Գնել Սանոսյան

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարն է։

Եղել է Գեղարքունիքի մարզպետը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է։ «Հայկական աշխարհագրական ընկերություն» գիտական-հասարակական կազմակերպության անդամ։ Ծնվել է 1983թ․ հոկտեմբերի 7-ին Գեղարքունիքի մարզի Ծակքար գյուղում։ 2000-2006 թթ․ սովորել է ԵՊՀ աշխարհագրության ֆակուլտետում՝ ստանալով բակալվրի, այնուհետև՝ բնօգտագործում և բնապահպանություն մագիստրոսի աստիճան։

2004-2010թթ. եղել է ուսուցիչ «Մակսեդան» օտար լեզուների վարժարանում։ 2007-2010 թթ․ դասավանդել է Երևանի Հյուսիսային համալսարանում, այնուհետև՝ 2006-2018թթ․՝ Արտաքին տնտեսական կապերի համալսարանում։ 2014-2015թթ. «Կարդինալ Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ում աշխատել է որպես վաճառքի պատասխանատու։ 2018թ. մայիս- հոկտեմբեր եղել է ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ։ Նույն թվականի հոկտեմբերի 10-ին նշանակվել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետ։

Մեկնարկելու է «Կյանքի պուրակի» շինարարությունը. աշխատանքներն իրականացնելու համար ժամկետ է սահմանվել 900 օրը
 |news.am|

Մեկնարկելու է «Կյանքի պուրակի» շինարարությունը. աշխատանքներն իրականացնելու համար ժամկետ է սահմանվել 900 օրը |news.am|

news.am: Երևանի Բուսաբանական այգում 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակը հավերժացնող «Կյանքի պուրակի» ստեղծման աշխատանքների մեկնարկի համար կառավարությունը 250 միլիոն դրամ է հատկացրել։ Որոշումն ընդունվեց այսօր կառավարության նիստում։ Ըստ որոշման՝ 2022 թվականի պետական բյուջեով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության` Եվրասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող «Հյուսիս-հարավ միջանցքի զարգացման ծրագրից» 250 միլիոն դրամը վերաբաշխվեց պուրակի շինարարությունը սկսելու համար։ ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը հայտնեց, որ իրականացվել է մրցութային գործընթաց, ամբողջ աշխատանքների համար նախատեսվում է 4 միլիարդ 510 մլն դրամ։ Աշխատանքներն իրականացնելու համար ժամկետ է սահմանվել 900 օրը: Նախատեսվում է 32 հա տարածքում տնկել 7000 ծառ, մոտ 12 հազար թուփ, կառուցվելու են հանդիպումների հրապարակներ, հիմնական ծառուղիներ, զբոսանքի պուրակներ, աստիճաններ, լճակ և հանգստի այլ գոտիներ։ «Նախագծային մակարդակում ստացել ենք մի բան, որն իսկապես պատեհ է մեր նահատակների հիշատակը հավերժացնելու և նրանց հարգանքի տուրք մատուցելու այս հայեցակարգին` ապրելով, զարգանալով, ուժեղ պետություն ունենալով»,– ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
13:52 - 11 օգոստոսի, 2023
Գնել Սանոսյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի  նորանշանակ  դեսպան Մեհդի Սոբհանի գլխավորած պատվիրակությանը

Գնել Սանոսյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի նորանշանակ դեսպան Մեհդի Սոբհանի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՏԿԵ նախարարությունից։ Նախարարը ողջունել է նորանշանակ դեսպանին և հաջողություններ մաղթել հայաստանյան առաքելության ընթացքում։ Երկուստեք կարևորվել է հայ-իրանական ջերմ, բարեկամական հարաբերությունները և այն խորացնելու անհրաժեշտությունը։ «Ուրախալի է փաստել, որ մեր հարաբերությունները լավ տեմպերով զարգանում են, բայց առկա է մեծ ներուժ այլ ուղղություններով ևս հարաբերությունները զարգացնելու, խորացնելու համար»,-ասել է նախարարը՝ ընդգծելով հատկապես էներգետիկ ոլորտում առկա համագործակցության կարևորությունը։  Հանդիպման ժամանակ քննարկվել է համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը։ Նախարարը կարևորել է ծրագրերը սահմանված ժամկետներում ավարտելու անհրաժեշտությունը։  Ընդգծել է հատկապես Իրան-Հայաստան երրորդ էլեկտրահաղորդման գծի շինարարության շուտափույթ ավարտելու անհրաժեշտությունը։ Դեսպանը հավաստիացրել է՝ հետամուտ կլինի, որպեսզի Հայաստանում իրականացվող ծրագրերով աշխատանքները սահմանված ժամկետներում ավարտվեն։  Երկուստեք կարևորվել է իրանական շինարարական ընկերությունների ներգրավվածությունը հայաստանյան շինարարական գործընթացներին։ Քննարկվել են նաև ճանապարհաշինարարության, հանքարդյունաբերության ոլորտներին վրաբերող հարցեր։ 
12:10 - 10 օգոստոսի, 2023
Կկիրառվեն տույժ-տուգանքներ․ ՏԿԵ նախարարը՝ ավտոճանապարհները սպասարկող կապալառու կազմակերպությունների ղեկավարներին

Կկիրառվեն տույժ-տուգանքներ․ ՏԿԵ նախարարը՝ ավտոճանապարհները սպասարկող կապալառու կազմակերպությունների ղեկավարներին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր հանդիպել է Հայաստանի միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները սպասարկող կապալառու կազմակերպությունների ղեկավարների հետ։ Այս մասին հայտնում են ՏԿԵ նախարարությունից։  Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը և «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը։ Նախարարն անդրադարձել է ճանապարհների սպասարկման ոլորտում արձանագրված խնդիրներին, թերություններին, կատարվող աշխատանքների որակին։ Նախարարը դժգոհել է ճանապարհների ընթացիկ ամառային սպասարկման որակից՝ մատնանշելով բազմաթիվ թերություններ՝ կապված ճանապարհների կահավորանքի, ճանապարհային նշանների բացակայության, փոսալցման աշխատանքների, գծանշումների, ճանապարհների եզրերի սպասարկման և այլ խնդիրների հետ։ Նախարարը նկատել է, որ մինչ օրս սպասարկող կազմակերպությունների կողմից բարձրացված խնդիրները լուծումներ են ստացել և՛ նախարարության, և՛ «Ճանապարհային դեպարտամենտի» կողմից, և ներկայում սպասարկման աշխատանքները պատշաճ կատարելու համար որևէ խանգարող հանգամանք չկա։ Նախարար Սանոսյանը պահանջել է պատշաճ ուշադրություն դարձնել բարձրացված խնդիրներին՝ ընդգծելով՝ հակառակ դեպքում կլինի շատ խիստ վերաբերմունք՝ կկիրառվեն տույժ-տուգանքներ, ընդհուպ կխզվեն ընկերությունների հետ կնքված պայմանագրերը։ Սպասարկող կազմակերպությունները հավաստիացրել են՝ թերությունները հրատապ կարգով կշտկվեն, իսկ առաջիկայում դրանց կրկնությունը կբացառվի։
18:46 - 09 օգոստոսի, 2023
Գնել Սանոսյանը Չինաստանում մասնակցել է «Շանսի-Նաիրիտ» հայ-չինական համատեղ ձեռնարկության տնօրենների խորհրդի 6-րդ լիագումար նիստին

Գնել Սանոսյանը Չինաստանում մասնակցել է «Շանսի-Նաիրիտ» հայ-չինական համատեղ ձեռնարկության տնօրենների խորհրդի 6-րդ լիագումար նիստին

Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Չինաստանի  Դատոն քաղաքում մասնակցել է «Շանսի-Նաիրիտ» հայ-չինական համատեղ ձեռնարկության տնօրենների խորհրդի 6-րդ լիագումար նիստին և համատեղ ձեռնարկության բոլոր բաժնետերերի ժողովին:   Ինչպես հայտնում է Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից, տնօրենների հերթական նիստի շրջանակներում քննարկվել է համատեղ ձեռնարկության գործունեության ընթացիկ վիճակը, խնդիրները և զարգացման հեռանկարները, ուղղությունները։  Քննարկվել է «Շանսի-Նաիրիտ» ՀՁ-ի կանոնադրության փոփոխության նախագիծը:  Նախարարը կարևորել է ընկերության հետ կապված խնդիրների արագ կարգավորման և ընկերության շահութաբերության ապահովման հարցը, բարձրացվել է նաև ձեռնարկությունում հայկական քվոտայով հաստիքների համալրման հարցը։  
16:43 - 08 օգոստոսի, 2023
Գնել Սանոսյանը և Հնդկաստանի նորանշանակ դեսպանն անդրադարձել են համագործակցության խնդիրներին

Գնել Սանոսյանը և Հնդկաստանի նորանշանակ դեսպանն անդրադարձել են համագործակցության խնդիրներին

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհայի գլխավորած պատվիրակությանը։ Նախարարը ողջունել է դեսպանին և հաջողություններ մաղթել հայաստանյան առաքելության ընթացքում։ Նախարարն ընդգծել է՝ հայ-հնդկական բարեկամական հարաբերությունները դարերի պատմություն ունեն, և ներկայում, տարբեր ոլորտներում այդ հարաբերությունները զարգանում են արագ տեմպերով, առկա է էլ ավելի մեծ ներուժ․ «Հայաստանում շատ բարձ է գնահատվում Հնդկաստանի հետ հարաբերությունները զարգացնելու այս բարձր տեմպը։ Ինչպես ՀՀ Կառավարությունը, այնպես էլ ՏԿԵ նախարարությունը պատրաստ են մեծ ներդրում, մասնակցություն ունենալ այս գործընթացում»,- ասել է Սանոսյանը։ Դեսպանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ իր հերթին ընդգծելով հայ-հնդկական ջերմ հարաբերությունների, փոխգործակցության զարգացման կարևորությունը։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել մի շարք ոլորտներում առկա համագործակցության վերաբերյալ հարցերի։ Կարևորվել է հայաստանյան տարբեր շինարարական մրցույթներում հնդկական ընկերությունների ներգրավման անհրաժեշտությունը։  
16:26 - 31 հուլիսի, 2023
Կառավարությունը 7 մարզերում սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար հատկացրեց 1 մլրդ 670 մլն դրամ
 |armenpress.am|

Կառավարությունը 7 մարզերում սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար հատկացրեց 1 մլրդ 670 մլն դրամ |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունը Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզերում սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար հատկացրեց 1 մլրդ 670 մլն դրամ: Համապատասխան նախագիծը հավանություն ստացավ Կառավարության նիստում: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հայտնեց, որ 4 ծրագիրը կիրականացվի այս տարի: Այսպիսով՝ սրանով ֆինանսավորվում են մի շարք աշխատանքներ, օրինակ՝ փողոցների վերանորոգում, ասֆալտապատում, բնակավայրերի գազաֆիկացում, ոռոգման համակարգի կառուցում, ջրահեռացման համակարգի կառուցում, մանկապարտեզի շենքի վերանորոգում և այլն: «Եթե այս որոշումն ունենանք, կունենանք հետևյալ պատկերը՝ հունվարից մինչև հիմա 207 ծրագրի համար կառավարության մասնաբաժինը՝ հատկացրած գումարը կլինի 12.2 մլրդ դրամ»,- տեղեկացրեց Սանոսյանը:
14:48 - 27 հուլիսի, 2023
Կառավարությունը սուբվենցիոն ծրագրերի համար հատկացրեց եւս 1,62 մլրդ դրամ |news.am|

Կառավարությունը սուբվենցիոն ծրագրերի համար հատկացրեց եւս 1,62 մլրդ դրամ |news.am|

news.am: Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 6-ի նիստում հերթական անգամ սուբվենցիոն ծրագրերի իրկանացման համար գումար հատկացրեց: Այս անգամ դրանք վերաբերում են Արարատի, Արմավիրի, Լոռու, Կոտայքի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում իրականացվող ծրգրերին: ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը ներկայացնելով նախագիծը՝ նշեց. «Այստեղ ծրագրեր կան եւ 2021 թվականից, եւ 2022 եւ 2023: Ընդհանուր գումարը 1 մլրդ 623 մլն դրամ է: Նաեւ այս փաթեթի շրջանակներում ունենք 20 մլն դրամ, երբ խնայողություններ են տեղի ունեցել եւ վերադարձնում ենք պետական բյուջե: Ծրագրերը 13 համայնքներում են, ընդհանուր առմամբ, 17 սուբվենցիոն ծրագիր է: Բաշխվածությունը հետեւյալն է՝ Արարատի մարզ՝ 4 ծրագիր, 385 մլն դրամ, Արմավիրի մարզ՝ 4 ծրագիր, 16,5 մլն դրամ, Լոռու մարզ՝ 4 ծրագիր, 142 մլն դրամ, Կոտայքի մարզ՝ 2 ծրագիր, 656 մլն դրամ, Սյունիքի մարզ՝ 1 ծրագիր, 356 մլն դրամ, Վայոց Ձորի մարզ՝ 5 ծրագիր, 80 մլն դրամ»: Սանոսյանը հավելեց, որ այս որոշմամբ կունենանք 10,6 մլրդ դրամ, որ հունվարից սկսած կառավարությունը իր մասնաբաժինը հատկացրել է 185 սուբվենցիոն ծրագրի համար: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ավանդույթի համաձայն մանրամասն թվարկեց այդ բոլոր ծրագրերը:
12:28 - 06 հուլիսի, 2023
Երևանում չորս ուղղությամբ կկառուցվեն գազատարներ և բաշխիչ կայաններ. նախագիծ
 |1lurer.am|

Երևանում չորս ուղղությամբ կկառուցվեն գազատարներ և բաշխիչ կայաններ. նախագիծ |1lurer.am|

1lurer.am: Երևանում խոշորամասշտաբ կառուցապատմամբ պայմանավորված, երբ գազասպասարկման ծավալները կտրուկ աճել են, և եղած ցանցը բավարար չէ, անհրաժեշտություն է առաջացել մայրաքաղաքը գազամատակարարման լրացուցիչ նոր հզորություններով ապահովելու: Այս նպատակով ՏԿԵՆ-ը մշակել է նախագիծ, որը նախարար Գնել Սանոսյանը ներկայացրեց Կառավարության՝ հունիսի 16-ի նիստին: Ըստ նախարարի՝ նոր կառուցվող շենքերին զուգահեռ ավելանում է նաև նոր բաժանորդների թիվը: «Այս խնդրի կարգավորումը ոչ միայն կբերի նրան, որ այդ բաժանորդները կկարողանան համապատասխան սպասարկման ծառայություններ ունենալ, գազամատակարարում ունենալ, այլև Երևանում, կարծում ենք, էապես կփոխվի բոլորի համար գազի որակը, որովհետև ցանցն այժմ ծանրաբեռնված է, և դա ոչ միայն բերում է նրան, որ նոր բաժանորդներ չեն կարողանում միանալ, այլև որակական որոշակի ճնշումների և այլնի հետ կապված խնդիրներ կան»,- ասաց Սանոսյանը: Ըստ Գնել Սանոսյանի՝ ստեղծված իրավիճակում հիմա հաճախ Երևանում կառուցապատողները բավականին մեծ հեռավորությունից են միացնում գազամատակարարումը կառուցված նոր շենքերին, որը լրացուցիչ ծախս և ենթակառուցվածքային խնդիրներ է առաջացնում: «Առաջարկվող նախագծով հիմնականում քաղաքաշինական, տեխնիկական որոշակի լուծումներ են գտել գործընկերները, և չորս ուղղությամբ կկառուցվեն գազատարներ և համապատասխան բաշխիչ կայաններ: Դրանք կիրականացվեն փուլերով. առաջին փուլում կիրականացվի Երևանի հյուսիսարևելյան ուղղությամբ, երկրորդ փուլում՝ հարավարևմտյան ուղղությամբ, երրորդ փուլում՝ հարավային ուղղությամբ, չորրորդ փուլում՝ արևելյան ուղղությամբ: Ծրագիրը կսկսվի 2024 թվականի հունվարից և կավարտվի 2026 թվականի դեկտեմբերին»,- ասաց նախարարը: Նա նաև տեղեկացրեց, որ այսօր ընդհանուր առմամբ 490 նոր բաժանորդների հայտեր կան բազմաբնակարան շենքերից, և որ այս ծրագրով նախատեսվում է առնվազն 20 տոկոս հավելյալ հզորություն ունենալ, որպեսզի հետագա տարիներին, եթե նոր բաժանորդներ լինեն, կարողանան ավելացնել: Ըստ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ սա ներդրումային միջավայրի բարելավման առումով չափազանց կարևոր հարց է: «Բախվում ենք իրավիճակների, երբ բազմաբնակարան շենքերը կառուցված են, պատրաստ են շահագործման, բայց, ըստ էության, չի ստացվում շահագործման հանձնել, որովհետև ենթակառուցվածքային պրոբլեմներ ունեն, այսինքն՝ բնական գազի, երբեմն լինում է նաև՝ էլեկտրաէներգիայի, երբեմն լինում է՝ խմելու ջրի հետ կապված»,- ընդգծեց Փաշինյանը, ապա հավելեց, որ կարևոր է, որպեսզի խողովակները տրամաբանական հեռավորության վրա լինեն նոր ստեղծվող ենթակառուցվածքներին: Փաշինյանը նաև նկատեց, որ այս խնդիրն առաջիկայում կարող է առաջանալ նաև մարզերում:
12:36 - 16 հունիսի, 2023
Հարությունյանը նշանակվել է «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ
 |armeniasputnik.am|

Հարությունյանը նշանակվել է «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ |armeniasputnik.am|

armeniasputnik.am:  ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը նշանակվել է «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ։ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ հաստատվել է հոգաբարձուների խորհրդի ամբողջ կազմը։ Հոգաբարձուների խորհրդում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը, քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը, ԿԳՄՍ գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը։ Հիշեցնենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գաղափարն է եղել ակադեմիական քաղաք ստեղծելը, որտեղ տեղակայվելու է մինչև 8 բուհ։ Արդեն իսկ մշակվել է քաղաքի նախնական հատակագիծը։ Բացի բուհերից, քաղաքում հիմնվելու են նաև բնակելի հատվածներ, հետազոտական կենտրոններ, զբոսայգի, ամֆիթատրոն: Քաղաքը նախատեսված է լինելու մինչև 50 000 մարդու համար։
16:37 - 30 մայիսի, 2023
«Հանձնելն ու փոխանակելը տարբեր բաներ են»․ Սանոսյանը՝ անկլավների մասին

«Հանձնելն ու փոխանակելը տարբեր բաներ են»․ Սանոսյանը՝ անկլավների մասին

Բանակցություններում անկլավների հետ կապված քննարկումներ և տարբեր սցենարներ կան։ Այս մասին Աժ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ պատասխանելով անկլավների վերաբերյալ հարցին։ Նա նշեց՝ ակնհայտ է, որ երբ այդ պրոցեսը հասունանա, կարևոր դերակատարում կունենան իրավական փաստաթղթերը․ «Մեկ բան ակնհայտ է, որ նման տարածքներ երկու կողմում կան, այսինքն՝ մենք նույնպես ունենք բազմաթիվ այդպիսի հատվածներ։ Ինչպես նաև ունենք 90-ականների պատերազմից հետո տարածքներ հատկապես Տավուշի մարզում, որոնք Ադրբեջանի տիրապետության տակ են։ Կարծում եմ՝ այդ ամեն ինչը մեկ ընդհանուր փաթեթի մեջ կդիտարկվի»։ Հարցին, թե ինչ տարածքների մասին է խոսքը, Սանոսյանը պատասխանեց․ «Մեր մի շարք բնակավայրերի հարակից տարածքներ են, վարչական սահմանների, որոնք խախտվել էին ժամանակին և, իհարկե, Արծվաշենը»։ Հարցին, թե հնարավո՞ր է հանձնելու տարբերակ լինի, ոչ թե փոխանակելու, Սանոսյանն արձագանքեց․ «Հանձնելն ու փոխանակելը տարբեր բաներ են, ինչու եք գիշեր-ցերեկ հանձնելուց խոսում»,- ասում է նա։ Ինչ վերաբերում է խնդրին, որ վիճահարույց տարածքները Ադրբեջանին վերադարձնելու դեպքում հնարավոր է պետական նշանակության ճանապարհներ հայտնվեն թշնամու վերահսկողության տակ, Սանոսյանը նշեց, որ բոլոր սցենարների դեպքում կգտնեն լուծումներ, ինչպես Սյունիքում գտան լուծումներ՝ փոխարինող ճանապարհներով, այս դեպքում էլ ելքեր կմտածեն։
12:19 - 29 մայիսի, 2023
Կառավարությունն այս տարի սուբվենցիոն ծրագրերի համար մարզերին հատկացրել է 8 մլրդ 977 մլն դրամ
 |armenpress.am|

Կառավարությունն այս տարի սուբվենցիոն ծրագրերի համար մարզերին հատկացրել է 8 մլրդ 977 մլն դրամ |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունը 8 մարզերի հատկացրեց 999 մլն դրամ  սուբվենցիոն 28 ծրագրերի իրականացման համար: Համապատասխան նախագիծը ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։   Նախարարը հայտնեց, որ Կառավարությունն այս տարի մազերին հատկացրել է 8 մլրդ 977 մլն դրամ սուբվենցիոն ծրագրեր իրականացնելու համար։ «2021 թվականին այդ գումարը 4.7 մլրդ էր, 22 թվականին՝ 5.9, իսկ հիմա մոտեցել ենք 9 միլիարդի. դա նաև մեր այն որոշումների արդյունք է, որ մենք ծրագրերը մեկ տարի ավելի շուտ ենք ընդունում, ինչը բերում է նրան, որ կարողանում ենք մրցութային գործընթացները և շինարարությունն ավելի վաղ սկսել: 2023 թվականի բոլոր ծրագրերը մենք արդեն հաստատել ենք, վերջնարդյունքում ունենք 259 հայտ, որոնք կազմում են շուրջ 87 մլրդ դրամ, որից 46 մլրդ դրամը Կառավարության մասնաբաժինն է: Մենք 12 ծրագիր վերադարձրել ենք համայնքներ, մնացած 259 ծրագիրը, որոնք հաստատել ենք, դրանցից 2-ն արդեն ավարտվել է, որոնցից մեկին այսօր գումար հատկացրեցինք: 24-ում շինարարություն է, մի մասում մրցութային գործընթացներ են, 47-ում մրցութային պայմանագրերը կնքվել են, այսինքն՝ առաջիկայում կմտնեն շինարարության փուլ: Մյուսներում, որոնք մենք պայմանով էինք հաստատել, գործընկերները համապատասխան փոփոխությունները, շտկումներն են անում, որպեսզի նախապատրաստեն մրցութային գործընթացին»,- ասաց Սանոսյանը:
12:30 - 25 մայիսի, 2023
Կառավարությունը 999 մլն դրամ հատկացրեց մարզերում սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար
 |1lurer.am|

Կառավարությունը 999 մլն դրամ հատկացրեց մարզերում սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար |1lurer.am|

1lurer.am: Կառավարությունը 8 մարզպետարանի հատկացրեց 999 մլն դրամ հատկացրեց սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար: «Այս որոշումն էլ եթե հաշվենք՝ 8 մլրդ 977 մլն այս տարի արդեն Կառավարությունը հատկացրել է մարզերին և համայնքներին, որը նաև համեմատության մեջ առաջընթաց թիվ է, եթե նայենք 2021, 2022 թվականները: 2021 թվականին այդ գումարը 4.7 մլրդ էր, 22 թվականին՝ 5.9, իսկ հիմա մոտեցել ենք 9 միլիարդի. դա նաև մեր այն որոշումների արդյունք է, որ մենք ծրագրերը տեղափոխել ենք, մեկ տարի ավելի շուտ ենք ընդունում, ինչը բերում է նրան, որ կարողանում են համայնքների մրցութային գործընթացները և շինարարությունն ավելի վաղ սկսել: 2023 թվականի բոլոր ծրագրերը մենք արդեն հաստատել ենք, վերջնարդյունքում ունենք 259 հայտ, որոնք կազմում են շուրջ 87 մլրդ դրամ, որից 46 մլրդ դրամը Կառավարության մասնաբաժինն է: Մենք 12 ծրագիր վերադարձրել ենք համայնքներ, մնացած 259 ծրագիրը, որոնք հաստատել ենք, դրանցից 2-ն արդեն ավարտվել է, որոնցից մեկին այսօր գումար հատկացրինք: 24-ում շինարարություն է, մի մասում մրցութային գործընթացներ են, 47-ում մրցութային պայմանագրերը կնքվել են, այսինքն՝ առաջիկայում կմտնեն շինարարության փուլ: Մյուսներում, որոնք մենք պայմանով էինք հաստատել, գործընկերները համապատասխան փոփոխությունները, շտկումներն են անում որպեսզի նախապատրաստեն մրցութային գործընթացին»,- ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:
12:02 - 25 մայիսի, 2023
Գնել Սանոսյանն ու Սլովակիայի էկոնոմիկայի փոխնախարարը քննարկել են միջուկային էներգետիկայի ոլորտում համագործակցության հնարավորությունները

Գնել Սանոսյանն ու Սլովակիայի էկոնոմիկայի փոխնախարարը քննարկել են միջուկային էներգետիկայի ոլորտում համագործակցության հնարավորությունները

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Սլովակիայի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Պիտեր Գերհարտի գլխավորած պատվիրակությանը։   Ինչպես տեղեկացնում են ՏԿԵ նախարարությունից՝ հանդիպման ժամանակ քննարկվել է միջուկային էներգետիկայի ոլորտում համագործակցության հնարավորությունները։   Հաշվի առնելով, որ Սլովակիան ունի ատոմակայաններ շահագործելու մեծ փորձ՝ երկուստեք կարևորվել է միջուկային էներգետիկայի ոլորտում փորձի փոխանակումը, համապատասխան կազմակերպությունների միջև համատեղ ծրագրերի իրականացումը։   Սլովակյան ընկերությունները հրավիրվել են մասնակցելու Հայկական ԱԷԿ-ում իրականացվող աշխատանքների մրցույթներին։
13:02 - 23 մայիսի, 2023
Մեր նպատակը կանոնավոր չվերթեր կազմակերպելն է. Սանոսյանը օդանավակայանում դիմավորել է Երևան-Կապան-Երևան թռիչք իրականացրած օդանավը

Մեր նպատակը կանոնավոր չվերթեր կազմակերպելն է. Սանոսյանը օդանավակայանում դիմավորել է Երևան-Կապան-Երևան թռիչք իրականացրած օդանավը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է Երևան-Կապան-Երևան փորձնական թռիչք իրականացրած L410 օդանավը։      Նախարարը կարևորել է իրականացված թռիչքը․ «Այս թռիչքը բավական շատ կարևորում ենք։ Այն տեխնիկական, փորձնական թռիչք էր։ Մի քանի մոտեցումներով, մի քանի վայրէջքներով և վերելքներով մեր օդաչուները փորձարկեցին այն, ինչը թղթային սխեմաներով կար: Եվ հուրախություն բոլորիս, կարծես ամեն ինչ հաջող ընթացավ, և այն պատկերացումները, որոնք թղթի վրա կային, դրանք փորձնական դաշտում կիրառվեցին և հաջողությամբ ընթացան: Սա թիմային աշխատանքի արդյունք էր, կարևոր էր շատ, և սրան կհաջորդեն արդեն քննարկումներ, թե ինչ արդյունքներ ունենք, ինչ դիտարկումներ կան, ինչ վերլուծություններ է պետք անել մասնագիտական դաշտում, իսկ հեռանկարում, իհարկե, մեր նպատակը կանոնավոր չվերթեր կազմակերպելն է այս ամենը վերլուծելուց հետո»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ հեռանկարում պլաններ կան նաև Կապանը որոշ այլ օդանավակայանների հետ կապել, ոչ միայն «Զվարթնոցի»:     Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր՝ ապրիլի 26-ին, Կապանի օդանավակայանում վայրէջք է կատարել փորձնական թռիչք իրականացնող օդանավը L-410–UVP E20 չեխական արտադրության մարդատար օդանավը նախատեսված է 19 ուղևորի համար:   
17:39 - 26 ապրիլի, 2023