայն ավելացել է նաև Հայաստան-Ռուսաստան առևտրաշրջանառությունը: «Թեև մենք ողջունում ենք մեր ավելի ինտենսիվ փոխանակումները Հայաստանի հետ՝ պայմանավորված երկրի աշխարհագրական դիրքով, այն նաև այն գործընկեր երկրներից է, որի հետ մենք մտադիր ենք ավելի սերտ համագործակցել՝ կանխելու պատժամիջոցների շրջանցումը», - հավելել է եվրահանձնակատարը: Նա ընդգծել է, որ ԵՄ-ն ավելի ակտիվորեն է ներգրավվել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությանը նպաստելու գործում, և դրա մեջ անձնական շահագրգռվածություն ունի Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը՝ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի աջակցությամբ: Օլիվեր Վարհելին նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կան հրատապ լուծման ենթակա բազմաթիվ հարցեր, որոնցից մեկը Լաչինի միջանցքով տեղաշարժի խոչընդոտն է, իսկ մարտի 5-ի ողբերգական միջադեպը (խմբ․ մարտի 5-ին Արցախում ադրբեջանցի դիվերսանտների հարձակման հետևանքով զոհվել են Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանության 3 ծառայողներ) ցույց տվեց, որ տարածաշրջանում իրավիճակը «դյուրավառ» է: Եվրահանձնակատարը նաև անդրադարձել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելությանը, որը հետևում է տեղում անվտանգային իրավիճակին և զեկուցում դրա մասին: «Սա ևս մեկ կոնկրետ և էական տարր է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին աջակցելու Եվրամիության ջանքերում», - եզրափակել է Վարհելին: Հիշեցնենք՝ երեկ Եվրոպական խորհրդարանը կողմ քվեարկեց ԵՄ-ՀՀ հարաբերությունների վերաբերյալ բանաձևին:
15:18 - 16 մարտի, 2023
Հայաստանի և Ադրբեջանի շփման գծի երկայնքով հրադադարի հաճախակի խախտումները մտահոգիչ են. Տոյվո Կլաար
 |1lurer.am|

Հայաստանի և Ադրբեջանի շփման գծի երկայնքով հրադադարի հաճախակի խախտումները մտահոգիչ են. Տոյվո Կլաար |1lurer.am|

1lurer.am: Հարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի հաճախակի խախտումներին: «10 օր առաջ տեղի ունեցած մահացու միջադեպից հետո շփման գծի և միջազգային սահմանի երկայնքով հրադադարի հաճախակի խախտումների մասին վերջին հաղորդագրությունները մտահոգության տեղիք են տալիս։ ԵՄ-ն խստորեն զսպվածության կոչ է անում՝ կանխելու ցանկացած հետագա էսկալացիան։ Բռնությունն ու հարկադրանքի միջոցները չեն կարող տարբերակ լինել երկխոսության և հարաբերությունների կարգավորման ուղղությամբ աշխատանքում։ Ինչպես բազմիցս կրկնվել է, ԵՄ-ն նաև վերահաստատում է Լաչինի միջանցքով տեղաշարժման ազատությունն ու անվտանգությունն ամբողջությամբ վերականգնելուն, Ղարաբաղում գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումներն ու հեռահաղորդակցական ծառայությունների անխափան աշխատանքն ապահովելուն ուղղված իր կոչը»,- ասված է հայտարարության մեջ:
20:29 - 15 մարտի, 2023
Կայուն կարգավորման համար անհրաժեշտ է ԼՂ բնակչության իրավունքների և անվտանգության երաշխավորումը․ ԵԽ զեկույց |armenpress.am|

Կայուն կարգավորման համար անհրաժեշտ է ԼՂ բնակչության իրավունքների և անվտանգության երաշխավորումը․ ԵԽ զեկույց |armenpress.am|

armenpress.am: Եվրոպական խորհրդարանը կողմ քվեարկեց ԵՄ-ՀՀ հարաբերությունների վերաբերյալ բանաձևին: Բանաձևին կողմ քվեարկեց 534 պատգամավոր, դեմ՝ 10, ձեռնպահ՝ 66: Զեկույցում բանավոր փոփոխություններ առաջարկվեցին, մասնավորապես՝ դատապարտել Լաչինի միջանցքի շարունակական շրջափակումը, որը վատթարացնում է Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամը, ինչպես նաև դատապարտել ադրբեջանական կողմի և Լեռնային Ղարաբաղի հայերի միջև մարտի 5-ին տեղի ունեցած միջադեպը, որը հանգեցրեց զոհերի՝ վտանգի տակ դնելով խաղաղության հաստատման գործընթացը: Բանավոր փոփոխությունները ևս ընդունվեցին: Եվրոպական խորհրդարանին ներկայացված զեկույցում նշվում է, որ վերջին 30 տարվա ընթացքում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, ինչպես նաև Ադրբեջանի վերջին ներխուժումը Հայաստանի ինքնիշխան տարածք տասնյակ հազարավոր տուժածների, մեծ ավերածությունների և հարյուր հազարավոր մարդկանց տեղահանման պատճառ է դարձել, սակայն Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը դեռ չի լուծվել: Փաստաթղթում ներկայացվում են Ադրբեջանի հարձակումները Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում, Հայաստանի ինքնիշխան տարածքի մի մասի բռնազավթումն Ադրբեջանի կողմից, քաղաքացիական ենթակառուցվածքների գնդակոծությունները, հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց արտադատական սպանությունները, Լաչինի միջանցքով քաղաքացիական երթևեկության արգելափակումը: Զեկույցում նշվում է, որ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կայուն կարգավորման համար հարկավոր է դադարեցնել բռնությունը, երաշխավորել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքները և անվտանգությունը:  Փաստաթուղթն ուշադրություն է հրավիրում այն բանի վրա, որ Հայաստանը Transparancy International հակակոռուպցիոն կենտրոնի ինդեքում 2016-2021 թթ.-ին 16 կետով բարելավել է իր դիրքերը, զգալի ժողովրդավարական առաջընթաց է գրանցել և դրական քայլեր ձեռնարկել կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում: «Այդուհանդերձ, 2021 թ.-ին հակակոռուպցիոն և դատական խոստացված բարեփոխումները դանդաղել են համավարակի և Լեռնային Ղարաբաղի նոր հակամարտության առաջացրած քաղաքական և տնտեսական ճգնաժամի հետևանքով», - նշվում է զեկույցում: Զեկույցում նաև նշվում է, որ իր հարևան երկրների շարքում Հայաստանն առաջատար դիրքեր է գրավում Economist Intelligence Unit-ի 2021 թ. ժողովրդավարության ինդեքսում և «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության՝ 2022 թ.-ի մամուլի ազատության ինդեքսում: Ամբողջական զեկույցը կարող եք կարդալ այստեղ:  
17:15 - 15 մարտի, 2023
Վրաստանում մի խումբ ծայրահեղ աջ ակտիվիստներ խորհրդարանի շենքի դիմացից իջեցրել և այրել են Եվրամիության դրոշը

Վրաստանում մի խումբ ծայրահեղ աջ ակտիվիստներ խորհրդարանի շենքի դիմացից իջեցրել և այրել են Եվրամիության դրոշը

Վրաստանում մի խումբ ծայրահեղ աջ ակտիվիստներ օրվա սկզբին երկրի խորհրդարանի շենքի դիմացի ձողից իջեցրել և այրել են Եվրամիության դրոշը։ Ակտիվիստները այրել են դրոշը՝ երկրի եվրաինտեգրման նկրտումներին դեմ հայտարարություններ անելով։ Նրանք ԵՄ խորհրդանիշը փոխարինել են վրացական դրոշով։ «Եվրամիության դրոշը խորհրդարանի դիմաց կվերադարձվի պատշաճ պատվով»,- լրագրողներին ասել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։ Ինչպես նշեց Պապուաշվիլին, Եվրամիության դրոշը պղծելու պատճառով անձը կբացահայտվի և համապատասխանաբար կպատժվի վարչական ընթացակարգով։ «Ես կարձագանքեմ խորհրդարանի շենքի դիմաց ԵՄ դրոշի պղծմանը։ Գիտեք, որ մեր գումարման խորհրդարանը պատժելի է դարձրել Եվրամիության և այլ երկրների դրոշները պղծումը, որոնք կանգնեցված են վարչական շենքի դիմաց։ ՆԳՆ-ից հայտարարություն կար նաև, որ ով խախտել է Եվրամիության դրոշը, կբացահայտվի և կպատժվի վարչական կանոններով։ Տխուր է այն, ինչ տեսնում ենք։ Ռադիկալիզմը ծնում է արմատականություն: Նման պահվածքն անընդունելի է, անկախ նրանից, թե ումից է դա գալիս։ Համապատասխանաբար, գիտեք, դրոշի ձողը ևս վնասված է, այն կվերականգնվի, և դրոշը կվերադառնա իր տեղը»,- ասել է Շալվա Պապուաշվիլին։
17:27 - 14 մարտի, 2023
«ԵՄ հատուկ ներկայացուցիչն ակնհայտորեն անտեսում է տեղի ունեցող իրադարձությունների ընդհանուր ենթատեքստը»․ Արցախի ԱԳՆ-ն արձագանքը՝  Տոյվո Կլաարի հայտարարություններին

«ԵՄ հատուկ ներկայացուցիչն ակնհայտորեն անտեսում է տեղի ունեցող իրադարձությունների ընդհանուր ենթատեքստը»․ Արցախի ԱԳՆ-ն արձագանքը՝ Տոյվո Կլաարի հայտարարություններին

Արցախի ԱԳՆ-ն մեկնաբանություն է տարածել Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի կողմից արված հայտարարության կապակցությամբ։ Հիշեցնենք, որ մարտի 8-ին Տոյվո Կլաարը հարցազրույց էր տվել ադրբեջանական ԱՊԱ գործակալությանը, որում նշել էր․ «Առաջին հերթին, ես կարծում եմ, որ Լաչինի միջանցքով տեղափոխվող բեռների թափանցիկության ապահովման գաղափարը լիովին օրինական է։ Որովհետև մենք չենք ցանկանում, որ Լաչինի ճանապարհն օգտագործվի լարվածությունը մեծացնող բեռների տեղափոխման համար և որևէ ռազմական կամ անօրինական նպատակներով»։ Կլաարը նշել էր նաև, որ իր կարծիքով՝ այս թափանցիկության հասնելու ուղիները քննարկումների ու բանակցությունների առարկա են․ «Կարծում եմ՝ մի քանի միջոց կա դա անելու։ Ենթադրում եմ, որ դրանցից որոշները նախկինում քննարկվել են։ Օրինակ՝ ունենալ լրացուցիչ սարքավորումներ անցակետում, որ ռուսները կարողանան ավելի լավ վերահսկել այդ շրջանում փոխադրումները։ Կա մի քանի միջոց դա անելու, կարծում եմ՝ կարևոր է դրանք մանրամասն քննարկելը», - նրա խոսքը մեջբերել է լրատվամիջոցը։ «Ի գիտություն ենք ընդունել Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի կողմից 2023 թվականի մարտի 9-ին սոցիալական ցանցերում արված գրառումը: Այդուհանդերձ, ավելի վաղ՝ մարտի 8-ին ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում Լաչինի միջանցքի շրջափակման հետ կապված իրավիճակի վերաբերյալ նրա արտահայտությունները լուրջ հարցեր են առաջացնում չեզոք միջնորդի կարգավիճակին դրանց համապատասխանության առումով, որին հավակնում է ԵՄ հատուկ ներկայացուցիչը: Խոսելով Լաչինի միջանցքի վերաբերյալ Ադրբեջանի մոտեցումների ենթադրյալ լեգիտիմության մասին՝ ԵՄ հատուկ ներկայացուցիչն ակնհայտորեն անտեսում է տեղի ունեցող իրադարձությունների ընդհանուր ենթատեքստը։ Իսկ ենթատեքստն այն է, որ Ադրբեջանն արդեն գրեթե երեք ամիս ապօրինաբար արգելափակում է Լաչինի միջանցքը՝ խախտելով ոչ միայն 2020 թ. նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, այլև կոպտորեն ոտնահարելով Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքները։ Լաչինի միջանցքի նկատմամբ վերահսկողության անհրաժեշտության պատրվակով՝ մարտի 5-ին Ադրբեջանի զինված ուժերը դիմել են ահաբեկչական գործողության՝ կյանքից զրկելով Արցախի Հանրապետության Ոստիկանության երեք սպայի և ծանր վիրավորելով ևս մեկին։ Հարկ է ընդգծել, որ Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ Ադրբեջանի բոլոր փաստարկները, այդ թվում՝ միջանցքն իբր ռազմական նպատակներով օգտագործելու մասին թեզը, հանգամանալից ուսումնասիրությունից հետո մերժվել են ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի կողմից, որը պարտավորեցրել է Ադրբեջանին ապահովելու մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղություններով։ Կրկին հիշեցնում ենք, որ Արդարադատության միջազգային դատարանի որոշումներն իրավաբանորեն պարտադիր ուժ ունեն, որի մասին հայտարարել են նաև ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչները։ Ադրբեջանի անօրինական հավակնությունները սատարող նման արտահայտություններն Ադրբեջանի կողմից ընկալվում են որպես Արցախի էթնիկ զտման հանցավոր քաղաքականության թողտվություն, որի հիմքում ընկած է Արցախի ժողովրդի կյանքի, ինքնորոշման, ազատության և խաղաղ զարգացման անքակտելի իրավունքների ժխտումը։ Ադրբեջանը ձգտում է ստեղծել այնպիսի պայմաններ, որոնց դեպքում ոչինչ չի խանգարի Բաքվին ուժի միջոցով վերահսկողություն սահմանել Արցախի ողջ տարածքի վրա և ավարտին հասցնել Արցախը հայաթափելու իր հանցավոր ծրագրերը։ Եթե ԵՄ հատուկ ներկայացուցիչն իսկապես մտահոգված է տարածաշրջանում լարվածությունը սրող գործողություններով, ապա խորհուրդ ենք տալիս ուշադրություն դարձնել Ադրբեջանի ռազմական սադրանքներին, ագրեսիվ և ռազմատենչ հայտարարություններին, ինչպես նաև Արցախի օկուպացված տարածքներում նոր զորամասերի և այլ ռազմական ենթակառուցվածքների տեղակայմանը»։
15:57 - 11 մարտի, 2023
ԵՄ-ն կոչ է անում Ադրբեջանին դուրս գալ ՀՀ օկուպացված տարածքից, վերադառնալ մինչև սեպտեմբերի 12-ի սահմանները. Նիդերլանդների ԱԳ նախարար |armenpress.am|

ԵՄ-ն կոչ է անում Ադրբեջանին դուրս գալ ՀՀ օկուպացված տարածքից, վերադառնալ մինչև սեպտեմբերի 12-ի սահմանները. Նիդերլանդների ԱԳ նախարար |armenpress.am|

armenpress.am: Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Վոպկե Հուքստրան շեշտել է Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքի օկուպացիայի փաստն՝ ընդգծելով, որ ԵՄ կոչ է անում Ադրբեջանին վերադառնալ մինչև 2022 թվականի սեպտեմբերի 12-ի սահմանները։ Ինչպես տեղեկացնում է Նիդերլանդների հայկական կազմակերպությունների ֆեդերացիան՝ նախարարն այս մասին ասել է՝ ի պատասխան խորհրդարանական մի քանի խմբակցությունների՝ Դավոսում Նիդերլանդների և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման վերաբերյալ հարցերին: Վոպկե Հուքստրան տեղեկացրել է, որ Դավոսում հունվարին վարչապետ Ռյուտեի և նախագահ Ալիևի միջև կայացած հանդիպումը նախաձեռնվել է նիդերլանդական կողմից՝ Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով մտահոգությունները փոխանցելու նպատակով, որի ընթացքում Նիդերլանդների վարչապետն ընգծել է, որ Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչությունը չպետք է քաղաքական իրավիճակի զոհ դառնա և կարևորել է Լաչինի միջանցքի ապաշրջափակումը՝ ի կատարումն 2020 թ. եռակողմ համաձայնության։ ԱԳ նախարարը տեղեկացրել է, որ Նիդերլանդները ԵՄ և ԵԽ շրջանակներում ևս ակտիվորեն աշխատում են Լաչինի միջանցքի ապաշրջափակման նպատակով՝ նշելով, նաև որ Ադրբեջանը վատ է կատարում ՄԻԵԴ վճիռները։  Խորհրդարանականների հարցերին պատասխաններում Նիդերլանդների ԱԳ նախարարը հաստատել է, որ Ադրբեջանը Ռուսաստանից գազ է ներկրում Եվրամիության հանդեպ իր պարտավորությունների կատարումը ապահովելու համար և ընդգծել, որ այդ հարցը բարձրացվելու է Եվրահանձնաժողովի կողմից։  Նախարար Վոպկե Հուքստրան վերահաստատել է Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքի օկուպացիան՝ ընդգծելով, որ ԵՄ կոչ է անում Ադրբեջանին վերադառնալ մինչև 12.09.2022թ. սահմանները։ Պատասխաններում նախարարն անդրադարձել է նաև Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների խնդրին՝ հավաստիացնելով, որ վերջիններիս հայրենադարձման անհրաժեշտությունը մշտապես բարձրացվում է Ադրբեջանի պաշտոնյաների հետ բանակցություններում։
21:23 - 09 մարտի, 2023
Բռնությանն արդարացում չկա, բոլոր հարցերը պետք է լուծվեն միայն բանակցությունների միջոցով. Տոյվո Կլաար

Բռնությանն արդարացում չկա, բոլոր հարցերը պետք է լուծվեն միայն բանակցությունների միջոցով. Տոյվո Կլաար

Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել գնալ երկխոսության։ «Մեծապես անհանգստացած եմ վերջին մահացու բախումների և կրակոցների մասին նոր հաղորդումներով: Բռնությանն արդարացում չկա, բոլոր հարցերը պետք է լուծվեն միայն բանակցությունների միջոցով: Տարածաշրջանը բավականաչափ տուժել է մարտերից։ Հիմա ժամանակն է միասին աշխատելու դիմացկուն, արդար խաղաղության համար»,- թվիթերյան իր էջում գրել է Կլաարը։  Հիշեցնենք, որ Արցախի ՆԳՆ ոստիկանությունը հայտնել էր, որ մարտի 5-ի առավոտյան ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում թիրախավորել և կրակ է բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։  Դիվերսիոն ներթափանցման հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող, ևս մեկ ծառայող ստացել է կրծքավանդակի հրազենային վիրավորում և գտնվում է հանրապետական բժշկական կենտրոնում:
16:23 - 09 մարտի, 2023
Վրաստանում ԵՄ պատվիրակությունը ողջունել է «Օտարերկրյա գործակալների մասին» օրինագծի հետկանչումը խորհրդարանից

Վրաստանում ԵՄ պատվիրակությունը ողջունել է «Օտարերկրյա գործակալների մասին» օրինագծի հետկանչումը խորհրդարանից

Վրաստանում Եվրամիության պատվիրակությունը ողջունել է «Օտարերկրյա գործակալների մասին» օրինագծի հետկանչումը երկրի խորհրդարանից: Պատվիրակության թվիթերյան միկրոբլոգում գրված է. «Մենք ողջունում ենք իշխող կուսակցության հայտարարությունը «Օտարերկրյա ազդեցության» մասին օրինագիծը հետ կանչելու վերաբերյալ: Վրաստանի բոլոր քաղաքական առաջնորդներին կոչ ենք անում վերսկսել Եվրամիության հետ ինտեգրմանն ուղղված բարեփոխումները ներառական և կառուցողական ձևով և Վրաստանի 12 առաջնահերթություններին համապատասխան՝ հասնելու ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակի»։ Հիշեցնենք՝ Վրաստանի խորհրդարանը մարտի 7-ին 76 կողմ, 13 դեմ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունել էր «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենսդրական փաթեթը, որը խորհրդարան էր բերել «Վրացական երազանք» կուսակցության շարքերը լքած և հակաարևմտյան շարժում ձևավորած «Ժողովրդի ուժը» շարժումը: Փաթեթը ենթադրում էր «օտարերկրյա գործակալներ» կոչել բոլոր այն ոչ բիզնես իրավաբանական անձանց ու լրատվամիջոցներին, որոնց եկամուտների ավելի քան 20 տոկոսը ֆինանսավորում են օտար ուժերը։ Հեղինակներն այն համարում են «ամերիկյան», ընդդիմախոսները՝ «ռուսական»։ Օրինագծի՝ առաջին ընթերցմամբ ընդունմանը հաջորդեցին ցույցերը, բողոքի, անհնազանդության ակցիաները Թբիլիսում, որոնք ոստիկանությունն ուժի գործադրմամբ ցրեց: Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը և «Ժողովրդի ուժ» հասարակական շարժումն այսօր հայտարարեցին օրինագիծը խորհրդարանից հետ կանչելու որոշման մասին։
12:58 - 09 մարտի, 2023
Վրաստանի  ՀՔԾ-ն հետաքննություն է սկսել ՆԳՆ աշխատակիցների կողմից լիազորությունները հնարավոր չարաշահելու փաստի առթիվ

Վրաստանի ՀՔԾ-ն հետաքննություն է սկսել ՆԳՆ աշխատակիցների կողմից լիազորությունները հնարավոր չարաշահելու փաստի առթիվ

Վրաստանի Հատուկ քննչական ծառայությունը հետաքննություն է սկսել երկրի ՆԳՆ աշխատակիցների կողմից, հանրահավաքի մասնակիցների նկատմամբ բռնություն գործադրելով, լիազորությունները հնարավոր չարաշահելու փաստի առթիվ։ Այս մասին, 1tv.ge-ի փոխանցմամբ, հազորդագրություն է տարածել ծառայությունը։ Հիշեցնենք՝ Վրաստանի խորհրդարանը երեկ 76 կողմ, 13 դեմ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենսդրական փաթեթը, որը ենթադրում է «օտարերկրյա գործակալներ» կոչել բոլոր այն ոչ բիզնես իրավաբանական անձանց ու լրատվամիջոցներին, որոնց եկամուտների ավելի քան 20 տոկոսը ֆինանսավորում են օտար ուժերը։ Հեղինակներն այն համարում են «ամերիկյան», ընդդիմախոսները՝ «ռուսական»։  Հարյուրավոր ցուցարարներ Վրաստանի խորհրդարանի դիմաց բողոքի ցույց են անցկացրել օրինագծի դեմ։ Ոստիկանությունը նրանց դեմ արցունքաբեր գազ և ջրանետ մեքենա է կիրառել։ ԱՄՆ դեսպանատունը քննադատել է օրինագծի առաջին ընթերցմամբ ընդունումը։ «Այսօր մութ օր է Վրաստանի ժողովրդավարության համար»,- ասված է դեսպանատան երեքշաբթի երեկոյան տարածած հաղորդագրության մեջ։ Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ օրինագիծն անհամատեղելի է ԵՄ-ի արժեքների հետ և հակասում է Վրաստանի՝ միությանն անդամակցելու նպատակներին։ Վրաստանի նախագահի խոսքով էլ՝ «օրինագիծը ոչ մեկին պետք չէ՝ բացի Մոսկվայից»։ Իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն, սակայն, պնդում է, որ «առանց պետական ​​լրտեսների ծրագրերից պաշտպանության՝ Վրաստանը չի դառնա ԵՄ անդամ և կկորցնի իր ինքնիշխանությունը»։     
15:09 - 08 մարտի, 2023
Շառլ Միշելը շատ է ցանկանում, որ Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդները կրկին հանդիպեն Բրյուսելում․ Տոյվո Կլաար

Շառլ Միշելը շատ է ցանկանում, որ Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդները կրկին հանդիպեն Բրյուսելում․ Տոյվո Կլաար

Եվրամիությունը երբեք նպատակ չի ունեցել հայ-ադրբեջանական խաղաղ կարգավորման գործընթացում մրցակցության մեջ մտնել։ Այս մասին ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությանը տված հարցազրույցում ասել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը:  «Մենք պարզապես ցանկանում ենք աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը։ Մեզ համար երբեք չի եղել բրյուսելյան գործընթաց ընդդեմ այլ գործընթացի։ Եվ մեր դիրքորոշումն այս առումով միշտ եղել է այն, որ ով էլ լինի արտաքին դերակատարը, եթե կողմերը ցանկանում են աջակցել նրան և շահագրգռված են դրանում, մենք ուրախ կլինենք աշխատել նրանց հետ և համակարգել այդ գործընթացը նրանց հետ։ Այդ իմաստով մենք երբեք չենք ցանկացել որևէ մրցակցային գործընթաց»,- ընդգծել է Կլաարը։ Նա նշել է, որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի ըմբռնումն այն է, որ կարևոր է երկու առաջնորդներին վերադարձնել Բրյուսել․ «Խոսքը ոչ միայն Բրյուսելի, այլ նաև նրա մասին է, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև արդեն մի քանի ամիս է՝ հանդիպում չի եղել», - ասել է Կլաարը՝ նշելով՝ Միշելը ցանկանում է կրկին եռակողմ հանդիպում անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ։ «Մի քանի շաբաթ առաջ նա հանդիպել է առաջնորդների հետ Մյունխենում։ Այժմ մենք սպասում ենք, որ մոտ ապագայում առաջնորդները կրկին կհանդիպեն Բրյուսելում»։
13:51 - 08 մարտի, 2023
«Չենք ուզում Լաչինի միջանցքով տեղափոխվեն լարվածություն առաջացնող բեռներ»․ Կլաարը՝ Բաքվում |factor.am|

«Չենք ուզում Լաչինի միջանցքով տեղափոխվեն լարվածություն առաջացնող բեռներ»․ Կլաարը՝ Բաքվում |factor.am|

factor.am: Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Բաքվում ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ «Լաչինի միջանցքով անցնող բեռների թափանցիկության ապահովման գաղափարն իրավաչափ է»։ «Առաջին հերթին, ես կարծում եմ, որ Լաչինի միջանցքով տեղափոխվող բեռներիի թափանցիկության ապահովման գաղափարը լիովին օրինական է։ Որովհետև մենք չենք ցանկանում, որ Լաչինի ճանապարհն օգտագործվի լարվածությունը մեծացնող բեռների տեղափոխման համար և որևէ ռազմական կամ անօրինական նպատակներով»,- ասել է Կլաարը՝ չմանրամասնելով, թե ինչ նկատի ունի։ «Թափանցիկությունը միանգամայն ճիշտ է: Իմ կարծիքով՝ այս թափանցիկության հասնելու ուղիներն ու միջոցները քննարկումների ու բանակցությունների առարկա են։ Կարծում եմ՝ մի քանի միջոց կա դա անելու։ Ենթադրում եմ, որ դրանցից որոշները նախկինում քննարկվել են։ Օրինակ՝ ունենալ լրացուցիչ սարքավորումներ անցակետում, որ ռուսները կարողանան ավելի լավ վերահսկել այդ շրջանում փոխադրումները։ Կա մի քանի միջոց դա անելու, կարծում եմ՝ կարևոր է դրանք մանրամասն քննարկելը»,- ասել է ԵՄ պաշտոնյան՝ հավելելով․ «Իհարկե, մեր կարծիքն այն է, որ թափանցիկությունն իսկապես օրինական է։ Սակայն, միևնույն ժամանակ, մարդկանց համար, Ղարաբաղի հայերի համար կարևոր է, որ նրանք ունեն անվտանգ տեղաշարժի հնարավորության զգացում»։
13:26 - 08 մարտի, 2023
ԵՄ-ն Ադրբեջանին և բոլոր պատասխանատուներին կոչ է անում երաշխավորել Լաչինի միջանցքով տեղաշարժվելու ազատությունն ու անվտանգությունը |factor.am|

ԵՄ-ն Ադրբեջանին և բոլոր պատասխանատուներին կոչ է անում երաշխավորել Լաչինի միջանցքով տեղաշարժվելու ազատությունն ու անվտանգությունը |factor.am|

factor.am: ԵՄ-ն կոչ է անում Ադրբեջանին երաշխավորել Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունը։ Այս մասին ասված է Ժնևում ԵՄ տարածած հայտարարության մեջ։ «ԵՄ-ն շարունակում է մտահոգված լինել, որ Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի շարունակական խախտումն ազդում է Լեռնային Ղարաբաղում մարդու իրավունքների վրա, ներառյալ առողջության, կրթության և սննդի իրավունքները: ԵՄ-ն կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին և բոլոր պատասխանատուներին երաշխավորել միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության և ենթարկվել Միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի հրամանին։ ԵՄ-ն Ադրբեջանին և Հայաստանին կոչ է անում շարունակել երկխոսությունը, այդ թվում՝ առաջնորդների մակարդակով։ Մենք անհամբեր սպասում ենք Եվրոպական խորհրդի նախագահ Միշելի խաղաղ գործընթացի շարունակությանը»,- ասված է հայտարարության մեջ։
11:49 - 08 մարտի, 2023
«Հայաստանում առաքելությամբ ԵՄ-ն փորձում է ամրանալ հետխորհրդային տարածքում»․Միությունում ՌԴ ներկայացուցիչ
 |factor.am|

«Հայաստանում առաքելությամբ ԵՄ-ն փորձում է ամրանալ հետխորհրդային տարածքում»․Միությունում ՌԴ ներկայացուցիչ |factor.am|

factor.am: ԵՄ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի պարտականությունները կատարող  Կիրիլ Լոգվինովը Ռիա Նովոստիի հետ զրույցում խոսել է  միության նոր պատժամիջոցների, ապրանքաշրջանառության, ինչպես նաև ռուսական սառեցված ակտիվների վերադարձի հնարավորությունների մասին։ Լոգվինովը անդրադարձել է նաև Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայմանը։ «Ինչ վերաբերում է Հայաստանում  ԵՄ առաքելության գործարկմանը, դա ոչ այլ ինչ է, քան Բրյուսելի փորձը, օգտագործելով հայ-ադրբեջանական հարաբերությունների մեջ Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք բերված արդյունքները,ամրապնդվել հետխորհրդային տարածքում՝ խաղալով ինչ-որ «միջնորդի» դեր։ Իհարկե, այստեղ կա նաև նշանակալի  հակառուսական բաղադրիչ՝ որպես անվտանգության երաշխավորի՝ մեր երկրի պատմական դերը  չեզոքացնելու։ Նման «լավ մտադրությունները» ԵՄ-ին առաջնորդում են նաև Մոլդովայում։ Եղած տեղեկատվության համաձայն՝ Բրյուսելը ծրագրեր ունի այնտեղ իր քաղաքացիական առաքելության տեղակայման շուրջ»,-ասել է ՌԴ ներկայացուցիչը։
13:51 - 07 մարտի, 2023
ԵՄ-ն կոչ է անում մանրամասն հետաքննել Արցախում ոստիկանների վրա ադրբեջանական հարձակումը
 |armenpress.am|

ԵՄ-ն կոչ է անում մանրամասն հետաքննել Արցախում ոստիկանների վրա ադրբեջանական հարձակումը |armenpress.am|

armenpress.am: Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության խոսնակ Պետեր Ստանոն անդրադարձել է Արցախում ոստիկանների վրա Ադրբեջանի դիվերսիոն խմբի հարձակմանը: «ԵՄ-ն ցավում է երեկ ղարաբաղյան շփման գծում բռնկված բռնության համար, որը հանգեցրել է առնվազն հինգ զոհի։ Այս մահացու դեպքի հետ կապված հանգամանքները պետք է մանրամասն հետաքննվեն։ Մենք կոչ ենք անում բոլոր շահագրգիռ կողմերին զսպվածություն ցուցաբերել՝ կանխելու հետագա գործողությունները, որոնք կարող են ավելի խաթարել տարածաշրջանային կայունությունը և սպառնալ խաղաղ գործընթացին»,- այս մասին ասվում է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ: 2023 թվականի մարտի 5-ին ժամը 10։00-ի սահմաններում Ադրբեջանի Հանրապետության զինուժի դիվերսիոն խումբը Արցախի Հանրապետության տարածքում՝ «Ղայբալիշեն» կոչվող տեղանքից արևմուտք ընկած հատվածում, իրականացրել է դիվերսիոն հարձակում: Կիրառելով տարբեր տրամաչափի զինատեսակներ՝ դիվերսիոն խումբը հարձակվել է նկարագրված տեղանքով անցնող ԱՀ ՆԳՆ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության ծառայողական «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայի վրա՝ ուղղակի դիտավորությամբ, ապօրինաբար կյանքից զրկելով ոստիկանության փոխգնդապետ Արմեն Մայորի Բաբայանին, ոստիկանության մայոր Դավիթ Վալերիի Դանիելյանին և ոստիկանության լեյտենանտ Արարատ Թելմանի Գասպարյանին, իսկ ոստիկանության լեյտենանտ Դավիթ Աշոտի Հովսեփյանին պատճառել է մարմնական վնասվածքներ:
19:36 - 06 մարտի, 2023
«Բաքուն հավատարիմ է բրյուսելյան խաղաղության օրակարգին»․ Ալիևը՝ Կլաարին

 |factor.am|

«Բաքուն հավատարիմ է բրյուսելյան խաղաղության օրակարգին»․ Ալիևը՝ Կլաարին |factor.am|

factor.am: Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ հանդիպմանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե «Բաքուն հավատարիմ է Բրյուսելյան խաղաղության օրակարգին», գրում են տեղական լրատվամիջոցները։ «Երկրի ղեկավարը գոհունակությամբ է հիշել ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հանդիպումը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում և ընդգծել, որ Ադրբեջանը հավատարիմ է Բրյուսելի խաղաղության օրակարգին»,-ասվում է Ադրբեջանի նախագահականի հաղորդագրության մեջ։ Կլաարն իր հերթին նշել է, որ ԵՄ-ն կշարունակի նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Նշվում է, որ հանդիպմանը մտքեր են փոխանակվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցային գործընթացի վերաբերյալ։
17:58 - 06 մարտի, 2023