Հայաստան

Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը հորդորում է Ֆրանսիայում ժամանակավոր բնակվողՀՀ քաղաքացիներին կապ հաստատել դեսպանության հետ

Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը հորդորում է Ֆրանսիայում ժամանակավոր բնակվողՀՀ քաղաքացիներին կապ հաստատել դեսպանության հետ

Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․ «Հարգելի´ հայրենակիցներ, Ելնելով Ֆրանսիայում նոր տիպի կորոնավիրուսի արագ տարածման արդյունքում ստեղծված ճգնաժամային իրավիճակից՝ Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը հորդորում է Ֆրանսիայում ժամանակավոր բնակվող բոլոր ՀՀ քաղաքացիներին կապ հաստատել դեսպանության հետ և տեղեկություն տրամադրել իրենց առողջական վիճակի և գտնվելու վայրի վերաբերյալ (անուն, ազգանուն, բնակության վայր, հեռախոսահամար)։ Վերոնշյալ տեղեկատվությունը կարող եք տրամադրել [email protected] էլեկտրոնային հասցեով, (+33) 753380239 հեռախոսահամարով կամ դեսպանության ֆեյսբուքյան էջի միջոցով։ Տեղեկացնում ենք նաև, որ նման տեղեկատվության տրամադրումը որևէ պարտավորություն չի առաջացնում»։
09:20 - 11 մարտի, 2020
Վերջին հինգ տարում Հայաստանը 415 տոկոսով ավելացրել է զենք-զինամթերքի ներկրումը. SIPRI |azatutyun.am|

Վերջին հինգ տարում Հայաստանը 415 տոկոսով ավելացրել է զենք-զինամթերքի ներկրումը. SIPRI |azatutyun.am|

azatutyun.am: Վերջին հինգ տարիներին Հայաստանը 415 տոկոսով ավելացրել է զենք-զինամթերքի ներկրումը նախորդ հնգամյակի՝ 2010–2014 թվականների համեմատ, պնդում է Ստոկհոլմում գործող Միջազգային խաղաղության հետազոտությունների ինստիտուտի (SIPRI)՝ երեկ հրապարակած զեկույցը: Հեղինակավոր կառույցը փաստում է, որ ներկրումների առյուծի բաժինը՝ 94 տոկոսը Ռուսաստանից է: Նույն ուսումնասիրության համաձայն, անցած հինգ տարում Ադրբեջանը շուրջ 40 տոկոսով նվազեցրել է զենք-զինամթերքի ներկրումը՝ նախորդ հնգամյակի համեմատ: Այդուհանդերձ, անգամ այս տեմպերով, ըստ զեկույցի, 2015-19 թվականներին Ադրբեջանը զենքի ձեռքբերման ծավալներով գերազանցել է Հայաստանին ավելի քան երեք անգամ: Ընդ որում, ադրբեջանական բանակը զինատեսակների 60 տոկոսը ներկրել է Իսրայելից, և միայն 31 տոկոսը՝ Ռուսաստանից: Հիշեցնելով 2016 թվականի քառօրյա պատերազմը՝ զեկույցը փաստում է, որ հիմա երկու երկրներն էլ ընդարձակում են իրենց ռազմական կարողությունները՝ ձեռք բերելով նաև հրթիռներ, որոնք կարող են շատ ավելի մեծ հեռահարությամբ խոցել թիրախները հակառակորդի տարածքում: Հարևան Թուրքիան, որ 90-ականներին զենքի ներկրման ծավալով երրորդն էր աշխարհում, անցած հնգամյակում մոտ երկու անգամ կրճատել է գնումները և այժմ զբաղեցնում է 15-րդ հորիզոնականը: Փորձագետները փաստում են՝ հիմնական պատճառը ամենևին էլ Անկարայի խաղաղասիրությունը չէ, ուղղակի վերջին տարիներին էականորեն սրվել են Թուրքիայի հարաբերությունները մատակարար երկրների, այդ թվում՝ Միացյալ Նահանգների ու Գերմանիայի հետ: Նույն ուսումնասիրության համաձայն՝ Միացյալ Նահանգները շարունակում է մնալ աշխարհում առաջատարը զենք վաճառող երկրների շարքում. «2014-19 թվականներին Վաշինգտոնն է՛լ ավելի է ամրապնդել այս դիրքը՝ ավելացնելով զենքի արտահանումը 23 տոկոսով», - փաստում է զեկույցը, հավելելով՝ Ամերիկան անցած հնգամյակում 76 տոկոսով ավելի շատ զենք-զինամթերք է վաճառել, քան Ռուսաստանը, որը երկրորդն է առաջատարների ցանկում: Ռուսական զենքի վաճառքը միջազգային շուկայում 2014-19 թվականներին կրճատվել է մոտ 20 տոկոսով: Հիմնական պատճառներից մեկը Հնդկաստանն է, որը ժամանակին ռուսական զենքի ամենամեծ ներկրողն էր, սակայն վերջին տարիներին կրճատել է ծավալները: Ռուսաստանի փոխարեն հնդկական շուկա է մտել Ֆրանսիան, որն անցած հինգ տարիներին ավելացրել է զենքի վաճառքը ավելի քան 70 տոկոսով՝ Հնդկաստանից բացի խոշոր գործարքներ կնքելով նաև Եգիպտոսի ու Կատարի հետ: Առաջին անգամ առաջատարների տասնյակ է մտել նաև Հարավային Կորեան. Սեուլից զենքի արտահանման ծավալներն անցած հինգ տարում ավելացել են 143 տոկոսով՝ 2010-14 թվականների համեմատ: Ներկրողների շարքում, ի դեպ, ուշագրավ ցուցանիշներ է արձանագրել Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունը: Ժամանակին՝ 2005-2009 թվականներին այս երկիրը տարածաշրջանում ամենից շատ զենք ներկրողն էր, անցած հնգամյակում, մինչդեռ, ներկրման ծավալները մեկ տոկոսի էլ չեն հասել: «Պատճառն այդ երկրում սկսված տնտեսական խնդիրներն են, որոնք ստիպում են կառավարությանը գումարն այլ նպատակներով ծախսել», - փաստում է Ստոկհոլմում գործող Միջազգային խաղաղության հետազոտությունների ինստիտուտի հերթական զեկույցը:
15:14 - 10 մարտի, 2020
Երևանում և 8 մարզում այսօր սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ

Երևանում և 8 մարզում այսօր սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 10-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`Երևան քաղաքում՝10։00-16։00 Այգեստան 1, 2, 9, 10, 11 փողոցները մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Ամիրյան փ. 2, 4 շենքերը, Բուզանդի փ. 6-45 սեփական տները, Կողբացու փ. 18-45 սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Նալբանդյան փ. 116 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Նորք Մարաշ՝ Նորքի 5, 7, 9, 10, 11, 13, 17 փողոցների սեփական տները, Նորքի Այգիներ փ. 180 սեփական տունը, Նորքի 13 փողոցի 1-ին նրբանցքի սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները,Արցախի փ. 15, 50, 51, 52 սեփական տները, Երկաթուղայինների 1-4 փողոցների 1-24 սեփական տները,11։00-17։00 Կոմիտասի պող. 28ա, 30 շենքերը, Հրաչյա Քոչարի փ. 25 շենքը, Վ․Փափազյան փ. 17, 17ա շենքերը, Մ․Ավետիսյան 2, 3, 4 փողոցների սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Անդրանիկի փ. 132 շենքը, Դավիթաշեն 1-ին թաղ. 5 շենք, Դավիթաշեն 4-րդ թաղ. 31 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Նորաշեն թաղ. 41 շենքը, Բաշինջաղյան փ. 173 շենքը, Նորագավիթ 6 փողոցի սեփական տները, Նորագավիթ 12 փողոցի 2-րդ նրբանցքի սեփական տները, Արտաշատի խճուղու սեփական տները, Արշակունյաց պող․30, 32 շենքերը, Լազոյի փ․ 6 շենքը, Լազոյի փողոցի սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Նոր-Նորքի 2-րդ զանգ.՝ Ն․Ստեփանյան փ. 8 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Թոթովենցի փ. 10 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները,Արմավիրի մարզում՝11։00-15։00 Արշալույս գյուղը,Արարատի մարզում՝10։00-15։00 Քաղցրաշեն գյուղը, Նարեկ, Այգազարդ գյուղերը մասնակի,10։30-14։30 Արտաշատ քաղաքի Մարքսի, Խարազյան, Օգոստոսի 23-ի փողոցները մասնակի,10։00-16։00 Վեդի քաղաքի Կասյան, Արարատյան, Սարիբեկ Վարդանյան, Գայի փողոցները մասնակի,10։30-16։00 Աբովյան գյուղը մասնակի,Վայոց Ձորի մարզում՝10։00-13։00 Եղեգնաձոր քաղաքի Խորենացի, Գլաձորյան, Ալավերդյան, Անդրանիկի, Զորավար Վարդանի, Կամոյի, Կիրովի, Միկոյան, Մոմիկի, Չալաբյան, Սևակի, Թելավի, Նարեկացու, Շահումյան փողոցները մասնակի, Երևանյան խճուղին մասնակի,Կոտայքի մարզում՝10։00- 16։00 Ձորաղբյուր գյուղը մասնակի,11:00-16:00 Եղվարդ համայնքը մասնակի, Գայի, Խանջյան, Զաքարյան, Շահումյան, Սպանդարյան, Առափնյա, Արա-Գեղեցիկ, Իսահակյան, Պռոշյան փողոցները, Աբովյան, Կոմիտասի, Նար-Դոսի, Չարենցի, Սաֆարյան փողոցները մասնակի, Կալեր և Բոլոր հողեր թաղամասերը, Ծիրանանոց թաղամասը մասնակի, «Երանոս կոոպ», «Պ․ Զաքարյան», «Քարգործ», «Ս․Լ․Լ գազ», «Արտ Մարտինի», «Այիսա գազ», «Զ․ Սարգսյան», «Էվա Մակ», «Սամվել Սասուն», «Սեր Ֆուդ» ՍՊ ընկերությունները, Պռոշյան համայնքը մասնակի, «Կովկաս» ռեստորանային համալիրը, զին.մաս թիկունքը, Վանահովիտ թաղամասը,11:00-17:00 Ներքին Պտղնի գյուղը մասնակի,Գեղարքունիքի մարզում՝10։30-16։30 Սևան քաղաքի Չարենցի, Գեղամա փողոցների առանձնատները մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները,Տավուշի մարզում՝10:00-12:00 Բերդ քաղաքի Եղիշեի, Հայկ Նահապետի, Զորավար Անդրանիկի, Լևոն Բեկի, Ադամյան, Գետափնյա, Տավուշի, Գարեգին Նժդեհի, Սարալանջ, Սայաթ- Նովա, Կոմիտասի, Նարեկացու, Թեհլերյան փողոցները, համայքապետարանը, ոստիկանությունը և զորամասը,12:00-14:00 Բերդի տարածաշրջանի Չինչին, Նավուր, Իծաքար գյուղերը, «Վիվասել-ՄՏՍ», «Յուքոմ» և «Վեոն Արմենիա» ընկերությունների բջջային կայանները,Շիրակի մարզում՝10:00-16:00 Աշոցքի տարածաշրջանի Կրասար գյուղի «Հին գյուղ» թաղամասը, Անիի տարածաշրջանի Մարալիկ քաղաքի «Լճի թաղ» թաղամասը,Սյունիքի մարզում՝10:45-16:45 Գորիս քաղաքի 6-րդ թաղամասը,11:30-16:30 Սիսիան քաղաքի Շիրակի փողոցը,11:00-13:00 Շուռնուխ գյուղը,11:00-17:00 Աղիտու գյուղ:
10:28 - 10 մարտի, 2020
Աննա Հակոբյանն ու Բրազիլիայի առաջին տիկինը հանդիպել են

Աննա Հակոբյանն ու Բրազիլիայի առաջին տիկինը հանդիպել են

ՀՀ վարչապետի տիկին, ‹‹Իմ քայլը›› և ‹‹City of smile/Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը մարտի 6-ին Բրազիլիայի հանրապետության մայրաքաղաքում հյուրընկալվել է երկրի Նախագահական նստավայրում (Palácio da Alvorada) և հանդիպել երկրի առաջին տիկին Միշել դե Պաուլա Ֆիրմո Ռեինալդու Բոլսոնորուին Երկու երկրների առաջնորդների տիկնայք նախ շրջել են Նախագահական պալատում։ Տիկին Բոլսոնարուն Աննա Հակոբյանին պատմել է պալատի կառուցման պատմությունը, ներկայացրել պալատի կտավների և քանդակների հավաքածուն։ Շրջայցից հետո՝ ճաշի սեղանի շուրջ, Աննա Հակոբյանն ու Միշել դե Պաուլա Ֆիրմո Ռեինալդու Բոլսոնորուն խոսել են երկրների ղեկավարների տիկինների դերի և առաքելության մասին, կարևորել համատեղ ծրագրերի իրականացումը։ Հանդիպման ավարտին Աննա Հակոբյանը Միշել դե Պաուլա Ֆիրմո Ռեինալդու Բոլսոնորուին հրավիրել է Հայաստան։ Բրազիլիայի առաջին տիկինը սիրով ընդունել է հրավերը․ նախնական պայմանավորվածությամբ այցը կկայանա այս տարվա հոկտեմբեր ամսին։  
11:06 - 07 մարտի, 2020
Երևանում և 6 մարզերում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

Երևանում և 6 մարզերում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 6-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն՝ Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Բայրոնի փ. 6 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Փարպեցի փ. 15 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, 11։00-15։00 Ադոնցի փ. 6/1, 8, 8/2 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Շիրազի փ. 24 շենքը, Օհանովի փ. 24 շենքը, Բաբաջանյան փ. 109, 111, 113, 115, 117, 121, 123, 147, 149, 153, 153/1 շենքերը, հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, 11։00-17։00 Ա. Խաչատրյան փ. 24, 26 շենքերը, Արաբկիր 29 փողոցի սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Եղիշե Թադևոսյան նրբ․ 10 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Նոր-Նորքի 5-րդ զանգ.՝ Գալշոյան փ. 28 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Արարատի մարզում՝ 10։00-15։00 Զորակ գյուղը՝ մասնակի, 10։00-16։00 Վեդի քաղաքի Կասյան, Շահումյան, Արարատյան, Ա. Խաչատրյան փողոցները՝ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, 10։30-16։00 Գետազատ և Ազատավան գյուղերը՝ մասնակի, Վայոց ձորի մարզում՝ 10։00-13։30 Եղեգնաձոր քաղաքի Միկոյան, մոմիկի, Սևակի փողոցները՝ մասնակի, 10:00-16:00 Վայք քաղաքի Շահումյան, Կամոյի, Երիտասարդական փողոցները՝ մասնակի, Ջերմուկի խճուղին՝ մասնակի, Կոտայքի մարզում՝ 10:00-16:00 Զովունի համայնքի «Մետաղամանեղեն գործարան» ԲԲ ընկերությունը և ոչ բնակիչ-բաժանորդները, 10:00-16:30 Եղվարդ համայնքի Շահումյան, Սպանդարյան փողոցները, Կալեր և Բոլոր հողեր թաղամասերը, Ծիրանանոց թաղամասը՝ մասնակի, 11:00-16:00 Պռոշյան գյուղի Գևորգ Չաուշի թաղամաս։ 11:00–17:00 Ձորաղբյուր և Նոր-գյուղ գյուղերը՝ մասնակի, Տավուշի մարզում՝ 12:00-13:00 Իջևան քաղաքի Բլբուլյան, Մեհրաբյան, Երևանյան, Աղայան, Մայիսի 28 փողոցները, Սարիբեկ Օհանյան և Մյասնիկյան փողոցները՝ մասնակի, գինու գործարանը, «Իջևանատուն» ռեստորանը, գազի լցակայանը, գազի վարչությունը, «Վիվասել-ՄՏՍ», «Վեոն Արմենիա» ընկերությունների բջջային կայանները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Շիրակի մարզում՝ 10:00-14:00 Աշոցքի տարածաշրջանի Թորոսգյուղ գյուղի կենտրոնական մասը, 10:00-16:00 Անիի տարածաշրջանի Մարալիկ քաղաքի Աբովյան փողոցի վերջնամասը, Ամասիայի տարածաշրջանի Ամասիա գյուղի կենտրոնական մասը, Ամասիայի հրշեջ-փրկարարարական բաժինը, Ամասիայի ազգային անվտանգության ծառայության բաժինը և հարակից տարածքները, 11:00-15:00 Արթիկի տարածաշրջանի Արթիկ քաղաքի Տոնականյան փողոցի հարակից տարածքը, Ախուրյանի տարածաշրջանի Կառնուտ, Հովիտ, Բասեն, Ջրառատ, Ղարիբջանյան, Ախուրիկ, Ոսկեհասկ գյուղերը, Ախուրյանի շրջկենտրոնը՝ մասնակի, Սյունիքի մարզում՝ 11:00-15:00 Սիսիան քաղաքի Շիրակի փողոցը, 11:00-17:00 Աղիտու, Նորավան, Վաղատնի, Որոտան գյուղերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները:
09:38 - 06 մարտի, 2020
Հայաստանը համաճարակների կանխարգելման գործում բարձր ցուցանիշով կանաչ գոտում է |armenpress.am|

