Ինը թեստերի պատասխանները ստացվել են. ՀՀ-ում կորոնավիրուսի նոր դեպք չի հայտնաբերվել |armenpress.am|
18:41 - 02 մարտի, 2020

Ինը թեստերի պատասխանները ստացվել են. ՀՀ-ում կորոնավիրուսի նոր դեպք չի հայտնաբերվել |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում կորոնավիրուսի կանխարգելման հանձնաժողովի նիստի ժամանակ մարտի 2-ի առավոտյան նշված 9 կասկածելի դեպքի թեստերի պատասխանների բացասական են եկել: Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Կասկածելի դեպքերը թեստավորվել են: Կասկածելի դեպք ասելով` նկատի ենք ունենում այն, երբ անձը շփվել է ռիսկային երկրների քաղաքացիների հետ կամ սիմպտոմներ ունի, այդ ժամանակ որոշվում է ստուգել:  Ասեմ, որ գործընթացը շարունակական է լինելու»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետը նաև տեղեկացրեց, որ Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցում գտնվող անձանց, ինչպես նաև կորոնավիրուսի վարակակիր անձի մոտ առողջական վիճակի բացասական փոփոխություն չկա: Նրանք ջերմություն չունեն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել