Քուվեյթի ղեկավարությունը Բեյրութից հետ է կանչում իր դեսպանին |armenpress.am|
15:49 - 30 հոկտեմբերի, 2021

Քուվեյթի ղեկավարությունը Բեյրութից հետ է կանչում իր դեսպանին |armenpress.am|

armenpress.am: Քուվեյթի ղեկավարությունը խորհրդակցությունների համար Բեյրութից հետ է կանչում իր դեսպանին և պահանջում է իրենց երկրում Լիբանանի գործերի ժամանակավոր հավատարմատարին 48 ժամվա ընթացքում լքել երկիրը: Այս մասին ասվում է Քուվեյթի ԱԳ նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

«Ելնելով նրանից, ինչը պատմականորեն կապում է Քուվեյթի Պետությունը եղբայրական Սաուդյան Արաբիայի հետ, արտաքին գործերի նախարարությունը որոշում է ընդունել խորհրդակցությունների համար հետ կանչել Լիբանանի Հանրապետությունում իր դեսպանին և պահանջել է էմիրաթում լիբանանյան դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին 48 ժամվա ընթացքում լքել երկիրը»,- ասվում է հայտարարության մեջ:

Ավելի վաղ Լիբանանի դեսպաններին իրենց երկրներից արտաքսել էին Սաուդյան Արաբիան և Բահրեյնը՝ ի պատասխան Լիբանանի ինֆորմացիայի նախարարի՝ Եմենում հակամարտության մասին հայտարարության:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել