Արարատ Միրզոյան

ՀՀ արտաքին գործերի նախարար։ Այս պաշտոնին նա նշանակվել է 2021թ․ օգոստոսի 19-ին։

7-րդ գումարման Ազգային ժողովի նախագահն է։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։ Ծնվել է 1979թ․ նոյեմբերի 23-ին։ Մասնագիտությամբ պատմաբան է եւ պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մասնագետ։

2003-2005 թվականներին աշխատել է ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում՝ որպես կրտսեր գիտաշխատող: 2005-2007 թվականներին աշխատել է Հայաստանի ազգային արխիվում՝ որպես հասարակական-քաղաքական փաստաթղթերի բաժնի գլխավոր արխիվագետ։ 2007-2010 թվականներին աշխատել է «Էյչ-Էս-Բի-ՍԻ Բանկ Հայաստան» ՓԲԸ-ում: 2011-2012 թվականներին որպես վերլուծաբան՝ աշխատել է «Ռեգնում» միջազգային լրատվական գործակալությունում: 2012-2013 թվականներին աշխատել է Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամում (IFES)՝ որպես ընտրողների իրազեկման ծրագրի համակարգող: 2012 թվականի հոկտեմբերից 2013 թվականի փետրվարն ընկած ժամանակահատվածում դասավանդել է ԵՊՀ-ում: 2013-2015 թվականներին եղել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDEA) հիմնադրամի «Ավրորա մրցանակ եւ 100 կյանք» նախաձեռնության հետազոտական խմբի ղեկավարը։ 2014-2017 թվականներին աշխատել է որպես Բազմակուսակցական ժողովրդավարության նիդեռլանդական ինստիտուտի (NIMD) քաղաքական կուսակցությունների եւ ռազմավարական պլանավորման փորձագետ։

Արարատ Միրզոյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է: 2016 թվականից հանդիսանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ: 2017 թվականի ապրիլի 2-ին «Ելք» կուսակցությունների դաշինքի թիվ 3 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով ընտրվել է ՀՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր: 2018 թվականին եղել է «Իմ քայլը» շարժումը նախաձեռնող խմբի անդամ: 2018 թվականի մայիսի 11-ին նշանակվել է ՀՀ առաջին փոխվարչապետ: 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա եւ Շենգավիթ վարչական շրջաններն ընդգրկող թիվ 3 ընտրատարածքում լինելով «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածուներից մեկը՝ ստացել է 25 550 ձայն: 2019 թվականի հունվարի 10-ին ստացել է պատգամավորական մանդատը։

2019 թվականի հունվարի 14-ին տեղի ունեցած ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստի ժամանակ ընտրվել է ԱԺ նախագահ՝ 131 կողմ ձայնով: 

Իրանի քաղաքականությունն է հակազդել տարածաշրջանում աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխության․ ԱԳ նախարար |civilnet.am|

Իրանի քաղաքականությունն է հակազդել տարածաշրջանում աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխության․ ԱԳ նախարար |civilnet.am|

civilnet.am: Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նիստի շրջանակներում հանդիպում է կայացել Իրանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների միջև, հայտնում է իրանական IRNA գործակալությունը։ Հանդիպմանը Իրանի ԱԳՆ ղեկավար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն ասել է․ «Մենք աջակցում ենք կովկասյան տարածաշրջանի բոլոր երկրների միջև հաղորդակցության զարգացմանը, սակայն մեր սկզբունքային քաղաքականությունն է հակազդել տարածաշրջանում աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխության: Հայաստանի հետ մեր հարաբերությունները համահունչ են ամբողջ տարածաշրջանի շահերին, և մենք բազմիցս ընդգծել ենք, որ Թեհրանի և Երևանի միջև լավ հարաբերությունները վնաս չեն ոչ մի երկրի»։ Հայկական կողմը հանդիպման վերաբերյալ տեղեկություն դեռ չի հաղորդել։ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով Ժնևում է՝ մասնակցելու ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 52-րդ նստաշրջանի բարձրաստիճան նիստին:
15:27 - 27 փետրվարի, 2023
Արարատ Միրզոյանը հանդիպել է Սիրիայի արտաքին գործերի նախարար Ֆեյսալ ալ-Միկդադին

Արարատ Միրզոյանը հանդիպել է Սիրիայի արտաքին գործերի նախարար Ֆեյսալ ալ-Միկդադին

Փետրվարի 23-ին Դամասկոսում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Սիրիայի Արաբական Հանրապետության արտաքին գործերի նախարար Ֆեյսալ ալ-Միկդադին: Արարատ Միրզոյանը ցավակցություն է հայտնել գործընկերոջն ու Սիրիայի բարեկամ ժողովրդին փետրվարի 6-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ՝ հայտնելով Հայաստանի և հայ ժողովրդի զորակցությունը: Այս համատեքստում ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ Հայաստանի կառավարության կողմից ուղարկված փրկարար ջոկատներն առաջիններից էին Սիրիայում՝ հավելելով, որ Հայաստանից մարդասիրական օգնության արդեն երեք խմբաքանակ է ուղարկվել աղետից տուժած շրջաններ: Արտաքին գործերի նախարարները քննարկել են նաև երկկողմ և բազմակողմ ձևաչափերով հայ-սիրիական համագործակցությանն առնչվող հարցեր: Կողմերն արձանագրել են, որ երկու երկրների հարաբերությունները հիմնված են հայ և սիրիացի ժողովուրդների բազմադարյա բարեկամության վրա: Այս առումով ընդգծվել է, որ Սիրիայի հայկական համայնքը յուրահատուկ կամուրջի դեր է խաղում երկու երկրների միջև: Հանդիպման օրակարգում էին նաև տարածաշրջանային անվտանգության խնդիրները: Արարատ Միրզոյանը Ֆեյսալ ալ-Միկդադին ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի մանրամասները:
19:00 - 23 փետրվարի, 2023
ՀՀ ու Սիրիայի ԱԳ նախարարները հանդիպել են․ օրակարգում են եղել նաև տարածաշրջանային անվտանգության խնդիրները

ՀՀ ու Սիրիայի ԱԳ նախարարները հանդիպել են․ օրակարգում են եղել նաև տարածաշրջանային անվտանգության խնդիրները

Փետրվարի 23-ին Դամասկոսում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Սիրիայի Արաբական Հանրապետության արտաքին գործերի նախարար Ֆեյսալ ալ-Միկդադին: Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Միրզոյանը մեկնում է Սիրիա՝ ավերիչ երկրարշարժից տուժած շրջաններին մարդասիրական օգնության երրորդ խմբաքանակը հասցնելու նպատակով։ ԱԳՆ-ից նշում են, որ Արարատ Միրզոյանը ցավակցություն է հայտնել գործընկերոջն ու Սիրիայի բարեկամ ժողովրդին փետրվարի 6-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ՝ հայտնելով Հայաստանի և հայ ժողովրդի զորակցությունը: Այս համատեքստում ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ Հայաստանի կառավարության կողմից ուղարկված փրկարար ջոկատներն առաջիններից էին Սիրիայում՝ հավելելով, որ Հայաստանից մարդասիրական օգնության արդեն երեք խմբաքանակ է ուղարկվել աղետից տուժած շրջաններ: «Արտաքին գործերի նախարարները քննարկել են նաև երկկողմ և բազմակողմ ձևաչափերով հայ-սիրիական համագործակցությանն առնչվող հարցեր: Կողմերն արձանագրել են, որ երկու երկրների հարաբերությունները հիմնված են հայ և սիրիացի ժողովուրդների բազմադարյա բարեկամության վրա: Այս առումով ընդգծվել է, որ Սիրիայի հայկական համայնքը յուրահատուկ կամուրջի դեր է խաղում երկու երկրների միջև: Հանդիպման օրակարգում էին նաև տարածաշրջանային անվտանգության խնդիրները: Արարատ Միրզոյանը Ֆեյսալ ալ-Միկդադին ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի մանրամասները»,- նշված է ՀՀ ԱԳՆ հաղորդագրության մեջ։ ԱԳՆ մամուլի խոսնակը հայտնել էր նաև, որ սպասվում է Արարատ Միրզոյանի ու Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի հանդիպումը։
14:40 - 23 փետրվարի, 2023
Սիրիայի ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնել Հայաստանին դժվարին պայմաններում սիրիացի ժողովրդին զորակցելու համար

Սիրիայի ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնել Հայաստանին դժվարին պայմաններում սիրիացի ժողովրդին զորակցելու համար

Ինչպես արդեն հայտնել էինք, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Դամասկոս: Օդանավակայանում նախարար Միրզոյանին դիմավորել է Սիրիայի ԱԳ նախարար Ֆեյսալ ալ-Միկդադը:  Սիրիայի ԱԳ նախարարը ողջունել Արարատ Միրզոյանին և նշել, որ ՀՀ ԱԳ նախարարի այցը տեղի է ունենում ճիշտ ժամանակին, և դա երկու երկրների միջև պատմական և ամուր հարաբերությունների արտահայտնումն է, որոնք շարունակաբար զարգանում են՝ ծառայելու երկու ժողովուրդների շահերին:  ՍԱՆԱ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի ԱԳ նախարարը նաև շնորհակալություն է հայտնել Հայաստանին դժվարին պայմաններում սիրիացի ժողովրդին զորակցելու համար։ Նշենք, որ  ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մեկնել է Սիրիա՝ ավերիչ երկրարշարժից տուժած շրջաններին մարդասիրական օգնության երրորդ խմբաքանակը հասցնելու նպատակով։ ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից նշել էին, որ Հայաստանից երկրաշարժից տուժած Սիրիա է ուղարկվել մարդասիրական օգնության երրորդ խմբաքանակը՝ ավելի քան 32 տոննա քաշով: 
13:29 - 23 փետրվարի, 2023
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Արարատ Միրզոյանին՝ նրան մեղադրելով «մանիպուլյացիաների» մեջ |factor.am|

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Արարատ Միրզոյանին՝ նրան մեղադրելով «մանիպուլյացիաների» մեջ |factor.am|

factor.am: Պաշտոնական Բաքուն արձագանքել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ նախօրեին Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար Ժան Ասելբորնի հետ ասուլիսում հնչեցրած հայտարարություններին։ Ադրբեջանի ԱԳՆ-ից նշել են, թե Հայաստանի ԱԳ նախարարը, իբր, զբաղված է «մանիպուլյացիաներով և խաղաղ գործընթացի շուրջ բանակցությունները խեղաթյուրելով»։ «Նկատի ունենալով սահմանային անցակետ ստեղծելու վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկը՝ կանխելու Լաչինի ճանապարհի չարաշահումները, Ադրբեջանի բնական պաշարների թալանը, ականների և զինամթերքի տեղափոխումը, երրորդ երկրների քաղաքացիների ապօրինի անցումը Ադրբեջանի տարածք՝ որպես ուժի կիրառում, Հայաստանը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ շահագրգռված չէ Լաչինի ճանապարհի թափանցիկության ապահովմամբ»,- ասվում է հայտարարության մեջ։ Բաքուն նշում է, որ, իբր, «սա ցույց է տալիս, թե հայկական կողմի իրական մտադրությունը նրանում է, որ կրկնելով այն պնդումները, թե բողոքի ցույցերը հանգեցրել են «շրջափակման» և «լարված հումանիտար իրավիճակի», շարունակել ճանապարհն օգտագործել անօրինական նպատակներով, ինչը հակասում է 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությանը»։ Շարունակությունը՝ factor.am-ում
12:06 - 23 փետրվարի, 2023
Լյուքսեմբուրգն աջակցում է խաղաղության շուրջ եռակողմ բանակցությունների վերսկսմանը
 |armenpress.am|

Լյուքսեմբուրգն աջակցում է խաղաղության շուրջ եռակողմ բանակցությունների վերսկսմանը |armenpress.am|

