Լիբանան

Լիբանանում ընթանում են խորհրդարանական ընտրություններ
 |hetq.am|

Լիբանանում ընթանում են խորհրդարանական ընտրություններ |hetq.am|

hetq.am: Լիբանանում կիրակի օրը՝ մայիսի 15-ին, սկսվել են խորհրդարանական ընտրությունները, որոնք առաջինն են 2020 թվականի օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած հզոր պայթյունից հետո, ինչի հետևանքով զոհվեց ավելի քան 190 մարդ և ևս մոտ 6000-ը վիրավորվեց։  Լիբանանի գրեթե 4 միլիոն ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիներն ընտրում են լիբանանյան խորհրդարանի 128 անդամներին։ Ընտրությունների արդյունքների առաջին նախնական տվյալները հայտնի կլինեն այսօր երեկոյան։ Լիբանանն արդեն երկու տարի է՝ գտնվում է իր պատմության ամենախորը տնտեսական և ֆինանսական ճգնաժամի մեջ։ ՄԱԿ-ի տվյալներով՝ երկրի բնակչության մոտ երեք չորրորդը ապրում է աղքատության մակարդակից ցածր կամ ծայրահեղ աղքատ է։ Բազմաթիվ տնային տնտեսություններ էլեկտրաէներգիան ստանում են օրական միայն մի քանի ժամ։ Վերջին շրջանում ուժեղացել է վտանգն այն մասին, որ Ուկրաինայում պատերազմի պատճառով, որն աշխարհում հացահատկի ամենախոշոր արտահանողներից մեկն է, կարող է հացի սուր դեֆիցիտ առաջանալ Լիբանանում։ Շարունակությունը՝ hetq.am-ում
17:13 - 15 մայիսի, 2022
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն Արամ Ա կաթողիկոսին գնահատանք է հայտնել Լիբանանի ճգնաժամին դիմագրավելու ջանքերի համար

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն Արամ Ա կաթողիկոսին գնահատանք է հայտնել Լիբանանի ճգնաժամին դիմագրավելու ջանքերի համար

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը հունվարի 26-ին ընդունել է Միացյալ ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի ներկայացուցիչ դոկտոր Իոաննա Վրոնեցկային:  «Այս առաւօտ՝ Չորեքշաբթի, 26 Յունուար 2022-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը ընդունեց այցելութիւնը Միացեալ Ազգերու Կազմակերպութեան (Մ.Ա.Կ.) Ընդհանուր Քարտուղար Անթոնիօ Կութիերեսի ներկայացուցիչ՝ դոկտ. Եոաննա Վրոնեցքային:  Մ.Ա.Կ.ի ներկայացուցիչը Վեհափառ Հայրապետին նամակ մը յանձնեց Մ.Ա.Կ.ի Ընդհանուր Քարտուղարին կողմէ: Նամակին մէջ Ընդհանուր Քարտուղարը իր գնահատանքը կը յայտնէր Նորին Սրբութեան, ընդհանրապէս Լիբանանի տագնապը դիմագրաւելու գծով իր կատարած ճիգերուն, միջ-համայնքային երկխօսութեան բերած իր կարևոր ներդրումին, ինչպէս նաև 20 Դեկտեմբեր 2021-ին, Լիբանանի վեց գլխաւոր համայնքներու հոգևոր պետերուն հետ իր ունեցած հանդիպման Վեհափառ Հայրապետին բերած կարևոր նպաստին:  Վեհափառ Հայրապետը իր շնորհակալութիւնը յայտնեց Ընդհանուր Քարտուղարին՝ նամակի ճամբով իր պարզած մտածումներուն ու մօտեցումներուն համար: Ապա հանդիպումը առիթ մը հանդիսացաւ ընդհանուր ակնարկ մը նետելու աշխարհը յուզող ներկայ հարցերուն և յատկապէս Լիբանանի այժմու կացութեան: Այս ծիրէն ներս Նորին Սրբութիւնը շեշտեց, թէ խորհրդարանական ընտրութիւն կատարելու, միջազգային դրամատան և միջազգային ֆինանսական կազմակերպութիւններուն հետ գործակցաբար Լիբանանի տնտեսական տագնապը բարելաւելու ու ժողովուրդին ընկերային կարիքներուն շուտափոյթ թարման գտնելու անհրաժեշտութիւնը:  Մ.Ա.Կ.ի ներկայացուցիչը բաժնելով Վեհափառ Հայրապետին տեսակէտները, իր կարգին յիշեցուց, թէ Մ.Ա.Կ.ը կարևորութեամբ կը շեշտէ ընտրութիւն կատարելու հրամայականը և իր կարգին կը քաջալերէ միջազգային դրամատնային ու տնտեսական կազմակերպութիւնները՝ աջակցելու Լիբանանի տնտեսութեան շուտափոյթ վերականգման աշխատանքներուն: Հանդիպումէն յետոյ Մ.Ա.Կ.ի ներկայացուցիչը ճաշի հիւրը եղաւ Նորին Սրբութեան»,- ասված է հայտարարությունում: 
22:54 - 26 հունվարի, 2022
Լիբանանում միկրոավտոբուսների վարորդները փակել են հիմնական փողոցները. ցուցարարները բողոքում են գնաճի դեմ   |tert.am|

Լիբանանում միկրոավտոբուսների վարորդները փակել են հիմնական փողոցները. ցուցարարները բողոքում են գնաճի դեմ |tert.am|

tert.am: Բեյրութում ցուցարարները հինգշաբթի արգելափակել են մայրաքաղաքի բոլոր գլխավոր փողոցներն ու տրանսպորտային զարկերակները Լիբանանի ողջ տարածքում:Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, հինգշաբթի ցամաքային տրանսպորտի արհմիության կոչով միկրոավտոբուսների և տաքսիների վարորդները փակել են փողոցները՝ ելույթ ունենալով վառելիքի, պարենային մթերքների՝ գնալով բարձրացող գների դեմ: Բողոքի ակցիան տեղի է ունենում ազգային արժույթի փոխարժեքի անկման ֆոնին:  Լիբանանյան մայրաքաղաքում արգելափակվել է կենտրոնական հրապարակը, Համրա փողոցը, Վերդան շրջանը և օդանավակայան տանող մայրուղին:Արհմիության ներկայացուցչի խոսքով՝ կարևոր է, որ լիբանանցիներն աջակցեն ցույցներին, քանի որ կյանքի պայմանները գնալով վատանում են բոլորի համար:  
12:58 - 13 հունվարի, 2022
Քուվեյթի ղեկավարությունը Բեյրութից հետ է կանչում իր դեսպանին |armenpress.am|

Քուվեյթի ղեկավարությունը Բեյրութից հետ է կանչում իր դեսպանին |armenpress.am|

armenpress.am: Քուվեյթի ղեկավարությունը խորհրդակցությունների համար Բեյրութից հետ է կանչում իր դեսպանին և պահանջում է իրենց երկրում Լիբանանի գործերի ժամանակավոր հավատարմատարին 48 ժամվա ընթացքում լքել երկիրը: Այս մասին ասվում է Քուվեյթի ԱԳ նախարարության տարածած հաղորդագրության մեջ: «Ելնելով նրանից, ինչը պատմականորեն կապում է Քուվեյթի Պետությունը եղբայրական Սաուդյան Արաբիայի հետ, արտաքին գործերի նախարարությունը որոշում է ընդունել խորհրդակցությունների համար հետ կանչել Լիբանանի Հանրապետությունում իր դեսպանին և պահանջել է էմիրաթում լիբանանյան դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին 48 ժամվա ընթացքում լքել երկիրը»,- ասվում է հայտարարության մեջ: Ավելի վաղ Լիբանանի դեսպաններին իրենց երկրներից արտաքսել էին Սաուդյան Արաբիան և Բահրեյնը՝ ի պատասխան Լիբանանի ինֆորմացիայի նախարարի՝ Եմենում հակամարտության մասին հայտարարության:
15:49 - 30 հոկտեմբերի, 2021
Բեյրութում անկարգությունների մասնակիցների դեմ դատախազությունը գործ է հարուցել |1lurer.am|

Բեյրութում անկարգությունների մասնակիցների դեմ դատախազությունը գործ է հարուցել |1lurer.am|

1lurer.am: Լիբանանի զինվորական դատախազությունը գործեր է հարուցել Բեյրութում անկարգությունների 19 մասնակցի նկատմամբ, որոնք հոկտեմբերի 14-ին ձերբակալվել էին ուժայինների կողմից, տեղեկացնում է ТАСС-ը: Հարցաքննության ընթացքում հաստատվել է նրանց մասնակցությունը փոխհրաձգությանը, որի հետևանքով զոհվել է 7 մարդ և վիրավորվել 36-ը: Բեյրութում հինգշաբթի կրակոցներ էին հնչել շիա կուսակցությունների սկսած բողոքի ակցիայի ժամանակ: Ցուցարարները դժգոհում էին 2020 թ. Բեյրութի նավահանգստի պայթյունի հետաքննությունից: Անկարգությունները հրահրել էին անհայտ դիպուկահարները, որոնց արձակած կրակոցներից հետո փոխհրաձգություն էր սկսվել: Լիբանանի նախագահ Միշել Աունը խոստացել է մանրակրկիտ հետաքննություն անցկացնել Բեյրութի շիա և քրիստոնեական շրջանների հատման վայրում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ և հայտարարել է, որ թույլ չի տա երկիրը մոտեցնել քաղաքացիական պատերազմի:
13:17 - 16 հոկտեմբերի, 2021
Զինվորականները պարեկություն են իրականացնում Բեյրութի փողոցներում` կանխելու հետագա բախումները |azatutyun.am|

Զինվորականները պարեկություն են իրականացնում Բեյրութի փողոցներում` կանխելու հետագա բախումները |azatutyun.am|

azatutyun.am: Զինվորականները պարեկություն են իրականացնում Բեյրութի փողոցներում` կանխելու հետագա բախումներն ու իրավիճակի սրումը: Որոշ լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նրանց հրահանգ է տրվել կրակ բացել ցանկացած զինված մարդու վրա: Հինգշաբթի օրը Լիբանանի մայրաքաղաքում հրաձգության հետևանքով առնվազն 6 մարդ է զոհվել: Անհայտ անձինք կրակել են «Հըզբոլա» և «Ամալ» շիա խմբավորումների ցուցարարների վրա, ովքեր պահանջում էին դատավորի հրաժարականը, որի վարույթում է Բեյրութի նավահանգստում անցած տարի տեղի ունեցած աղետալի պայթյունի գործը: Ցուցարարները պնդում են, որ նա քաղաքական կողմնակալություն է դրսևորում և պատրաստվում է ամեն ինչում մեղադրել շիաներին: Լիբանանի վարչապետ Նաջիբ Միկաթին հոկտեմբերի 15-ը սգո օր է հայտարարել Բեյրութում հրաձգության հետևանքով զոհվածների համար: Այսօր փակ կլինեն բոլոր պետական գերատեսչությունները, ինչպես նաև պետական և մասնավոր դպրոցները:
13:05 - 15 հոկտեմբերի, 2021
Լիբանանում էլեկտրամատակարարումը վերականգնվել է |hetq.am|

Լիբանանում էլեկտրամատակարարումը վերականգնվել է |hetq.am|

hetq.am: Լիբանանի ողջ տարածքում կիրակի՝ հոկտեմբերի 10-ին, վերականգնվել է էլեկտրաէներգիայի մատակարարումն այն բանից հետո, երբ զինվորականները վառելիք են մատակարարել երկրի երկու հիմնական էլեկտրակայանների համար։ Այդ մասին հայտարարել է Լիբանանի էներգետիկայի և ջրային ռեսուրսների նախարար Վալիդ Ֆայադը։ «Ցանցը վերադարձել է նորմալ աշխատանքի, ինչպես դա կար մինչ այն պահը, երբ վերջացել էր վառելիքը «Դեյր Ամար» և «Ալ Զահրանի» էլեկտակայաններում»,- նշել է նա։ Նախարարը շնորհակալություն է հայտնել Լիբանանի բանակին՝ 6 միլիոն լիտր վառելիք տրամադրելու համար, որը հավասարաչափ բաժանվել է երկու էլեկտրակայանի միջև։ Սակայն էլեկտրաէներգիայի մատակարարումը նախկինի պես հասանելի կլինի օրական մի քանի ժամ, ինչպես դա եղել է վերջին ամիսներին։ Էլեկտրաէներգիայի EDL պետական ընկերությունը ավելի վաղ հայտարարել էր, որ առաջիկա ժամերին նախատեսվում է վառելիքի խմբաքանակի մատակարարում, սակայն բեռնաթափումը տեղի կունենա միայն մի քանի օրից: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին դադարեցվել էր Լիբանանի ամենախոշոր «Ալ Զահրանի» և «Դեյր Ամար» էլեկտրակայանների աշխատանքը, ինչը հանգեցրել էր երկրի ողջ տարածքում էլեկտրականության անջատմանը։
15:24 - 11 հոկտեմբերի, 2021