1.2 մլրդ դրամի ներդրում. Փաշինյանը Սանոսյանին հրահանգեց ցուցակներով գնալ գումարի հետևից
 |armeniasputnik.am|
10:25 - 21 ապրիլի, 2023

1.2 մլրդ դրամի ներդրում. Փաշինյանը Սանոսյանին հրահանգեց ցուցակներով գնալ գումարի հետևից |armeniasputnik.am|

armeniasputnik.am:  2018-23թթ–ի ընթացքում ՀՀ կառավարությունը մարզերում 1.2 մլրդ դրամի ներդրում է իրականացրել։ Կառավարության նիստում այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«ՀՀ մարզերում այս ծավալի ներդրում երբեք չի իրականացվել»,– ասաց վարչապետը։
 
Հայտարարության առիթը կառավարության նիստում ընդունված նոր որոշումն էր, որով գործադիրը ևս 2 մլրդ 729 մլն դրամ տրամադրեց ՀՀ 10 մարզում 2020, 2021 և 2022թ–ին իրականացած 42 սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման համար։
 
Նիկոլ Փաշինյանը կառավարության անդամներին ու մասնավորապես ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանին հրահանգեց ցուցակներով գնալ հատկացված գումարի հետևից ու ստուգել կատարված աշխատանքները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել