azatutyun.am: «Այս երեկո Հայաստանը և Ադրբեջանը հաստատում են իրենց նվիրվածությունը ՄԱԿ-ի Խարտիային և 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրին, որով փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը», - հինգշաբթի ուշ երեկոյան Պրահայում կայացած քառակողմ հանդիպումներից հետո Ֆեյսբուքում գրել է Ֆրանսիայի նախագահը:
«Հայաստանը համաձայն է նպաստել Եվրամիության քաղաքացիական առաքելության իրականացմանը Ադրբեջանի հետ սահմանին, որը համաձայն է համագործակցել»,- փոխանցում է Էմանուել Մակրոնը «Հանուն Կովկասում տևական խաղաղության» խորագրի ներքո:
Այդ առաքելության նպատակն է, ըստ Ֆրանսիայի նախագահի, հաստատել վստահություն և նպաստ բերել սահմանային հանձնաժողովների աշխատանքին:
Հիշեցնենք, որ երեկ՝ հոկտեմբերի 6-ին, Պրահայում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի, Էմանուել Մակրոնի և Շառլ Միշելի քառակողմ հանդիպումը։ Հանդիպման արդյունքներով ընդունվել է հայտարարություն։ Ըստ հայտարարության՝ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, Հայաստանն իր համաձայնությունն է հայտնել՝ խրախուսելու ԵՄ քաղաքացիական առաքելությունը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով: Առաքելության նպատակը կլինի վստահության կառուցումը, և իր զեկույցների միջոցով, սահմանային հանձնաժողովներին աջակցելը։
comment.count (0)