armenpress.am: Լյուքսեմբուրգը ցանկանում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվեն խաղաղության համար եռակողմ բանակցությունները: Այս մասին հայտարարեց Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարար Ժան Ասելբորնը՝ Երևանում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում: «Խաղաղության եռակողմ բանակցությունները, որոնք սկսվեցին 2021 թվականին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԵԽ նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև, կարծես թե, այս պահին կանգ են առել: Խրախուսելի զարգացումներ եղան: Մենք կցանկանայինք, որ դրանք շարունակվեն, Լյուքսեմբուրգն աջակցում է խաղաղության եռակողմ բանակցությունների վերսկսմանը, որ կարողանաք ամուր և տևական խաղաղության համաձայնագրի հասնել»,-ասաց Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարը: Լյուքսեմբուրգը նաև աջակցում է ԵՄ երկարաժամկետ առաքելության հաստատմանը Հայաստանում: Ըստ Ժան Ասելբորնի՝ դա կամրապնդի ԵՄ-ի հետ հարաբերությունները, առաքելությունը կարող է կարևոր դեռ խաղալ, նվազեցնել միջադեպերի թիվը, բնակչության համար ռիսկերը: «Այս առաքելության մեկնարկը կարող է կարևորագույն տարր հանդիսանալ՝ ընդհանուր խաղաղության գործընթացի և հարաբերությունները նորմալացման համար: Լյուքսեմբուրգն ակտիվ կլինի, մենք նույնպես անդամ ունենք առաքելությունում»,-ասաց ԱԳ նախարարը: Նա կարևորեց նաև 2021 թվականի մարտին ուժի մեջ մտած ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Սա հնարավորություն կտա համագործակցել ավելի շատ ոլորտներում, այդ թվում ՝ ժողովրդավարության ամրապնդման, օրենքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարի: «Հայաստանը մեծ առաջընթաց է գրանցել: Հուսով եմ, որ կշարունակեք այս ժողովրդավարական ուղին»,-նշեց Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարը:  
17:54 - 22 փետրվարի, 2023
Մյունխենում Ադրբեջանը հավաստիացրել է, որ Բաքվի և Ստեփանակերտի միջև կլինի միջազգայնորեն տեսանելի երկխոսություն. Միրզոյան
 |armenpress.am|

Մյունխենում Ադրբեջանը հավաստիացրել է, որ Բաքվի և Ստեփանակերտի միջև կլինի միջազգայնորեն տեսանելի երկխոսություն. Միրզոյան |armenpress.am|

armenpress.am: Մյունխենում Բլինքեն-Փաշինյան-Ալիև հանդիպմանը ադրբեջանական կողմից ստացվել է հավաստիացում, որ միջազգայնորեն տեսանելի երկխոսությունը Բաքվի և Ստեփանակերտի միջև պետք է տեղի ունենա: Այս մասին հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Երևանում Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսում: Նա հայտնեց, որ ի սկզբանե, երբ նախաձեռնվել են խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներն Ադրբեջանի հետ, եղել է ընկալում և պայմանավորվածություն՝ այդ բանակցությունները վարել երկու հիմնական ուղղություններով, մեկը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների հաստատման, կարգավորման, կարճ ասած՝ խաղաղության պայմանագրի շուրջ, մյուսը՝ ձևաչափ, հարթակ, որտեղ պետք է քննարկվեն ԼՂ-ում ապրող հայության իրավունքներն ու անվտանգությունը: «Եվ տևական ժամանակ մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը խուսանավում է այս խոսակցության մեջ ներգրավվելուց: Եվ Մյունխենում, ի դեպ ոչ միայն պանելային քննարկմանը, այլ նաև Բլինքեն-Փաշինյան-Ալիև հանդիպման ընթացքում մենք ստացել ենք ադրբեջանական կողմի պատրաստակամությունը, հավաստիացումն այն մասին, որ միջազգայնորեն տեսանելի երկխոսությունը Բաքվի և Ստեփանակերտի միջև պետք է տեղի ունենա»,-ասաց Միրզոյանը:  ԱԳ նախարարը հավելեց՝ մյուս կողմից հայկական կողմը վերջին տարիների ընթացքում շարունակաբար տեսել է, որ ձեռք են բերվում պայմանավորվածություններ, տրվում են հավաստիացումներ, խոստումներ, հետո այդ դիրքորոշումներից տեղի է ունենում նահանջ՝ ընդհուպ մինչև ստորագրված ու հանրահայտ պայմանավորվածություններից: ԱԳ նախարարը հույս հայտնեց, որ այս անգամ այդ դեպքը չի լինի, և Ադրբեջանի կողմից չի լինի նույն վարքագիծը՝ այսինքն` նահանջ բարձրաձայնած պատրաստակամությունից:          
17:20 - 22 փետրվարի, 2023