Ֆրանսիա

Ֆրանսիական Հանրապետություն, ունիտար կիսանախագահական հանրապետություն Արևմտյան Եվրոպայում՝ իր մի քանի անդրծովյան տարածքներով և կղզիներով, որոնք տեղակայված են Հնդկական, Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսներում։ Մայրցամաքային Ֆրանսիան ձգվում է Միջերկրական ծովից մինչև Անգլիական նեղուց և Հյուսիսային ծով, Հռենոսից մինչև Ատլանտյան օվկիանոս։ Տարածքը՝ 674,843 կմ², բնակչության թիվը 2020-ի տվյալներով ավելի քան 65 միլիոն է։

Ֆրանսիայի մայրաքաղաքը Փարիզն է, պետական լեզուն ֆրանսերենը։

Բաքուն դատապարտում է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարի «հայամետ մեկնաբանությունները»
 |azatutyun.am|

Բաքուն դատապարտում է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարի «հայամետ մեկնաբանությունները» |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Լեյլա Աբդուլաևան ասել է, որ Բաքուն Փարիզին հորդորում է առարկայական և չեզոք դիրքից մեկնաբանել Ադրբեջանի և Հայաստանի հարաբերություններում իրադարձությունները և գործընթացները: «Հոկտեմբերի 5-ին, պատասխանելով Ազգային ժողովի հայամետ պատգամավորի հարցին, արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան իր համերաշխությունն է հայտնել հայ ժողովրդի հետ և անհիմն հայտարարություններ է հնչեցրել Ադրբեջանի հասցեին»,- ասել է Աբդուլաևան: Նրա պնդմամբ, ֆրանսիացի քաղաքական գործիչները ոչ առաջին անգամ են դրսևորում միակողմանի հայամետ դիրքորոշում: «Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատմանն ուղղված Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի ջանքերի ֆոնին արտգործնախարար Կատրին Կոլոննայի անպատասխանատու հայտարարությունները զարմանք են հարուցում»,- ասել է Աբդուլաևան: Նրա խոսքով՝ «դժբախտաբար, անցած 30 տարում ֆրանսիացի քաղաքական գործիչները նմանօրինակ հայտարարություններով հանդես չեն եկել Հայաստանի կողմից կատարված հանցագործությունների վերաբերյալ»: «Լավ կլիներ, որ Եվրոպայի առաջատար երկիր և միջնորդական ջանքեր առաջարկող Ֆրանսիան չեզոք, անաչառ և արդար դիրքորոշում որդեգրեր»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ-ի խոսնակը:
16:34 - 07 հոկտեմբերի, 2022
ԵՄ քաղաքացիական առաքելությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կսկի գործել հոկտեմբերից ու կտևի երկու ամիս․ Եվրոպական խորհրդի հայտարարությունը

ԵՄ քաղաքացիական առաքելությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կսկի գործել հոկտեմբերից ու կտևի երկու ամիս․ Եվրոպական խորհրդի հայտարարությունը

Եվրամիության քաղաքացիական առաքելությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կսկի գործել հոկտեմբերից ու կտևի երկու ամիս։ Այս մասին նշված է Եվրոպական խորհրդի հայտարարության մեջ, որը տարածվել է ուրբաթ օրը Պրահայում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումից հետո։ «Առաքելության նպատակն է վստահություն ձևավորել և զեկույցների միջոցով նպաստել սահմանային հանձնաժողովների աշխատանքին»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Հայտարարության մեջ նաև հաղորդվում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների հաջորդ նիստը տեցի կունենա Բրյուսելում հոկտեմբերի վերջին։ «Հայաստանն ու Ադրբեջանը վերահաստատեցին իրենց հավատարմությունը Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությանը և Ալմա-Աթայի 1991 թվականի հռչակագրին, ըստ որի՝ երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Նրանք հաստատել են, որ դա հիմք կհանդիսանա սահմանների սահմանազատման հանձնաժողովների աշխատանքի համար»,- ասվում է հայտարարության մեջ։ Հիշեցնենք, որ երեկ՝ հոկտեմբերի 6-ին, Պրահայում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի, Էմանուել Մակրոնի և Շառլ Միշելի քառակողմ հանդիպումը։ Հանդիպման արդյունքներով ընդունվել է հայտարարություն։ Ըստ հայտարարության՝ Հայաստանն ու Ադրբեջանը  ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, Հայաստանն իր համաձայնությունն է հայտնել՝ խրախուսելու ԵՄ քաղաքացիական առաքելությունը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով: Առաքելության նպատակը կլինի վստահության կառուցումը, և իր զեկույցների միջոցով, սահմանային հանձնաժողովներին աջակցելը։
10:53 - 07 հոկտեմբերի, 2022
Հայաստանը կնպաստի սահմանին ԵՄ առաքելության տեղակայմանը, Ադրբեջանը համաձայն է․ Մակրոն
 |azatutyun.am|

Հայաստանը կնպաստի սահմանին ԵՄ առաքելության տեղակայմանը, Ադրբեջանը համաձայն է․ Մակրոն |azatutyun.am|

azatutyun.am: «Այս երեկո Հայաստանը և Ադրբեջանը հաստատում են իրենց նվիրվածությունը ՄԱԿ-ի Խարտիային և 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրին, որով փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը», - հինգշաբթի ուշ երեկոյան Պրահայում կայացած քառակողմ հանդիպումներից հետո Ֆեյսբուքում գրել է Ֆրանսիայի նախագահը: «Հայաստանը համաձայն է նպաստել Եվրամիության քաղաքացիական առաքելության իրականացմանը Ադրբեջանի հետ սահմանին, որը համաձայն է համագործակցել»,- փոխանցում է Էմանուել Մակրոնը «Հանուն Կովկասում տևական խաղաղության» խորագրի ներքո: Այդ առաքելության նպատակն է, ըստ Ֆրանսիայի նախագահի, հաստատել վստահություն և նպաստ բերել սահմանային հանձնաժողովների աշխատանքին: Հիշեցնենք, որ երեկ՝ հոկտեմբերի 6-ին, Պրահայում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի, Էմանուել Մակրոնի և Շառլ Միշելի քառակողմ հանդիպումը։ Հանդիպման արդյունքներով ընդունվել է հայտարարություն։ Ըստ հայտարարության՝ Հայաստանն ու Ադրբեջանը  ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, Հայաստանն իր համաձայնությունն է հայտնել՝ խրախուսելու ԵՄ քաղաքացիական առաքելությունը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով: Առաքելության նպատակը կլինի վստահության կառուցումը, և իր զեկույցների միջոցով, սահմանային հանձնաժողովներին աջակցելը։
10:20 - 07 հոկտեմբերի, 2022
Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի, Էմանուել Մակրոնի և Շառլ Միշելի՝ հոկտեմբերի 6-ին կայացած հանդիպման հայտարարությունը

Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի, Էմանուել Մակրոնի և Շառլ Միշելի՝ հոկտեմբերի 6-ին կայացած հանդիպման հայտարարությունը

ՀՀ վարչապետի աշխատակազմից ներկայացրել են Փաշինյանի, նախագահ Ալիևի, նախագահ Մակրոնի և նախագահ Միշելի՝ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին կայացած հանդիպման հայտարարությունը. «Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը հանդիպեցին 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում՝ Ֆրանսիայի Հանրապետության նախագահի և Եվրոպական խորհրդի նախագահի նախաձեռնությամբ կայացած «Եվրոպական քաղաքական համայնքի» առաջին հանդիպման շրջանակներում: Հայաստանն ու Ադրբեջանը հաստատեցին իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա-Աթայի Հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Նրանք հաստատեցին, որ դա հիմք կհանդիսանա սահմանազատման հարցերով հանձնաժողովների աշխատանքների համար, և որ այդ հանձնաժողովների հաջորդ նիստը կկայանա Բրյուսելում, մինչև հոկտեմբերի վերջ: Հայաստանն իր համաձայնությունը հայտնեց՝ խրախուսելու ԵՄ քաղաքացիական առաքելությունը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով: Ադրբեջանը համաձայնեց համագործակցել նշյալ առաքելության հետ այնքանով, որքանով որ առնչություն կունենա: Առաքելությունն իր աշխատանքները կսկսի հոկտեմբերին, առավելագույնը երկու ամիս ժամկետով: Առաքելության նպատակը կլինի վստահության կառուցումը, և իր զեկույցների միջոցով, սահմանային հանձնաժողովներին աջակցելը»։
07:07 - 07 հոկտեմբերի, 2022
Պրահայում նախատեսված է քառակողմ հանդիպում՝ իմ, Ադրբեջանի , Ֆրանսիայի ու ԵՄ նախագահների միջև, ինչպես նաև Թուրքիայի նախագահի հետ․ Նիկոլ Փաշինյան

Պրահայում նախատեսված է քառակողմ հանդիպում՝ իմ, Ադրբեջանի , Ֆրանսիայի ու ԵՄ նախագահների միջև, ինչպես նաև Թուրքիայի նախագահի հետ․ Նիկոլ Փաշինյան

Ես մեկնում եմ Պրահա, և Պրահայում նախատեսված է քառակողմ հանդիպում՝ իմ, Ադրբեջանի նախագահի, Ֆրանսիայի նախագահի ու ԵՄ նախագահի միջև, ինչպես նաև հանդիպում է նախատեսված Թուրքիայի նախագահի հետ։  Այս մասին ԱԺ հարցուպատասխանին հայտեց Նիկոլ Փաշինյանը։ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ Պրահայում մասնակցելու է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի․ «Դրա շրջանակում քառակողմ հանդիպում է նախատեսված իմ, Ադրբեջանի նախագահի, Ֆրանսիայի նախագահի և Եվրամիության խորհրդի նախագահի միջև։ Նաև նախատեսված է հանդիպում Թուրքիայի նախագահի հետ, դրա հնարավորության մասին մենք հայտարարել էինք։ Եվ նաև, իհարկե, հիմնական հանդիպումները կլինեն, եթե որևէ բան չփոխվի, հիմնական հանդիպումները կլինեն սրանք, այս ուղղություններով, որը, ըստ էության, ընդհանուր խաղաղության օրակարգի քննարկման մեջ է տեղավորվում։Պրահայից մեկնելու եմ Սանկտ Պետերբուրգ, որտեղ մասնակցություն եմ ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթաժողովին։ Նաև մեր գործընկերները, մեր դիվանագիտական համակարգը, մեր խորհրդանական գործընկերները շատ ակտիվ աշխատում են»։  
16:57 - 05 հոկտեմբերի, 2022
Այո, ռազմագերիների մահապատիժը միջազգային մարդասիրական իրավունքի խախտում է և ռազմական հանցագործություն է. Եվրոպայի և արտաքին գործերի նախարար
 |aravot.am|

Այո, ռազմագերիների մահապատիժը միջազգային մարդասիրական իրավունքի խախտում է և ռազմական հանցագործություն է. Եվրոպայի և արտաքին գործերի նախարար |aravot.am|

aravot.am: Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր նախկին դեսպան Ջոնաթան Լաքոտը ներկայացրել է Եվրոպայի և արտաքին գործերի նախարարի՝ Քեթրին Քոլոննայի պատասխանը Ազգային ժողովում կառավարությանը ուղղված հարցին։ «Տիկին Կոնգրեսական, Ես հասկանում եմ ձեր վրդովմունքը և կիսում եմ այն, ինչպես բոլորն այստեղ՝ այս պալատում, լինեն նրանք ազգային ներկայացուցիչներ, թե կառավարության անդամներ: Այո, ռազմագերիների մահապատիժը միջազգային մարդասիրական իրավունքի խախտում է և ռազմական հանցագործություն է։ Նման դեպքերում անպատժելիություն լինել չի կարող։ Ֆրանսիան համերաշխ է հայ ժողովրդի հետ. Կրկին կասեմ առանց վարանելու։ Ուստի Ֆրանսիան կոչ արեց անհապաղ սկսել անաչառ և անկախ հետաքննություն՝ բացահայտելու այս արարքների մեղավորներին և ապահովելու, որ նրանք պատասխանատվության ենթարկվեն: Եվ այստեղ նույնպես ուզում եմ պարզաբանել, որ կոչ է արվել ազատ արձակել դեռևս կալանավորված բոլոր հայ բանտարկյալներին։ Եվ այսօր ես թարմացնում եմ այս կոչը։ Հակամարտության հիմքում Ադրբեջանի վերջին զինված ներխուժումները Հայաստան, չափազանց լուրջ են: Հանրապետության նախագահն անմիջապես կապ է հաստատել իր հայ և ադրբեջանցի գործընկերների հետ՝ կոչ անելով դադարեցնել ռազմական գործողությունները, հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը և հետ քաշվել Ադրբեջանի դիրքերից։ Ես էլ նույնն արեցի։ Մենք միացել ենք նաև Անվտանգության խորհրդին, որը երկու նիստ է անցկացրել սեպտեմբերի 15-ին և 16-ին։ Այս իրադարձությունները, որոնք տեղի ունեցան միջազգայնորեն ճանաչված Հայաստանի սուվերեն տարածքում, բացահայտեցին նաև, շեշտում եմ, Ռուսաստանի՝ դատավորի դեր խաղալու անկարողությունը։ Ֆրանսիան կշարունակի գործել այս ճգնաժամի խաղաղ և բանակցային լուծման համար՝ ներառյալ ԵԱՀԿ առաքելության, Անվտանգության կազմակերպության և Եվրոպայում Փաստահավաք համագործակցության օպերացիայի իրականացման միջոցով (այս պահին դա մեր ջանքերի առանցքն է):
10:53 - 05 հոկտեմբերի, 2022
ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյի հետ

ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյի հետ

Հոկտեմբերի 2֊ին Ժնևում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցեր, անդրադարձել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը: Հայկական կողմը կարևորել է ադրբեջանական զինված ուժերի ՀՀ ինքնիշխան տարածքն անհապաղ լքելու, հայ ռազմագերիների հայրենադարձման և հրադադարի ռեժիմի անվերապահ պահպանման անհրաժեշտությունը։ Անհրաժեշտ է համարվել Ադրբեջանի կողմից կատարված հայ ռազմագերիների արտադատական սպանությունների, խոշտանգումների և այլ պատերազմական հանցագործությունների հստակ դատապարտումը միջազգային հանրության կողմից և հանցագործների պատասխանատվության ենթարկումը», - ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ։
21:29 - 02 հոկտեմբերի, 2022
Պատժամիջոցի փոխարեն Եվրոպան Ադրբեջանից գազ ու նավթ է գնում․ Ֆրանսիայի սենատորները խոստացան բարձրաձայնել Հայաստանի խնդիրը

 |armenpress.am|

Պատժամիջոցի փոխարեն Եվրոպան Ադրբեջանից գազ ու նավթ է գնում․ Ֆրանսիայի սենատորները խոստացան բարձրաձայնել Հայաստանի խնդիրը |armenpress.am|

armenpress.am:  Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբը միջազգային հանրությանը կներկայացնի Հայաստանի բարդ իրավիճակը և Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը։ Ըստ Ֆրանսիայի սենատորների՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը զգալի ազդեցություն ունի այս տարածաշրջանի աշխարհաքաղաքականության վրա, սակայն այդ պատերազմի հետևանքով չպետք է տուժի Հայաստանը: Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի անդամները ներկայացրին, թե ինչով կարող է Սենատը օգնել Հայաստանին, ինչ դիրքորոշում ունեն հայ-ադրբեջանական սահմանին վերջին էսկալացիայի հետ կապված և ինչ տեսակի աջակցություն կարող է ակնկալել Հայաստանը Ֆրանսիայից։ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազը հայտնեց, որ իրենք Երևան են ժամանել իրենց համերաշխությունը հայտնելու Հայաստանին։ Ժիլբեր-Լյուկ Դըվինազից բացի, Հայաստանում են Բուշ-դյու-Ռոն-ի սենատոր Բրիջիտ Դևեզան, Օ դը Սենի սենատոր (Իլ-դը-Ֆրանս) Պիեռ Ուզուլիան և Ռոն նահանգի սենատոր Էտիեն Բլանը։ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ի սկզբանե Հայաստան պետք է գար ծանոթանալու ֆրանսիական տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև ֆրանսիական ասոցիացիաների և հիմնադրամների գործունեությանը Հայաստանում:  Ժիլբեր-Լյուկ Դըվինազի խոսքով՝ երբ Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի վրա, իրենց այցը հարցականի տակ էր, սակայն Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի հետ խորհրդակցելուց հետո որոշեցին այն չչեղարկել՝ որոշակի փոփոխության ենթարկելով ծրագիրը: «Սեպտեմբերի 27-ի առավոտից հանդիպումներ ենք ունեցել ՀՀ իշխանությունների հետ՝ հանդիպել ենք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի  հետ: Նախատեսվում են հանդիպումներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի հետ»,- ասաց Դըվինազը: Ադրբեջանը շարունակում է Հայաստանի դեմ ագրեսիվ քաղաքականություն վարել, տարածքային նկրտումներ ունենալ ու, կարծես թե, միջազգային հանրության որևէ հայտարարություն չի կանգնեցնում Ադրբեջանի վարչակազմին: Հարցին, թե ստեղծված իրավիճակում ո՞րն է Ֆրանսիայի դիրքորոշում և ին՞չ կոնկրետ քայլեր պետք է ձեռնարկվեն Ադրբեջանի ագրեսիվ պահվածքը զսպելու համար, և ի՞նչ տեսակի աջակցություն կարող է ցուցաբերել Ֆրանսիան Հայաստանին, Դըվինազը պատասխանեց, որ սեպտեմբերի 26-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը վերահաստատել է Ֆրանսիայի դիրքորոշումը հրադադարի և սահմանների պահպանման հարցում՝  նշելով, որ ադրբեջանական ուժերը պետք է վերադառնան 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագրով սահմանված ելման դիրքեր: Ֆրանսիայի նախագահը հստակորեն նշել է ագրեսորի անունը, որն Ադրբեջանն է։ «Նախագահ Մակրոնն իր ելույթում անվանեց ագրեսորին, ինչը մինչ այդ չէր արվել: Իսկ ՀՀ վարչապետը հիշեցրել է, որ սահմաններ ասելով հասկանում ենք ԽՍՀՄ-ի փլուզումից հետո միջազգայնորեն ճանաչված սահմանները: Իսկ ինչպես գիտեք, միջազգային հարթակում Ֆրանսիան և Միացյալ Նահանգներն են գործում: Մայիսին մեր այցի ժամանակ ՀՀ իշխանությունները խոսում էին ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին՝ նշելով, որ պետք է վերագործարկել այն: Այսօր Ռուսաստանը հետ է կանգնել, և մնում է, որ Ֆրանսիան, ԱՄՆ և միգուցե Գերմանիան կրկին խաղաղության եզրեր փնտրեն այդ կառույցում: Սահմանային մեկ այլ խնդիր կա, այն է՝ Ադրբեջանից պահանջվում է հետ վերադառնալ 2022 թվականի նոյեմբերի 9-ին սահմանված ելման դիրքեր, ինչը չի արվում: Ֆրանսիայի նախագահն առաջարկում է, որ սահմանին խաղաղապահ ուժ տեղակայվի  ՄԱԿ-ի կամ այլ կառույցի կողմից, ինչն առայժմ մերժվում է Ռուսաստանի կողմից»,- ասաց Դըվինազը։ Նրա խոսքով՝ իրենք որպես սենատորներ մտահոգ են Հայաստանի համար։ Սենատորն ընդգծում է, որ Հայաստանը և Արցախի ինքնիշխան Հանրապետությունը ժողովրդավարության երկու օրինակներ են, իսկ Թուրքիան ու Ադրբեջանը  ավտորիտար ռեժիմներ են, որոնք վնասում են երկու ժողովրդավարություններ։ «Եվ եթե այսօր մենք թույլ տանք դա, վաղը Արևելյան Եվրոպայի ժողովրդավարական մյուս ռեժիմները դժվարություններ կունենան»,- շեշտեց Դըվինազը։ Ռոն նահանգի սենատոր Էտիեն Բլանը երեք դիտարկում արեց նշված հարցի վերաբերյալ։ «Առաջինն այն է, որ մեր այցի շրջանակում հասցրել ենք ծանոթանալ տարածաշրջանում եզակի ժողովրդավարության ուժին՝ Հայաստանի ժողովրդավարությանը, որը գոյատևում է այս դժվարին դիվանագիտական, ռազմական և քաղաքական պայմաններում։ Եվ մենք՝ որպես հիմնարար ազատությունների պաշտպանության շատ հին ավանդույթի կրող, իսկապես հիացած ենք այն ամենով, ինչ այսօր անում է Հայաստանը այն դժվարին պայմաններում, որի միջով նա անցնում է։ Երկրորդ՝ մի քանի շաբաթ առաջ Եվրոպական հանձնաժողովի նախագահ տիկին Ֆոն Դեր Լեյենը հայտարարեց Ադրբեջանի և Եվրոպայի միջև hամաձայնագրի մասին։ Մեծ թվով սենատորներ դատապարտել են այդ համաձայնագիրը՝ համարելով, որ գազի կամ նավթի մատակարարումը կարող է թուլացնել Եվրոպայի, Ֆրանսիայի դիրքորոշումը Հայաստանին պաշտպանելու հարցում։ Եվ երրորդ՝ մենք հատկապես ուկրաինական պատերազմի ազդեցության տակ վերգտնում ենք այն անուղղակի հետևանքները, որոնք կարող է ունենալ այս պատերազմը Հայաստանի պաշտպանության հարցում։ Եվ եթե այստեղ ենք, նշանակում է, որ մենք չենք ուզում, որ Հայաստանը լինի ռուս-թուրքական դիվանագիտության համար գործիք, որը կարող է համաձայնագրեր կնքել Հայաստանի թիկունքի ետևում։ Իսկ մեզ համար դա մի շատ կարևոր բան է։ Ուկրաինայի պատերազմը զգալի ազդեցություն ունի այս տարածաշրջանի աշխարհաքաղաքականության վրա, և մեզ համար այստեղ գտնվելը նաև նշանակում է, որ այս պատերազմի հետևանքով չպետք է տուժի Հայաստանը»,- ընդգծեց Բլանը։ Օ դը Սենի (Իլ-դը-Ֆրանս) սենատոր Պիեռ Ուզուլիան իր հերթին Եվրոպային  կեղծավոր է համարում, քանի որ, ըստ սենատորի, նա շարունակում է ռուսական գազ գնել Ադրբեջանի միջոցով։ «Ադրբեջանը լրացուցիչ նավթ է մատակարարում Եվրոպային դեպի Միջերկրական ծովի թուրքական նավահանգիստ ձգվող գազատարով, և գիտենք, որ այս նավթի մի մասը գալիս է Ռուսաստանից։ Եվս մեկ անգամ Եվրոպան մոռանում է իր բարոյական սկզբունքների մասին նավթի իր կարիքները հոգալու համար։ Եվ այսօր Եվրոպան վերջապես ընդունել է այն փաստը, որ Հայաստանը զիջում է իր տարածքային ինքնիշխանության մի մասը։ Եվ Հայաստանին պարտադրվում է բանակցել Ադրբեջանի հետ Նախիջևանը Ադրբեջանին կապող միջանցքի շուրջ։ Եվ մեր դերն է ներկայացնել այս ամենը Եվրոպայի հանրությանը»,- ընդգծեց Պիեռ Ուզուլիան։ Խոսելով Ադրբեջանի դեմ պատժամիջոց կիրառելու մասին՝ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազը նկատեց, որ պատժամիջոցներ կիրառելու փոխարեն Եվրոպան Ադրբեջանից գազ ու նավթ է գնում, որը գալիս է Ռուսաստանից։«Այսօր սանկցիաներ չկան, ընդհակառակը՝ Եվրոպան Ադրբեջանից գազ ու նավթ է առնում, որը գալիս է Ռուսաստանից։ Ֆրանսիայի համար կարծում եմ երկու խնդիր կա․ այն ԵՄ անդամ է, որտեղ Հայաստանի վերաբերյալ դիրքորոշումը ոչ բոլոր երկրներն են կիսում։ Իտալիան այժմ կառավարվում է պուտինամետ ծայրահեղ աջակողմյանների կողմից։ ԱՄՆ-ում նույնպես սպասվում են միջանկյալ ընտրություններ։ Եվ հնարավոր կլինի չափել ուժերի հարաբերակցությունը Միացյալ Նահանգների ներկայիս և նախկին նախագահների միջև։ Այսպիսով, կարևոր է, թե պետություններն ում կողմից են կառավարվում»,- նշեց Դըվինազը։ Սենատորը խիստ կարևորեց նաև Հայաստան-Ֆրանսիա միջխորհրդարանական համագործակցությունը։ «Մենք միշտ կապի մեջ ենք Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի հայաստանյան նախագահ Վլադիմիր Վարդանյանի հետ։ Այդ փոխանակումները կարևորվում են նրանով, որ օրինակ Ֆրանսիայում շատ են խոսում Ուկրաինայի մասին, և մենք անհանգստանում ենք, որ Հայաստանի խնդիրը ստվերում է մնում։ Եվ ինչպես Էթիեն Բլանը նշեց, նա Ֆրանսիա վերադառնալուն պես տեղեկություններով կկիսվի իր կուսակցական ընկերների հետ։ Եվ մենք բոլորս էլ նույնն ենք անելու Այսպիսով, շատ կարևոր է խոսել նրա մասին, ինչ է կատարվում Հայաստանում։ Եվ չպետք է մոռանալ հայկական Սփյուռքի մասին Ֆրանսիայում։ Պետք է կապը պահել նաև սփյուռքի հետ, քանի որ այն կապված է Հայաստանի հետ՝ որպես իր հայրենիք, որի համար Հայաստանը պետություն է՝ իր աշխարհաքաղաքական դժվարություններով հանդերձ։ Այդ իսկ պատճառով մեծ ուշադրություն ենք դարձնում կրթական բնագավառում համագործակցությանը, որովհետև մեզ համար կարևոր է, որ Հայաստանի երիտասարդությունը կրթություն ստանա, մասնագիտություն ձեռք բերի և մնա Հայաստանում։ Կարևորում ենք Ֆրանսիական համալսարանի ներկայությունը Հայաստանում, որը ֆրանսախոս նոր կադրեր է պատրաստում»,- եզրափակեց Դըվինազը։ Վերադառնալով այն հարցին, թե ինչով կարող է Սենատը օգնել Հայաստանին, Բուշ-դյու-Ռոն-ի սենատոր Բրիջիտ Դևեզան նշեց, որ իրենց դերը նաև կայանում է նրանում, որ հետևողական լինեն ապակենտրոնացված համագործակցության ծրագրերի իրականացմանը, որը խթանում է մարզերի զարգացումը։ «Ես իմ նահանգում կներկայացնեմ ապակենտրոնացված համագործակցության կարևորությունը, քանի որ հենց այսպիսի գործունեությամբ կարող ենք օժանդակել Հայաստանին։ Մենք լիովին մոբիլիզացված ենք Հայաստանի իրավիճակի հարցում, և ամեն պարագայում կարող եք ապավինել մեր աջակցությանը»,- ընդգծեց Դևազան։
10:30 - 29 սեպտեմբերի, 2022
Միրզոյանը կարևորել է Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի գործունեությունը՝ ուղղված Սենատում ԼՂ-ի ու արցախահայության իրավունքների պաշտպանությանը

Միրզոյանը կարևորել է Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի գործունեությունը՝ ուղղված Սենատում ԼՂ-ի ու արցախահայության իրավունքների պաշտպանությանը

Սեպտեմբերի 28-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազի գլխավորած պատվիրակությանը: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: Նախարար Միրզոյանը ողջունել է ֆրանսիացի սենատորների պատվիրակության այցը Հայաստան՝ գնահատելով հայ-ֆրանսիական բարեկամությանը և համերաշխությանը ցուցաբերած շարունակական նվիրվածությունը:  Զրուցակիցները քննարկել են հայ-ֆրանսիական հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր, մասնավորապես մտքեր են փոխանակվել հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության զարգացման շուրջ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգությանը և խաղաղությանը վերաբերող հարցերին: Նախարար Միրզոյանը ֆրանսիացի սենատորներին է ներկայացրել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի արդյունքում ստեղծված իրավիճակը՝ բարձր գնահատելով ֆրանսիական կողմի հասցեական գնահատականները և սկզբունքային դիրքորոշումը: ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ Ադրբեջանի առավելապաշտական քաղաքականությունը, ուժի կամ ուժի սպառնալիքի միջոցով խնդիրների լուծմանը հասնելու փորձերն անթույլատրելի են և պետք է միանշանակորեն դատապարտվեն միջազգային հանրության կողմից: Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը: Կարևորվել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործում Ֆրանսիայի ջանքերը, այդ թվում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր: Նախարար Միրզոյանը կարևորել է նաև Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի գործունեությունը՝ ուղղված Սենատում Լեռնային Ղարաբաղի ու արցախահայության իրավունքների պաշտպանությանը:
16:38 - 28 սեպտեմբերի, 2022
Վահագն Խաչատուրյանը բարձր է գնահատել ՄԱԿ-ի ԱԽ նիստ նախաձեռնելու Ֆրանսիայի ջանքերը

Վահագն Խաչատուրյանը բարձր է գնահատել ՄԱԿ-ի ԱԽ նիստ նախաձեռնելու Ֆրանսիայի ջանքերը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազի գլխավորած պատվիրակությանը: Նախագահ Խաչատուրյանը բարձր է գնահատել ինչպես 44-օրյա պատերազմի ընթացքում, հետպատերազմյան շրջանում, այնպես էլ սեպտեմբերի 13-ին Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական հարձակման վերաբերյալ Ֆրանսիայի հասցեական հայտարարությունները, ինչպես նաև ադրբեջանական ագրեսիայի օրերին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ նախաձեռնելու Ֆրանսիայի ակտիվ ջանքերի ներդրումը: Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, նշել, որ Ֆրանսիան շարունակելու է լինել Հայաստանի կողքին և մշտապես իր աջակցությունն է հայտնում խաղաղությանը միտված գործընթացին:Պատվիրակության անդամների խնդրանքով նախագահը ներկայացրել է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքները, քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը։ Այս համատեքստում Վահագն Խաչատուրյանն ընդգծել է միջազգային հանրության արագ և համարժեք արձագանքի կարևորությունը:Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի անդամները կարևորել են տարածաշրջանում կայունություն և խաղաղություն ապահովելու, ինչպես նաև տարբեր ուղղություններով հարաբերություններն ընդլայնելու ծրագրերը: Նրանք գոհունակությամբ են արձանագրել, որ անգամ պատերազմից հետո ստեղծված բարդ իրավիճակում Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ ժողովրդավարության հիմնարար սկզբունքներին։
16:25 - 28 սեպտեմբերի, 2022