Շվեդիա

Շվեդիան աջակցում է ԵՄ-Հայաստան հետագա համագործակցությանը. Պատրիկ Սվենսոն
 |armenpress.am|

Շվեդիան աջակցում է ԵՄ-Հայաստան հետագա համագործակցությանը. Պատրիկ Սվենսոն |armenpress.am|

armenpress.am: Շվեդիան հաստատակամորեն աջակցում է Հայաստանում ԵՄ առաքելությանը և ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացմանը: Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Հայատանում Շվեդիայի դեսպան Պատրիկ Սվենսոնը՝ կիսվելով Հայաստանի ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանի գրառմամբ, որով Հայաստանը շեշտել էր Եվրոպական միության խորհրդում Շվեդիայի նախագահության ընթացքում արձանագրված ձեռքբերումները: Դեսպանը նախ շնորհակալություն է հայտնել Հայաստանի ԱԳՆ խոսնակին՝ ԵՄ-Հայաստան հարաբերությունների կարևոր կետերը նշելու համար: «Շվեդիան հաստատակամորեն աջակցում է Հայաստանում ԵՄ առաքելությանը և ԵՄ-Հայաստան հետագա համագործակցությանը, այդ թվում՝ Արևելյան գործընկերության և ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) իրականացմանը»,-գրել է դեսպանը։ Նա նաև ընդգծել է, որ Շվեդիայի և Հայաստանի երկկողմ զարգացած համագործակցությունը շարունակում է մնալ ամուր:
11:13 - 02 հուլիսի, 2023
Հունգարիան չի խոչընդոտելու Շվեդիայի անդամակցումը ՆԱՏՕ-ին, շվեդ գործընկերոջը վստահեցրել է Օրբանը |azatutyun.am|

Հունգարիան չի խոչընդոտելու Շվեդիայի անդամակցումը ՆԱՏՕ-ին, շվեդ գործընկերոջը վստահեցրել է Օրբանը |azatutyun.am|

azatutyun.am: Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Շվեդիայի վարչապետ Ուլֆ Կրիստերսոնի հետ հեռախոսազրույցում խոստացել է, որ Բուդապեշտը չի խոչընդոտի այդ երկրի անդամակցումը ՆԱՏՕ-ին: «Ես երեկ զրուցել եմ Վիկտոր Օրբանի հետ: Նա հստակ ասել է, որ ինձ անցած շաբաթ տրված խոստումն ուժի մեջ է, և Հունգարիան որևէ եղանակով չի դանդաղեցնի ՆԱՏՕ-ին Շվեդիայի միանալու վավերացումը: Իհարկե, ես հավատում եմ նրան», - հայտարարել է Կրիստերսոնը: Հունգարիայի ընդդիմադիր կուսակցությունների մի խումբ պատգամավորներ ավելի վաղ ասել են, թե ընթացակարգային հարցերով զբաղվող խորհրդարանական հանձնաժողովը որոշել է ավելի ուշ քվեարկության դնել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցման որոշման վավերացումը: Հունգարիայի խորհրդարանը մի քանի անգամ արդեն այն հետաձգել է : Ֆինլանդիան և Հունգարիան 2022 թվականի մայիսի 18-ին են ՆԱՏՕ-ին միանալու պաշտոնական հայտեր ներկայացրել: Երկու սկանդինավյան երկրները դա բացատրել են Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակման հանգամանքով: Ֆինլանդիան արդեն միացել է Հյուսիսատլանտյան դաշինքին, մինչդեռ Շվեդիայի անդամակցման վավերացմանը դեռ հավանություն չեն տվել Հունգարիան և Թուրքիան: Անկարան պահանջում է Ստոկհոլմից «առավել վճռական պայքարել Շվեդիայում ապաստանած քուրդ ահաբեկիչների դեմ»:    
14:03 - 30 հունիսի, 2023
Շվեդիայի իշխանությունների պնդմամբ ՆԱՏՕ-ի զորքերն այդ երկրում կարող են տեղակայվել մինչ կառույցին անդամակցելը |hetq.am|

Շվեդիայի իշխանությունների պնդմամբ ՆԱՏՕ-ի զորքերն այդ երկրում կարող են տեղակայվել մինչ կառույցին անդամակցելը |hetq.am|

hetq.am: Շվեդիան հավանական է համարում, մինչ Հյուսիսատլանտյան դաշինքին պաշտոնական անդամակցությունը, իր տարածքում ՆԱՏՕ-ի զորքերի տեղակայման հնարավորությունը, ինչը պայմանավորված է Ռուսաստանի կողմից առկա սպառնալիքներով։ Այդ մասին նշվում է Dagens Nyheter պարբերականի հոդվածում, որի հեղինակներն են` Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը և պաշտպանության նախարար Փոլ Յոնսոնը։  «Ռուսաստանը ցույց է տվել, որ պատրաստ է գնալ ռազմական ու քաղաքական շատ մեծ ռիսկերի՝ իր աշխարհաքաղաքական նպատակներին հասնելու համար։ Քանի որ անհնարին է ասել, թե որտեղ են գտնվում նախագահ Վլադիմիր Պուտինի տարածքային նկրտումների սահմանները, Շվեդիայի կառավարությունը որոշել է, որ երկրի զինված ուժերը կարող են անցկացնել նախապատրաստական միջոցառումներ՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ»,- ասված է հոդվածում։ Հեղինակների խոսքով՝ այդ միջոցառումները կարող են ներառել նաև Շվեդիայի տարածքում ՆԱՏՕ-ի անդամ երկրների տեխնիկայի ու անձնակազմի ժամանակավոր տեղակայումը։ Շվեդիայի վարչապետը և պաշտպանության նախարարը նաև ընդգծել են, որ երկիրը պետք է ունակ լինի իր տարածքում արագ տեղակայել այլ երկրների ռազմական ռեսուրսները՝ արտակարգ ինչ-որ իրավիճակի կամ պատերազմի պարագայում։ Հեղինակները հավելել են, որ այդ որոշումը նաև «պետք է հստակ ազդակ լինի Ռուսաստանին և ամրապնդի Շվեդիայի պաշտպանունակությունը»։ Շարունակությունը՝ hetq.am-ում
18:16 - 11 հունիսի, 2023
Շվեդիայում ՆԱՏՕ-ին անդամակցության դեմ բողոքի ցույց է անցկացվել
 |factor.am|

Շվեդիայում ՆԱՏՕ-ին անդամակցության դեմ բողոքի ցույց է անցկացվել |factor.am|

factor.am: Ստոկհոլմում նախօրեին շուրջ 500 մարդ, այդ թվում՝ տասնյակ քրդամետ ցուցարարներ հավաքել են՝ բողոքելու ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության դեմ, գրում է Euronews-ը։ Նշվում է, որ ոմանք «Ո՛չ ՆԱՏՕ-ին, ո՛չ Շվեդիայում Էրդողանի օրենքներին» գրությամբ պաստառներով են եղել: Հիշեցնենք, որ Ուկրաինա ՌԴ ներխուժումից հետո Շվեդիան դիմել է ՆԱՏՕ-ին անդամակցելու համար, սակայն հանդիպել է Թուրքիայի և Հունգարիայի հակազդեցությանը։ Անկարան չի վավերացնում Շվեդիայի անդամակցության հայտը՝ նշելով, թե Ստոկհոլմն ապաստան է տվել PKK-ի անդամներին, որոնց Թուրքիան ահաբեկիչներ է համարում։ Անկարային ընդառաջ գնալով՝ Շվեդիան հակաահաբեկչական նոր օրենքներ է ընդունել։ Նախօրեին էլ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Շվեդիայի անդամակցության հարցով Թուրքիայում բանակցություններ է անցկացրել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Ստոլտենբերգը նշել է, որ Ստոկհոլմը զգալի և կոնկրետ քայլեր է ձեռնարկել Թուրքիայի մտահոգությունները բավարարելու համար, կատարել է իր բոլոր պարտավորությունները, և այժմ անդամակցության գործընթացը հնարավորինս շուտ պետք է ավարտվի։
15:39 - 05 հունիսի, 2023
Շվեդիան կատարել է Թուրքիայի բոլոր պահանջները և ՆԱՏՕ-ին անդամակցելու իրավունք ունի. Ստոլտենբերգ  |hetq.am|

Շվեդիան կատարել է Թուրքիայի բոլոր պահանջները և ՆԱՏՕ-ին անդամակցելու իրավունք ունի. Ստոլտենբերգ |hetq.am|

hetq.am: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Շվեդիան, եռակողմ հուշագրի շրջանակներում, կատարել է Թուրքիայի բոլոր պահանջները և իրավունք ունի անդամակցելու ՆԱՏՕ-ին։ Այդ մասին Ստոլտենբերգը հայտարարել է Ստամբուլում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումից հետո, որն ընթանում էր լրատվամիջոցների համար փակ ռեժիմով։ «Շվեդիան կատարել է բոլոր պարտավորությունները։ Ձեռնարկվել են կոնկրետ քայլեր և փոփոխվել օրենքներ։ Ես խոստովանում եմ, որ Շվեդիայում ցույցերը դժվարություններ են ստեղծել։ Հավաքների ազատությունը և ազատ կամարտահայտման իրավունքը պետք է պաշտպանվեն և իրագործվեն։ Սակայն, այդ ցույցերի կազմակերպիչները փորձում են խանգարել Շվեդիային անդամակցել ՆԱՏՕ-ին»,- հայտարարել է Ստոլտենբերգը։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նաև հայտնել է, որ հունիսի 12-ին Շվեդիա-Թուրքիա-ՆԱՏՕ եռակողմ հանդիպում տեղի կունենա, եւ որ Թուրքիան դեռ ժամանակ ունի մինչև ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովը վավերացնելու Շվեդիայի հայտը։ Այն կկայանա հուլիսի 11-12-ը Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում։ Թուրքական կողմը դեռևս չի մեկնաբանել Ստոլտենբերգի հայտարարությունը։  Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
09:10 - 05 հունիսի, 2023
Թագուհի Թովմասյանը Շվեդիայի դեսպանին ներկայացրել է հայ-ադրբեջանական հարաբերություններին ու ներքաղաքական իրավիճակին առնչվող թեմաներ

Թագուհի Թովմասյանը Շվեդիայի դեսպանին ներկայացրել է հայ-ադրբեջանական հարաբերություններին ու ներքաղաքական իրավիճակին առնչվող թեմաներ

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը հանդիպել է ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Պատրիկ Սվենսոնի հետ։ Անդրադառնալով Բրյուսելում Շառլ Միշելի հյուրընկալությամբ հայ-ադրբեջանականբանակցությունների արդյունքներով հնչեցված հայտարարություններին՝ նա  գործընկերներին ներկայացրել է ՀՀ Գերագույն խորհրդի 1992թ. հուլիսի 8-ի որոշումը, որի 2-րդ կետում ասվում է. «Հայաստանի Հանրապետության համար անընդունելի համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում»։ «Այս համատեքստում ահազանգեցի, որ նույնիսկ եթե Նիկոլ Փաշինյանը ստորագրի որևէ փաստաթուղթ, որով Արցախը թողնի Ադրբեջանի կազմում, լեգիտիմության լուրջ խնդիր է առաջանալու։ Պարոն Սվենսոնին տեղեկացրի, որ Նիկոլ Փաշինյանը խոսում է ամբողջ հայ ժողովրդի անունից, մինչդեռ իմ նախաձեռնած «Ոչ Արցախի էթնիկ զտմանը» ստորագրահավաքին արդեն իսկ հավաքվել է ավելի քան 300000 ստորագրություն։ Խոսելով Սոթքում առկա իրավիճակի լարմանն ուղղված ադրբեջանական գործողությունների մասին, որի պայմաններում Սոթքի հանքի մոտ 800 աշխատակիցներ չէին կարողանում աշխատանքի գնալ, իսկ Նիկոլ Փաշինյանը խոսում էր ԱԺ-ում բոլորովին այլ թեմաների մասին, գործընկերոջս ներկայացրի, որ անթուլատրելի էր այլեւս հանդուրժել խոսքերը, որոնք հնչում էին ԱԺ ամբիոնից՝ Արցախը փաստացի ճանաչելով Ադրբեջանի կազմում։ Այս պայմաններում հրատապ խնդիրներին ուշադրություն հրավիրելու նպատակով որոշել էի, ի նշան բողոքի, իրականացնել քաղաքական ակցիա, չիջնել ամբիոնից, որն ընդունված է ժողովրդավարական երկրներում։ Սակայն ընդմիջման ժամին անվտանգության աշխատակիցներն ինձ բռնի ուժով հեռացրին ԱԺ նիստերի դահլիճից։ Դեսպանին ներկայացրի նաև մեր հանձնաժողովի արտահերթ նիստի մանրամասները, այդ թվում նաև պատգամավոր, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի կողմից այնպիսի արտահայտությունների օգտագործումը ՄԻՊ-ի՝ ընդդիմադիր խմբակցությունների թեկնածուի հասցեին, ինչպես օրինակ «Լեզուդ կկտրեմ», «Ականջդ կկտրեմ»։ Ահազանգեցի նաև ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի կողմից քաղաքացուն՝ կնոջն ուղղված հայհոյանքի մասին, և նշեցի, որ այս անթույլատրելի վարքագիծը դրսևորած պատգամավորները մնացել են անպատիժ այն դեպքում, երբ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը համարում է «ժողովրդավարության բաստիոն»։ Իր խոսքում Դեսպանը շնորհակալություն հայտնեց նշված ահազանգերն իրեն հասցնելու համար և հավաստիացրեց, որ ընդունել է այդ հաղորդագրություններն՝ ի գիտություն, կփոխանցի դրանք ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի իր գործընկերներին, որպեսզի նրանք ինկորպորացնեն համապատասխան գործողությունները Շվեդիայի կողմից հովանավորվող ծրագրում, որն իրականացվում է խորհրդարանում։ Պարոն Սվենսոնը նաև արտահայտեց իր մտահոգությունները նման միջադեպերի վերաբերյալ առհասարակ և ընդգծեց խորհրդարանում վարքագծի կանոնների մշակման և պահպանման կարևորությունը»,- հանդիպման մանրամասները ներկայացրել է Թ. Թովմասյանը։
12:20 - 25 մայիսի, 2023
Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը՝ որպես Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու առաջին քայլ․ Շվեդիայի խորհրդարանի պատգամավոր |armenpress.am|

Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը՝ որպես Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու առաջին քայլ․ Շվեդիայի խորհրդարանի պատգամավոր |armenpress.am|

armenpress.am: Շվեդիայի խորհրդարանի պատգամավոր, ԵԱՀԿ-ում Շվեդիայի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության ղեկավար Բյորն Սյոդերը կարծում է, որ որպես Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու առաջին քայլ՝ Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը։ Շվեդ պատգամավորը նման կարծիք հայտնեց «Արմենպրես»-ին տված հարցազրույցում։ «Թուրքիան պետք է ճանաչի տեղի ունեցածը։ Դա կլինի առաջին քայլը հարևան Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար։ Հարկավոր է ճանաչել անցյալը, որպեսզի հնարավոր լինի առաջ շարժվել»,- ասաց Շվեդիայի խորհրդարանի պատգամավորը։ Նրա խոսքով մարդկության պատմությունը չափազանց մթագնում են  բռնի գործողությունները, հակամարտությունները և մարդկության դեմ հանցագործությունները։ «Ցանկացած առանձին քննարկում կամ գործողություն, որի նպատակն է կանխել կամ խուսափել նման գործողություններից, ներդրում է բոլորիս խաղաղ ապագայի համար»,- նշում է Սյոդերը։
10:31 - 24 ապրիլի, 2023
ԱՄՆ-ն ակնկալում է, որ Շվեդիան ՆԱՏՕ-ին կմիանա մինչև հուլիս. Բլինքեն |tert.am|

ԱՄՆ-ն ակնկալում է, որ Շվեդիան ՆԱՏՕ-ին կմիանա մինչև հուլիս. Բլինքեն |tert.am|

<ditert.am: v class="inner-content__left inner-content__left--770 fl"> ԱՄՆ իշխանությունները կարծում են, որ Շվեդիան ՆԱՏՕ-ի անդամ կդառնա մինչ հյուսիսատլանտյան դաշինքի երկրների գագաթնաժողովովը, որը կանցկացվի Վիլնյուսում հուլիսի 11-12-ը։ Այս մասին Euronews-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։«Ես համոզված եմ, որ դա տեղի կունենա, և դա տեղի կունենա շուտով: Ես ակնկալում եմ, որ դա տեղի կունենա մինչև հուլիսին Վիլնյուսում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը»,- ասել է Բլինքենը։Նա հիշեցրել է, որ Հունգարիան և Թուրքիան դեռ չեն վավերացրել Շվեդիայի դիմումը։ Նրա խոսքով՝ թուրքական իշխանությունները «օրինական շահեր ունեն», սակայն Ֆինլանդիայի հետ նրանք արդեն «հաջողությամբ աշխատել են»։«Ես ակնկալում եմ, որ նույնը տեղի կունենա Շվեդիայի հետ առաջիկա շաբաթների և ամիսների ընթացքում», - ասել է պետքարտուղարը:Ֆինլանդիան և Շվեդիան ՆԱՏՕ-ին միանալու հայտ են ներկայացրել 2022 թվականի մայիսին՝ Ուկրաինայում ռուսական ռազմական գործողության ֆոնին։ Ֆինլանդիան ստացել է դաշինքի բոլոր երկրների հավանությունը, և ապրիլի 4-ին Բրյուսելում կայացել է ՆԱՏՕ մտնելու արարողությունը։ Թուրքիայի իշխանությունները մի շարք բողոքներ ունեն Շվեդիայի դեմ, այդ թվում՝ ենթադրյալ ահաբեկիչներին արտահանձնելու մերժումը։ Ապրիլին Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը կայցելի Շվեդիա՝ քննարկելու դաշինքին միանալու ծրագրերը։
11:08 - 07 ապրիլի, 2023
Շվեդիան, որպես ԵՄ անդամ, կարևոր գործընկեր է Հայաստանի համար. Նիկոլ Փաշինյան

Շվեդիան, որպես ԵՄ անդամ, կարևոր գործընկեր է Հայաստանի համար. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամական խմբի պատգամավորներին՝ խմբի ղեկավար Բյորն Սյոդերի գլխավորությամբ: Վարչապետը, ողջունելով Շվեդիայի պատգամավորական պատվիրակության այցը Հայաստան, նշել է, որ երկու երկրներն ունեն դինամիկ զարգացող հարաբերություններ, և Շվեդիան` որպես ԵՄ անդամ, կարևոր գործընկեր է Հայաստանի համար: Նիկոլ Փաշինյանը կարևորել է Շվեդիայի օժանդակությունը ՀՀ բարեփոխումների օրակարգին, ժողովրդավարության հզորացմանը և նշել միջխորհրդարանական համագործակցության դերը երկկողմ կապերի խորացման գործում: Բյորն Սյոդերը շնորհակալություն է հայտնել վարչապետին բարձր գնահատականի համար և նշել, որ Շվեդիան ևս հետաքրքրված է Հայաստանի հետ գործընկերության զարգացմամբ: Ներկայացնելով պատվիրակության անդամներին՝ նա արդյունավետ է համարել հայ գործընկերների հետ շփումները և կիսվել իրենց այցի վերաբերյալ մանրամասներով: Հանդիպմանը քննարկվել են ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ Եվրոպական միության հետ գործընկերության շրջանակում համագործակցությանն առնչվող հարցեր: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային զարգացումների և անվտանգային մարտահրավերների շուրջ: Այս համատեքստում երկուստեք կարևորվել է ԵՄ երկարաժամկետ դիտորդական առաքելության դերը: Տարածաշրջանում կայունության ու խաղաղության ապահովման առումով ընդգծվել է միջազգային հանրության կողմից շարունակական ջանքերի անհրաժեշտությունը: Շվեդիա-Հայաստան բարեկամական խմբի պատգամավորները վերահաստատել են աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին և նշել, որ Շվեդիան կշարունակի իր նպաստը բերել այդ գործընթացին:
20:28 - 04 ապրիլի, 2023
Վաղը Ֆինլանդիան կդառնա ՆԱՏՕ-ի անդամ․ Ստոլտենբերգ
 |azatutyun.am|

Վաղը Ֆինլանդիան կդառնա ՆԱՏՕ-ի անդամ․ Ստոլտենբերգ |azatutyun.am|

azatutyun.am: Ֆինլանդիան երեքշաբթի՝ ապրիլի 4-ին, կդառնա ՆԱՏՕ-ի անդամ, այսօր Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ «Վաղը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում առաջին անգամ կբարձրացվի Ֆինլանդիայի դրոշը։ Դա լավ նորություն է Ֆինլանդիայի, Հյուսիսային Եվրոպայի պետությունների, մեր ողջ դաշինքի համար», - հայտարարել է Ստոլտենբերգը։ Նրա խոսքով՝ Ֆինլանդիայի անդամակցությունն «ավելի անվտանգ կդարձնի նաև հարևան Շվեդիան»։ Ֆինլանդիայի անդամակցության ճանապարհին վերջին խոչընդոտները հաղթահարվեցին անցած շաբաթավերջին, երբ Թուրքիայի խորհրդարանը վավերացրեց այս երկրի՝ Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցության մասին համաձայնագիրը։ Ի տարբերություն Ֆինլանդիայի, Շվեդիայի անդամակցության հարցում, Անկարայի առարկությունները շարունակում են ուժի մեջ մնալ։
16:08 - 03 ապրիլի, 2023
Հայաստանի ձգտումն է՝ բանակցությունների միջոցով վերջնական խաղաղության համաձայնագիր կնքել Ադրբեջանի հետ. Վահագն Խաչատուրյան

Հայաստանի ձգտումն է՝ բանակցությունների միջոցով վերջնական խաղաղության համաձայնագիր կնքել Ադրբեջանի հետ. Վահագն Խաչատուրյան

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Բյորն Սյոդերի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել են Շվեդիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Արզումանյանը, արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը և ԱԺ պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը: Ողջունելով հյուրերին՝ Հանրապետության նախագահը կարևորել է հայ-շվեդական միջխորհրդարանական հարաբերությունների դինամիկ զարգացումը: «Ողջունում եմ ձեզ Հայաստանի Հանրապետությունում և, իհարկե, նաև նախագահի նստավայրում: Այս առիթն օգտագործելով՝ ես շնորհակալություն եմ հայտնում ձեզ ակտիվ համագործակցության և աջակցության համար: Այս երեսուն տարիների ընթացքում հայ-շվեդական հարաբերություններն իրենց զարգացումն են ապրել, որոնք հիմնված են եղել հստակ սկզբունքների և արժեքների վրա, դրանք ժողովրդավարական ինստիտուտներն են, մարդու իրավունքները և, իհարկե, ազատությունների պահպանումը: Ես համոզված եմ, որ այսօրվա ձեր այցելությունն էլ կնպաստի և մեր երկրների հարաբերությունների զարգացմանը, և, իհարկե, դուք ևս մեկ անգամ հնարավորություն կունենաք շփվելու երկրի ղեկավարության և ձեր գործընկերների հետ: Հայաստանի Հանրապետության կառավարության, իշխանությունների ձգտումը մեկն է՝ խաղաղություն հաստատել տարածաշրջանում և բանակցությունների միջոցով վերջնական խաղաղության համաձայնագիր կնքել Ադրբեջանի հետ»,- ասել է նախագահը: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Բյորն Սյոդերն իր խոսքում նշել է. «Շնորհակալություն ընդունելության համար, մեզ համար պատիվ է Ձեզ հետ հանդիպել: Ինչպես գիտեք, մենք ներկայացնում ենք Շվեդիա-Հայաստան բարեկամական խումբը, որը նախկինում համեմատաբար փոքրաթիվ էր: Խորհրդարանական ընտրություններից հետո մեր բարեկամական խումբը համալրվեց նոր անդամներով: Կարծում եմ՝ սա վկայում է Շվեդիայում Հայաստանի և տարածաշրջանի վերաբերյալ հետաքրքրության աճի մասին: Անշուշտ, մենք նաև շատ ենք կարևորում միջխորհրդարանական համագործակցությունը»։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ինչպես հայ-շվեդական փոխգործակցության օրակարգի վերաբերյալ հարցերի լայն շրջանակ, այնպես էլ Եվրամիության հարթակում երկու երկրների համագործակցության սերտացման ուղիներն ու հեռանկարները: Նախագահ Վահագն Խաչատուրյանն իր խոսքում անդրադարձել է տարածաշրջանային իրողություններին, շվեդ խորհրդարանականներին մանրամասներ է հայտնել ավելի քան երեք ամիս ադրբեջանական կողմից Լաչինի մարդասիրական միջանցքի շրջափակման վերաբերյալ: Անդրադառնալով Հարավային Կովկասում կայուն և հարատև խաղաղության հաստատման հեռանկարին՝ Հանրապետության նախագահն ընդգծել է, որ Հայաստանը հավատարիմ է հարևանների հետ առանց նախապայմանների բարիդրացիական հարաբերությունների հաստատման, հաղորդակցության ուղիների ապաշրջափակման և սահմանների բացման իր դիրքորոշմանը:
16:04 - 03 ապրիլի, 2023
Կրթելով երիտասարդ սերնդին՝ մենք պետք է միշտ հիշեցնենք, թե ինչ է եղել անցյալում. Շվեդիա-Հայաստան բարեկամական խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ

Կրթելով երիտասարդ սերնդին՝ մենք պետք է միշտ հիշեցնենք, թե ինչ է եղել անցյալում. Շվեդիա-Հայաստան բարեկամական խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ

Հայաստան-Շվեդիա բարեկամական խմբի անդամ, պատգամավոր Լիլիթ Մինասյանի ուղեկցությամբ Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Բյորն Սյոդերի գլխավորած պատվիրակությունն ապրիլի 1-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Այս մասին հաղորդում են ՀՀ ԱԺ-ից։ Հյուրերը ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը: Բարեկամական խմբի անդամները եղել են նաեւ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Եղեռնի մասին հավաստող վավերագրերին, դիտել ցուցանմուշները: «Միշտ հիշենք եւ երբեք չմոռանանք: Կրթելով երիտասարդ սերնդին՝ մենք պետք է միշտ հիշեցնենք, թե ինչ է եղել անցյալում՝ ապագայում ցեղասպանությունները կանխելու համար». այսպիսի գրառում է կատարել Շվեդիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Բյորն Սյոդերը Պատվավոր հյուրերի հուշամատյանում: Պատվիրակության կազմում է նաեւ ազգությամբ հայ Շվեդիայի խորհրդարանի պատգամավոր Անրի Կարապետը, որը նույնպես գրառում է կատարել հուշամատյանում. «Մենք երբեք չենք մոռանա, մենք պետք է միշտ հիշենք եւ պահանջենք»:
17:15 - 01 ապրիլի, 2023
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը մտադիր է մինչև հուլիս հասնել դաշինքին Շվեդիայի անդամակցությանը
 |armenpress.am|

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը մտադիր է մինչև հուլիս հասնել դաշինքին Շվեդիայի անդամակցությանը |armenpress.am|

armenpress.am: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը մտադիր է դաշինքին Շվեդիայի անդամակցությանը հասնել մինչև հուլիս, երբ Վիլնյուսում տեղի կունենա կազմակերպության գագաթնաժողովը։ Այդ մասին հաղորդում է POLITICO թերթում հրապարակված հարցազրույցը: «Իմ նպատակը նախկինի նման այն է, որ Թուրքիայում ընտրություններից հետո (խմբ.՝ մայիսին), բայց մինչև Վիլնյուսի գագաթնաժողովը, մենք կարողանանք վավերացնել նաև Շվեդիայի անդամակցությունը», - ասել է նա։ Քաղաքական գործիչը, սակայն, չի պարզաբանել՝ արդյոք դրա համար հարկավոր է, որ Թուրքիայում կառավարությունը փոխվի: POLITICO-ն նշում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի իշխանությունը շատ տարիների ընթացքում առաջին անգամ սպառնալիքի տակ է հայտնվել: Ստոլտենբերգը շեշտել է, որ վերջնական որոշումը պետք է կայացնի Թուրքիան: Հունգարիան ևս առայժմ չի հաստատել Շվեդիայի անդամակցությունը, սակայն գործընթացի հիմնական խոչընդոտն է հանդիսանում Թուրքիան: Անկարայի և Ստոկհոլմի հարաբերությունները բարդացել են Շվեդիայում Ղուրանի այրման հետ կապված միջադեպի պատճառով: Ըստ Ստոլտենբերգի՝ Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությունից հետո Եվրամիության բնակչության 96%-ը կապրի ՆԱՏՕ-ի երկրներում։ Հիշեցնենք, որ Թուրքիայի խորհրդարանը միաձայն վավերացրել է Ֆինլանդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին։ Այսպիսով՝ ՌԴ-ի՝ Ուկրաինա ներխուժման հետևանքով 2022թ. հուլիսի 5-ին մեկնարկած ընթացակարգերը հասան վերջնակետին՝ Ֆինլանդիան ՆԱՏՕ-ի անդամ է։ ՆԱՏՕ-ին միանալու համար ընթացակարգեր է սկսել նաև Շվեդիան, սակայն վերջինիս անդամակցությունը չի վավերացրել 2 երկիր՝ Հունգարիան և Թուրքիան։
13:52 - 31 մարտի, 2023