Լարսի որևէ անցակետ փակելը մեզ վրա չի ազդի. Արայիկ Հարությունյան
11:16 - 28 նոյեմբերի, 2023

Լարսի որևէ անցակետ փակելը մեզ վրա չի ազդի. Արայիկ Հարությունյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի համար հիմա չափազանց կարևոր է, որ հայերը՝ Հայաստանում և սփյուռքում, գտնեն բացառապես հայկական արտադրության ապրանքներ։

«Գյուղատնտեսական ապրանքներ, խմիչք, Հայաստանի ընկերությունների կողմից մատուցվող ծառայություններ: Բիզնեսին և հարկ վճարողին նման կերպ աջակցելն անկախությունն ու սուվերենությունն ամրապնդելու համար կենսական նշանակության վարքագիծ է:

Լարսի որևէ անցակետ փակելը մեզ վրա չի ազդի, եթե Հայաստանի բիզնեսը նոր շուկաներ գտնի արտասահմանում ապրող մեր հայրենակիցների տոնական և ոչ տոնական սեղաններին», - Facebook-ում գրել է Հարությունյանը։
 
Նա ընդգծել է՝ Ամանորի և Սուրբ ծննդյան տոների սեղաններին պետք է լինեն բացառապես հայկական արտադրության բանջարեղեն, միրգ, գինի, կոնյակ, այլ գյուղարտադրանք:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել