Լարս

«Ռոսսելխոզնադզորը» մտահոգություն է հայտնում Հայաստանից բուսական մթերքների մատակարարումների ժամանակ հաճախակի խախտումների կապակցությամբ |1lurer.am|

«Ռոսսելխոզնադզորը» մտահոգություն է հայտնում Հայաստանից բուսական մթերքների մատակարարումների ժամանակ հաճախակի խախտումների կապակցությամբ |1lurer.am|

1lurer.am: 2023 թվականին «Ռոսսելխոզնադզորը» բացահայտել է Հայաստանից արտահանված ծաղկի և պտուղ-բանջարեղենի մեջ կարանտինային վնասատուների հայտնաբերման 72 դեպք, նշված է կազմակերպության հաղորդագրության մեջ։ Ըստ աղբյուրի, նոյեմբերին արձանագրվել է խախտումների կտրուկ աճ, միայն նոյեմբերի 24-26-ը հայտնաբերվել է վարակված ծաղիկների, վարունգի, չրերի, խաղողի, ծաղկակաղամբի, լոլիկի, պղպեղի, սմբուկի, խնձորի, տանձի` Ռուսաստան ներկրման 36 դեպք։ Բոլորն ունեին Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից տրված բուսասանիտարական հավաստագրեր: Բուսական մթերքներում հայտնաբերվել  են ԵԱՏՄ անդամ երկրների համար կարանտինային օբյեկտներ՝ արևելյան ցեց (Grapholita molesta (Busck), Pepino մոզաիկ վիրուս, լոլիկի շագանակագույն մրգի վիրուս), արևմտյան ծաղկային թրիպս (Frankliniella occidentalis Pergand): Բացի այդ, ըստ «Ռոսսելխոզնադզորի», նոյեմբերին հայտնաբերվել է Հայաստանից ստացված լոլիկի, ելակի, խնձորի և խաղողի մեջ թունաքիմիկատների մնացորդների առավելագույն թույլատրելի չափը գերազանցելու 5 դեպք, ինչը վկայում է արտադրողների կողմից թունաքիմիկատների օգտագործման կանոնակարգի խախտումների մասին։ Դրանց մասին «Ռոսսելխոզնադզորը» տեղյակ է պահել Հայաստանի իրավասու մարմիններին, սակայն դեռևս տեղեկություն չի ստացել կատարված ուսումնասիրությունների մասին։ Միաժամանակ սահմանին բուսասանիտարական հսկողությունն իրականացվում է սովորական ռեժիմով, Հայաստանից եկող բեռների ստուգման ու մաքսազերծման կանոնները չեն փոխվել։
12:04 - 29 նոյեմբերի, 2023
Ալեն Սիմոնյանը չի բացառում, որ Լարսում ստեղծված իրավիճակը կարող է քաղաքական պատճառ ունենալ

Ալեն Սիմոնյանը չի բացառում, որ Լարսում ստեղծված իրավիճակը կարող է քաղաքական պատճառ ունենալ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով Լարսում տիրող իրավիճակին, նշեց՝ իր տեղեկություններով սահմանակետում ծառայություն իրականացնող մարմինների հերթափոխ է տեղի ունեցել, և նման իրավիճակ ստեղծվել է նաև Ադրբեջան-Ռուսաստան կամ Ադրբեջան-Վրաստան սահմանի հատվածում։ Սիմոնյանը նշեց՝ ինքը չի բացառում, որ կարող է քաղաքական պատճառ ունենալ իրավիճակը, սակայն խնդրեց չշտապել և նման հետևություններ չանել։ Հիշեցնենք, որ բեռներով բեռնված բեռնատարարները օրեր շարունակ Լարսի անցակետում են և չեն կարողանում հատել սահմանն ու Ռուսաստան հասնել։ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը այսօր հաստատեց, որ Լարսի անցակետում խնդիր կա։  «Վերին Լարսի անցակետում խնդիրը կա, և, այո՛, կան նույն բեռներով բեռնված բեռնատարներ, որոնց մի մասն անցնում է, մյուս մասը՝ ոչ։ Գործընկերները որոշակի բեռի ուսումնասիրություն են կատարում և որոշակի խնդիրներ են տեսնում: Բեռնատարներում հիմնականում գյուղմթերք է»,- նշել է Սանոսյանը։ Հարցին, թե արդյո՞ք խնդիրը քաղաքական դրդապատճառ ունի, նախարարը պատասխանել էր, որ ռուսական տեսչական մարմինը տվյալ ապրանքների հետ կապված որոշակի մասնագիտական խնդիրներ է տեսել, ՀՀ համապատասխան մարմիններն էլ աշխատում են այդ գործընկերների և տնտեսվարողների հետ»
14:48 - 28 նոյեմբերի, 2023
Լարսի որևէ անցակետ փակելը մեզ վրա չի ազդի. Արայիկ Հարությունյան

Լարսի որևէ անցակետ փակելը մեզ վրա չի ազդի. Արայիկ Հարությունյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի համար հիմա չափազանց կարևոր է, որ հայերը՝ Հայաստանում և սփյուռքում, գտնեն բացառապես հայկական արտադրության ապրանքներ։ «Գյուղատնտեսական ապրանքներ, խմիչք, Հայաստանի ընկերությունների կողմից մատուցվող ծառայություններ: Բիզնեսին և հարկ վճարողին նման կերպ աջակցելն անկախությունն ու սուվերենությունն ամրապնդելու համար կենսական նշանակության վարքագիծ է: Լարսի որևէ անցակետ փակելը մեզ վրա չի ազդի, եթե Հայաստանի բիզնեսը նոր շուկաներ գտնի արտասահմանում ապրող մեր հայրենակիցների տոնական և ոչ տոնական սեղաններին», - Facebook-ում գրել է Հարությունյանը։   Նա ընդգծել է՝ Ամանորի և Սուրբ ծննդյան տոների սեղաններին պետք է լինեն բացառապես հայկական արտադրության բանջարեղեն, միրգ, գինի, կոնյակ, այլ գյուղարտադրանք:
11:16 - 28 նոյեմբերի, 2023
Լարսում կանգառած շուտ փչացող ապրանքներով բեռնատարների հարցը համատեղ քննարկվում է. ՊԵԿ

Լարսում կանգառած շուտ փչացող ապրանքներով բեռնատարների հարցը համատեղ քննարկվում է. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Վերին Լարսի անցակետում ստեղծված իրավիճակը մշտապես գտնվում է կոմիտեի ղեկավարության անմիջական ուշադրության ներքո: Հարցի առնչությամբ պարբերաբար քննարկումներ են տեղի ունենում՝ իրավիճակի կարգավորման ուղղությամբ: Կոմիտեն, միաժամանակ, հայտնում է, որ Վերին Լարսի անցակետում մշտադիտարկվում է Ռուսաստանի Դաշնություն գնացող ուղղությունը, որի արդյունքում ակնհայտ է դառնում, որ բազմաթիվ հայկական բեռնատարներ մուտք են գործում Ռուսաստան: «Ինչ վերաբերում է այն բեռնատարներին, որոնք կանգառել են անցակետում և առաջացել է  շուտ փչացող ապրանքների մտահոգիչ հարց, ապա դրանց մասով խնդիրներն օպերատիվորեն վերհանելուն զուգահեռ, միաժամանակ, համապատասխան տեղեկատվությունը փոխանցվում է Էկոնոմիկայի նախարարությանը, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին՝ համատեղ քննարկելու և հետագա գործողությունները պլանավորելու համար: Միաժամանակ, հիշեցնում ենք, որ Ռուսաստանում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդը գտնվում է Վերին Լարսի անցակետում և պատրաստ է աջակցել բեռնափոխադրողներին, անհրաժեշտության դեպքում կարող են կապ հաստատել ՊԵԿ ներկայացուցչի հետ»,- հայտնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից; 
19:18 - 26 նոյեմբերի, 2023
Վլադիկավկազ-Լարս ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի վերանորոգման պատճառով
 |armenpress.am|

Վլադիկավկազ-Լարս ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի վերանորոգման պատճառով |armenpress.am|

armenpress.am: Գուդաուրի - Կոբի ճանապարհի հատվածը, որը Ռազմավիրական ճանապարհի մի մասն է, նոյեմբերիի 16-ին ժամանակավորապես փակ կլինի՝ վերանորոգման աշխատանքների պատճառով։ Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հաղորդել է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտի մամուլի ծառայությունը։ «Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս (Ռուսաստանի Դաշնության հետ սահման – խմբ.), միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում իրականացվող ճանապարհային աշխատանքների պատճառով նոյեմբերի 16-ին, ժամը 15:00-ից մինչև 17:30-ը (համապատասխանում է Երևանի ժամանակի հետ) ժամանակավորապես կսահմանափակվի բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։ Նշվում է նաև, որ կցորդիչներով  և կիսակցորդիչներով փոխադրամիջոցների երթևեկությունը փակ կլինի մինչև տեղական ժամանակով ժամը 19:00-ն (համապատասխանում է Երևանի ժամանակի հետ):
17:00 - 16 նոյեմբերի, 2023
Խաղաղության պայմանագրիից հետո Ադրբեջանով են լինելու հիմնական բեռնափոխադրումները. Պապոյան
 |news.am|

Խաղաղության պայմանագրիից հետո Ադրբեջանով են լինելու հիմնական բեռնափոխադրումները. Պապոյան |news.am|

news.am: Այս պահին Ադրբեջանի տարածքով բեռնափոխադրումը իրատեսական չեմ համարում, բայց խաղաղության պայմանագրի կնքումից հետո Ադրբեջանի տարածքով եմ համարում հիմնական բեռնափոխադրումները։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 8-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը` անդրադառնալով դիտարկմանը, թե որքանով է հավանական, որ բեռնափոխադրումների համար Ադրբեջանի տարածքը փոխարինի «Վերին Լարսին»: Իշխանական պատգամավորի խոսքով` Ադրբեջանի տարածքով բեռնափոխադրումները ՀՀ–ին ավելի ձեռնտու է. «Քանի որ այնտեղով ճանապարհն ավելի կարճ է, ավելի հարմար է, և նախկին ԽՍՀՄ ժամանակներում այդ ճանապարհն է գործել, և բնականաբար, ես վստահ եմ, որ խաղաղության պայմանագրից հետո այդ ճանապարհն է գործելու, որով հայկական ծագման ապրանքների մրցունակությունը ՌԴ–ում ավելանալու է, որովհետև ճանապարհը ավելի կարճ է, ռիսկերով ավելի քիչ է և այլն»,–հավելեց Պապոյանը։ Սակայն առանց խաղաղության պայմանագրի պատգամավորը դա հնարավոր չի համարում։ Հիշեցնենք, որ 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին փոխանցեց հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հինգ կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ ավելացրեց և ուղարկեց իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 3-ին հայտնեց, որ Երևանի և Բաքվի միջև ընթանում է առաջարկների փոխանակման 6-րդ փուլը։ Հաջորդ օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ երեք սկզբունք կա, որոնց շուրջ համաձայնության գալու դեպքում խաղաղության պայմանագիրը կստորագրվի։ 
13:59 - 08 նոյեմբերի, 2023
Լարսի անցակետում դեպի Ռուսաստան ուղղությամբ մեքենաների հերթեր գրեթե չկան. ՊԵԿ նախագահի տեղակալ |armenpress.am|

Լարսի անցակետում դեպի Ռուսաստան ուղղությամբ մեքենաների հերթեր գրեթե չկան. ՊԵԿ նախագահի տեղակալ |armenpress.am|

armenpress.am: Վերին Լարսի անցակետում դեպի Ռուսաստան գնացող ուղղությամբ հայկական բեռնատարների հերթեր գրեթե չկան, Ռուսաստանից դուրս եկող ուղղությամբ որոշակի հերթեր առաջանում են: ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նիստում այս մասին ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը: Մուրադյանը վստահեցրեց, որ ՊԵԿ-ն ամենօրյա ռեժիմով, նույնիսկ օրական մի քանի անգամ իր հսկողության ներքո է պահում Վերին Լարսում իրավիճակը՝ գիտակցելով դրա կարևորությունը: Ըստ նրա՝ վերջին 1 ամսվա ընթացքում 2 անգամ է եղել, որ եղանակային պայմաններով պայմանավորված՝ բեռնատար մեքենաների համար որոշակիորեն սահմանափակվել է Վերին Լարսի անցակետով անցման հնարավորությունը, ինչը, սակայն, տևել է ժամեր: «Հայաստանից դեպի Ռուսաստան գնացող մեքենաների համար հերթերը գրեթե բացակայում են: Մեր մոնիթորինգի արդյունքները ցույց են տալիս, որ Հայաստանից դուրս գալուց հետո 1-2, մաքսիմում 3 օրվա ընթացքում անցնում են անցակետը»,-ասաց ՊԵԿ նախագահի տեղակալը: Մուրադյանը հիշեցրեց, որ դեռ նախորդ տարի Ռուսաստանի գործընկերներն անցակետից մի քանի կմ հեռավորության վրա առանձին տարածք էին նախատեսել, որտեղ ԵԱՏՄ ապրանքների, այս դեպքում Հայաստանից գնացող ապրանքների ու տրանսպորտային միջոցների նկատմամբ իրականացնում էին առանձնացված մաքսային հսկողություն: «Դա նպաստում էր մեր մեքենաների և ապրանքների նկատմամբ ավելի արագ, արտոնյալ մաքսազերծման գործընթացին: Վերջին տարվա ընթացքում այդ տարածքում տեղադրվել է 2-3 մաքսազերծման սարք, որ էլ ավելի արագ իրականացվի»,-նշեց Մուրադյանը: Ինչ վերաբերում է Ռուսաստանից դեպի Վրաստան, Հայաստան եկող բեռներին, ապա ՊԵԿ նախագահի տեղակալն ասաց. «Որոշակի հերթեր առաջանում են՝ տրանսպորտային միջոցների մեծ քանակի պատճառով: Երկու հանգամանք են ազդում դրա վրա: Մեկը վրացական կողմում իրականացվող շինարարական աշխատանքներն են: Մենք մեր վրացի գործընկերների հետ ակտիվ աշխատում ենք, և իրենք, կախված ծանրաբեռնվածությունից, կարող են ուղղությունները փոխել՝ երեք ուղի դուրս, մեկ ուղի ներս կամ հակառակը: Այնուամենայնիվ, որոշակի փոքր հերթեր առաջանում են: Մյուս հանգամանքն այն է, որ Ռուսաստանի Դաշնությունում ընդունվել են արտահանման որոշակի սահմանափակումներ: Մաքսային օրենսգիրքն ասում է՝ եթե կան արտահանման որոշակի սահմանափակումներ, դրանց նկատմամբ հսկողությունը պետք է իրականացվի այն արտահանողի մաքսային կետում, որտեղից արտահանվում է: Սա ևս երբեմն առաջացնում է նման հարցեր»: Սակայն Մուրադյանը հավաստիացրեց, որ Ռուսաստանի գործընկերների հետ ևս ակտիվ աշխատել են, հարկ վճարողներին էլ դրա մասին տեղեկացրել են, որ խոչընդոտներ չառաջանան:
13:42 - 23 հոկտեմբերի, 2023