Ռուսաստանը Հայաստանին դաշնակից է համարում և նախատեսում է զարգացնել երկկողմ հարաբերությունները. Պեսկով |1lurer.am|
13:31 - 30 նոյեմբերի, 2023

Ռուսաստանը Հայաստանին դաշնակից է համարում և նախատեսում է զարգացնել երկկողմ հարաբերությունները. Պեսկով |1lurer.am|

1lurer.am: Մոսկվան Երևանին դաշնակից է համարում և նախատեսում է զարգացնել երկկողմ բարեկամական հարաբերությունները: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Հայաստանի ու Մեծ Բրիտանիայի ստորագրած՝ Պաշտպանության ոլորտում 2023-2024 թթ. համագործակցության ծրագիրը։

«Հայաստանն ինքնիշխան երկիր է, որը երկկողմ հարաբերություններ է զարգացնում այն պետությունների հետ, որոնց հետ նպատակահարմար է համարում։ Մենք Հայաստանի հետ մեր հարաբերություններն ունենք։ Եվ, անշուշտ, Հայաստանը բարեկամ երկիր է, մեր դաշնակիցն է։ Մենք շարունակելու ենք զարգացնել դաշնակցային հարաբերությունները»,- նշել է Կրեմլի խոսնակը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել