Միացյալ Թագավորություն

Պետական կարգը՝ միապետություն
Մայրաքաղաքը՝ Լոնդոն
Տարածքը՝ 244 հզ. կմ
Բնակչությունը՝ 59,8 մլն
Պետական լեզուն՝ անգլերեն
Դրամական միավորը՝ ֆունտ ստեռլինգ

Միացյալ Թագավորությունն ունի մասամբ կարգավորվող շուկայական տնտեսություն։ Ըստ շուկայական փոխարժեքների՝ Միացյալ Թագավորությունը համարվում է աշխարհում 8-րդ և Եվրոպայում 2-րդ (Գերմանիայից հետո) ամենամեծ տնտեսություն ունեցող պետությունը։ Թագուհու գանձապետարանը, որը գլխավորում է կանցլերը, պատասխանատու է բրիտանական կառավարության կողմից հասարակական ֆինանսական և տնտեսական քաղաքականության մշակման և կիրառման համար։

Անգլիայի բանկը կամ Միացյալ Թագավորության կենտրոնական բանկը պատասխանատու է ազգային արտարժույթի՝ ֆունտ ստերլինգի թողարկման համար։ Տուրիզմը համարվում է բրիտանական տնտեսության ամենակարևոր մասը, և 2004թ․ 27 մլն զբոսաշրջիկներով պետությունը զբաղեցնում է 6-րդ տեղը համաշխարհային տուրիզմի շարքերում, իսկ Լոնդոնը համարվում է զբոսաշրջիկների կողմից ամենաշատ այցելվող քաղաքը աշխարհում։

ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան հարվածել են Եմենին․ հութիները խոստացել են պատասխանել. ինչ է հայտնի գիշերը տեղի ունեցած իրադարձություններից  |tert.am|

ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան հարվածել են Եմենին․ հութիները խոստացել են պատասխանել. ինչ է հայտնի գիշերը տեղի ունեցած իրադարձություններից |tert.am|

tert.am: ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի զինված ուժերը հունվարի լույս 12-ի գիշերը հարվածներ են հասցրել Եմենի «Անսար Ալլահ» (հութիներ) ապստամբական շարժման օբյեկտներին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։ Արևմտյան պետությունների ներկայացուցիչների հայտարարությունների համաձայն՝ խոցվել են հութիների հրթիռների, անօդաչու թռչող սարքերի տեղակայման վայրերը և ռադիոտեղորոշիչ կայանները։ Տուժածների մասին տեղեկություններ չկան։ Պաղեստինա-իսրայելական հակամարտության սրումից ի վեր՝ հութիները հայտարարել են, որ հարվածներ կհասցնեն Իսրայելի տարածքին և թույլ չեն տա, որ նավերն անցնեն Կարմիր ծովի և Բաբ-Էլ-Մանդեբի նեղուցի ջրերով: Հունվարի 11-ի երեկոյան The Times-ի լրագրող Սթիվեն Սուինֆորդը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը նախարարների կաբինետի հետ կքննարկի արևմտյան կոալիցիայի հնարավոր պատասխանը «Անսար Ալլահ»-ի գործողություններին։ Ավելի ուշ լրագրողը հայտնել է, որ ԱՄՆ-ն ու ՄԲ-ն հարվածներ կհասցնեն Եմենին։ Հութիները հավաստիացրել են, որ պատասխան գործողություններ կձեռնարկեն, եթե ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան ավիահարվածներ հասցնեն Եմենին: Ալ Հադաթ հեռուստաալիքը հայտնել է, որ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի զինված ուժերը Կարմիր ծովի կողմից հարվածներ են հասցրել հութիների դիրքերին՝ երկրի արևմուտքում գտնվող Հոդեյդա նավահանգստային քաղաքի մոտակայքում: Reuters-ը, վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին, նույնպես հայտնել է հարվածների մասին: Reuters-ի տեղեկատվության համաձայն՝ հութիների դիրքերին հարվածները հասցվել են ինքնաթիռներից, նավերից և սուզանավերից։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Եմենում հարվածը հասցվել է՝ ի պատասխան Կարմիր ծովում հուսիների հարձակումների․ նա հայտարարել է, որ ՄԹ-ի հետ համատեղ ԱՄՆ-ն ռազմական օպերացիայի շրջանակներում ավիա և հրթիռային հարվածներ է հասցրել Եմենի մի քանի քաղաքների` թիրախում ունենալով ապստամբ հութիների մի շարք ռազմական օբյեկտները։ Մեծ Բրիտանիայի վարչապետը հութիներին կոչ է արել դադարեցնել քաղաքացիական նավերի գնդակոծումը և լարվածության նվազեցման քայլեր ձեռնարկել: Հութիների ղեկավարության ներկայացուցիչ Աբդուլլահ բեն Ամերը Al Jazeera հեռուստաալիքին իր հերթին հայտնել է, որ շարժումը կհարվածի տարածաշրջանում ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի բազաներին, եթե այդ երկու երկրներն ընդլայնեն ռազմական գործողությունների մասշտաբները: Ինչպես հայտարարել է Եմենի փոխարտգործնախարար Հուսեյն Ալ Ազին, Լոնդոնն ու Վաշինգտոնը պետք է պատրաստ լինի բարձր գին վճարել Եմենին զանգվածային հարվածների համար: Շարժման մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Նասրեդին Ամերը նշել է, որ երկրի զինված ուժերը պատասխան կտան: Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
09:37 - 12 հունվարի, 2024
ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Կանադայի կառավարությունները պետք է պատասխանատվության ենթարկվեն․ Իրանի ԱԳՆ |news.am|

ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Կանադայի կառավարությունները պետք է պատասխանատվության ենթարկվեն․ Իրանի ԱԳՆ |news.am|

news.am: Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին հայտարարել է, որ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Կանադայի կառավարությունները պետք է պատասխանատվության ենթարկվեն Գազայի դեմ Իսրայելի պատերազմին մեղսակցության համար, գրում է Mehr-ը։ Նասեր Քանանին կիրակի օրը հանդես է եկել ի պատասխան արևմտյան երեք կառավարությունների՝ ամբողջ աշխարհում Իրանի մի շարք քաղաքացիների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու չարդարացված քայլի: «Այն երկրները, որոնք ունեն գաղութատիրության և մարդու իրավունքների սիստեմատիկ ոտնահարման պատմություն… նման կանխակալ և կեղծ միջոցներով փորձում են շեղել համաշխարհային հանրային կարծիքը մարդու իրավունքների դեմ իրենց գործողություններից և երեխաների սպանող սիոնիստական ռեժիմի անմարդկային հանցագործությունների հետ իրենց լիարժեք համագործակցությունից», - ասել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը։ Նա մատնանշել է երեք երկրների «սկանդալային մասնակցությունը իսրայելական ռազմական հանցագործություններին հոկտեմբերի սկզբից շրջափակված Գազայի հատվածում», նշելով, որ նրանք «ընդհանրապես ի վիճակի չեն դատելու և մեկնաբանելու այլ երկրներում մարդու իրավունքների իրավիճակը»:
20:18 - 10 դեկտեմբերի, 2023
ԱԽ քարտուղարը Մեծ Բրիտանիայի վարչապետի խորհրդականին ներկայացրել է խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի ջանքերը

ԱԽ քարտուղարը Մեծ Բրիտանիայի վարչապետի խորհրդականին ներկայացրել է խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի ջանքերը

Լոնդոն կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Սըր Թիմ Բարոունին: Այս մասին հայտնում են ԱԽՔ գրասենյակից: Զրուցակիցները կարևորել են ժողովրդավարական արժեքների վրա հիմնված հայ-բրիտանական հարաբերությունների զարգացման կայուն դինամիկան, ՀՀ-ՄԹ ռազմավարական երկխոսության պաշտոնական մեկնարկը՝ ընդգծելով, որ վերոնշյալը երկու երկրների պատրաստակամության ապացույցն է առավելագույնս իրացնելու առկա ներուժը: Մտքեր են փոխանակվել մեր տարածաշրջանում և ՀՀ-ի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակի վերաբերյալ: ԱԽ քարտուղարը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանն ու խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի ջանքերը։
09:47 - 08 դեկտեմբերի, 2023
Եթե Պուտինին չկանգնեցնենք Ուկրաինայում, նա նորից ու նորից կվերադառնա. Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար
 |tert.am|

Եթե Պուտինին չկանգնեցնենք Ուկրաինայում, նա նորից ու նորից կվերադառնա. Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար |tert.am|

tert.am: Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Քեմերոնը հայտարարել է, որ եթե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Ուկրաինայում չկանգնեցնեն, նա կվերադառնա՝ ավելին ստանալու նպատակով։ Նա այս մասին գրել է The Sun-ում հրապարակված հոդվածում։ «Դժվար է հիշել ոչ վաղ անցյալում նման վտանգի և անորոշության ժամանակ», - գրել է Քեմերոնը թերթի կիրակնօրյա համարի սյունակում: Քեմերոնն ասել է, որ մարդիկ պետք է գիտակցեն, թե որքան է փոխվել աշխարհը: «Կրեմլի պատերազմ հրահրողը (Պուտինը), ավելի ագրեսիվ Չինաստանը, իսլամիստական ծայրահեղականությունը թունավորում են երիտասարդ մտքերը, և այս բաները չեն անհետանա մեկ գիշերում»,- գրել է ԱԳ նախարարը։ Նա ընդգծել է, որ այլևս հնարավոր չէ աշխարհը վերադարձնել այն վիճակին, որը նախկինում էր։ «Եթե Պուտինին չկանգնեցնենք Ուկրաինայում, նա նորից ու նորից կվերադառնա», - ասել է Քեմերոնը:
10:58 - 04 դեկտեմբերի, 2023
ԱՄՆ-ն, Բրիտանիան և Ավստրալիան հաջորդ տարի ծովային զորավարժություններ կանցկացնեն
 |armenpress.am|

ԱՄՆ-ն, Բրիտանիան և Ավստրալիան հաջորդ տարի ծովային զորավարժություններ կանցկացնեն |armenpress.am|

armenpress.am: Ամերիկայի Միացյալ Նահանգները, Ավստրալիան և Մեծ Բրիտանիան 2024 թվականին AUKUS գործընկերության շրջանակում մի շարք ծովային վարժանքներ կանցկացնեն: Այս մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը։ Նա այդ մասին խոսել է ավստրալացի և բրիտանացի գործընկերների հետ ասուլիսի ժամանակ։ «Հաջորդ տարվանից մեր երեք երկրները մի շարք համալիր եռակողմ փորձարկումներ և զորավարժություններ կանցկացնեն», - ԱՄՆ պաշտպանության նախարարի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը: ԱՄՆ-ը 2021 թվականին Ավստրալիայի և Մեծ Բրիտանիայի հետ ստեղծել է AUKUS դաշինք։ Այդ գործընկերությունը նախատեսում է, մասնավորապես, Կանբերայի համար ատոմային սուզանավերի կառուցում և այլ համատեղ ռազմական մշակումների իրականացում:  Սպիտակ տունը հնարավոր է համարել, որ այդ դաշինքը հետագայում կարող է ընդլայնվել Եվրոպայում և Ասիայում՝ ԱՄՆ գործընկերների հաշվին:
14:25 - 02 դեկտեմբերի, 2023
Հայ-բրիտանական պաշտպանական ռազմավարական խորհրդակցություններ. քննարկվել են համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայ-բրիտանական պաշտպանական ռազմավարական խորհրդակցություններ. քննարկվել են համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայ-բրիտանական 6-րդ պաշտպանական ռազմավարական խորհրդակցությունների ժամանակ քննարկվել են տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն ու պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր։ ՊՆ ներկայացուցիչ Լևոն Այվազյանը բրիտանացի գործընկերներին ներկայացրել է Հայաստանի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը և տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանն ուղղված հայկական կողմի քայլերը, այդ թվում՝ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։ Ներկայացվել են նաև ՀՀ զինված ուժերում ընթացող լայնածավալ բարեփոխումները, հայտնում են ռազմական գերատեսչությունից։ Նրանք քննարկել են նաև երկկողմ ռազմական համագործակցության ներկայիս ընթացքն ու զարգացման հեռանկարները, ստորագրել են պաշտպանության ոլորտում հայ-բրիտանական համագործակցության 2023-2024 թթ. ծրագիրը։
21:09 - 29 նոյեմբերի, 2023
Լոնդոնում քննարկվել են հայ-բրիտանական ռազմական համագործակցության ներկայիս ընթացքն ու զարգացման հեռանկարները․ ՊՆ

Լոնդոնում քննարկվել են հայ-բրիտանական ռազմական համագործակցության ներկայիս ընթացքն ու զարգացման հեռանկարները․ ՊՆ

Նոյեմբերի 28-ին Լոնդոնում տեղի են ունեցել հայ-բրիտանական 6-րդ պաշտպանական ռազմավարական խորհրդակցությունները։ Հայկական պատվիրակությունը գլխավորել է ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։  Խորհրդակցություններին ներկա է եղել նաև Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ ու լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանը։ Քննարկվել են տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն ու պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր։  Լևոն Այվազյանը բրիտանացի գործընկերներին ներկայացրել է Հայաստանի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը և տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանն ուղղված հայկական կողմի քայլերը, այդ թվում՝ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։ Ներկայացվել են նաև ՀՀ զինված ուժերում ընթացող լայնածավալ բարեփոխումները։ Կողմերը հանգամանորեն քննարկել են երկկողմ ռազմական համագործակցության ներկայիս ընթացքն ու զարգացման հեռանկարները։ Երկուստեք արձանագրվել են մի շարք նոր ոլորտներում առկա համագործակցային զգալի ներուժը և այն կյանքի կոչելու պատրաստակամությունը, որոնց շուրջ ձեռք են բերվել պայմանավորվածություններ։ Խորհրդակցությունների արդյունքում ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության ու միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանը և ՄԹ պաշտպանության նախարարության Ռուսաստանի, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի քաղաքականության հարցերով տնօրեն Դեյվիդ Մորգանը  ստորագրել են պաշտպանության ոլորտում հայ-բրիտանական համագործակցության 2023-2024 թթ. ծրագիրը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել 7-րդ պաշտպանական ռազմավարական խորհրդակցություններն անցկացնել Երևանում։
14:24 - 29 նոյեմբերի, 2023
ՇՄ նախարարը ՄԹ դեսպանի հետ քննարկել է Էլեկտրական տրանսպորտային միջոցների շահագործման խթանման հնարավորությունները

ՇՄ նախարարը ՄԹ դեսպանի հետ քննարկել է Էլեկտրական տրանսպորտային միջոցների շահագործման խթանման հնարավորությունները

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերին։ Այս մասին տեղեկացրին Շրջակա միջավայրի նախարարությունից:   Ողջունելով դեսպանին, նախարարը փաստել է, որ Հայաստանի Հանրապետության և Միացյալ Թագավորության միջև հարաբերությունները դինամիկ զարգանում են և հույս հայտնել, որ այդ դրական զարգացումը կանդրադառնա նաև շրջակա միջավայրի ոլորտում համագործակցության վրա։   Հանդիպման ընթացքում նախարարն անդրադարձել է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 28-րդ համաժողովին (COP28), որը նոյեմբերի 30-ից մինչև դեկտեմբերի 12-ը կանցկացվի ԱՄԷ-ում։ Հայաստանը համաժողովին մասնակցելու է հանրապետության նախագահի գլխավորույամբ և ընդգրկուն պատվիրակությամբ։   COP28-ին ընդառաջ կազմակերպվել և իարականցվել է Ազգային մակարդակով սահմանված գործողուٳթյٳնների իրականացման առաջընթացի տարեկան ամփոփٳմ, որտեղ ներգրավված էին ինչպես պետական շահագրգիռ մարմինները, այնպես էլ մասնավոր, դոնոր և աջակցող գործընկերները։ Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է նաև Աբու Դաբիում, հոկտեմբերի 30-31-ը կայացած Pre-COP28-ին։   Այս համատեքստում նախարարը դեսպանին է ներկայացել Հայաստանի կլիմայական օրակարգը և առաջնահերթությունները։   Հանդիպմանը անդրադարձ է եղել նաև «Կլիմայի մասին օրենքին»։ Օրենքը նախատեսում է իրավական հիմք ապահովել երկրում արդյունավետ կլիմայական քաղաքականության մշակման և իրականացման, կլիմայական նկատառումները ոլորտային քաղաքականության մեջ ներառելու, կլիմայական ֆինանսական ռեսուրսների հավաքագրման և դրանք պետական ֆինանսների կառավարման համակարգի մեջ ինտեգրելու, ինչպես նաև այդ գործընթացների համակարգման, վերահսկողության և հաշվետվողականության ինստիտուցիոնալ համակարգի ձևավորման, ինչպես նաև ոլորտում անհրաժեշտ իրավական զարգացումները ուղղորդելու համար։ Օրենքի ուժի մեջ մտնելը նախատեսվում է 2025 թվականին։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել օրենքի մշակման գործընթացքում խորհրդատվական համագործակցության։   Նախարարը դեսպանի հետ քննարկել է Էլեկտրական տրանսպորտային միջոցների շահագործման խթանման հնարավորությունները։   Հիշեցնենք, որ Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի ֆինանսավորմամբ շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից 2021 թվականից իրականացվում է «Անցում դեպի էլեկտրական մեքենաների Հայաստանում. Էլեկտրական տրանսպորտային միջոցների ցուցադրման և խթանման ուժեղացում» ծրագիրը։ Հանդիպման ընթացքում նախարարը դեսպանի հետ քննարկել է նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը: Նախարար Սիմիդյանը հույս է հայտնել, որ երկրները կհամագործակցեն ոչ միայն բնապահպանական, այլև՝ տարածաշրջանում հաստատուն խաղաղության հաստատման օրակարգի շուրջ։
18:17 - 23 նոյեմբերի, 2023
Խաղաղության պայմանագրի ստորագրման համար այլևս որևէ խոչընդոտ չկա․ Ալիևը՝ Դոքերթիին
 |azatutyun.am|

Խաղաղության պայմանագրի ստորագրման համար այլևս որևէ խոչընդոտ չկա․ Ալիևը՝ Դոքերթիին |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար այլևս որևէ խոչընդոտ չկա, այսօր Միացյալ Թագավորության (ՄԹ) Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթիի հետ հանդիպման ժամանակ Բաքվում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Ալիևն ընդգծել է, որ Բաքուն աջակցում է տարածաշրջանային խաղաղության օրակարգին, պատրաստ է Հայաստանի հետ երկխոսության՝ խաղաղության պայմանագիր կնքելու և երկու երկրների միջև հարաբերությունները կարգավորելու համար։ Ադրբեջանական կողմի փոխանցմամբ, Դոքերթին նշել է, որ դրական են վերաբերվում տարածաշրջանային խաղաղության և կայունության ապահովման գործում ցանկացած ներդրմանը։ Դոքերթին այսօր է ժամանել Բաքու, նախքան այդ եղել է Երևանում և Թբիլիսիում։  
14:16 - 22 նոյեմբերի, 2023
Փաշինյանն ու Լեո Դոքերթին քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր

Փաշինյանն ու Լեո Դոքերթին քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթիին:Վարչապետը նշել է, որ Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև հարաբերություններն ունեն ակտիվ բնույթ, ու կարևորել օրերս տեղի ունեցած ՀՀ-ՄԹ ռազմավարական երկխոսության առաջին նիստը: Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ հայ-բրիտանական համագործակցությունն ունի մեծ ներուժ, և բարձր մակարդակի փոխայցերը կնպաստեն դրա լիարժեք իրացմանը: Լեո Դոքերթին շեշտել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի` օրերս Միացյալ Թագավորություն կատարած պաշտոնական այցը, ինչը նոր ազդակ է հաղորդել երկկողմ կապերի ընդլայնմանն ու խորացմանը: Եվրոպայի հարցերով նախարարը շեշտել է Հայաստանի հետ փոխգործակցությունը խորացնելու ՄԹ շահագրգռվածությունը: Անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող հարցերի: Շեշտվել է 2023 թվականի մայիսի 14-ի և հուլիսի 15-ի` Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումների արդյունքներով համաձայնեցված սկզբունքների հիման վրա խաղաղության գործընթացը շարունակելու կարևորությունը: Քննարկվել են Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտման քաղաքականության հետևանքով 100 հազարից ավելի բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրներին, ինչպես նաև դրանց հաղթահարման ուղղությամբ Հայաստանի Կառավարության կողմից իրականացվող քայլերին: Այս առումով կարևորվել է միջազգային հանրության կողմից հումանիտար աջակցությունը ԼՂ բնակչությանը: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային խաղաղության և կայունության, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:
19:27 - 20 նոյեմբերի, 2023