Հայաստանը համաճարակների կանխարգելման գործում բարձր ցուցանիշով կանաչ գոտում է |armenpress.am|

armenpress.am: Համաճարակների կանխարգելման գործընթացում աշխարհի երկրների թվում Հայաստանն ունի բարձր ցուցանիշ՝ 90 միավոր: Համաճարակների կանխարգելման preventepidemics.org կայքը տեղեկացնում է, որ Հայաստանն ունի լավ պատրաստվածություն՝ դիմակայելու համաճարակների: «Նրանք ունեն գործող համակարգեր ՝ առողջապահական սպառնալիքները գտնելու, կանգնեցնելու և կանխարգելելու համար, բայց  պետք է աշխատեն այդ պաշտպանության մակարդակը իրենց ժողովրդի համար պահպանելու ուղղությամբ»,-նշված է կայքում: Կայքի ինտերակտիվ քարտեզի վրա կանաչ գույնով ներկայացված այն երկրները, որոնք ունեն պաշտպանվածության ապահով մակարդակ: Նշվում է, որ Հայաստանը հասել է ReadyScore 80 և ավելի միավորի և աշխատում է իր ցուցանիշները բարելավելու ուղղությամբ: Ըստ կայքի՝ համաճարակների կանխարգելման գործում Հայաստանի դեպքում ուժեղ կողմերն են՝ համակարգումը, հաղորդակցությունը, քարոզչությունը, ապահով սնունդը: Հայաստանում կենդանուց մարդուն անցնող հիվանդությունների կանխարգելումը բարձր մակարդակի վրա է:  Թույլ կողմերից է հակամանրէային դեղերի նկատմամբ կայունությունը: Հայաստանի հարևան երկրներից ներկայացված է Վրաստանի ցուցանիշը, որն ունի 57 միավոր: 90 և ավելի ցուցանիշներ ունեցող երկրներից են Կանադան, Ճապոնիան, Ավստրալիան, Արաբական Միացյալ Էմիրությունները: Այս ցուցանիշին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում անդրադարձել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: «Հայաստանը պատրաստ է հայտնաբերելու, կանգնեցնելու և կանխարգելելու համաճարակները»,-նշել է փոխվարչապետը:
13:28 - 05 մարտի, 2020
ԱԳՆ խոսնակը մեկնաբանել է ՀՀ և Վրաստանի միջև մուտքի ընթացակարգերի դյուրացման մասին հարցը

ԱԳՆ խոսնակը մեկնաբանել է ՀՀ և Վրաստանի միջև մուտքի ընթացակարգերի դյուրացման մասին հարցը

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը պատասխանել է Հայաստանի և Վրաստանի միջև մուտքի ընթացակարգերի դյուրացման մասին հարցին։ Հարց. Ինչպես հայտնի դարձավ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Վրաստան պաշտոնական այցի շրջանակներում պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի և Վրաստանի միջև մուտքի ռեժիմի ընթացակարգերի դյուրացման մասին, խոսքը մասնավորապես նույնականացման քարտերով ճամփորդելու հնարավորության մասին է: Արդյոք երբ է ակնկալվում վերոնշյալ պայմանավորվածության ուժի մեջ մտնելը: Պատասխան. Ինչպես տեղեկացրել ենք, երեկ Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարների կողմից ընդգծվել է մարդկանց միջև շփումների խրախուսման և հասարակությունների միջև կապերի ամրապնդման կարևորությունը և այդ առնչությամբ ստորագրվել է մտադրությունների հուշագիր: Մտադրությունների հուշագրի ստորագրմամբ հիմք է տրվում համապատասխան երկկողմ միջազգային պայմանագրի կնքման շուրջ բանակցությունների մեկնարկին: Պայմանագրի կնքման և ուժի մեջ մտնելու գործընթացի տարբեր փուլերում, օրենսդրության համապատասխան, կապահովվի հանրության պատշաճ իրազեկումը։
21:58 - 04 մարտի, 2020
Հայաստանում ազատականացումը դրական է ազդել Ղարաբաղի վրա. Freedom House |armenpress.am|

Հայաստանում ազատականացումը դրական է ազդել Ղարաբաղի վրա. Freedom House |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում քաղաքական ազատականացումը եւ վարչապետ Փաշինյանի իշխանության գալը դրական ազդեցություն է թողել Լեռնային Ղարաբաղի վրա, նշված է Freedom House կազմակերպության Freedom in the World 2020 տարեկան զեկույցում: Ինչպես հաղորդում է «Ամերիկայի ձայնը», զեկույցում մասնավորապես նշված է, որ Ղարաբաղի տարածքում «ավելացել է մրցակցությունը եւ քաղհասարակության ակտիվությունը սեպտեմբերին նախատեսված տեղական ընտրություններին ընդառաջ. հարթակ է ստեղծվել 2020-ին Լեռնային Ղարաբաղի նախագահի եւ խորհրդարանի ընտրություններում հավելյալ փոփոխությունների համար: Ցավոք, Եվրասիայի տարածաշրջանի այլ անջատված տարածքները, որոնք մնում են օկուպացված Ռուսաստանի զորքերի կողմից, մնացել են լճացած, այնտեղ քաղաքական իրավունքների եւ քաղաքացիական ազատությունների անկում է արձանագրվել»: Ընդհանրապես, հիմնականում անազատ Եվրասիայի տարածաշրջանը մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների առումով «մռայլ պատկեր է հիշեցնում». Ռուսաստանում, Բելառուսում, Ուզբեկստանում իշխող ուժերի ճնշումների արդյունքում պահպանեցին իշխանությունը, Ղազախստանի ղեկավարը փոխանցեց իշխանությունն իր ընտրած իրավահաջորդին, իսկ Մոլդովայում սկսված բարեփոխումները կանգ են առել: Եվրասիայի դրական տեղաշարժերը կապված են մասամբ ազատ երկրներ ճանաչված Հայաստանի եւ Ուկրաինայի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի եւ Վլադիմիր Զելենսկու հետ, նշում է Freedom House կազմակերպությունը: Ինչ վերաբերում է աշխարհի մյուս տարածաշրջաններին, ապա ընդհանուր առմամբ, զեկույցի համաձայն, 2020-ին աշխարհում ժողովրդավարությունը խոչընդոտների է հանդիպում. Հետընթաց են ապրել ոչ միայն ավտորիտար Չինաստանը, Ռուսաստանը եւ Իրանը, այլեւ ժողովրդավարության ավանդույթներ ունեցող մի շարք երկրներ: Անցած տասնամյակում խոշորագույն հետընթացն են ապրել Բուրունդին, Թուրքիան, Մալին, Վենեսուելան, Հունգարիան, Ադրբեջանը, Տաջիկստանը եւ տասնյակից ավելի այլ երկրներ: Ազատությունների մակարդակով վատագույն վիճակում են Սիրիան, Էրիտրեան, Հարավային Սուդանը, Թուքմենստանը եւ Հյուսիսային Կորեան:
14:00 - 04 մարտի, 2020
Հայաստանը շահագրգռված Է Բելառուսի հետ համագործակցել բարձր տեխնոլոգիաների ոլորտում |armenpress.am|

Հայաստանը շահագրգռված Է Բելառուսի հետ համագործակցել բարձր տեխնոլոգիաների ոլորտում |armenpress.am|

armenpress.am: Հայաստանը շահագրգռված Է Բելառուսի հետ համագործակցել բարձր տեխնոլոգիաների ոլորտում: Այդ մասին ԲԵԼՏԱ-ի թղթակցին հայտնել Է Բելառուսում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Ղեւոնդյանը երկրի Առեւտրաարդյունաբերական պալատում բելառուս գործարարների հետ հանդիպումից առաջ: Դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարի տվյալներով՝ 2018 թվականին Հայաստանի եւ Բելառուսի միջեւ ապրանքաշրջանառությունը կազմել Է 50 մլն դոլար՝ աճելով 17 տոկոսով, 2019 թվականին այդ ցուցանիշը հասել Է մոտավորապես 70 մլն դոլարի: «Մեզ հաջողվեց այդ ուղղությամբ առաջ շարժվել երկու երկրների համակարգված աշխատանքի, բիզնես-հանրակցությունների ձեռներեցության շնորհիվ: Ապրանքաշրջանառությունը միատեսակ Է ինչպես արտահանման, այնպես Էլ ներմուծման առումով, այսինքն՝ այն տեղի չի ունեցել մեկ կամ երկու ճյուղերի կամ ուղղությունների կտրուկ առաջ մղվելու հաշվին: Բայց ես հեռու եմ այն մտքից, որ երկկողմ առեւտրում մենք հասել ենք այն մակարդակին, որից հետո կարելի Է ասել, որ դա մեր առավելակետն Է»,-նշել Է դեսպանը: Նա ընդգծել Է, որ Հայաստանը եւ Բելառուսը չեն օգտագործել իրենց բոլոր հնարավորությունները: «Հարկավոր Է հաշվի առնել նաեւ այն, որ Հայաստանի տնտեսությունը եւ Բելառուսի տնտեսությունը Էվոլյուցիոն փոփոխություններ են կրում: Դա առաջին հերթին պայմանավորված Է նրանով, որ կառավարությունները հատուկ ուշադրություն են դարձնում այն թրենդին, որպիսին բարձր տեխնոլոգիաներն են: Դա այն Է, առանց որի դժվար կլիներ պատկերացնել 21-րդ դարի տնտեսությունը: Ես վստահ եմ, որ փոխգործակցության ավանդական ոլորտների կողքին մենք բազմապատիկ աճ կունենանք տեղեկատվական տեխնոլոգիաների ասպարեզում գործակցելիս, իսկ մեր նախաձեռնող ուղեղներն այդ բնագավառում կլուծեն ոչ միայն իրենց համար ակտուալ խնդիրները, այլեւ կհաստատեն ավելի սերտ կոոպերացիոն կապեր»,-ասել Է Արմեն Ղեւոնդյանը: Դեսպանը նաեւ այն կարծիքին Է, որ երկրներին անհրաժեշտ Է ամրապնդել միջտարածաշրջանային համագործակցությունը: «Այն պետք Է ներառի պրակտիկ փոխգործակցության ավելի շատ ոլորտներ: Դա Էլ ավելի բազմազան կդարձնի մեր համագործակցության ուղղությունները եւ դրականորեն կազդի հանրագումարային ցուցանիշների վրա»,-նշել Է Բելառուսում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարը:
14:37 - 03 մարտի, 2020
Աշխարհում կորոնավիրուսով վարակվելու դեպքերի վիճակագրություն

Աշխարհում կորոնավիրուսով վարակվելու դեպքերի վիճակագրություն

Ներկայացնում ենք 2019թ․ դեկտեմբերի 31-ից 2020թ․ մարտի 2-ն ընկած ժամանակահատվածում COVID-19 կորոնավիրուսի պաշտոնապես գրանցված դեպքերի վիճակագրությունը։   Մահվան դեպքերը 3 046-ն են Չինաստան- 2 912                                                        Հոնգ Կոնգ- 2, Իրան- 54                                                                       Հարավային Կորեա-22 Իտալիա-35                                                                   Ճապոնիա-5 Միջազգային փոխադրամիջոցների վրա Ճապոնիա-5                                                                 Ֆրանսիա-2 Ավստրալիա-1                                                              Թայվան-1 Թաիլանդ-1                                                                   ԱՄՆ-2 Սան Մարինո-1                                                            Ֆիլիպիններ-1 Վարակվածության դեպքեր գանցվել են հետևյալ մայրցամաքներում Աֆրկա Ալժիր-3, Եգիպտոս-2, Նիգերիա-1 Ասիա Չինաստան-80․026, Հոնգ Կոնգ-98, Մակաո-10, Հարավային Կորեա-4 212, Իրան-978, Ճապոնիա-254, Սինգապուր-106, Բահրեյն-47, Քուվեյթ-46, Թաիլանդ-43, Թայվան-40, Մալայզիա-29, Արաբական Միացյալ էմիրություններ-21, Իրաք-19, Վիետնամ-16, Իսրայել-10, Լիբանան-10, Օման-6, Պակիստան-4, Հնդկաստան-3, Ֆիլիպիններ-3, Քաթար-3, Ինդոնեզիա-2, Աֆղանստան-1, Կամբոջիա-1, Նեպալ-1, Շրի Լանկա-1 Ամերիկա ԱՄՆ-89, Կանադա-24, Էքվադոր-6, Մեքսիկա-5, Բրազիլիա-2, Դոմինիկյան Հանրապետություն-1 Եվրոպա Իտալիա-1 689, Ֆրանսիա-130, Գերմանիա-129, Իսպանիա-83, Միացյալ Թագավորություն-36, Շվեյցարիա-24, Նորվեգիա-19, Ավստրիա-14, Շվեդիա-14, Նիդերլանդներ-13, Սան Մարինո-8, Խորվաթիա-7, Հունաստան-7, Ֆինլանդիա-6, Դանիա-4, Ադրբեջան-3, Չեխայի Հանրապետություն-3, Վրաստան-3, Իսլանդիա-3, Ռումինիա-3, Բելգիա-2, Ռուսաստան-2, Հայաստան-1, Բելառուս-1, Էստոնիա-1, Իռլանդիա-1, Լիտվա-1, Լյուքսեմբուրգ-1, Մոնակո-1, Հյուսիասային Մակեդոնիա-1 Օվկեանիա Ավստրալիա-29, Նոր Զելանդիա-1    Միջազգային փոխադրումների ժամանակ Ճապոնիա-705
10:22 - 03 մարտի, 2020