Կորոնավիրուսի ևս 8 կասկածելի դեպքի թեստավորում է տեղի ունեցել, ոչ մի դեպքում կորոնավիրուս չի ախտորոշվել. Նիկոլ Փաշինյան
09:46 - 03 մարտի, 2020

Կորոնավիրուսի ևս 8 կասկածելի դեպքի թեստավորում է տեղի ունեցել, ոչ մի դեպքում կորոնավիրուս չի ախտորոշվել. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Սիրելի հայրենակիցներ, երեկվա իմ ուղիղ եթերից հետո եւս 8 կասկածելի դեպքի թեստավորում է տեղի ունեցել՝ բոլորը բացասական պատասխանով, այսինքն՝ կորոնավիրուս չի ախտորոշվել:

Մեր միակ հաստատված ախտորոշմամբ պացիենտի վիճակը նույնն է. նույնիսկ ջերմություն չունի: «Գոլդեն փելիսի» ժողովուրդը նույնպես լավ են:

Եթե իրավիճակում փոփոխություն լինի՝ կտեղեկացնեմ: Եթե այս թեմայով բան չհաղորդեմ, ուրեմն ամեն ինչ այնպես է, ինչպես գիտեք»:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել