Բեյրութում անկարգությունների մասնակիցների դեմ դատախազությունը գործ է հարուցել |1lurer.am|
13:17 - 16 հոկտեմբերի, 2021

Բեյրութում անկարգությունների մասնակիցների դեմ դատախազությունը գործ է հարուցել |1lurer.am|

1lurer.am: Լիբանանի զինվորական դատախազությունը գործեր է հարուցել Բեյրութում անկարգությունների 19 մասնակցի նկատմամբ, որոնք հոկտեմբերի 14-ին ձերբակալվել էին ուժայինների կողմից, տեղեկացնում է ТАСС-ը:

Հարցաքննության ընթացքում հաստատվել է նրանց մասնակցությունը փոխհրաձգությանը, որի հետևանքով զոհվել է 7 մարդ և վիրավորվել 36-ը:

Բեյրութում հինգշաբթի կրակոցներ էին հնչել շիա կուսակցությունների սկսած բողոքի ակցիայի ժամանակ: Ցուցարարները դժգոհում էին 2020 թ. Բեյրութի նավահանգստի պայթյունի հետաքննությունից: Անկարգությունները հրահրել էին անհայտ դիպուկահարները, որոնց արձակած կրակոցներից հետո փոխհրաձգություն էր սկսվել:

Լիբանանի նախագահ Միշել Աունը խոստացել է մանրակրկիտ հետաքննություն անցկացնել Բեյրութի շիա և քրիստոնեական շրջանների հատման վայրում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ և հայտարարել է, որ թույլ չի տա երկիրը մոտեցնել քաղաքացիական պատերազմի:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել